21.4 C
Yerevan

Ոչ Թե Թուրքիան Ու ՌԴ‑ն, Այլ ԱՄՆ‑ն Է Որո­շիչ Դերա­կա­տար

Հայաստա­նի ազգա­յին անվտանգության արխիվնե­րի զգա­լի մասը այրվել է կամ տեղա­փոխվել Ռուսաստան, ուստի ամբողջա­կան պատկե­րը հասա­նե­լի չէ։

Արամ Սարգսյան

Noyan Tapan TV‑ն զրուցել է «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նի հետ։ Զրույցը կենտրո­նա­ցած է Հայաստա­նի իշխա­նություն-եկե­ղե­ցի առճա­կատման, տարա­ծաշրջա­նա­յին աշխարհա­քա­ղա­քա­կա­նության, և ներքա­ղա­քա­կան պատմա­կան հարցե­րի վրա։ Սարգսյա­նը քննարկում է վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի կողմից Հայոց Կաթո­ղի­կո­սին ուղղված քննա­դա­տություննե­րը, հաճա­խա­կի համե­մա­տե­լով նմա­նա­տիպ դեպքե­րը հետխորհրդա­յին այլ երկրնե­րի հետ և ընդգծե­լով Ռուսաստա­նի ազդե­ցությունը հայկա­կան եկե­ղե­ցու վրա։

Արամ Սարգսյա­նը, ասաց, որ խնդի­րը խնդիր կլի­ներ և կդառնար լուրջ քննարկման նյութ միայն այն դեպքում, եթե նման հայտա­րա­րություններ հնչեցրած լիներ միայն Հայաստա­նի վարչա­պե­տը, սակայն նախկին սովե­տա­կան տարածքում դրանք բացա­ռություն չեն։ Նա նշեց, որ նույնա­տիպ հայտա­րա­րություններ հնչել են Վրաստա­նի ընդդի­մության, Մոլդո­վա­յում նորընտիր նախա­գա­հի, Ռուսաստա­նում, Ուկրաի­նա­յում, և այժմ՝ Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևի կողմից՝ կապված Շաքարմութ Փաշա­դեի գործով։ Սարգսյա­նը դիտարկում է, որ այդ բոլոր դեպքե­րում խոսքը ռուսա­կան հատուկ ծառա­յություննե­րի կողմից եկե­ղե­ցա­կան կամ կրո­նա­կան կառույցնե­րի ազդե­ցության գործի­քայնացման փորձի մասին է։

Նա ընդգծեց, որ Հայաստա­նում ռուսա­կան ազդե­ցության միակ ամբողջա­կան կառույցը մնա­ցել է եկե­ղե­ցին, քանի որ եկե­ղե­ցու առա­ջին դեմքը ամբողջությամբ կիսում է ռուսա­կան մոտե­ցումնե­րը։ Սարգսյա­նը նշեց, որ քանի որ վեհա­փա­ռը մտել է քաղա­քա­կան դաշտ, վարչա­պետն էլ քաղա­քա­կան բնո­րո­շումներ է տալիս, ինչը օրի­նա­չափ է համա­րում։

Շարունա­կե­լով, Արամ Սարգսյա­նը, անդրա­դարձավ այն հարցին, թե ինչու ԱԱԾ‑ն չի հետապնդում կաթո­ղի­կո­սին։ Նա ասաց, որ որևէ անձի որպես գործա­կալ ապա­ցուցե­լու համար անհրա­ժեշտ են լուրջ հիմքեր, որոնք սովո­րա­բար հասա­նե­լի չեն, քանի որ գործա­կալնե­րի տվյալնե­րը պահվում են փակ փաստաթղթե­րով։ Նա նշեց, որ աշխարհում փորձ է արվել այդ հարցը լուծել լյուստրա­ցիա­յի միջո­ցով, բայց այն էլ ամբողջա­կան արդյունք չի տալիս։ Սարգսյա­նը հիշեցրեց, որ Հայաստա­նի ազգա­յին անվտանգության արխիվնե­րի զգա­լի մասը այրվել է կամ տեղա­փոխվել Ռուսաստան, ուստի ամբողջա­կան պատկե­րը հասա­նե­լի չէ։

Արամ Սարգսյա­նը, անդրա­դարձավ այն պնդմա­նը, թե իբր Սովե­տա­կան Միության պարտությունից հետո բոլոր արխիվնե­րը փոխանցվել են ԱՄՆ-ին։ Նա ասաց, որ որոշ միջպե­տա­կան քարտեզներ կամ պայմա­նագրեր հնա­րա­վոր է հայտնված լինեն արտա­սահմա­նում, բայց գործա­կա­լա­կան արխիվնե­րը որևէ երրորդ երկրի մոտ հայտնված լինե­լու հավա­նա­կա­նությունը չափա­զանց փոքր է։ Միա­ժա­մա­նակ նա նշեց, որ եթե վարչա­պե­տը կարծում է, թե նման տվյալներ կան, կարող է դիմել ԱՄՆ-ին։ Արամ Սարգսյա­նը, շեշտեց, որ այն մոտե­ցումը, ըստ որի հոգև­ո­րա­կա­նության և իշխա­նության առճա­կա­տումը կապված է տարա­ծաշրջա­նում «նայո­ղի» փոփո­խության հետ, ու միա­ժա­մա­նակ առաջ է տանում «հանձնման-ընդունման» թեզը, իր համար օբյեկտիվ չէ։ Նա ասաց, որ եթե տարա­ծաշրջա­նում նայո­ղը Թուրքիան լիներ, ապա նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրով Մեղրիում միջանցք արդեն բացված կլի­ներ։ Նա նշեց, որ Թուրքիան, Ադրբե­ջա­նը և Ռուսաստա­նը միշտ պնդել են այդ միջանցքի անհրա­ժեշտությունը, և եթե իրենց ուժն ու մանդա­տը բավա­րար լիներ, կբա­ցեին այն։ Սարգսյա­նը շեշտեց, որ միջանցքը չբացվեց, որովհետև Միացյալ Նահանգնե­րը միանշա­նակ հայտա­րա­րեց, որ նման քայլը կբե­րի հակազդման։Տարածաշրջանում վաղուց ոչ թե Թուրքիան և Ռուսաստանն են որո­շիչ դերա­կա­տարներ, այլ Միացյալ Նահանգնե­րը։ Նա օրի­նակ բերեց ԱՄՆ-Իրան ուղղա­կի բախումնե­րը և ընդգծեց, որ Թուրքիան ու Ռուսաստա­նը չեն կարո­ղա­ցել սանձել ԱՄՆ գործո­ղություննե­րը։ Նույն տրա­մա­բա­նությամբ, ըստ նրա, ԱՄՆ‑ը կարո­ղա­ցավ կողմե­րին բերել Վաշինգտոն և առաջ տանել խաղա­ղության պրո­ցե­սը։

Դիտարկե­լով, թե արդյոք Ալիևը ավե­լի շատ բանստա­ցավ այդ գործընթա­ցում, նա ասաց, որ չի կիսումայդ մոտե­ցումը։ Արամ Սարգսյա­նը նշեց, որ Հայաստա­նի համար ստացվել է ամե­նա­կարև­որն՝ խաղա­ղություն կամ գոնե ժամա­նա­կա­վորւխա­ղա­ղության շրջան, որի ընթացքում կարող է զարգա­նալ տնտե­սությունը։ Նա ասաց, որ սա առա­ջին ձմեռն է 2020-ից հետո, երբպա­տե­րազմա­կան սպա­սումներ չեն շրջա­նառվում։

Նա, Արամ Սարգսյա­նը, շեշտեց, որ խաղա­ղության պայմաննե­րում Հայաստանն ունի զարգացման եզա­կի հնա­րա­վո­րություններ՝ նոր տեխնոլոգիաների,կիսահաղորդիչ արդյունա­բե­րության, միջուկա­յին էներգե­տի­կա­յի նախագծե­րի, Nvidia-այի՝ Հայաստան մուտքի, Արա­րատյան դաշտի ինո­վա­ցիոն կենտրո­նի նախագծման, միջին միջանցքի մաս դառնա­լու հնա­րա­վո­րության տեսքով։ Հայաստա­նին վերջա­պես տրվել է հնա­րա­վո­րություն օգտա­գործե­լու իր ռեսուրսնե­րը, որոնցից Ադրբե­ջա­նը երկար տարի­ներ օգտվել է ավե­լի արդյունա­վետ, քանի որ խաղա­ղություն է ունե­ցել։

Նա նշեց, որ նրանք, ովքեր պնդում են՝ «Ալիևը շահեց, Հայաստա­նը ոչինչ չի ստա­ցել», փորձում են ձևա­վո­րել հանրա­յին կարծիք, որ նախկին «հաղթողնե­րը» պետք է վերա­դառնան իշխա­նություն, մինչդեռ իրա­կա­նում նրանք մսխել են Ղարա­բա­ղի հաղթա­նա­կի արդյունքնե­րը։

Փաշինյա­նի հնա­րա­վոր նախընտրա­կան շահարկումնե­րի մասին հարցին անդրա­դառնա­լով՝ նա, Արամ Սարգսյա­նը, ասաց, որ չի բացա­ռում ոչինչ, բայց խաղա­ղությունը չի կապում փաստաթղթե­րի հետ։ Նա կարծում է, որ խաղա­ղությունը կապ ունի բացա­ռա­պես պետության տնտե­սա­կան հզո­րացման հետ։ Նա ընդգծեց, որ ներդրո­ղը չի գա երկիր, որտեղ պատե­րազմի վտանգ կա։

Վերա­դառնա­լով հոգև­ո­րա­կա­նություն-իշխա­նություն առնչությա­նը՝ նա ասաց, որ Նիկոլ Փաշինյա­նի կողմից հրա­պա­րակված եկե­ղե­ցու նորոգման ճանա­պարհա­յին քարտե­զի պայմաննե­րում իրա­կա­նում չկա երկրորդ եկե­ղե­ցի ստեղծե­լու վտանգ, քանի որ եկե­ղե­ցին արդեն փաստա­ցի բաժանված է՝ Էջմիածնի և Կիլի­կիա­յի թեմե­րի միջև։ Նա նշեց, որ անկախ Հայաստա­նի պայմաննե­րում եկե­ղե­ցի­նե­րը կարող են միա­վորվել, և հարկ չէ պահել սովե­տա­կան ժամա­նակնե­րում ստեղծված արհեստա­կան բաժա­նումը։

Նա ընդգծեց, որ Փաշինյա­նի բազմա­թիվ մոտե­ցումներ ինքը չի կիսում՝ ինչպես օրի­նակ եկե­ղե­ցում դրոշներ տեղադրե­լու, եկե­ղե­ցու կանո­նագրքին միջամտե­լու մոտե­ցումը, քանի որ համա­րում է, որ եկե­ղե­ցին պետք է ինքնուրույն լուծի իր ներքին հարցե­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ