33.9 C
Yerevan

Ուկրաի­նա­յի «Պարտությունից» Ուրա­խա­ցողնե­րը Հիասթափվե­լու Են

Ռուսաստա­նի վիճա­կը ծանր է. ռազմա­կան ծախսե­րը նվա­զել են, նավթի գինն ընկել է, Հնդկաստա­նը և Չինաստա­նը նվա­զեցրել են գնումնե­րը, արտա­քին ֆինանսա­կան միջոցներ չկան, Արևմուտքում սառեցված ռուսա­կան ակտիվնե­րից էլ ոչինչ չեն ստա­նա­լու։  Նույնիսկ 100 միլիարդ դոլա­րի՝ Ուկրաի­նա­յի վերա­կանգնման համար նախա­տեսված գումա­րի գաղա­փա­րին էին համա­ձայնել, միայն թե գոնե մի մասը հետ ստա­նան։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV‑ն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարա­ծաշրջա­նա­յին իրա­դարձություննե­րը, ներառյալ Ուկրաի­նա­յի և Ադրբե­ջա­նի վերա­բերմունքը մեծ տերություննե­րի նկատմամբ, Մոլդո­վա­յի հակա­ռուսա­կան փորձի կարև­ո­րությունը Հայաստա­նի համար։ Զրույցը նաև շոշա­փում է ընտրա­կան գործընթա­ցում ապօ­րի­նի ֆինանսա­վորման կանխարգելման և անցյա­լի իշխա­նության բռնա­զավթման դեպքե­րով պայմա­նա­վորված «փաստա­հա­վաք խմբի» ձևա­վորման անհրա­ժեշտությունը։

Հովսեփ Խուրշուդյա­նը նշեց, որ այն մարդիկ, ովքեր այդքան ոգև­որվել էին ամե­րի­կա-ռուսա­կան վերջին պայմա­նա­վորվա­ծություննե­րից, հատկա­պես այդ հայտնի 28 կետե­րից, շատ շուտ են ուրա­խա­ցել։ Նա դիտարկում է, որ հիմա Ռուբիոն բանակցում է Ուկրաի­նա­յի ներկա­յա­ցուցչի՝ Ումա­րո­վի հետ, նաև Եվրո­պա­յի հետ, իսկ Թրամփը, երբ հարցրել են՝ կզրկի՞ արդյոք Ուկրաի­նա­յին զենքի մատա­կա­րա­րումնե­րից, եթե Կիևը չհա­մա­ձայնվի, պատասխա­նել է՝ «կտեսնենք, կքննարկենք»։  Զելենսկու հայտա­րա­րությունից հետո, երբ նա ակնարկեց, որ դա արժա­նա­պատվության հարց է և Ուկրաի­նան կընտրի արժա­նա­պատվությունը, այլ ոչ թե «ցուրտ ձմե­ռը», ակնհայտ դարձավ՝ Թրամփին դեմք փրկե­լու հնա­րա­վո­րություն են տալիս։ Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ արդյունքում արդեն համա­ձայնեցնում են կետե­րը հենց Ուկրաի­նա­յի հետ, քանի որ Պուտի­նը շտա­պեց հայտա­րա­րել՝ պատրաստ են բանակցել։ Նա ընդգծեց, որ Պուտինն այլևս ոչ թե դեմք, այլ երկիր և իշխա­նություն փրկե­լու խնդիր ունի։

Ըստ Խուրշուդյա­նի՝ Ռուսաստա­նի վիճա­կը ծանր է. ռազմա­կան ծախսե­րը նվա­զել են, նավթի գինն ընկել է, Հնդկաստա­նը և Չինաստա­նը նվա­զեցրել են գնումնե­րը, արտա­քին ֆինանսա­կան միջոցներ չկան, Արևմուտքում սառեցված ռուսա­կան ակտիվնե­րից էլ ոչինչ չեն ստա­նա­լու։ Նա նշեց, որ նույնիսկ 100 միլիարդ դոլա­րի՝ Ուկրաի­նա­յի վերա­կանգնման համար նախա­տեսված գումա­րի գաղա­փա­րին էին համա­ձայնել, միայն թե գոնե մի մասը հետ ստա­նան։ Այդ ամե­նը ցույց է տալիս՝ այն մարդիկ, ովքեր հույս ունեին, թե Ռուսաստա­նը շուտով կկտրի Ուկրաի­նա­յի «կտորնե­րը» և կվե­րա­դառնա տարա­ծաշրջան, շատ շուտով կտեսնեն իրա­կա­նությունը։ Նա դիտարկում է, որ ԱՄՆ‑ն արագ տեմպե­րով մտնում է Հարա­վա­յին Կովկաս և Կենտրո­նա­կան Ասիա, իսկ Ռուսաստա­նը առանձնա­պես չի դիմադրում, քանի որ Ուկրաի­նա­յի շուրջ Թրամփի հետ բանակցություններն ավե­լի կարև­որ են համա­րում։

Ըստ նրա՝ Թրամփի՝ Ուկրաի­նա­յի հարցում Ռուսաստա­նի նկատմամբ մեղմ դիրքը փաստո­րեն ապա­հո­վում է Ռուսաստա­նի մեղմ դիրքը Կենտրո­նա­կան Ասիա­յի և Հարա­վա­յին Կովկա­սի հարցում։ Խուրշուդյա­նը հիշեցրեց C5+1 ձևա­չա­փը, ԱՄՆ‑ի ներդրումա­յին խոստումնե­րը, բարձր տեխնո­լո­գիա­նե­րի, կիսա­հա­ղորդիչնե­րի արտադրություն, պետքարտուղա­րի տեղա­կա­լի այցը, Նիկոլ Փաշինյա­նի՝ Ղազախստան կատա­րած այցը և լուրջ պայմա­նա­վորվա­ծություննե­րը։ Ղազա­խա­կան նավթը Հայաստա­նի տարածքով դեպի Եվրո­պա գնա­լը մեզ դարձնում է էներգե­տիկ առումով լիո­վին ինքնա­բավ և ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության երկիր։ Նա կարծում է, որ տրանզի­տա­յին վճարնե­րից բացի, շատ ավե­լի եկամտա­բեր են բարձր տեխնո­լո­գիա­կան ոլորտնե­րը, իսկ նավթի և գազի վրա կարե­լի է կառուցել նավթա­վե­րամշակման գործա­րաններ, ժամա­նա­կա­կից ջերմաէ­լեկտրա­կա­յաններ, լուծել էներգե­տիկ խնդիրնե­րը։ Այս ամե­նը հնա­րա­վոր է միայն այն նոր քաղա­քա­կան ուղեգծի շնորհիվ, որով Հայաստա­նը սերտացնում է հարա­բե­րություննե­րը Արևմուտքի և ԱՄՆ‑ի հետ, որտեղ կան տեխնո­լո­գիա­նե­րը, փողը և, ամե­նա­կարև­ո­րը, անվտանգության երաշխիքնե­րը։

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև կանգ առավ Մոլդո­վա­յի փորձի վրա, որտեղ վերջերս մասնակցել էր անվտանգության ֆորումի։ Նա ասաց, որ Մոլդո­վան հաջո­ղությամբ դիմադրել է ռուսա­կան հիբրի­դա­յին պատե­րազմին, և այդ փորձը պետք է փոխանցվի Հայաստա­նին։ Ըստ նրա՝ բոլոր քայլե­րը նույնա­կան են, քանի որ ուղղորդվում են Կրեմլի Կիրիենկո­յի գրա­սենյա­կից։

Խուրշուդյա­նը հիշեցրեց, թե ինչպես են անցած տարի մոլդո­վա­ցի և հայ երի­տա­սարդնե­րին միա­սին տարել Մոսկվա «պատմությա­նը ծանո­թացնե­լու» քողի տակ, իսկ հետո պարզվել էր, որ դա նախընտրա­կան արշավ էր՝ ռուսա­կան նարա­տիվներ սերմա­նե­լու համար։ Նա նշեց, որ Մոլդո­վա­յի իշխա­նություննե­րը կոշտ միջոցներ են ձեռնարկել՝ փակել են Շորի օլի­գարխի ֆինանսա­կան հոսքե­րը, բռնել կաշառք բաժա­նողնե­րին, արգե­լել որոշ ուժե­րի մասնակցությունը ընտրություննե­րին։ Հայաստա­նում էլ հնա­րա­վոր է նույնը՝ զտել այն ուժե­րին, որոնք կօգտա­գործեն հակաօ­րի­նա­կան մեթոդներ, և թույլ չտալ նրանց մասնակցել ընտրություննե­րին։ Նա ընդգծեց, որ այդ գործընթա­ցին միջազգա­յին աջակցություն կլի­նի։

Խոսե­լով փաստա­հա­վաք խմբի մասին՝ Խուրշուդյա­նը դժգո­հություն հայտնեց, որ խումբը ձևա­վորվել է խիստ սահմա­նա­փակ կազմով, առանց բավա­րար ֆինանսա­վորման և հաղորդակցման։ Նա ինքն էլ առա­ջադրվել էր, բայց մրցույթը ձախողվել է՝ ընդա­մե­նը 4 դիմումի պատճա­ռով։ Ըստ նրա՝ կառա­վա­րությունը պետք է վերա­բա­ցի մրցույթը, նորմալ ժամկետ և հաղորդակցություն ապա­հո­վի, որպեսզի խումբը կարո­ղա­նա մինչև ընտրություններ նախնա­կան զեկույց ներկա­յացնել, իսկ վերջնա­կա­նը ազդի սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րի վրա։

Հովսեփ Խուրշուդյա­նը կարծում է, որ իշխա­նության բռնա­զավթումը ամե­նա­մեծ հանցա­գործությունն է, և այն մարդիկ, ովքեր դա արել են, չեն կարող նորից քաղա­քա­կան գործիչներ լինել ու մասնակցել ընտրություննե­րին։

Վերջում նա ընդգծեց, որ պետք է վճռա­կա­նություն ցուցա­բե­րել ներքին ռուսա­կան պրոքսի­նե­րի նկատմամբ, քանի որ բոլոր անհրա­ժեշտ ռեսուրսնե­րը՝ տնտե­սա­կան, տեխնո­լո­գիա­կան, ռազմա­կան, գալիս են բացա­ռա­պես Արևմուտքից։ Ըստ Խուրշուդյա­նի՝ Ռուսաստա­նը փորձում է նաև Ադրբե­ջա­նի միջո­ցով ազդե­ցություն գործել, բայց Ալիևն արդեն «թռել» է ռուսա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րից և ընտրել Արևմուտքի հետ համա­գործակցությունը, քանի որ հասկա­նում է Ռուսաստա­նի թուլա­ցումը և տարա­ծաշրջա­նում Արևմուտքի թափը։ Հարա­վա­յին Կովկասն այսօր դիտարկվում է որպես միասնա­կան տարածք, և Հայաստանն այդ փազլի կենտրո­նա­կան մասն է կազմում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ