14.8 C
Yerevan

Ալիեւը՝ Երկու «Տեսա­կան Պատե­րազմի Միջա­կայքում»

Փորձա­գետնե­րի մեծ մասը հակված է այն տեսա­կե­տին, որ նա Դոնալդ Թրամփից Իրա­նին նոր հարվածներ հասցնե­լու, Լիբա­նա­նի հարա­վում եւ Բեյրութում «Հըզբալա»-ի ռազմա­պա­հեստնե­րը եւ ենթա­կա­ռուցվածքնե­րը ոչնչացնե­լու գործո­ղություննե­րի համար «կանաչ լույս» է ակնկա­լում:

Վահրամ Աթա­նեսյան

Դեկտեմբե­րի 22-ին անոնսա­վորված է Իսրա­յե­լի, Հունաստա­նի վարչա­պետնե­րի եւ Կիպրո­սի նախա­գա­հի  հանդի­պում, որ նախա­տեսված է անցկացնել Բենիա­մին Նաթանյա­հուի Երուսա­ղե­մի նստա­վայրում: 

Նախօ­րեին Նաթանյա­հուի գրա­սենյա­կը հերքել է հունա­կան մամուլի տեղե­կությունը, ըստ որի երեք երկրնե­րը «ծրագրում են Միջերկրա­կա­նի արեւելյան հատվա­ծում ստեղծել միասնա­կան արագ արձա­գանքման ուժեր» եւ մեկնա­բա­նել,  որ հանդիպմա­նը կքննարկվեն էներգե­տիկ համա­գործակցության եւ Հնդկաստան-Եվրո­պա տրանսպորտա­յին միջանցքի ստեղծման հետ կապված հարցեր:

Իսրա­յե­լա­կան yenet կայքի ռազմա­կան հարցե­րով մեկնա­բանն, այդուհանդերձ, գրել է, որ «կառա­վա­րությունը Պաշտպա­նության բանա­կին հանձնա­րա­րել է Միջերկրա­կա­նի արեւելյան հատվա­ծում եւ Էգե­յան ծովում հնա­րա­վոր արտա­կարգ իրա­վի­ճա­կին հակազդե­լու  մշա­կումներ անել եւ գործընկերնե­րի հետ խորհրդատվություններ սկսել»: Ըստ էության, խոսքը Թուրքիա­յի հավա­նա­կան միջամտությունը կանխարգե­լե­լու կամ ճգնա­ժա­մի դեպքում արդյունա­վետ հակա­հարված հասցնե­լու ծրագրի մասին է, իսկ Հունաստա­նի վարչա­պե­տի եւ Կիպրո­սի նախա­գա­հի Երուսա­ղեմ այցը վկա­յում է, որ Աթենքը եւ Նիկո­սիան են Իսրա­յե­լի գործընկե­րը:

Այդ վճռո­րոշ հանդիպման նախօ­րեին Թուրքիան Էգե­յան ծովի «վիճե­լի հատվա­ծի» օդա­յին տարածքում երեք F‑16 կործա­նիչնե­րով «գրո­հի նմա­նա­կում է իրա­կա­նացրել», ինչին ի պատասխան Հունաստա­նը գործի է դրել ՀՕՊ եւ ռադիոէ­լեկտրո­նա­յին պայքա­րի միջոցներ: Իսրա­յե­լա­կան մամուլը գրել է, որ Թուրքիա­յի եւ Հունաստա­նի միջեւ «լայնա­ծա­վալ պատե­րազմի հավա­նա­կա­նությունը մեծ չէ, բայց բախումներ կարող են լինել»: 

Թուրքա­կան կողմը վերջին երկու-երեք տարի­նե­րին բազմիցս դժգո­հել է Հունաստա­նին Միացյալ Նահանգնե­րի ցուցա­բե­րած «ռազմա­կան աննա­խա­դեպ աջակցությունից»:

Հունաստա­նի վարչա­պե­տի եւ Կիպրո­սի նախա­գա­հի հետ բանակցություննե­րից հետո Նաթանյա­հուն կմեկնի Միացյալ Նահանգներ: Փորձա­գետնե­րի մեծ մասը հակված է այն տեսա­կե­տին, որ նա Դոնալդ Թրամփից Իրա­նին նոր հարվածներ հասցնե­լու, Լիբա­նա­նի հարա­վում եւ Բեյրութում «Հըզբալա»-ի ռազմա­պա­հեստնե­րը եւ ենթա­կա­ռուցվածքնե­րը ոչնչացնե­լու գործո­ղություննե­րի համար «կանաչ լույս» է ակնկա­լում: Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, Նաթանյա­հուն եւ Թրամփը քննարկե­լու են նաեւ Մերձա­վոր Արեեւլքում Թուրքիա­յին «զսպե­լու» հարցը:

Հնա­րա­վոր է իրա­վի­ճակ, երբ Ադրբե­ջա­նը հայտնվի երկու՝ իսրա­յե­լա-իրա­նա­կան եւ թուրք-հունա-իսրա­յե­լա­կան «պատե­րազմի միջա­կայքում»: Առա­ջին դեպքում Ալիեւը պարտա­վո­րություն ունի Իսրա­յե­լի, երկրորդում՝ Թուրքիա­յի առջեւ: Ընդսմին, գոնե այս փուլում Թուրքիան Իրա­նի հարցում ակնհայտո­րեն դեմ է իսրա­յե­լա­կան հարվածնե­րին, միա­ժա­մա­նակ հանդես է գալիս որպես Լիբա­նա­նի «անվտանգության հովա­նա­վոր»: 

Աշնա­նը Ադրբե­ջա­նի ռազմա­ծո­վա­յին ուժե­րի հատուկ նշա­նա­կության զորա­խումբն Էգե­յան ծովի թուրքա­կան հատվա­ծում մասնակցել է Թուրքիա­յի զորա­վարժություննե­րին: 

Դրանք ընթա­ցել են «ծովա­յին հետեւա­կը պայմա­նա­կան հակա­ռա­կորդի տարածք ափհա­նե­լու» սցե­նա­րով: Տվյալ դեպքում «պայմա­նա­կան հակա­ռա­կորդը» Հունաստանն է: 

Իրա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Աբաս Արաղչին վերջերս Բաքվում ունե­ցած հանդի­պումնե­րից հետո բացա­ռիկ հարցազրույց է տվել Irna պաշտո­նա­կան գործա­կա­լությա­նը եւ հավաստիացրել, որ Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րը կհասնեն «ռազմա­վա­րա­կան գործընկե­րության մակարդա­կի»: Ալիեւը կարո­ղա­նում է խուսա­նա­վել «երկու պատե­րազմի միջա­կայքում», քանի դեռ դրանք «տեսա­կան են»: Ի՞նչ դիրքո­րո­շում կունե­նա նա, եթե վրա հասնի «գործնա­կան պատե­րազմնե­րի» փուլը:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ