30.3 C
Yerevan

Անհասկա­նա­լի Է, Թե Ինչու Վեհա­փա­ռը Ոչինչ Չի Անում

Հարցը «բացարձա­կա­պես քաղա­քա­կան չէ» և զուտ կանո­նա­կան բնույթի խնդիր է։ Նա հավե­լեց, որ իրենց հայտա­րա­րությունը չի կարող կապվել կուսակցա­կան որևէ օրա­կարգի հետ։

Գևորգ Սարո­յան

Պետրոս Ղազարյա­նը զրուցել է Մասյա­ցոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նի հետ։ Զրույցի ընթացքում եպիսկո­պոս Սարո­յա­նը­հիմնա­վո­րում է իր և ևս ինը եպիսկո­պոսնե­րի կողմից կայացրած բարձրաստի­ճան հայտա­րա­րությունը։

Գևորգ եպիսկո­պոս Սարո­յա­նը նշեց, որ ստեղծվել էր հատուկ հանձնա­խումբ, որը պետք է քններ Տեր Արշակ սրբա­զա­նի վարքը՝ անպարկեշտ բնույթի տեսանյութե­րի վերա­բերյալ։ Նա ասաց, որ հանձնա­ժո­ղո­վը ուսումնա­սի­րել էր տեսանյութե­րը, կազմել էր գրա­վոր եզրա­կա­ցություն և առա­ջարկել Վեհա­փա­ռին ժամա­նա­կա­վոր կասեցնել Արշակ սրբա­զա­նի վարչա­կան և եկե­ղե­ցա­կան գործունեությունը՝ մինչև փորձաքննության վերջնա­կան հաստա­տումը։ Սարո­յա­նը ընդգծեց, որ հանձնախմբի առա­ջարկը մերժվել էր, և Վեհա­փա­ռը չէր կասեցրել Արշակ սրբա­զա­նի գործունեությունը։ Նա ասաց, որ հանձնախմբի անդամնե­րը ստիպված դիմե­ցին Քննչա­կան կոմի­տե և ստա­ցան պաշտո­նա­կան փորձաքննության արդյունքնե­րը, որոնք ևս ներկա­յացվե­ցին Վեհա­փա­ռին, սակայն վերջինս հայտա­րա­րեց, որ դրանք իր համար «կարև­ո­րություն չեն ներկա­յացնում»։

Գևորգ եպիսկո­պո­սը նշեց, որ 10 եպիսկո­պոսնե­րը, որոնց մեջ էր նաև նա, այդ հարցով մի քանի անգամ անձամբ խոսել էին Վեհա­փա­ռի հետ։ Նա ասաց, որ իրենք փոխանցել էին հասա­րա­կության մեջ գոյա­ցած տարա­կուսանքը, հոգև­որ դասի շփոթվա­ծությունը և պահանջը՝ գոնե ժամա­նա­կա­վոր կասեցնել Արշակ սրբա­զա­նին, քանի դեռ ճշմարտությունը վերջնա­կա­նա­պես չի հաստատվել։Սարոյանի խոսքով՝ նույնիսկ Քննչա­կան կոմի­տեի փորձաքննության արդյունքներն անտեսվե­լուց հետո էր միայն եպիսկո­պոսնե­րի հայտա­րա­րությունը հրա­պա­րակվել։ Նա ընդգծեց, որ սա պարզա­պես «բամբա­սանք» չէ, այլ սկանդա­լա­յին իրո­ղություն, որի մասին գիտի և՛ հանրությունը, և՛ սփյուռքը։ Իրենց պահանջը ոչ թե հարված էր Վեհա­փա­ռին, այլ հենց հակա­ռա­կը՝ պաշտպա­նություն, որովհետև տեղի ունե­ցա­ծը խոցե­լի է դարձնում թե՛ Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին, թե՛ Ամե­նայն Հայոց Կաթո­ղի­կո­սին։

Եպիսկո­պո­սը ընդգծեց, որ ինքը չի հասկա­նում, թե ինչու Վեհա­փա­ռը համա­պա­տասխան քայլեր չի ձեռնարկում։ Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհը գիտի այդ տեսանյութե­րի գոյության մասին, և հանձնա­ժո­ղո­վի առա­ջարկի անտե­սումն անբա­ցատրե­լի է։

Նա անդրա­դարձավ նաև այն պնդումնե­րին, թեընդդի­մությունը քաղա­քա­կա­նացնում է թեման․Սարոյանը ասաց, որ հարցը «բացարձա­կա­պես քաղա­քա­կան չէ» և զուտ կանո­նա­կան բնույթի խնդիր է։ Նա հավե­լեց, որ իրենց հայտա­րա­րությունը չի կարող կապվել կուսակցա­կան որևէ օրա­կարգի հետ։

Գևորգ սրբա­զա­նը նշեց, որ Եկե­ղե­ցու նկատմամբ հարձա­կումնե­րը գալիս են նաև սոցիա­լա­կան ցանցե­րում գործող ֆեյք հաշիվնե­րից, որոնք ըստ իր տեղե­կություննե­րի՝ լուրջ բանակ են կազմում և ուղղորդվում են Մայր Աթո­ռից։ Նա ասաց, որ դա«կոմպրոմատների պատե­րազմ» է, որի մեջ իրենք ներքաշվել են այն բանից հետո, երբ բարձրա­ձայնել են խնդի­րը։ Եպիսկո­պո­սը խոսեց նաև Տեր Արամ քահա­նա Մանուկյա­նի նկատմամբ արագ կայացված որոշման մասին։ Սարո­յա­նը ասաց, որ սկզբից էլ դեմ է եղել այդքան արագ կարգա­լուծման քայլին, որովհետև այդ գործընթա­ցում նկատվում էր եկե­ղե­ցի-պետություն լարվա­ծության խորա­ցում։ Նա ընդգծեց, որ բազմիցս առա­ջարկել էր ստեղծել մի հարթակ, որտեղ կներկա­յացվեին Եկե­ղե­ցու բարե­կարգման խնդիրնե­րը, և այդտեղ կարող էր խոսել նաև Տեր Արա­մը։

Գևորգ սրբա­զա­նը ասաց, որ Եկե­ղե­ցում բարե­նո­րոգման կարիք անընդհատ կա։ Նա նշեց, որ տարի­ներ շարունակ խոսել է նաև եկե­ղե­ցա­կան կուսակրո­նության հարցի մասին, որը, իր կարծի­քով, պետք է վերա­նայվի՝ հին ավանդույթնե­րի օրի­նա­կով, երբ ամուսնա­ցածնե­րը ևս կարող էին լինել եպիսկո­պոսներ։

Նա ընդգծեց, որ իրենց նախա­ձեռնության միակ նպա­տա­կը եղել է հասա­րա­կության և եկե­ղե­ցու մեջ առա­ջա­ցած հուզումն ու շփո­թությունը հանգուցա­լուծե­լը։ Սարո­յա­նը ասաց, որ այդ սկանդա­լա­յին իրա­վի­ճա­կը չի կարե­լի համե­մա­տել մյուս ներե­կե­ղե­ցա­կան խնդիրնե­րի հետ, քանի որ այն հանրա­յին մեծ արձա­գանք ունի և անմի­ջա­կան ազդե­ցություն է թողնում Եկե­ղե­ցու հեղի­նա­կության վրա։ Եպիսկո­պո­սը նշեց, որ իրենց հայտա­րա­րությունից հետո վարչա­պե­տի կողմից եղել է հանդիպման հրա­վեր, որը կապված էր ոչ թե Արշակ սրբա­զա­նի հարցի, այլ եկե­ղե­ցի-պետություն լարված հարա­բե­րություննե­րի հետ։ Նա ասաց, որ Կաթո­ղի­կո­սը չէր համա­ձայնեցրել, որ եպիսկո­պոսնե­րի խումբը գնա հանդիպման, և միշտ պնդել էր, որ միայն Խաժակ սրբա­զա­նը շարունա­կի իր իսկ կողմից Վատի­կա­նում սկսված զրույցը վարչա­պե­տի հետ։

Սարո­յա­նը ասաց, որ այդ մոտե­ցումը փակուղի էր ստեղծում, և քանի որ խնդի­րը գնա­լով խորա­նում էր և վնա­սում թե՛ պետությա­նը, թե՛ Եկե­ղե­ցուն, նրանք համա­րել էին, որ պետք է խոչընդո­տել հակա­մարտության սրման ընթացքը։ Եթե Եկե­ղե­ցուն ծառա­յե­լը և ազգա­յին շահը առաջնա­հերթ համա­րե­լը գնա­հատվում է որպես «դավա­ճա­նություն», ապա ինքը պատրաստ է այդ «վերնա­գի­րը» կրել։ Նա ընդգծեց, որ իր անձի վերա­բերյալ մեղադրանքնե­րը, իբր կոմպրո­մատներ ունե­նա­լու մասին, «լիո­վին անհե­թեթ» են և երբևէ չեն համա­պա­տասխա­նել իրա­կա­նությա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ