14.7 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Ընդհա­կա­ռա­կը, մանա­վանդ «Հայաստան» խմբակցության ղեկա­վար Սեյրան Օհանյա­նի խոսքում անթա­քույց ասվում է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռա­միասնությունը «խախտված է», Իշխանյա­նը պետք է այն վերա­կանգնի եւ  նոր լիցք հաղորդի «Արցա­խի ժողովրդի ինքնո­րոշման համար մղվող պայքա­րին»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 91-րդ

Արցա­խի խորհրդա­րա­նի խոսնա­կի  պաշտո­նում ընտրվե­լուց ժամեր հետո Դավիթ Իշխանյա­նը հեռա­խո­սա­զանգ է ստա­ցել Հայաստա­նի Ազգա­յին ժողո­վի նախա­գահ Ալեն Սիմոնյա­նից: Ըստ պաշտո­նա­կան հաղորդագրության, Սիմոնյա­նը նրան շնորհա­վո­րել է «բարդ շրջա­նում պատասխա­նա­տու պաշտոն ստանձնե­լու առթիվ եւ մաղթել հաջո­ղություններ», որից հետո զրուցա­կիցնե­րը քննարկել են «հետա­գա համա­գործակցությանն առնչվող հարցեր»: 

Օգոստո­սի 8‑ին հրա­պա­րակվել է Դավիթ Իշխանյա­նին հղած՝ Մեծի տանն Կիլի­կիո Արամ Ա. Կաթո­ղի­կո­սի ուղերձը: «Արցա­խի դիմագրա­ված ներկա վճռա­կան հանգրվա­նին Ձեր ստանձնած առա­քե­լությունը Ձեզ դնում է լուրջ մարտահրա­վերնե­րի դիմաց, Ձեր առջև բացվում են պատասխա­նատվության նոր, այլ դժվար հորի­զոններ»,- ասված է ուղերձում: Այնուհե­տեւ Արամ Ա.-ն բացա­հայտել է, որ Դավիթ Իշխանյա­նին «ճանա­չում է մոտի­կից» եւ վստա­հություն հայտնել, որ նա «պիտի դիմագրա­վի Արցա­խի անկա­խությա­նը սպառնա­ցող բոլոր վտանգնե­րը»:  Մեծի տանն Կիլի­կիո կաթո­ղի­կո­սը վստա­հեցնում է, որ կշա­րունա­կի «զորա­վիգ կանգնել Արցա­խի պետության ամրացման եւ նրա քաջա­րի ժողովրդին ի խնդիր Արցա­խի անվտանգության ու անկա­խության»: 

Մեկ օրվա տարբե­րությամբ Դավիթ Իշխանյա­նը շնորհա­վո­րա­կան ուղերձ է ստա­ցել նաեւ Ամե­նայն հայոց կաթո­ղի­կոս Գարե­գին Բ.-ից: «Կարեւոր այդ պաշտո­նը Դուք ստանձնում եք Արցա­խի համար անկա­խությունից ի վեր ամե­նա­ծանր ու դժվա­րին ժամա­նա­կա­հատվա­ծում, երբ ադրբե­ջա­նա­կան շարունակվող ագրե­սիա­յի հետեւանքով արցա­խա­հա­յությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստա­ցի շրջա­փակման մեջ»,- իրա­վի­ճակն այսպես է բնութագրել Գարե­գին Բ.-ն եւ ամփո­փել. «Օրա­վուր սաստկա­ցող գոյա­բա­նա­կան վտանգնե­րի առջեւ աղո­թա­բար մաղթում ենք Ձեզ ուժ, կարո­ղություն եւ տոկունություն՝ հնա­րա­վոր բոլոր միջոցնե­րը, ներուժն ու ջանքե­րը գործադրե­լու հանուն Արցա­խի ժողովրդի ապա­հով, ազատ ու անկախ կյանքի»: 

Ավե­լի քան մեկշա­բաթյա ուշա­ցումով, օգոստո­սի 14-ին Դավիթ Իշխանյա­նին շնորհա­վո­րել է Ազգա­յին ժողո­վի «Հայաստան» խմբակցության ղեկա­վար Սեյրան Օհանյա­նը: Նա նույնպես ընդգծել է Իշխանյա­նի հետ անձնա­կան ծանո­թությունը եւ մտերմությունը եւ ընդգծել նրա անցած մարտա­կան ուղին եւ Արցա­խի անկա­խությանն ու պետա­կա­նությա­նը անմնա­ցորդ նվի­րումը: Սեյրան Օհանյա­նը «Հայաստան» խմբակցության անունից համոզմունք է հայտնել, որ ԱԺ նախա­գա­հի պաշտո­նում Դավիթ Իշխանյա­նի ընտրությունը «նոր լիցք կհա­ղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռա­միասնության վերա­կանգնման գործին եւ Արցա­խի ժողովրդի ինքնո­րոշման համար մղվող պայքա­րին»: 

Ի տարբե­րություն Ալեն Սիմոնյա­նի, ով Դավիթ Իշխանյա­նին շնորհա­վո­րել է բացա­ռա­պես իբրեւ Արցա­խի Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի պաշտո­նում ընտրված գործընկե­րոջ, Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցու նվի­րա­պե­տա­կան երկու աթոռնե­րը եւ «Հայաստան» խմբակցությունը, ինչպես պարզո­րոշ հասկացվում է նրանց ուղերձնե­րի բաց եւ ենթա­տեքստա­յին հղումնե­րի, Իշխանյա­նին գնա­հա­տել, ներկա­յացրել եւ բավա­կան ընդգծված ձեւով պարտա­վո­րեցրել են լինել Արցա­խի ճակա­տագրի համար բախտո­րոշ վճիռ կայացնող պետա­կան-քաղա­քա­կան դեմք: Այդ ուղերձնե­րում չկա Դավիթ Իշխանյա­նին հղած հորդոր՝ միասնա­բար կամ համա­խոհ գործել Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նի հետ: Ընդհա­կա­ռա­կը, մանա­վանդ «Հայաստան» խմբակցության ղեկա­վար Սեյրան Օհանյա­նի խոսքում անթա­քույց ասվում է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռա­միասնությունը «խախտված է», Իշխանյա­նը պետք է այն վերա­կանգնի եւ  նոր լիցք հաղորդի «Արցա­խի ժողովրդի ինքնո­րոշման համար մղվող պայքա­րին»: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ