33.9 C
Yerevan

Քաղբանտարկյալն Ու Ահա­բե­կի­չը Տարբեր Բաներ Են

Վիրա­վո­րանքն ու զրպարտությունը ազատ խոսք չեն, և ազատ խոսքը չի նշա­նա­կում մարդկանց արժա­նա­պատվությունը ոտնա­հա­րե­լու իրա­վունք։ Ազատ խոսքը ենթադրում է պատասխա­նատվություն, և յուրա­քանչյուր երկրում օրենքը պատժում է այն խոսքը, որը անցնում է սահմա­նը։

Սերգեյ Բագրատյան

Armtimes.com‑ը զրուցել է «Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նա­գիր» խմբակցության պատգա­մա­վոր Սերգեյ Բագրատյա­նի հետ։ Հարցազրույցի ընթացքում քննարկվում են քաղբանտարկյալնե­րի սահմա­նումը և նրանց գոյությունը Հայաստա­նում՝ Բագրատյա­նը հերքում է, որ ոչ քաղա­քա­կան գործիչնե­րը կարող են համարվել քաղբանտարկյալներ։

Նա նշեց, որ հասա­րա­կա­կան դիսկուրսում հաճախ մարդկանց վերագրում են այնպի­սի որա­կումներ, որոնք նրանք իրենք չեն ընդունում։ Բագրատյա­նը ընդգծեց, որ եթե, օրի­նակ, Սամվել Կարա­պետյա­նը հայտա­րա­րում է, թե քաղա­քա­կա­նությամբ չի զբաղվում, ապա նրան «քաղբանտարկյալ» որա­կե­լը իրա­վա­կան կամ տրա­մա­բա­նա­կան հիմք չունի։ Նա ասաց, որ քաղա­քա­ցիա­կան անձինք, հոգև­ո­րա­կաններ կամ գործա­րարներ, որոնք չեն զբաղվում քաղա­քա­կա­նությամբ, չեն կարող համարվել քաղբանտարկյալներ։ Օրենքով հստակ սահմանված է՝ ով է քաղա­քա­կան գործի­չը և ինչ պայմաննե­րում կարե­լի է որևէ մեկին համա­րել քաղբանտարկյալ։ Նա դիտարկեց, որ երբ մի հոգև­ո­րա­կան,  ահա­բեկչա­կան գործո­ղության նախա­պատրաստման մասին առա­ջարկներ է անում, այնտեղ քաղբանտարկյա­լի մասին խոսք լինել չի կարող։ Նրա խոսքով՝ եթե որևէ անձ չի ընդունում, որ քաղա­քա­կա­նությամբ է զբաղվում, ապա նրան այդ կարգա­վի­ճա­կը վերագրելն անհիմն է։

Խոսե­լով խոսքի ազա­տության մասին՝ նա շեշտեց, որ այն բացարձակ արժեք չէ և անսահմա­նա­փակ չէ։ Նա ասաց, որ խոսքի ազա­տությունը գործում է այնքան, որքան այն չի խախտում այլոց իրա­վունքնե­րը։ Բագրատյա­նը ընդգծեց, որ վիրա­վո­րանքն ու զրպարտությունը ազատ խոսք չեն, և ազատ խոսքը չի նշա­նա­կում մարդկանց արժա­նա­պատվությունը ոտնա­հա­րե­լու իրա­վունք։ Նրա կարծի­քով՝ ազատ խոսքը ենթադրում է պատասխա­նատվություն, և յուրա­քանչյուր երկրում օրենքը պատժում է այն խոսքը, որը անցնում է սահմա­նը։

Սերգեյ Բագրատյա­նը անդրա­դարձավ ՍամվելԿա­րա­պետյա­նի ուղերձին ու նշեց, որ նման ուղերձներ հղե­լու համար քաղա­քա­կան հիմքեր են անհրա­ժեշտ։ Նա ասում է, որ եթե Կարա­պետյա­նը խոսում է իշխա­նության փոփո­խության մասին, ապա պետք է ունե­նա նաև քաղա­քա­կան ուժ, ծրա­գիր և մասնակցություն։ Բագրատյա­նի խոսքով՝ Կարա­պետյա­նը չի կարող անձամբ մասնակցել ընտրություննե­րին՝ բնա­կության ցենզի պատճա­ռով, ուստի եթե խոսքը վերա­բե­րում է այլ ուժե­րի, ապա դա սովո­րա­կան մրցակցություն է։ Նա շեշտեց, որ մրցակցության արդյունքում հանրությունն է որո­շե­լու՝ ում է վստա­հում։ Քննարկե­լով նոր քաղա­քա­կան ուժե­րի հնա­րա­վոր մասնակցությունը՝ նա ընդգծեց, որ կարև­որ է տեսնել այդ ուժե­րի ծրագրե­րը։ Սերգեյ Բագրատյա­նը ասաց, որ ներկա­յիս ընդդի­մա­դիր ուժե­րի մասին հանրությունը արդեն կարծիք ունի և այն նորից ձևա­վո­րել չի կարող։ Նա հավե­լեց, որ իրենց իշխա­նությունն ունի թերություններ, սակայն նաև ծանրա­գույն փորձություննե­րի պայմաննե­րում մեծ աշխա­տանք է կատա­րել, և հանրությունն առնվազն երեք անգամ վստա­հություն է ցուցա­բե­րել։

Վաղարշա­պա­տի ընտրություննե­րի մասին խոսե­լիս՝ նա ասաց, որ «եթե­նե­րով քաղա­քա­կա­նություն հնա­րա­վոր չէ անել»։ Նա ընդգծեց, որ ընդդի­մությունը ինքն էլ չի վստա­հել իր հնա­րա­վո­րություննե­րին, դրա համար չի մասնակցել մրցակցության որոշ ձևա­չա­փե­րի։ Բագրատյա­նը կարծում է, որ ընտրություննե­րում ընդդի­մությունն իր վրա էր կենտրո­նացրել նաև հոգև­ո­րա­կաննե­րի և գործա­րարնե­րի լայն ռեսուրս, սակայն արձա­նագրած արդյունքնե­րը նրանց ակնկա­լիքնե­րին չեն համա­պա­տասխա­նել։ Նա զարմանքով նշեց, որ պարտությունը անվա­նել «ջախջա­խիչ հաղթա­նակ»՝ զավեշտա­լի է։

Նա շեշտեց, որ Քաղա­քա­ցիա­կան Պայմա­նա­գիր կուսակցությունը գյուղե­րում ավե­լի լայնա­ջակցություն ունի, ինչը, ըստ նրա, համա­կարգվա ծաշխա­տանքի արդյունք է։ Բագրատյա­նը նշեց, որ գյուղում աջակցությունը ստա­նա­լը դժվար է, քանզի գյուղա­ցի­նե­րը ավե­լի խիստ ու օբյեկտիվ են, սակայն հենց դա է վկա­յում իշխա­նության աշխա­տանքնե­րի արդյունա­վե­տության մասին։ Նա հավե­լեց, որ գյուղե­րում այժմ ավե­լի բարձր քաղա­քա­կան գիտակցություն կա, քան նախկի­նում։

Սերգեյ Բագրատյա­նը անդրա­դարձավ նաև հարցին, թե արդյոք ընտրություննե­րի արդյունքը ազդակ էր կաթո­ղի­կո­սի հեռացման օրա­կարգի վերա­բերյալ։ Նա ասաց, որ եթե ընդդի­մա­դիր ուժե­րը հույս էին կապում հոգև­ո­րա­կաննե­րի օրհնության հետ, ապա իրենց ստա­ցած առա­վե­լա­գույն 30 տոկոս արդյունքը ցույց է տալիս, որ «աստվա­ծա­հա­ճո չեն»։ Նա շեշտեց, որ եթե աղոթքներն ու կոչե­րը չեն գործում, ապա դանշա­նա­կում է, որ իշխա­նությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում և հանրությունը կողմ է այդ քաղա­քա­կան ուղեգծին։ Ֆինանսա­վորման թափանցի­կության հարցում նա շեշտեց, որ օրենքն արդեն սահմա­նում է՝ որ ուժե­րը կարող են և որոնք չեն կարող ֆինանսա­վորվել։ Նա ասաց, որ եթե կուսակցություննե­րը ցույց չեն տալիս իրենց ֆինանսա­կան աղբյուրնե­րը, ապա դա խնդիր է և կարող է առա­ջացնել իրա­վա­կան հետև­անքներ։ Բագրատյա­նը կարծում է, որ վերջին ընտրություննե­րի ընթացքում ընդդի­մա­դիր որոշ ուժե­րի ծախսե­րը հակա­սում էին իրենցհայտա­րա­րած ռեսուրսնե­րին, և այդ ամե­նը պետք է դառնա քննության առարկա։ Նա ընդգծեց, որ եթե մուտքեր չեն եղել, բայց ծախսեր կան, ապա իրա­վա­պահ համա­կարգը դա պարզե­լու է։

Վերջում Սերգեյ Բագրատյա­նը եզրա­կացրեց, որ քաղա­քա­կան դաշտը պետք է լինի թափանցիկ, ֆինանսա­կան հոսքե­րը՝ տեսա­նե­լի, իսկ ցանկա­ցած ուժ՝ պատասխա­նա­տու իր գործո­ղություննե­րի համար։ Նա շեշտեց, որ հանրությունն արդեն մի քանի անգամ ցույց է տվել՝ ում է վստա­հում, և ընտրություննե­րի արդյունքնե­րը հստակ քաղա­քա­կան ազդակ են իշխա­նության ու ընդդի­մության համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ