33.9 C
Yerevan

Մարտի 1‑ի Գործով Հստակ Հետև­անքներ Են Անհրա­ժեշտ

ՀՀ Սահմա­նադրության 2‑րդ հոդվա­ծը՝ իշխա­նության յուրացման մասին, վաղե­մության ժամկետ չի ճանա­չում, ուստի պետությունն ունի իրա­վա­կան գործիքներ՝ հարցը լուծե­լու համար։

Արտա­շես Խալաթյան

1inTV‑ն զրուցել է իրա­վա­գետ Արտա­շես Խալաթյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկելվել են նոյեմբե­րի 18-ին Ազգա­յին ժողո­վում տեղի ունե­ցած բաց լսումնե­րի արդյունքնե­րը և Հայաստա­նի 17-ամյա «անգործության» հարցը արդա­րությունը վերա­կանգնե­լու գործում։ Քննարկումը կենտրո­նա­նում է ՄԻԵԴ‑ի վճռի՝ պարտա­դիր կատարման և Հայաստա­նի իշխա­նություննե­րի կողմից դրա իրա­կա­նացման բացե­րի վրա, մասնա­վո­րա­պես, քրեա­կան գործե­րի բացա­հայտման, պատասխա­նատվության բացա­կա­յության, ինչպես նաև քաղա­քա­կան գնա­հա­տա­կա­նի անհրա­ժեշտության վրա։

Արտա­շես Խալաթյա­նը նշեց, որ մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րա­նի վերջին վճի­ռը մարտի մեկի գործով «տրա­մա­բա­նա­կան շարունա­կությունն» է նախորդ վճիռնե­րի, որոնցում տարի­ներ շարունակ արձա­նագրվել է՝ պետությունը չի բացա­հայտել հանցա­գործություննե­րը, չի իրա­կա­նացրել պատշաճ քննություն և չի պաշտպա­նել կյանքի ու արդար դատաքննության իրա­վունքնե­րը։ Խալաթյա­նի խոսքով՝ եթե մեկ նախա­դա­սությամբ ամփո­փենք վճռի իմաստը, ապա այն հետևյալն է՝ «ժողո­վուրդ ջան, 17 տարի դուք ոչինչ չեք արել»։ ՄԻԵԴ‑ը դեռևս Սաղա­թելյան ընդդեմ Հայաստա­նի, Լևոն Տեր-Պետրոսյան ընդդեմ Հայաստա­նի և այլ գործե­րով հստակ արձա­նագրել է՝ քաղբանտարկյալնե­րի գործե­րը շինծու էին, ծեծ ու բռնություննե­րը համա­կարգա­յին էին, և պետությունը տարի­ներ շարունակ խախտել է իր նեգա­տիվ և պոզի­տիվ պարտա­կա­նություննե­րը։ Նա նշեց, որ մարտի 1‑ի գիշե­րը կիրառված անհա­մա­չափ ուժը խախտել է կյանքի իրա­վունքը, իսկ հետա­գա տարի­նե­րին իրա­կա­նացված «փորձած-չբա­ցա­հայտած» քննություննե­րը՝ արդար դատաքննության իրա­վունքը։ Եվրո­պա­կան դատա­րա­նը «փուլ առ փուլ դելե­գի­տի­մացրել է» այն ժամա­նակվա իշխա­նություննե­րի պատմած սցե­նա­րը․ առա­վոտյան իրականացված«խուզարկությունը» դատա­րա­նը փաստա­ցիարժա­նացրել է անվա­վեր քննա­դա­տության, քանի որայն տեղի է ունե­ցել օրենքով սահմանված ժամիցշուտ, և ակնհայտ էր, որ իրա­կա­նում խոսքը­խուզարկություն չէր, այլ բիրտ գործո­ղություն։

Խալաթյա­նը դիտարկեց, որ ոչ ոք պատասխա­նատվություն չի կրել՝ ոչ սպա­նություննե­րի, ոչ ծեծե­րի, ոչ քաղբանտարկյալնե­րի գործե­րի համար։ Նրա խոսքով՝ «դրվագ առ դրվագ բացա­հայտվել են կատարված հանցա­գործություննե­րը, բայց դրանցից ոչ մեկով պետությունը ավարտին չի հասցրել արդա­րությունը։ Եվրո­պա­կան դատա­րա­նի պահանջած «ընդհա­նուր միջոցնե­րը»՝ օրենսդրա­կան ու դատա­վա­րա­կան փոփո­խություննե­րը, չեն իրա­կա­նացվել, և պետությունը չի ապա­հո­վել նախկին քաղբանտարկյալնե­րի լիարժեք անմե­ղության ճանա­չումը։ Նրա կարծի­քով՝ սա ստեղծում է «իրա­րա­մերժ իրա­վա­կան իրա­վի­ճակ», երբ նույնիսկ դատա­պարտվածնե­րի մի մասը դեռ համարվում է մեղա­վոր՝ չնա­յած Եվրո­պա­կան դատա­րա­նի դիրքո­րոշմա­նը։ Իրա­վա­պահ մարմիննե­րի ու կառա­վա­րության ներկա­յա­ցուցիչնե­րի ելույթնե­րը լսումնե­րում «այլևս նոր բան չէին կարող տալ», քանի որ ասե­լի­քը սպառված է, և այժմ պետք են գործո­ղություններ, ոչ թե հայտա­րա­րություններ։ Նա ընդգծեց, որ իրա­վա­բա­նությունը, զուրկ լինե­լով արդա­րության նպա­տա­կից, «թույլ է տալիս ապա­ցուցել ինչ ուզես», և հենց դրա համար է էական, որ պետությունն ամբողջ ճշմարտությունը բացա­հայտի՝ ոչ թե ձևա­կան լուծումներ գտնի։

Խալաթյա­նի համոզմամբ՝ մինչև մարտի մեկի և հոկտեմբե­րի 27‑ի քաղա­քա­կան ու քրեաի­րա­վա­կան գնա­հա­տա­կաննե­րը չտրվեն, «պետության կայացման մասին խոսելն անհիմն է»։ Նա նշեց, որ պետության ինստի­տուցիո­նալ կայա­ցումը հնա­րա­վոր չէ, եթե նախա­հե­ղա­փո­խա­կան համա­կարգա­յին հանցա­գործություննե­րի էջը փակված չէ։ Խալաթյա­նը կարև­ո­րեց նաև այն, որ գույքի բռնագրա­վումն ու փոխհա­տուցումնե­րը չեն կարող փոխա­րի­նել իրա­կան քրեա­կան պատասխա­նատվությա­նը, և այս մեխա­նիզմը չի համա­պա­տասխա­նում արդա­րա­դա­տության տրա­մա­բա­նությա­նը։ Նրա խոսքով՝ «հանցա­գործությունը չի գնվում, հանցա­գործության պատասխա­նատվությունը չի փոխա­րինվում գումա­րով»։

Իրա­վա­գե­տը նշեց, որ այս լուծումնե­րով ստեղծվում է միջազգա­յին հարցադրումնե­րի երկար պոչ՝ որքանո՞վ է պետությունը ունակ պայքա­րել իր ներսում եղած հանցա­վո­րության դեմ։ Նա համե­մա­տեց Իտա­լիա­յի մաֆիա­յի խնդրի հետ, շեշտե­լով, որ օրի­նակնե­րի բերումը չի արդա­րացնում Հայաստա­նի անկա­րո­ղությունը։ Մարտի մեկի հանցա­գործությունը «սովո­րա­կան փողո­ցա­յին միջա­դեպ չէր», այլ խորքա­յին կազմա­կերպված քաղա­քա­կան գործո­ղություն։ Նրա փոխանցմամբ՝ քննության ընթացքում առկա են տվյալներ նույնիսկ «զուգա­հեռ քվա­զի պետա­կան կազմա­վո­րումնե­րի» մասին, ինչպես նաև վարձու անձանց ներգրա­վա­ծության մասին։ Իրա­վա­բա­նը հարց ուղղեց․ «ովքե՞ր են հրա­ման տվել, ինչպե՞ս է այդմե­քե­նան աշխա­տել, և ինչո՞ւ է պետությունը տարի­ներ շարունակ ծածկել»։ Այս ամե­նին հնա­րա­վոր չէ պատասխա­նել միայն քաղա­քա­կան հայտա­րա­րություննե­րով․ պետք է իրա­վա­կանգնա­հա­տա­կաննե­րը, մեղադրա­կա­նեզրա­կա­ցություննե­րը և պատժա­չա­փե­րը։ Ըստ նրա՝այսօր նույնիսկ մեղադրանքը՝ «պաշտո­նեա­կանլիա­զո­րություննե­րի անցում», բնույթով անհա­մա­չափ է կատարված արարքին, որը բնո­րո­շեց որպես «կազմա­կերպված խմբի կողմից պետության դեմ ուղղված ուժի կիրա­ռում»։

Խալաթյա­նի կարծի­քով՝ գլխա­վոր դատա­խա­զությունը պետք է նոր մեղադրանքներ առա­ջադրի՝ հաշվի առնե­լով Եվրո­պա­կան դատա­րա­նի վճռով հաստատված փաստե­րը, և պատասխա­նատվության կանչի բոլոր պատասխա­նա­տունե­րին, այդ թվում՝ այն անձանց, ովքեր այժմ քաղա­քա­կան ամբի­ցիա­ներ ունեն։Դատաիրավական համա­կարգը «կապկպված է» գոյություն ունե­ցող վաղե­մության ժամկետնե­րով ու դատա­վա­րա­կան սահմա­նա­փա­կումնե­րով, սակայն հիշեցրեց, որ ՀՀ Սահմա­նադրության 2‑րդ հոդվա­ծը՝ իշխա­նության յուրացման մասին, վաղե­մության ժամկետ չի ճանա­չում, ուստի պետությունն ունի իրա­վա­կան գործիքներ՝ հարցը լուծե­լու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ