27.1 C
Yerevan

Տեր-Պետրոսյա­նը, Քոչարյանն ու Սարգսյա­նը ՌԴ «Ֆեյքերն Են»

Եթե Ռուսաստա­նը հրա­հանգ տա, ապա նախկին նախա­գահնե­րը՝ Քոչարյա­նը, Սարգսյա­նը և Տեր-Պետրոսյա­նը, կարող են համա­գործակցել։ Նրանց քաղա­քա­կան որո­շումնե­րը միայն իրենցը չեն, այլ կախված են «հյուսի­սա­յին ղեկա­վա­րությունից»։ Երեք նախկին նախա­գահներն էլ Մոսկվա­յի կողմից ներդրված ֆիգուրներ են եղել։

Բարդուղ Գալստյան

ԼՈՒՐԵՐ‑ը զրուցել է քաղա­քա­գետ Բարդուղ Գալստյա­նի հետ։ Զրույցը կենտրո­նա­ցել է 2026 թվա­կա­նի առա­ջի­կա ընտրություննե­րի և քաղա­քա­կան բևե­ռացման վրա, ինչպես նաև ընդդի­մության՝ մասնա­վո­րա­պես ռուսա­կան ազդե­ցության տակ գտնվող նախկին իշխա­նություննե­րի՝ Լևոն Տեր-Պետրոսյա­նի, Ռոբերտ Քոչարյա­նի և Սերժ Սարգսյա­նի՝ «ֆեյք լիդերներ» լինե­լու թեզը, որոնք, ըստ նրա, Ռուսաստա­նի կողմից են տեղադրվել իշխա­նության:

Քաղա­քա­գետ Բարդուղ Գալստյա­նը նշեց, որ որքան մոտե­նում են 2026 թվա­կա­նի ընտրություննե­րը, այնքան կրքե­րը թեժա­նում են։ Նա դիտարկեց, որ իշխա­նությունն արդեն սկսել է իր ակտիվ գործո­ղություննե­րը՝ ուժի կիրառման միջո­ցով։ Ըստ նրա՝ այդ մեթո­դը պետք է կիրառվեր դեռևս 2021–2023 թվա­կաննե­րին, որպեսզի այն չդիտվեր որպես քաղա­քա­կան գործընթաց։ Վարդան Ղուկասյա­նի և նմաննե­րի հետապնդումնե­րը նոր երև­ույթ չեն, և եթե դրանք իրա­կա­նացվեին ավե­լի վաղ, քաղա­քա­կան ենթա­տեքստ չէին ստա­նա։ Նա նշեց, որ Ղուկասյա­նի և նմաննե­րի քաղա­քա­կան գոյությունը անընդունե­լի է, և նման երև­ույթնե­րի վերա­ցումը պետք է վաղուց տեղի ունե­ցած լիներ։

Գալստյա­նը ասաց, որ չի ուզում «ընդդի­մություն» բառը կիրա­ռել ռուսա­կան ազդե­ցության տակ գտնվող ուժե­րի նկատմամբ, որովհետև իր կարծի­քով ընդդի­մությունը պետք է լինի կառուցո­ղա­կան, պետա­կա­նա­մետ և առողջ ուժ։ Նրա գնա­հատմամբ՝ նախկին իշխա­նություննե­րը և նրանց նոր ձևա­վո­րումնե­րը չեն կարող այդպի­սին համարվել, քանի որ տարի­ներ շարունակ ծառա­յել են ռուսա­կան ազդե­ցությա­նը և պահել են ստա­տուս քվոն՝ խոչընդո­տե­լով Արցա­խի հարցի լուծմա­նը։ Արտա­խորհրդա­րա­նա­կան ընդդի­մա­դիր ուժե­րը, որոնք կարող էին հանդես գալ որպես այլընտրանք, այս պահին պասիվ են։ Գալստյա­նի համոզմամբ՝ նրանք կրկնում են 2021 թվա­կա­նի սխալնե­րը՝ չմիա­վորվե­լով և չկոնսո­լի­դացվե­լով, ինչն էլ նրանց կհանգեցնի հերթա­կան պարտության։ Գալստյա­նը թվարկեց այն քաղա­քա­կան ուժե­րը, որոնք ըստ նրա կարող էին այլընտրանք դառնալ՝ «Հանրա­պե­տություն», «Հանուն Հանրա­պե­տության», «Եվրո­պա­կան կուսակցություն» և այլ գաղա­փա­րա­կան կուսակցություններ։ Սակայն նա նկա­տեց, որ նրանց միա­վո­րումը չի կայա­նում հիմնա­կա­նում անձնա­կան ամբի­ցիա­նե­րի և «հայկա­կան հոգե­բա­նության» պատճա­ռով։ Եթե այս միտումը շարունակվի, ապա 2026‑ի ընտրություննե­րը կրկին կանցնեն գործող և նախկին իշխա­նություննե­րի միջև։ Այնուա­մե­նայնիվ, Գալստյա­նը շեշտեց, որ կան որոշ առողջ քաղա­քա­կան ուժեր, որոնք կարող են հանդես գալ որպես այլընտրանք, եթե կարո­ղա­նան միա­վորվել։

Տեղա­կան ինքնա­կա­ռա­վարման ընտրություննե­րը չպետք է շփո­թել համա­պե­տա­կան ընտրություննե­րի հետ, քանի որ տեղա­կան ընտրություննե­րում անհա­տի դերը և անձնա­կան կապե­րի ազդե­ցությունը շատ մեծ է։ Նա նշեց, որ Գյումրու վերջին ընտրություննե­րում իշխա­նությունը թույլ ներկա­յացվա­ծություն ուներ, իսկ ընդդի­մա­դիր ճյուղա­վո­րումնե­րը կարո­ղա­ցան միա­վորվել՝ Վարդան Ղուկասյա­նին դարձնե­լով քաղաքապետ։Վարդան Ղուկասյա­նը մեծ հեղի­նա­կություն չունի Գյումրիում, և նրա հաղթա­նա­կը պայմա­նա­վորված էր միա­վորման հանգա­մանքով, այլ ոչ թե անձնա­կան հեղի­նա­կությամբ։

Քննարկե­լով հնա­րա­վոր զարգա­ցումնե­րը՝ Գալստյա­նը կարծիք հայտնեց, որ եթե Ռուսաստա­նը հրա­հանգ տա, ապա նախկին նախա­գահնե­րը՝ Քոչարյա­նը, Սարգսյա­նը և Տեր-Պետրոսյա­նը, կարող են համա­գործակցել։ Նա վստա­հեցրեց, որ նրանց քաղա­քա­կան որո­շումնե­րը միայն իրենցը չեն, այլ կախված են «հյուսի­սա­յին ղեկա­վա­րությունից»։ Երեք նախկին նախա­գահներն էլ Մոսկվա­յի կողմից ներդրված ֆիգուրներ են եղել։ Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյա­նը, Ռոբերտ Քոչարյա­նը և Սերժ Սարգսյա­նը ռուսա­կան պլա­նի շարունա­կությունն են եղել՝ պահպա­նե­լով Ռուսաստա­նի ազդե­ցությունը Հայաստա­նում։ Նրանց լարվա­ծությունը հիմնա­կա­նում անձնա­կան բնույթ ունի, սակայն անհրա­ժեշտության դեպքում նրանք կգործեն միա­սին՝ անկախ հակա­սություննե­րից։

Գալստյա­նը նաև անդրա­դարձավ առա­ջին նախա­գա­հի՝ Ռուսաստա­նի ներկա­յությունը Անդրկովկա­սում անհրա­ժեշտ համա­րե­լու հայտա­րա­րությա­նը՝ նշե­լով, որ դա բնո­րոշ է նրա քաղա­քա­կան կերպա­րին և հաստա­տում է ռուսա­կան ազդե­ցության շարունակականությունը։Նա պատմեց, թե ինչպես Ռոբերտ Քոչարյա­նը դարձել է Արցա­խի Գերա­գույն Խորհրդի նախա­գահ՝ Լևոն Տեր-Պետրոսյա­նի աջակցությամբ, և ինչպես այդ գործընթա­ցը հետա­գա­յում հանգեցրել է նրան, որ Քոչարյա­նը տեղա­փոխվի Հայաստան՝ դառնա­լով վարչա­պետ և ապա նախա­գահ։ Գալստյա­նի համոզմամբ՝ այդ ամե­նը Ռուսաստա­նի պլա­նի մաս էր, որով երեք նախա­գահներն էլ հաջորդա­բար փոխա­րի­նել են միմյանց։ Քաղա­քա­գե­տը նշեց, որ Տեր-Պետրոսյա­նի խոսքե­րը՝ «նրանց բերել եմ ես և նրանց էլ ես կճա­նա­պարհեմ»,  ևս վկա­յում է այդ կապե­րի մասին։

Անդրա­դառնա­լով Ռոբերտ Քոչարյա­նի վերջին հայտա­րա­րությա­նը՝ Գալստյա­նը ասաց, որ նա խոսում է ռուսա­կան ազդե­ցությամբ, որովհետև այսօր տարա­ծաշրջա­նում մեծա­նում է Արևմուտքի դերը՝ ի դեմս Միացյալ Նահանգնե­րի, և դա ձեռնտու չէ ռուսա­կան կողմին։ Գալստյա­նը չընդունեց այն պնդումը, թե Վաշինգտոնյան փաստա­թուղթը Հայաստա­նի համար միայն վնասներ է բերել՝ նշե­լով, որ այստեղ միջանցքա­յին թեմա անգամ չկա։ Ըստ նրա՝ խոսքը պարզա­պես ճանա­պարհի մասին է, որից կօգտվի նաև Հայաստա­նը։ Նա ընդգծեց, որ թեև այս փուլում Ադրբե­ջա­նը գուցե ավե­լի շահե­կան դիրք ունի, բայց վաղա­ժամ է ասել, որ Հայաստա­նը ոչինչ չի շահել։ Գալստյա­նը կարև­ո­րեց այն հանգա­մանքը, որ «միջանցք» արտա­տա­րածքա­յին տերմի­նը փաստաթղթից հանվել է՝ դա համա­րե­լով այս պահին Հայաստա­նի հաջո­ղություննե­րից մեկը։ Վերջում նա նշեց, որ փաստաթղթի իրա­կան հետև­անքնե­րը կերև­ան ժամա­նա­կի ընթացքում, և այժմ կանխավ գնա­հա­տա­կան տալը լուրջ չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ