14.7 C
Yerevan

«Արցա­խի ԿԳԲ-ացումը»

Առհա­սա­րակ, ո՞վ եւ ինչու՞ է Ստե­փա­նա­կերտում վերջին ամիսնե­րին անկա­ռա­վա­րե­լիություն ստեղծել: Ծայրա­հեղ ծանր իրա­վի­ճա­կը պահանջում էր կենտրո­նացված, գրե­թե ռազմա­կան դրությա­նը համա­պա­տասխան կառա­վա­րում, բայց իրա­կա­նում իշխա­նության ոչ մի մարմին լիարժեք չի գործել:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 94-րդ

Պահպանվել է 2023թ. օգոստո­սի  31-ին Արցա­խի Ազգա­յին ժողո­վի մոտ արված ոչ պրոֆե­սիո­նալ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ՝ բջջա­յին հեռա­խո­սով արված, տեսագրություն: Խորհրդա­րա­նի նախա­գա­հի եւ խմբակցություննե­րի ղեկա­վարնե­րի հետ տեւա­կան քննարկումնե­րից հետո Արա­յիկ Հարությունյա­նը մոտ երկու տասնյակ, հիմնա­կա­նում երի­տա­սարդ տղա­մարդու, ներկա­յացնում է ստեղծված իրա­վի­ճա­կը: Նա ասում է, որ ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության միջնորդության ադրբե­ջա­նա­կան կողմի հետ բանակցություններ են ընթա­նում, պարզա­բա­նում է, որ նախնա­կան համա­ձայնություն կա, որպեսզի հումա­նի­տար բեռնա­փո­խադրումնե­րի համար համա­ժա­մա­նակյա բացվի եւ Գորիս-Ստե­փա­նա­կերտ, եւ Աղդամ-Ստե­փա­նա­կերտ երթեւե­կությունը: Այս պահից տեսագրությունը խառնվում է, լսվում են անհա­մա­ձայնության բացա­կանչություններ, հնչում են «ոչ» ձայնարկություններ, սուլոցներ: Արա­յիկ Հարությունյա­նը հարկադրված ընդհա­տում է խոսքը, ձեռքը թափ է տալիս եւ քայլում դեպի նախա­գա­հի նստա­վայր:

Ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, հենց այդ միջա­դե­պից հետո է «Արցա­խի դիմադրության եւ զարգացման ճակա­տը» ֆեյսբուքի իր էջում հրա­պա­րա­կել  «վերջին կարմիր գիծը հատե­լու» մասին հայտա­րա­րությունը, որ Արա­յիկ Հարությունյա­նը, նկա­տի ունե­նա­լով գերլարված իրա­վի­ճա­կը, ընդունել է որպես իրեն ներկա­յացված հրա­ժա­րա­կա­նի վերջնա­գիր: Տեսագրությունից կարե­լի է պարզել Աղդամ-Ստե­փա­նա­կերտ ճանա­պարհը բացե­լուն «ոչ» ասող երի­տա­սարդնե­րի ինքնությունը, բայց դա ոչինչ չի տա, եթե չի պարզվում, թե ով է նրանց տեղյակ պահել Արա­յիկ Հարությունյա­նի եւ խորհրդա­րա­նա­կաննե­րի հանդիպման մասին եւ կազմա­կերպել «արդա­րա­ցի բողո­քի» ցույցը: 

Առհա­սա­րակ, ո՞վ եւ ինչու՞ է Ստե­փա­նա­կերտում վերջին ամիսնե­րին անկա­ռա­վա­րե­լիություն ստեղծել: Ծայրա­հեղ ծանր իրա­վի­ճա­կը պահանջում էր կենտրո­նացված, գրե­թե ռազմա­կան դրությա­նը համա­պա­տասխան կառա­վա­րում, բայց իրա­կա­նում իշխա­նության ոչ մի մարմին լիարժեք չի գործել: Ավե­լին, հանրությա­նը ներշնչվել է Արա­յիկ Հարությունյա­նի հանդեպ անվստա­հություն, կասկա­ծամտություն: Բավա­կան է մի փաստ վկա­յա­կո­չել. Բոլոր բնա­կա­վայրե­րում գյուղա­ցի­նե­րը հրա­ժարվել են հնձած ցորե­նը վաճա­ռել կառա­վա­րությա­նը: Իսկ դա հնա­րա­վո­րություն էր, որպեսզի Ստե­փա­նա­կերտը եւ մյուս քաղաքներն ապա­հովվեին սեփա­կան հացով:Այդ դեպքում Ադրբե­ջա­նի հետ բանակցություններն ավե­լի առարկա­յա­կան կլի­նեին: Բայց գյուղա­ցին, այսպես հավա­քա­կան ասենք, իշխա­նությա­նը, կոնկրետ Արա­յիկ Հարությունյա­նին ընդա­ռաջ չգնաց: Ընդ որում, մերժումը համա­տա­րած էր, ինչը վկա­յում է, որ այն կազմա­կերպված եւ հրա­հանգա­վորված էր: 

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ