33.9 C
Yerevan

Հարցազրույց Արա­յիկ Հարությունյա­նի Հետ

Երբեմն մեծ գայթակղություն է առա­ջա­նում պատասխա­նել ընդդի­մա­խոսնե­րի ոճով, բայց կառա­վա­րությունը փորձում է խուսա­փել «պլինտուզա­յին մակարդակնե­րից», որոնց, ըստ նրա, դիմում են որոշ ընդդի­մա­խոսներ։ 

Արա­յիկ Հարությունյան

Factor.TV‑ն զրուցել է վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վար Արա­յիկ Հարությունյա­նի հետ։ Քննարկման ընթացքում շոշափվել են  երկրի ներքին և արտա­քին քաղա­քա­կա­նության մի շարք հրա­տապ հարցեր։ 

Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ մեծ սիրով ընդունել էր հարցազրույցի հրա­վե­րը, և թեև որոշ ժամա­նակ զբաղվա­ծությունը չէր թույլ տալիս մասնակցել, այժմ, ըստ նրա, կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտում գոյություն ունեն քաղա­քա­կան բանա­վե­ճի և խոսքի մշա­կույթի խնդիրներ, որոնք երբեմն դրսև­որվում են նաև իշխա­նության որոշ ներկա­յա­ցուցիչնե­րի մոտ։ Նրա խոսքով՝ սա ընդհա­նուր քաղա­քա­կան մշա­կույթի մակարդա­կի խնդիր է, և անհրա­ժեշտ է համա­տեղ ջանքե­րով շտկել իրա­վի­ճա­կը։

Արա­յիկ Հարությունյա­նի համոզմամբ՝ իշխող թիմը գիտակցում է նշա­ձո­ղի բարձրացման կարև­ո­րությունը, և վերջին ամիսնե­րին այդ ուղղությամբ արդեն երև­ում են դրա­կան փոփո­խություններ։ Նա հիշեցրեց, որ վարչա­պե­տը նույնիսկ հրա­պա­րա­կա­յին ներո­ղություն էր խնդրել մեկ գրառման համար, ինչը, ըստ նրա, լուրջ քայլ էր նշա­ձող սահմա­նե­լու տեսանկյունից։ Հարությունյա­նը հավե­լեց, որ իշխա­նությունն ապա­գա­յում առա­վե­լա­գույնը փորձե­լու է զերծ մնալ ոչ էթի­կա­կան խոսույթից։ Դիտարկե­լով ընդդի­մա­խոսնե­րի քննա­դա­տություննե­րը՝ նա ասաց, որ երբեմն մեծ գայթակղություն է առա­ջա­նում պատասխա­նել ընդդի­մա­խոսնե­րի ոճով, բայց կառա­վա­րությունը փորձում է խուսա­փել «պլինտուզա­յին մակարդակնե­րից», որոնց, ըստ նրա, դիմում են որոշ ընդդի­մա­խոսներ։ Նա ընդգծեց, որ վարչա­պե­տի հասցեին հնչող մեղադրանքնե­րից որոշնե­րը գերագնա­հատված են, և սխալ է պնդել, թե վարչա­պե­տը «օրն սկսում է հայհո­յա­բա­նությամբ»։ Նրա կարծի­քով՝ առանձին դեպքե­րը չեն կարող ընդհանրացվել։

Անդրա­դառնա­լով իր, որպես նախկին կրթության նախա­րա­րի, վերա­բերմունքին՝ նա ասաց, որ երբեմն քաղա­քա­կան բանա­վե­ճը հանգեցնում է սրված ու հուզա­կան արտա­հայտություննե­րի, սակայն դա չի նշա­նա­կում, որ իշխա­նությունը չի գիտակցում դրանց անընդունե­լի լինե­լը։ Հարությունյա­նը կրկին ընդգծեց, որ նման դրսև­ո­րումնե­րից պետք է զերծ մնալ։

Խոսե­լով պետա­կան ծառա­յողնե­րի մեծ համա­ժո­ղո­վի մասին՝ Արա­յիկ Հարությունյա­նը ասաց, որ իր խորին համոզմամբ նման միջո­ցա­ռումնե­րը պետք է անցկացվեին դեռևս 2018-ից։ Նրա խոսքով՝ կառա­վա­րությունը տարի­ներ շարունակ խորա­պես ընկղմված էր ընթա­ցիկ խնդրի լուծումնե­րի մեջ և բաց էր թողել լայն քննարկումնե­րի և պետա­կան ապա­րա­տի հետ համադրումնե­րի անհրա­ժեշտությունը։ Նա նշեց, որ դա իշխա­նության բացթո­ղումնե­րից մեկն է եղել, սակայն այժմ նպա­տակ կա այդպի­սի հավաքնե­րը դարձնել շարունա­կա­կան։ Միջո­ցառման կազմա­կերպումն ի սկզբա­նե կապ չուներ նախընտրա­կան գործընթացնե­րի հետ, և «նախընտրա­կան տրա­մա­բա­նություն փնտրել» ամեն քայլի մեջ սխալ մոտե­ցում է։ Միջո­ցառման վերա­բերյալ գերա­տեսչություննե­րին ուղարկվել էր միայն ծանուցում՝ ըստ նախա­րա­րություննե­րի ներկա­յացվա­ծության սահմա­նե­լով տեղե­րի քվո­տա­ներ, սակայն պարտա­դիր հրա­հանգ չի եղել։ Նա ասաց, որ նույնիսկ իրենց աշխա­տա­կազմում կային աշխա­տա­կիցներ, ովքեր ցանկա­ցել էին մասնակցել, բայց սահմա­նա­փակ տեղե­րի պատճա­ռով չեն կարո­ղա­ցել։

Անդրա­դառնա­լով միջո­ցառման քննա­դա­տությա­նը՝ մասնա­վո­րա­պես այն հայտա­րա­րություննե­րին, թե դա նմանվել է ոչ ժողովրդա­վա­րա­կան երկրի հավա­քի, Հարությունյա­նը նշեց, որ նման համե­մա­տություններն անհիմն են։ Նա ընդգծեց, որ եթե Հայաստա­նը «Հյուսի­սա­յին Կորեա» լիներ, ապա Ազգա­յին ժողո­վում տեղի ունե­ցող կոշտ ու հաճախ ցածրա­կարգ քննարկումնե­րը պարզա­պես չէին լինի։ Նա նաև բերեց օրի­նակ, որ ԱՄՆ-ում նախա­գահնե­րի ելույթնե­րի ժամա­նակ նույնպես հաճախ են ոտքի կանգնում և ծափա­հա­րում, ինչը քաղա­քա­կան մշա­կույթի տարր է ու նորմալ երև­ույթ։

Խոսե­լով ներքին գործե­րի համա­կարգի, հրդեհնե­րի հանգցման և պետա­կան կառույցնե­րի միասնա­կա­նության մասին՝ Արա­յիկ Հարությունյանն ասաց, որ յուրա­քանչյուր ոլորտ ունի խնդիրներ՝ մասնա­կիցնե­րի գիտե­լիքնե­րի, հագեցվա­ծության և առկա ռեսուրսնե­րի առումով։ Նա շեշտեց, որ նման երև­ույթնե­րը հնա­րա­վոր է գնա­հա­տել միայն մասնա­գի­տա­կան վերլուծությամբ, և քաղա­քա­կան հետև­ություններ անել առանց այդ գնա­հա­տումնե­րի՝ սխալ է։ Հարությունյա­նը նշեց, որ կառա­վա­րության կարև­որ ուղերձնե­րից մեկն այն է, որ բոլոր խնդիրնե­րի հիմքում կրթությունն է, և դրա բարե­փո­խումը առաջնա­հերթություն է դարձել։

Անդրա­դառնա­լով սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րին՝ նա ասաց, որ օրենքը  թույլ չի տալիս դրանք անցկացնել խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի օրը, և երկու գործընթացնե­րը տարբեր բնույթի են։ Նրա խոսքով՝ որևէ «վստա­հության խնդիր» չկա, և եթե խորհրդա­րա­նա­կան ընտրություններ են անցկացվում, իշխա­նությունը բնա­կա­նա­բար ձգտե­լու է վերաստա­նալ հանրա­յին մանդա­տը։

Խոսե­լով ընտրություննե­րից առաջ իշխա­նության տված ու չիրա­կա­նացված խոստումնե­րի, մասնա­վո­րա­պես թալա­նի վերա­դարձի մասին՝ Արա­յիկ Հարությունյա­նը նշեց, որ 2018-ից հետո հասա­րա­կությունը պահանջում էր վենդե­տա­նե­րի կիրա­ռում, սակայն իշխա­նությունը հրա­ժարվել է այդ ուղուց և նախընտրել օրենսդրա­կան ու ինստի­տուցիո­նալ ճանա­պարհը։ Նա ընդգծեց, որ ապօ­րի­նի գույքի բռնա­գանձման գործընթացն այժմ կայա­ցած է և վերա­դարձե­լի չէ։ 

Իր խոսքը շարունա­կե­լով՝ ՀՀ վարչա­պե­տի աշխա­տա­կազմի ղեկա­վա­րը առանձնացրեց երեք հիմնա­կան ձեռքբե­րում. Առա­ջի­նը, ինչպես նա ասաց, կրթության ոլորտում տեղի ունե­ցած համա­կարգա­յին փոփո­խություններն են, որոնց կուլմի­նա­ցիան լինե­լու է ակա­դե­միա­կան քաղա­քի ստեղծումը։

Երկրորդը, տնտե­սության բարձր աճն է, որը, ըստ նրա, հնա­րա­վոր է դարձել տնտե­սության ապա­քա­ղա­քա­կա­նացման, հովա­նա­վորչության վերացման և մրցակցության ազա­տության պայմաննե­րում։ Երրորդը, իրա­վա­պահ համա­կարգում և դատաի­րա­վա­կան ոլորտում իրա­գործված բարե­փո­խումնե­րը, այդ թվում՝ դատա­վորնե­րի զգա­լի փոփո­խությունը, ինչը, ինչպես նշեց նա, վեթինգի գործա­ռույթ է իրա­կա­նացրել, թեկուզ ոչ ուղիղ ձևով։

Վերջում անդրա­դառնա­լով ընդդի­մա­դիրնե­րի և իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րի միջեւ իրա­վա­պահ մարմիննե­րի վերա­բերմունքի տարբե­րության մասին բարձրացվող հարցե­րին՝ Արա­յիկ Հարությունյա­նը ասաց, որ չի կարող ընդունել այն պնդումնե­րը, թե իրա­վա­պահնե­րը ընտրո­վի մոտե­ցում են ցուցա­բե­րում։ Նա ընդգծեց, որ տարբեր իրա­վի­ճակնե­րում արտա­հայտված խոսույթնե­րը տարբեր իրա­վա­կան կարգա­վի­ճակ ունեն, և սեռա­կան բնույթի վիրա­վո­րանքը չի կարող դրվել նույն հարթության վրա «շան լակոտ» արտա­հայտության հետ։ Նա նաև նշեց, որ իր տեղե­կություննե­րով՝ իշխա­նության ներկա­յա­ցուցիչնե­րի նկատմամբ էլ բազմա­թիվ դեպքե­րում հարուցվել են գործո­ղություններ և չեն կարող լինել «անպատժե­լիության գոտի­ներ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ