16.8 C
Yerevan

Հիբրի­դա­յին Պատե­րազմ Հայաստա­նի Դեմ

Ադրբե­ջա­նը պարբե­րա­բար հայկա­կան ներքա­ղա­քա­կան դաշտ է բերում «փախստա­կաննե­րի վերա­դարձի իրա­վունքի» թեման՝ ազդե­լու ներքա­ղա­քա­կան տրա­մադրություննե­րի վրա։ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը ուշա­դիր հետև­ում են հայկա­կան արձա­գանքնե­րին և հասկա­նում, թե որ հարցերն են առա­վել ցավոտ, որպեսզի շարունա­կեն ճնշումը հենց այդ ուղղություննե­րով։

Ստյո­պա Սաֆարյան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է միջազգա­յին և անվտանգության հարցե­րի հայկա­կան ինստի­տուտի տնօ­րեն Ստյո­պա Սաֆարյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի նկատմամբ մղվող հիբրի­դա­յին պատե­րազմը։ Սաֆարյա­նը մանրա­մասնում է, թե ինչպես են ոչ միայն ռազմա­կան, այլև քաղա­քա­կան և տեղե­կատվա­կան գործիքնե­րը օգտա­գործվում երկրի ներքին և արտա­քին քաղա­քա­կան ուղղություննե­րի վրա ազդե­լու համար։

Ստյո­պա Սաֆարյա­նը նշեց, որ հիբրի­դա­յին պատե­րազմը ժամա­նա­կա­կից քաղա­քա­կան պայքա­րի ձև է, որտեղ ռազմա­կան և ոչ ռազմա­կան միջոցնե­րը համակցվում են։ Սաֆարյա­նը հիշեցրեց Կլաուզև­ի­ցի հայտնի ձևա­կերպումը, ըստ որի՝ քաղա­քա­կա­նությունը պատե­րազմի շարունա­կությունն է այլ միջոցնե­րով, և ընդգծեց, որ այսօր այդ «այլ միջոցնե­րը» ներա­ռում են տեղե­կատվա­կան, հոգե­բա­նա­կան, տնտե­սա­կան և հասա­րա­կա­կան ազդե­ցության լայն գործիքակազմ։Գլոբալիզացված աշխարհում, սոցիա­լա­կան ցանցե­րի տարածման պայմաննե­րում, պետա­կան սահմաննե­րը այլևս չեն համընկնում ազդե­ցության իրա­կան սահմաննե­րի հետ, ինչի արդյունքում արտա­քին դերա­կա­տարնե­րը կարող են հեշտությամբ ներթա­փանցել այլ երկրնե­րի ներքին քաղա­քա­կան և հասա­րա­կա­կան դաշտ։ Նրա խոսքով՝ հիբրի­դա­յին պատե­րազմի հիմնա­կան թիրախնե­րը երկուսն են․ կամ իշխա­նության փոփո­խություն՝ իշխա­նության բերե­լով ցանկա­լի ուժե­րի, կամ հասա­րա­կա­կան կարծի­քի ձևա­վո­րում այնպես, որ ընդունվեն արտա­քին դերա­կա­տարնե­րի համար շահա­վետ որո­շումներ։

Նա նշեց, որ Հայաստա­նի դեպքում ինստի­տուտը մշտա­դի­տարկում է մի քանի տասնյակ հարթություններ և արձա­նագրում է ռազմա­կան ու ոչ ռազմա­կան գործո­ղություննե­րի փոխկա­պակցվա­ծությունը։ Սաֆարյա­նը որպես օրի­նակ հիշեց 2021 թվա­կա­նի մայի­սի 12‑ի ադրբե­ջա­նա­կան ներխուժումը Հայաստա­նի սահմա­նա­յին հատվածներ՝ ընդգծե­լով, որ դա համընկավ արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի քարո­զարշա­վի մեկնարկի հետ և չէր կարող պատա­հա­կան լինել։

Սաֆարյա­նը դիտարկեց, որ ռազմա­կան ճնշմա­նը զուգա­հեռ գործի են դրվում նաև ոչ ռազմա­կան մեթոդներ՝ քաղա­քա­կան, հասա­րա­կա­կան, մշա­կութա­յին գործիչնե­րի, բլո­գերնե­րի, ինչպես նաև արտա­սահմանյան հարթակնե­րի միջո­ցով տարածվող քարո­զի ձևով։ Նրա խոսքով՝ այդ քարո­զին պատա­կը քաո­սի, անվստա­հության և ժողովրդա­վա­րության հանդեպ թերա­հա­վա­տության ձևա­վո­րումն է։ Ինստի­տուտի ուսումնա­սի­րություննե­րով առանձնացվել է մի քանի հիմնա­կան քաղա­քա­կան ուղղություն, որոնց դեմ ուղղված են հիբրի­դա­յին ազդե­ցություննե­րը։ Առա­ջի­նը Հայաստա­նի ժողովրդա­վա­րա­կան զարգացման և դիմա­կա­յունության խորացման քաղա­քա­կա­նությունն է։ Սաֆարյա­նը ասաց, որ առնվազն երկու պետություն՝ Ռուսաստա­նը և Ադրբե­ջա­նը, բացա­հայտ շահագրգռված չեն, որ Հայաստա­նը շարունա­կի այդ ճանա­պարհը։

Սաֆարյա­նը նշեց, որ Ադրբե­ջա­նը պարբե­րա­բար հայկա­կան ներքա­ղա­քա­կան դաշտ է բերում «փախստա­կաննե­րի վերա­դարձի իրա­վունքի» թեման՝ ազդե­լու ներքա­ղա­քա­կան տրա­մադրություննե­րի վրա։ Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը ուշա­դիր հետև­ում են հայկա­կան արձա­գանքնե­րին և հասկա­նում, թե որ հարցերն են առա­վել ցավոտ, որպեսզի շարունա­կեն ճնշումը հենց այդ ուղղություննե­րով։ Ադրբե­ջա­նի համար լուրջ մտա­հո­գություն է նաև Հայաստա­նի եվրո­պա­կան ինտեգրման գործընթա­ցը, քանի որ դա ամրապնդում է Հայաստա­նի դիրքե­րը միջազգա­յին հարթակնե­րում՝ այդ թվում Արցա­խի հարցում, էթնիկ զտումնե­րի և փախստա­կաննե­րի իրա­վունքնե­րի թեմա­նե­րով։ Սաֆարյա­նը ընդգծեց, որ եվրո­պա­կան ուղղությունը անքակտե­լիո­րեն կապված է ժողովրդա­վա­րության հետ, և հենց այդ պատճա­ռով էլ այն թիրա­խա­վորվում է։

Ռուսաստա­նի պարա­գա­յում լայնո­րեն տարածվում է այն քարո­զը, թե ժողովրդա­վա­րությունը իբր սպառնում է ազգա­յին ինքնությա­նը։ Նրա խոսքով՝ նույն շրջա­նակնե­րը փորձում են եվրո­պա­կան ինտեգրումը ներկա­յացնել որպես Թուրքիա­յի կախվա­ծության տանող ճանա­պարհ՝ հասա­րա­կության մեջ վախեր սերմա­նե­լու նպա­տա­կով։

Նա դիտարկեց, որ Հայաստա­նի եվրո­պա­կան ինտեգրման և հնա­րա­վոր անդա­մակցության հարցում Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը գործում են որպես փոխկա­պակցված զույգ՝ նույն հիմնա­վո­րումնե­րով։ Սաֆարյա­նը ընդգծեց, որ այս քարոզնե­րը տարածվում են քաղա­քա­կան ընդդի­մա­դիր շրջա­նակնե­րի, նրանց հետ սերտա­ճած լրատվա­մի­ջոցնե­րի և բլո­գերնե­րի միջո­ցով՝ մեկը մյուսին լրացնե­լով։

Հաջորդ կարև­որ թիրա­խը Հայաստա­նի քաղա­քա­կան դիվերսիֆի­կա­ցիան է։ Նրա խոսքով՝ և՛ Ռուսաստա­նը, և՛ Ադրբե­ջա­նը չեն ցանկա­նում, որ Հայաստա­նը ունե­նա այլընտրանքա­յին մատա­կա­րա­րումներ և գործընկերներ, քանի որ միա­կողմա­նի կախվա­ծություննե­րը հեշտությամբ վերածվում են ճնշման և շանտա­ժի գործիքնե­րի։ Նա հիշեցրեց 2013 թվա­կա­նի դեպքե­րը, երբ գազի մատա­կա­րարման, Լարսի ճանա­պարհի և միգրանտնե­րի իրա­վունքնե­րի թեմա­նե­րը կիրառվում էին որպես ճնշման լծակներ։

Նա ընդգծեց, որ ուկրաի­նա­կան պատե­րազմից հետո այդ ավանդա­կան լծակնե­րի մի մասը կորցրել է իր արդյունա­վե­տությունը, ինչի հետև­անքով կիրառվում են ավե­լի ժամա­նա­կա­կից հիբրի­դա­յին մեթոդներ։ Սաֆարյա­նը նշեց, որ Հայաստա­նի կողմից այլընտրանքա­յին ուղի­նե­րի ստեղծումը, Իրա­նի հետ համա­գործակցության խորա­ցումը, զգա­լիո­րեն նվա­զեցնում է արտա­քին ճնշումնե­րի արդյունա­վե­տությունը։

Սաֆարյա­նը կարև­ո­րեց նաև Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղության գործընթա­ցի, սահմա­նա­զատման և սահմա­նագծման թեմա­նե­րը՝ նշե­լով, որ այստեղ ևս առկա են հիբրի­դա­յին դիմադրություններ։ Նրա խոսքով՝ որոշ դերա­կա­տարներ շահագրգռված են, որ սահմա­նա­զա­տումը չկա­յա­նա, որպեսզի հետա­գա­յում հնա­րա­վոր լինի նոր իրո­ղություններ պարտադրել Հայաստա­նին։

Նա նշեց, որ Հայաստան–Թուրքիա հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումն ու սահմա­նի բացումը ևս հիբրի­դա­յին քարո­զի թիրա­խում են, և այստեղ կրկին առանցքա­յին դեր ունեն Ռուսաստանն ու Ադրբե­ջա­նը։ Սաֆարյա­նը հավե­լեց, որ «Խաղա­ղության խաչմե­րուկ» նախա­ձեռնությունը և այլ տարա­ծաշրջա­նա­յին նախագծեր նույնպես հանդի­պում են դիմադրության, քանի որ փոխում են տարա­ծաշրջա­նա­յին լոգիստիկ և քաղա­քա­կան բալանսը։ Սաֆարյանն առանձնացրեց այն երկրնե­րի շրջա­նա­կը, որոնք տարբեր փուլե­րում շահագրգռված են Հայաստա­նի դեմ հիբրի­դա­յին ազդե­ցություններ գործադրե­լու հարցում՝ նշե­լով Ռուսաստա­նը, Ադրբե­ջա­նը, Թուրքիան և Իրա­նը՝ տարբեր դրսև­ո­րումնե­րով և տարբեր նպա­տակնե­րով։

Հիբրի­դա­յին պատե­րազմնե­րի թիրա­խում են ոչ միայն քաղա­քա­կան նպա­տակնե­րը, այլև կոնկրետ պաշտոնյա­նե­րը՝ վարչա­պե­տը, նախա­րարնե­րը, նրանց ընտա­նի­քի անդամնե­րը, հատկա­պես այն ոլորտնե­րում, որոնք պատասխա­նա­տու են եվրո­պա­կան ինտեգրման, անվտանգության և դիվերսիֆի­կացման համար։

Սաֆարյա­նը ցավով նշեց, որ այս գործընթացնե­րում ներգրավված է նաև եկե­ղե­ցին՝ ընդգծե­լով, որ դա արտա­քին պատվե­րի և ազդե­ցության հետև­անք է, ոչ թե զուտ ներքին հակա­սություննե­րի արդյունք։ Նրա խոսքով՝ որոշ հոգև­ո­րա­կաննե­րի վարքա­գի­ծը և հրա­պա­րա­կա­յին նարա­տիվնե­րը փաստա­ցի ծառա­յում են Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան դիվերսիֆի­կացման խոչընդոտմա­նը։

Ավարտե­լով խոսքը՝ Ստյո­պա Սաֆարյա­նը ընդգծեց, որ հիբրի­դա­յին պատե­րազմնե­րի ամե­նավտանգա­վոր կողմն այն է, երբ արտա­քին քարոզնե­րը տարածվում են հայե­րի միջո­ցով՝ գիտակցված կամ չգի­տակցված կերպով։ Նրա համոզմամբ՝ այդ քարոզնե­րի նպա­տա­կըպՀա­յաստա­նի ներքին և արտա­քին քաղա­քա­կան նպա­տակնե­րի հետ շրջումն է, և դրանց դեմ դիմա­կա­յումը պահանջում է սթափ գնա­հա­տում, գիտակցում և ինստի­տուցիո­նալ դիմադրություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ