27.1 C
Yerevan

Վեց Ամիս Ունենք Գործա­կալնե­րի Դեմ Պայքա­րի Համար

Բոլոր քահա­նա­նե­րը պետք է անցնեն ստուգում՝ պարզե­լու իրենց նվիրվա­ծությունը բացա­ռա­պես Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը։  Հայկա­կան պետությունը պարտա­վոր է միջամտել, երբ օտար պետությունը ներթա­փանցում է եկե­ղե­ցու գործե­րի մեջ, և ստեղծել հնա­րա­վո­րություն, որ արդար ու հայրե­նանվեր հոգև­ո­րա­կաննե­րը ծառա­յեն հավա­տացյալ ժողովրդին։

Գեորգի  Թումասյան

1inTV‑ն զրուցել է միջազգա­յին հարա­բե­րություննե­րի փորձա­գետ Գեորգի Թումասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մայր Աթո­ռի և Կաթո­ղի­կոս Գարե­գին Բ‑ի շուրջ ստեղծված ճգնա­ժա­մը, ինչպես նաև առա­ջի­կա ընտրություններն ու ընդդի­մության միա­վորման փորձե­րը։

Գեորգի Թումասյա­նը նշեց, որ իրենց ունե­ցած տեղե­կատվության համա­ձայն՝ եկե­ղե­ցա­կան համա­կարգում կան եպիսկո­պոսներ, որոնք հասկա­նում են ստեղծված իրա­վի­ճա­կի լրջությունը և կոչ են անում Կտրիճ Ներսիսյա­նին գնալ երկխո­սության։ Սակայն, ըստ նրա, այդ երկխո­սությունը կարող է լինել միայն մեկ հարցի շուրջ՝ Կտրիճ Ներսիսյա­նի և իր խմբա­կի հեռա­ցումը եկե­ղե­ցուց։ Նա ասաց, որ Կտրիճ Ներսիսյա­նի կողմից արդար քահա­նա­նե­րի կարգա­լույծ հայտա­րա­րե­լը ցույց է տալիս, որ նա ստեղծել է իրեն ենթա­կա կառա­վարման համա­կարգ՝ փոքրիկ խմբա­կով, որը գործում է օտար ազդե­ցության տրա­մա­բա­նությամբ։ Թումասյա­նը կարծում է, որ սա սխալ քայլ է, քանի որ պետությունը հստակ որո­շում է կայացրել՝ եկե­ղե­ցին ազա­տագրե­լու օտա­րի ազդե­ցությունից։ Նա հավե­լեց, որ առա­ջի­կա կիրա­կի օրը Թալի­նի Սուրբ Աստվա­ծա­ծին եկե­ղե­ցում ևս ազա­տագրված պատա­րագ է լինե­լու՝ վարչա­պե­տի մասնակցությամբ, և կոչ արեց բոլո­րին միա­նալ ու կանգնել արդար քահա­նա­նե­րի կողքին՝ արա­գացնե­լու եկե­ղե­ցու ազա­տագրման գործընթա­ցը։

Թումասյա­նը ընդգծեց, որ Կտրիճ Ներսիսյա­նին չեն թույլ տալիս լքել իր պաշտո­նը, քանի որ վերջինս պահում է մաֆիոզ, կոռուպցիոն և գործա­կա­լա­կան համա­կարգը։ Նրա խոսքով՝ Կտրիճ Ներսիսյա­նը հասկա­նում է իր դրության բարդությունը, բայց պետությունը մինչև վերջ է գնա­լու՝ նրա հեռա­ցումը ապա­հո­վե­լու համար։ Նա հավե­լեց, որ ազա­տագրման գործընթա­ցը սկսվել է Հովհա­նա­վանքից, շարունակվում է Թալի­նում, և շուտով կհասնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիա­ծին, քանի որ ժողո­վուրդն ու պետությունը չեն կարող հանդուրժել եկե­ղե­ցու զավթումը Ներսիսյաննե­րի ընտա­նի­քի կողմից։Եկեղեցու խնդիրնե­րը սկսվում են Կտրիճ Ներսիսյա­նից, բայց չեն ավարտվում նրա­նով։ Նա նշեց, որ վերջի­նիս հեռացնե­լու տարբե­րակնե­րը մի քանիսն են՝ սկսած ժողովրդի ֆիզի­կա­կան ազա­տագրությունից մինչև իրա­վա­կան մեխա­նիզմնե­րով ձերբա­կա­լություն, քանի որ գոյություն ունեն փաստեր, այդ թվում ձայնագրություններ, որոնք կարող են հիմք հանդի­սա­նալ քրեա­կան պատասխա­նատվության համար։ Թումասյա­նը շեշտեց, որ բոլոր քահա­նա­նե­րը պետք է անցնեն ստուգում՝ պարզե­լու իրենց նվիրվա­ծությունը բացա­ռա­պես Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը։ Նրա խոսքով՝ հայկա­կան պետությունը պարտա­վոր է միջամտել, երբ օտար պետությունը ներթա­փանցում է եկե­ղե­ցու գործե­րի մեջ, և ստեղծել հնա­րա­վո­րություն, որ արդար ու հայրե­նանվեր հոգև­ո­րա­կաննե­րը ծառա­յեն հավա­տացյալ ժողովրդին։

Նա կոչ արեց պետա­կան մարմիննե­րին՝ ազգա­յին անվտանգության ծառա­յությա­նը, քննչա­կան կոմի­տեին և մյուսնե­րին, որ հետև­ո­ղա­կան լինեն և գնա­հա­տեն բոլոր նրանց գործո­ղություննե­րը, ովքեր ծառա­յել են օտար պետություննե­րին կամ ներգրավված են եղել ֆինանսա­կան կոռուպցիոն գործընթացնե­րում։ Թումասյա­նի խոսքով՝ այդ ամե­նը չի մնա­լու անպա­տիժ, քանի որ հայկա­կան պետությա­նը խանգա­րել եկե­ղե­ցու ազա­տագրման գործում նշա­նա­կում է գործել պետության դեմ։ Անդրա­դառնա­լով Վլա­դի­միր Պուտի­նի կողմից Կտրիճ Ներսիսյա­նի եղբո­րը՝ Եզրաս Ներսիսյա­նին, շքանշա­նով պարգև­ատրե­լուն՝ Թումասյա­նը նշեց, որ դա վնա­սա­կար քայլ է թե՛ եկե­ղե­ցու, թե՛ Ռուսաստա­նի համար։ Նրա կարծի­քով՝ այդ շքանշա­նը մի փորձ է կապ հաստա­տե­լու ռուսա­կան պետա­կան համա­կարգում լոբբիստա­կան մեխա­նիզմնե­րի միջո­ցով։ Թումասյա­նը ասաց, որ Եզրաս Ներսիսյա­նին նման պարգև­ատրումը արժեզրկում է հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը, և եթե Ռուսաստա­նը ցանկա­նում է պահպա­նել դրանք, պետք է չաջակցի այն մարդկանց, ովքեր Հայաստա­նում ընկալվում են որպես անընդունե­լի։ Նա ընդգծեց, որ հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը հնա­րա­վոր է զարգացնել միայն ժողովրդի աջակցությամբ և ժողովրդա­վա­րա­կան ճանա­պարհով։

Ներքա­ղա­քա­կան հարցե­րին անդրա­դառնա­լով՝ Թումասյա­նը նշեց, որ տարբեր ընդդի­մա­դիր ուժե­րի փորձե­րը միա­վորվե­լու և իշխա­նությունը հեռացնե­լու ուղղությամբ դատա­պարտված են ձախողման։ Նրա խոսքով՝ որքան էլ այդ ուժե­րը տարբեր բրենդինգնե­րով հանդես գան՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան, Արման Թաթո­յան կամ Դաշնակցություն, նրանք բոլո­րը ներկա­յացնում են նույն համա­կարգը՝ ղեկա­վարվե­լով մեկ կենտրո­նից, որը նպա­տակ ունի Հայաստա­նի ինքնիշխա­նությունը կրկին հանձնել օտա­րին։ Թումասյա­նը համոզված է, որ ժողո­վուրդը նրանց չի աջակցե­լու, և այդ գործընթա­ցը շուտա­փույթ ավարտվե­լու է։ Այժմ կարև­որ է կենտրո­նա­նալ երեք ուղղությամբ՝ եկե­ղե­ցու ազա­տագրում Կտրիճ Ներսիսյա­նից, Դաշնակցության լոբբիստա­կան ազդե­ցության սահմա­նա­փա­կում, և ֆինանսա­կան ռեսուրսնե­րի օգտա­գործման վերահսկում ընտրա­կան գործընթացնե­րում։ Թումասյա­նը նշեց, որ պետք է ընդունվի օրենք՝ կեղծ տեղե­կատվության տարածման դեմ, քանի որ Հայաստա­նի դեմ վարվում է հիբրի­դա­յին պատե­րազմ՝ ապա­տե­ղե­կատվության միջո­ցով։

Թումասյա­նը կոչ արեց ազգա­յին անվտանգության ծառա­յությա­նը, քննչա­կան մարմիննե­րին և արտա­քին հետա­խուզությա­նը՝ մինչև ընտրություննե­րը մշա­կել օրենսդրա­կան և գործնա­կան մեխա­նիզմներ օտար միջամտությունը սահմա­նա­փա­կե­լու համար՝ թե՛ ֆինանսա­կան, թե՛ տեղե­կատվա­կան ոլորտնե­րում։ Նրա կարծի­քով՝ առա­ջի­կա ընտրություննե­րին հնա­րա­վոր են դիվերսիոն գործո­ղություններ, օտար ֆինանսա­կան հոսքեր և նույնիսկ ֆիզի­կա­կան ներգրա­վում՝ Ռուսաստա­նից հայե­րի միջո­ցով։ Նա ընդգծեց, որ պետք է կանխել գործա­րաննե­րի և բիզնեսնե­րի կողմից աշխա­տողնե­րի վրա ճնշում գործադրե­լու փորձե­րը և կաշառքը։ Հայաստա­նը ունի վեց ամիս՝ գործա­կա­լա­կան ցանցե­րի հարցը լուծե­լու և ընտրություննե­րի միջո­ցով վերջնա­կա­նա­պես ամրապնդե­լու ինքնիշխա­նությունը։ Դրա­նից հետո, ըստ նրա, պետությունը պետք է կենտրո­նա­նա հզոր տնտե­սություն, բանակ և անվտանգա­յին համա­կարգ կառուցե­լու վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ