20 C
Yerevan

Արցա­խի Հարցը Բաքվում Դեռ Փակ Չէ

Բաքուն է շահագրգռված, որպեսզի թե՛ Հայաստա­նում, թե՛ Ադրբե­ջա­նում Ղարա­բաղյան դիսկուրսը մշտա­պես պահպանվի։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը կարող է իր համար փակել այդ թեման, սակայն Ադրբե­ջա­նը չի անում նույնը։ 

Վահրամ Աթա­նեսյան

1inTV‑ն զրուցել է Արցա­խի նախկին պատգա­մա­վոր Վահրամ Աթա­նեսյա­նի հետ։ Զրույցը կենտրո­նա­նում է Հայաստա­նի վարչա­պե­տի այն հայտա­րա­րության շուրջ, թե Ղարա­բա­ղի հարցը Հայաստա­նի իշխա­նության համար կարող է փակված լինել, սակայն հարցադրում է կատարվում, թե արդյոք այն փակ է Ադրբե­ջա­նի համար:

Վահրամ Աթա­նեսյա­նը, խոսե­լով այն մասին, որ քննչա­կան կոմի­տեն գործո­ղություններ էր իրա­կա­նացնում Արցա­խի ներկա­յա­ցուցչա­կան շենքում, ասաց, որ քննչա­կան կոմի­տեն պետք է գործի առա­վել կոռեկտ և իր գործո­ղություննե­րով քաղա­քա­կան շահարկումնե­րի առիթ չտա։ Նրա դիտարկմամբ՝ որքա­նով հասկացվում է, քննչա­կան գործո­ղություննե­րը իրա­կա­նացվում են մի քրեա­կան գործի շրջա­նա­կում, որը հարուցվել է 2025 թվա­կա­նի հունի­սին, և նման գործո­ղություննե­րը կարող էին կատարվել ցանկա­ցած այլ ժամա­նա­կա­հատվա­ծում՝ օգոստո­սին, սեպտեմբե­րին կամ նույնիսկ 2026 թվա­կա­նի հունվա­րին։ Աթա­նեսյա­նը տարա­կուսանք հայտնեց, թե ինչու հենց այն օրե­րին են իրա­կա­նացվել այդ գործո­ղություննե­րը, երբ նույն շենքում կազմա­կերպվել էին Ղարա­բաղյան թեմա­յով լսումներ, ինչն անխուսա­փե­լիո­րեն ստեղծում է քաղա­քա­կան հետապնդման տպա­վո­րություն։

Վերլուծա­բա­նը նշեց, որ վարչա­պե­տի՝ Ղարա­բաղյան թեման փակե­լու վերա­բերյալ հայտա­րա­րությունը կարող է վերա­բերվել Հայաստա­նի իշխա­նությա­նը, սակայն հարց է առա­ջա­նում՝ արդյոք այդ թեման փակ է Ադրբե­ջա­նի համար։ Նրա խոսքով՝ եթե Ադրբե­ջա­նը համա­րում է, որ Ղարա­բա­ղի հարցը փակված է և լուծված, ապա ինչու է այդքան նյարդա­յին արձա­գանքում Հայաստան-Եվրա­միություն ռազմա­վա­րա­կան համա­գործակցության փաստաթղթին, որտեղ ընդա­մե­նը արձա­նագրված է, որ 2023 թվա­կա­նին Լեռնա­յին Ղարա­բա­ղից հայ բնակչությունը տեղա­հանվել է և գտնվում է Հայաստա­նում, և կողմե­րը ջանքեր են գործադրել շուրջ 120 հազար մարդու սոցիալ-տնտե­սա­կան կարիքնե­րը հոգա­լու ուղղությամբ։

Վահրամ Աթա­նեսյա­նը դիտարկեց, որ Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րության այդ արձա­գանքը պատա­հա­կան չէր և արվել էր խորհրդանշա­կան օրե­րի նախա­շե­մին։ Նրա կարծի­քով՝ հենց Բաքուն է շահագրգռված, որպեսզի թե՛ Հայաստա­նում, թե՛ Ադրբե­ջա­նում Ղարա­բաղյան դիսկուրսը մշտա­պես պահպանվի։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը կարող է իր համար փակել այդ թեման, սակայն Ադրբե­ջա­նը չի անում նույնը։

Աթա­նեսյա­նը նշեց, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբե­ջա­նի» գաղա­փա­րը Իլհամ Ալիևի հորինվածքը չէ, այլ ամրագրված է Ադրբե­ջա­նի գործող սահմա­նադրության մեջ։ Նրա խոսքով՝ այդ սահմա­նադրա­կան դրույթնե­րի իմաստով Հարա­վա­յին Կովկա­սում Հայաստա­նը որպես պետություն չի ընկալվում, և այդ խոսույթը չի փոխվե­լու, քանի դեռ սահմա­նադրա­կան փոփո­խություններ չեն կատարվել։ Ադրբե­ջա­նի պետա­կան անկա­խության վերա­կանգնման մասին սահմա­նադրա­կան ակտում ամրագրված է այն թեզը, ըստ որի՝ 19-րդ դարի սկզբի ռուս-պարսկա­կան պատե­րազմնե­րի արդյունքում տարածքնե­րը համարվում են օկուպացված, և այդ տրա­մա­բա­նությամբ Երև­ա­նի ու Նախիջև­ա­նի խանություննե­րի տարածքնե­րը դիտարկվում են որպես ադրբե­ջա­նա­կան։

Վահրամ Աթա­նեսյա­նը կարծում է, որ անկախ նրա­նից՝ հայե­րը խոսում են Ղարա­բա­ղի մասին, թե ոչ, Ադրբե­ջա­նում այդ խոսույթը շարունակվե­լու է, և Բաքուն շարունա­կե­լու է պնդել ադրբե­ջանցի­նե­րի «վերա­դարձի» թեման։ Նրա խոսքով՝ հարցը հատկա­պես նուրբ է այն պատճա­ռով, որ նախաստո­րագրված պայմա­նագրե­րում փախստա­կաննե­րի թեման համարվում է փակված, և Ադրբե­ջա­նի կողմից դրա շարունա­կա­կան բարձրա­ձայնումը կարող է նշա­նա­կել պայմա­նա­վորվա­ծություննե­րի վերա­նա­յում կամ դրանցից հրա­ժա­րում։

Աթա­նեսյանն ընդգծեց, որ Լեռնա­յին Ղարա­բաղ վերա­դարձի կամ այդ հարցը հիշեցնե­լու իրա­վունքը պատկա­նում է բացա­ռա­պես բռնա­տե­ղա­հանված բնակչությա­նը։ Նա ասաց, որ այն անձինք, ովքեր այսօր խոսում են այդ մարդկանց անունից, նման մանդատ չունեն, քանի որ իրենց լիա­զո­րություննե­րը, ստա­ցած լինե­լով 2020 թվա­կա­նին, ավարտվել են 2025 թվա­կա­նի մայի­սին։ Աթա­նեսյա­նի գնա­հատմամբ՝ այդ շրջա­նակնե­րը զբաղված են քաղա­քա­կան դեմա­գո­գիա­յով, այլ ոչ թե հետև­ո­ղա­կան քաղա­քա­կա­նությամբ։

Վահրամ Աթա­նեսյա­նը նաև հարց բարձրացրեց Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րության այն պնդման վերա­բերյալ, թե 2023 թվա­կա­նի սեպտեմբե­րին ներկա­յացվել է ինտեգրման ծրա­գիր, որը մերժվել է Ղարա­բա­ղի ներկա­յա­ցուցիչնե­րի կողմից։ Նրա խոսքով՝ մինչ օրս հստակ պատասխան չկա՝ եղել է արդյոք նման ծրա­գիր, ինչ է այն պարունա­կել, ով է մերժել և ում անունից։ Նա այս հանգա­մանքը ևս գնա­հա­տեց որպես լուրջ հարց, որը մնա­ցել է անպա­տասխան։

Աթա­նեսյա­նը շեշտեց, որ Արցա­խի նախկին իշխա­նություննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը լիա­զորված չեն խոսե­լու բռնա­տե­ղա­հանված բնակչության անունից և իրենց մանդա­տը ոչ միայն սպառվել է, այլ նաև գործածվել է ի վնաս Արցա­խի ժողովրդի։ Նա հիշեցրեց, որ 2022 թվա­կա­նի ապրի­լի 14-ին մերժվել է Հայաստա­նի վարչա­պե­տի առա­ջարկը՝ Արցա­խի անունից բանակցություններ վարե­լու վերա­բերյալ, ինչն, ըստ նրա, ծանր հետև­անքներ է ունե­ցել։

Ադրբե­ջա­նի ներկա­յիս ռազմա­վա­րա­կան նպա­տա­կը սահմա­նա­զա­տումն իրա­կա­նացնելն է փաստա­ցի շփման գծով և Սյունի­քում ու Գեղարքունի­քում ստեղծված ռազմա­վա­րա­կան դիրքե­րի պահպա­նումը։ Նրա գնա­հատմամբ՝ Ղարա­բաղյան թեմա­յի և «վերա­դարձի» հարցի ակտի­վա­ցումն ուղղված է հենց նրան, որպեսզի այդ գործընթա­ցում ադրբե­ջա­նա­կան զորքե­րը չհե­ռա­նան Հայաստա­նի օկուպացված տարածքնե­րից։

Վահրամ Աթա­նեսյա­նը վտանգա­վոր միտում համա­րեց այն մոտե­ցումնե­րը, որոնց համա­ձայն խաղա­ղության համար անհրա­ժեշտ է միջազգա­յին երաշխա­վոր, ինչը հաճախ նույնացվում է Ռուսաստա­նի հետ։ Նրա խոսքով՝ դա կարող է Հայաստա­նը ներքա­շել առա­վել բարդ և վտանգա­վոր գործընթացնե­րի մեջ՝ հատկա­պես 3+3 ձևա­չա­փի ակտի­վացման պայմաննե­րում։ Ալիևի վարքում նկատվում է պրո­ռուսա­կան որո­շա­կի շեշտադրում, որը կարող է կապված լինել Ուկրաի­նա­յի շուրջ հնա­րա­վոր ամե­րի­կա-ռուսա­կան պայմա­նա­վորվա­ծություննե­րի սպա­սումնե­րի հետ։ Նրա կարծի­քով՝ Բաքուն փորձում է չսրել հարա­բե­րություննե­րը Մոսկվա­յի հետ՝ հաշվի առնե­լով հնա­րա­վոր գլո­բալ վերադասավորումները։Ադրբեջանում տարածքա­յին ընդլայնման գաղա­փա­րա­խո­սությունը խորքա­յին ազգա­յին հիմքեր ունի և տարածվում է ոչ միայն Հայաստա­նի, այլև Վրաստա­նի ուղղությամբ։ Նրա խոսքով՝ այդ հավակնություննե­րը պետք է քննարկվեն գլո­բալ մակարդա­կում, քանի որ դրանք կապված են պանթուրքա­կան ծրագրե­րի և տարա­ծաշրջա­նա­յին լայն գործընթացնե­րի հետ։

Վահրամ Աթա­նեսյա­նը եզրա­փա­կեց, որ Հայաստա­նի առաջ ծառա­ցած են ինքնիշխա­նության, տարածքա­յին ամբողջա­կա­նության և քաղա­քա­կան ինքնության պահպանման լուրջ մարտահրա­վերներ, և այդ խնդիրնե­րի լուծման համար անհրա­ժեշտ է հավա­սա­րակշռված քաղա­քա­կա­նություն՝ Եվրո­պա­յի, Միացյալ Նահանգնե­րի և անհրա­ժեշտության դեպքում նաև Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի շրջա­նա­կում։ Նրա խոսքով՝ հակա­ռակ դեպքում հնա­րա­վոր է, որ ապա­գա­յում Հայաստա­նը կանգնի գոյութե­նա­կան լուրջ վտանգնե­րի առաջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ