33.9 C
Yerevan

Տեղե­կատվա­կան Վարձկաննե­րը

Այն, ինչ տեղի ունե­ցավ, հիբրի­դա­յին պատե­րազմի դասագրքա­յին օրի­նակ է։ Արտա­քին ուժե­րը լուրը գենե­րացրե­ցին, իսկ ներքին վարձակննե­րը սիրով և արա­գությամբ այն վերա­ծե­ցին ներքա­ղա­քա­կան «ռումբի»։

Մկրտիչ Իսրա­յելյան

Հայաստա­նը չի կարող թույլ տալ, որ իր տեղե­կատվա­կան տարածքը դառնա հակա­ռա­կորդնե­րի հիբրի­դա­յին պատե­րազմի «պոլի­գոն»։ Եվ ոչ մի քաղա­քա­կան ուժ իրա­վունք չունի ներքին քաղա­քա­կան օրա­կարգ կառուցել արտա­քին քարոզչության սուտ արտադրանքի վրա։ Սակայն իրա­կա­նում Հայաստա­նում կան ուժեր, քաղա­քա­կան գործիչներ, էժա­նա­գին գրչակներ, որոնք արդեն տևա­կան ժամա­նակ, փորձում են կեղծ լուրե­րով վախի, անհանգստության մթնո­լորտ գենե­րացնել։ 

Վերջին օրե­րին մենք կրկին ակա­նա­տես եղանք հիբրի­դա­յին պատե­րազմի դասա­կան օրի­նա­կի, երբ կեղծ և անհիմն լուրն օգտա­գործվեց հայաստանյան ներքա­ղա­քա­կան պայքա­րի մեջ՝ իշխա­նությա­նը վնա­սե­լու նպա­տա­կով։ 

Օրերս թուրքա­կան լրատվա­մի­ջոցնե­րից մեկը լուր տարա­ծեց, թե իբր Հայաստա­նում պատրաստվում են մզկիթներ կառուցել։ Այս լուրը տարա­տե­սակ գրչակներ շատ արագ ներմուծե­ցին հայկա­կան տեղե­կատվա­կան դաշտ և դարձրե­ցին քննարկման թեմա։ 

Այս երև­ույթը ցույց է տալիս, թե ինչպես է արտա­քին հակա­քա­րոզչությունը հենվում ներքին շահա­դի­տա­կան միջա­վայրի վրա՝ վերա­ծե­լով կեղծ տեղե­կատվությունը զենքի, իսկ հասա­րա­կությունը՝ թիրա­խի։

Թուրքա­կան մամուլում տարածված լուրը նույնիսկ մակե­րե­սա­յին ստուգում չէր անցնել, սակայն որոշ հայաստանյան ընդդի­մա­դիր գործիչներ ու էժա­նա­գին գրչակներ այն ներկա­յացրե­ցին որպես «վտանգի ազդանշան», կարծես սենսա­ցիոն բացա­հայտում լիներ, այլ ոչ թե պարզ քարոզչա­կան հնարք։ Սա հիբրի­դա­յին պատե­րազմի դասա­կան սխե­մա է։ Արտա­քին աղբյուրը տարա­ծում է մանի­պուլյա­տիվ լուր։ Ներքին դերա­կա­տարնե­րը միտումնա­վոր կամ անգրա­գետ կերպով ընդունում են այն որպես «փաստ»։ Ստեղծվում է ինֆորմա­ցիոն աղմուկ, որը թիրա­խա­վո­րում է հասա­րա­կության զգացմունքնե­րը՝ վախ, անվստա­հություն, զայրույթ։

Այն, ինչ տեղի ունե­ցավ, հիբրի­դա­յին պատե­րազմի դասագրքա­յին օրի­նակ է։ Արտա­քին ուժե­րը լուրը գենե­րացրե­ցին, իսկ ներքին վարձակննե­րը սիրով և արա­գությամբ այն վերա­ծե­ցին ներքա­ղա­քա­կան «ռումբի»։

Նրանց նպա­տա­կը պարզ էր՝  ոչ թե հասա­րա­կության անվտանգությունն ու հանգստությունը, այլ իշխա­նության վարկա­բե­կումը՝ ցանկա­ցած գնով։ Այդ թվում՝ սուտ լուրե­րի տարա­ծում, պետա­կա­նության հանդեպ անվստա­հության ձևա­վո­րում, հասա­րա­կա­կան լարվա­ծության գենե­րա­ցում։

Կեղծ լուրի տարա­ծողնե­րը լավ գիտեն՝ որ որևէ նորմալ փաստարկ չկա։ Գիտեն, որ մզկիթներ կառուցե­լու մասին պատմությունը պարզա­պես անհե­թե­թություն է։ Բայց գիտեն նաև, որ հայկա­կան հասա­րա­կության զգացմունքա­յին դաշտը հեշտ է շահարկել։ Մարդիկ զգա­յուն են ազգա­յին-մշա­կութա­յին հարցե­րի նկատմամբ։ Թեման ազդում է ինքնության վրա։ Սուտը արա­գո­րեն դառնում է «վտանգ»։

Եվ եթե հասա­րա­կությունը չի ստուգում աղբյուրնե­րը, ապա հիբրի­դա­յին պատե­րազմի գործիքնե­րը դառնում են կործա­նա­րար՝ ոչ միայն իշխա­նության, այլև ամբողջ պետության համար։

Քննա­դա­տությունը՝ անհրա­ժեշտ է։ Ժողովրդա­վա­րությունն առանց քննա­դա­տության չի գոյատև­ում։ Բայց կեղծ լուրե­րով քաղա­քա­կան պայքար մղե­լը՝ դա արդեն անբա­րո­յա­կա­նություն է։ Դա ներքա­ղա­քա­կան պայքար չէ, այլ արտա­քին ուժե­րի օրա­կարգի սպա­սարկում՝ անկախ նրա­նից՝ գիտակցա­բար, թե անգի­տակցա­բար է արվում։

Եվ եթե կան ուժեր, որոնք պետության ներսում պատրաստ են օգտա­գործել թուրքա­կան մամուլի բացա­հայտ ապա­տե­ղե­կատվությունը սեփա­կան պայքա­րում, ապա հենց այդ ուժերն են դառնում հիբրի­դա­յին պատե­րազմի գործիքներ։ Երբ հայ քաղա­քա­կան գործի­չը կամ «լրագրո­ղը» դառնում է թուրքա­կան քարոզչության բարձրա­խո­սը, նա այլևս ընդդի­մա­դիր չէ, այլ հիբրի­դա­յին պատե­րազմի կամա­վոր զինվոր, որը կրա­կում է ներսից։

Մկրտիչ Իսրա­յելյան

Առնչվող Հոդվածներ