25.3 C
Yerevan

Օրենքի Առաջ Բոլո­րը Հավա­սար Են

Օտա­րերկրյա հատուկ ծառա­յություննե­րի հետ համա­գործակցությունը պետք է հանրա­յին և քաղա­քա­կան մակարդա­կում ընկալվի որպես անընդունե­լի արարք, քանի որ դա ուղղա­կիո­րեն խոցում է պետության անվտանգությունը և ինքնիշխա­նությունը։

Արթուր Սաքունց

Civic News‑ը զրուցել է իրա­վա­պաշտպան Արթուր Սաքունցի հետ, ով անդրա­դառնում է Եզրաս արքե­պիսկո­պոս Ներսիսյա­նի և խորհրդա­յին ՊԱԿ‑ի միջև հնա­րա­վոր համա­գործակցության վերա­բերյալ բացա­հայտումնե­րին։ Իրա­վա­պաշտպա­նը խիստ քննա­դա­տում է այն քաղա­քա­կան ուժե­րին և գործիչնե­րին, ովքեր արդա­րացնում են օտա­րերկրյա հատուկ ծառա­յություննե­րի հետ կապը։

Արթուր Սաքունցը նշեց, որ ազգա­յին անվտանգության ծառա­յության նման պատասխանն ինքնին սպա­սե­լի չէր, սակայն խնդի­րը շատ ավե­լի խորքա­յին է, քան կոնկրետ մեկ անձի շուրջ աղմուկը։ Նրա խոսքով՝ զարմա­նա­լի է, որ այսօր ուշադրությունը կենտրո­նացվում է 1986–88 թվա­կաննե­րի վրա, այն դեպքում, երբ արդեն Հայաստա­նի անկա­խությունից հետո ԱԱԾ‑ն շարունա­կել է կիրա­ռել այնպի­սի գործե­լա­կերպեր, ինչպի­սիք են քաղա­քա­կան ակտի­վիստնե­րի նկատմամբ ճնշումն ու հավա­քագրման փորձերը։Սաքունցը հիշեցրեց Մարդու իրա­վունքնե­րի եվրո­պա­կան դատա­րա­նի «Մանուկյանն ընդդեմ Հայաստա­նի» վճի­ռը՝ ընդգծե­լով, որ անկա­խությունից հետո էլ ազգա­յին անվտանգության մարմիննե­րը փորձել են հավա­քագրել ընդդի­մա­դիր գործիչնե­րի։ Նա դիտարկեց, որ նման փորձեր եղել են նաև լրագրողնե­րի և հասա­րա­կա­կան ակտի­վիստնե­րի նկատմամբ, սակայն շատ դեպքե­րում դրանք մնա­ցել են չբարձրա­ձայնված։

Արթուր Սաքունցը կարծում է, որ ԽՍՀՄ ՊԱԿ‑ը գործել է որպես քաղա­քա­կան ճնշման և հետապնդման գործիք, և այդ կառույցի ավանդույթնե­րը չեն կասեցվել անգամ անկա­խությունից հետո։ Նրա համոզմամբ՝ քաղա­քա­կան այլա­խոհնե­րի դեմ գործող կառույցի հետ համա­գործակցությունը չի կարող դիտարկվել որպես անմեղ կամ նորմալ երև­ույթ, քանի որ այն ենթադրում է տեղե­կատվության փոխանցում և ուղղա­կի մասնակցություն ճնշումնե­րին։ Սաքունցը ընդգծեց, որ 1991 թվա­կա­նից հետո խորհրդա­յին ռեժի­մինքա­ղա­քա­կան և իրա­վա­կան համա­պարփակ գնա­հա­տա­կան չտրվեց ՊԱԿ‑ի գործունեությա­նը և դրա մեխա­նիզմնե­րին։ Նրա խոսքով՝ հենց այդ բացը հանգեցրեց նրան, որ ՊԱԿ‑ի հետ համա­գործակցած անձինք շարունա­կե­ցին քաղա­քա­կան և հասա­րա­կա­կան դերա­կա­տա­րում ունե­նալ անկախ Հայաստա­նում։ Նա սա բնութագրեց որպես «կարմիր գիծ», որը պետք է գծվեր անկա­խության ձեռքբե­րումից անմի­ջա­պես հետո։ Մինչ օրս չկա հստակ քաղա­քա­կան գնա­հա­տա­կան 1920 թվա­կա­նի Հայաստա­նի օկուպա­ցիա­յի վերա­բերյալ, և այդ շարունա­կա­կան անո­րո­շությունը նպաստել է նախկին խորհրդա­յին մտա­ծո­ղության պահպանմա­նը պետա­կան և քաղա­քա­կան համա­կարգում։

Արթուր Սաքունցը դիտարկեց, որ այսօր էլ Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտում կան գործիչներ, որոնք կամ հետապնդվել են, կամ հավա­քագրվել են անվտանգության մարմիննե­րի կողմից, և այդ հարցը երբեք ինստի­տուցիո­նալ կերպով չի լուծվել։ Նա նշեց, որ հետխորհրդա­յին տարածքում ՖՍԲ‑ն շարունա­կում է կիրա­ռել հավա­քագրման և վերահսկո­ղության մեխա­նիզմներ՝ քաղա­քա­կան համա­կարգե­րի վրա ազդե­ցություն ունե­նա­լու համար։ Սաքունցը շեշտեց, որ օտա­րերկրյա հատուկ ծառա­յության կողմից հավա­քագրվելն ինքնին պետք է համարվի ծանրա­գույն վտանգ պետության անվտանգության համար, անկախ նրա­նից՝ տվյալ անձը քաղա­քա­կան, հոգև­որ, թե հասա­րա­կա­կան գործիչ է։ Նրա խոսքով՝ հավա­քագրվե­լը նշա­նա­կում է համա­ձայնություն տալ կատա­րել օտար պետության պահանջնե­րը, իսկ դա չի կարող նույնացվել միջազգա­յին իրա­վա­չափ համա­գործակցության հետ։

Նա նշեց, որ տարբեր երկրնե­րի անվտանգության մարմիննե­րի համա­գործակցությունը հնա­րա­վոր է միայն պետա­կան մակարդա­կով և կոնկրետ համընդհա­նուր սպառնա­լիքնե­րի՝ ահա­բեկչության, թմրա­մի­ջոցնե­րի ապօ­րի­նի շրջա­նա­ռության կամ թրաֆի­քինգի դեմ պայքա­րի շրջա­նա­կում։ Սակայն քաղա­քա­կան կամ հասա­րա­կա­կան գործիչնե­րի անհա­տա­կան համա­գործակցությունը օտարհա­տուկ ծառա­յություննե­րի հետ Սաքունցը որա­կեց որպես անընդունե­լի և խիստ վտանգա­վոր երև­ույթ։

Արթուր Սաքունցը նշեց, որ խնդի­րը չի կարողդի­տարկվել ընտրո­ղա­կան մոտեցմամբ։ Նրա կարծի­քով՝ եթե բացա­հայտումներ են արվում, ապա դրանք պետք է լինեն ամբողջա­կան, համա­կարգա­յին և ուղեկցվեն հստակ քաղա­քա­կան դիրքո­րոշմամբ, այլ ոչ թե մասնա­կի հրա­պա­րա­կումնե­րով, որոնք ավե­լի շատ կասկածներ են ծնում, քան լուծումներ։ Սաքունց ըանդրա­դարձավ նաև այն փաստին, որ փաստաթղթե­րի իսկության շուրջ բանա­վե­ճը հաճախ շեղում է ուշադրությունը բուն խնդրից։ Նա նշեց, որ Գերմա­նիա­յի օրի­նա­կով՝ նախկին Արև­ելյան Գերմա­նիա­յում ստեղծվել է համա­կարգ, որտեղ քաղա­քա­ցի­նե­րը կարող էին ծանո­թա­նալ իրենց վերա­բերյալ հավա­քագրված տվյալնե­րին, ինչը թույլէ տվել հասա­րա­կությա­նը գիտակցել համա­կարգա­յին վերահսկո­ղության իրա­կան ծավալնե­րը։

Նրա խոսքով՝ եթե այսօր օրը ցերե­կով ակնհայտ է, որ որոշ հոգև­որ առաջնորդներ աջակցում են Ռուսաստա­նի ագրե­սիա­յին Ուկրաի­նա­յի դեմ և դրա համար նույնիսկ պարգև­ատրվում են, ապա այստեղ փաստա­թուղթ պահանջելն անի­մաստ է։ Սաքունցը նշեց, որ նման աջակցությունը հակա­մարդկա­յին և քաղա­քա­կա­նա­պես դատա­պարտե­լի է, անկախ փաստաթղթե­րի առկա­յությունից։ Եկե­ղե­ցին և պետությունը պետք է հստակ տարանջատված լինեն, և ցանկա­ցած անձի գործո­ղություննե­րը պետք է գնա­հատվեն իրա­վա­կան հարթությունում՝ անկախ նրա կարգա­վի­ճա­կից։ Նրա խոսքով՝ եթե որևէ անձկա­տա­րում է քրեո­րեն հետապնդե­լի գործո­ղություն, ապա նա պետք է պատասխա­նատվություն կրի, լինի հոգև­ո­րա­կան, քաղա­քա­կան գործիչ, թե հասա­րա­կա­կան գործիչ։

Անհրա­ժեշտ է լյուստրա­ցիա­յի մասին օրենքի ընդունում և մինչև 1991 թվա­կա­նը մարդու իրա­վունքնե­րի խախտումնե­րի վերա­բերյալ ճշմարտության հանձնա­ժո­ղո­վի ստեղծում։ Նա կարծում է, որ առանց այդ գործընթացնե­րի Հայաստա­նը չի կարող լիարժեք ազատվել խորհրդա­յին բռնա­պե­տա­կան ժառանգությունից։

Արթուր Սաքունցը եզրա­փա­կեց, որ օտա­րերկրյա հատուկ ծառա­յություննե­րի հետ համա­գործակցությունը պետք է հանրա­յին և քաղա­քա­կան մակարդա­կում ընկալվի որպե­սան ընդունե­լի արարք, քանի որ դա ուղղա­կիո­րեն խոցում է պետության անվտանգությունը և ինքնիշխա­նությունը։ Նրա խոսքով՝ միայն իրա­վա­կան հստակ կարգա­վո­րումնե­րի, քաղա­քա­կան կամքի և հանրա­յին բարո­յա­կանգ նահա­տա­կա­նի միջո­ցով հնա­րա­վոր կլի­նի փակել այս վտանգա­վոր էջը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ