25.1 C
Yerevan

Արցա­խի Հարցը «Լուծվել Է» 1991թ. Օգոստո­սի 10 ‑ին

Կան վստա­հե­լի աղբյուրնե­րից տեղե­կություններ, որ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի եւ Հենրիխ Պողոսյա­նի գործադրած ջանքե­րի շնորհիվ Մոսկվան «սկզբունքո­րեն համա­ձայնություն է տվել, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­վա­րության ամրապնդման եւ սոցիալ-տնտե­սա­կան եւ մշա­կութա­յին ինքնուրույնության ապա­հովման համար պետք է կամ միութեա­նա­կան օրենք, կամ ԼՂ սահմա­նադրություն ընդունվի»:

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 1

1991թ. հուլի­սի 19-ին Ստե­փա­նա­կերտում գումարվել է Լեռնա­յին Ղարա­բա­ղի մարզխորհրդի նիստ: Այն քննարկել է ստեղծված ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կը եւ ելքի հնա­րա­վո­րությունը: Քաղա­քա­կան շրջա­նակնե­րում այդ նիստը հայտնի է «առճա­կա­տումից երկխո­սության անցնե­լու» կարգա­խո­սի հրա­պա­րա­կայնացմամբ: Ըստ աղբյուրնե­րի, բուռն բանա­վե­ճե­րը տեւել են երկու օր: Ընդ որում, մասնա­կիցնե­րի մեծա­մասնությունը դեմ է արտա­հայտվել Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րի հետ երկխո­սության գաղա­փա­րին: 

Այդուհանդերձ, մարզխորհրդի գործկո­մի նախա­գա­հի պաշտո­նա­կա­տար Լեո­նարդ Պետրոսյա­նի  գլխա­վո­րությամբ ձեւա­վորվել է պատվի­րա­կություն, որի կազմում ընդգրկվել են շրջաննե­րի գործկոմնե­րի նախա­գահնե­րը եւ կուսակցության մարզկո­մի բաժնի վարիչ Վալե­րի Գրի­գորյա­նը: Պատվի­րա­կությունը հուլի­սի 21-ին մեկնել է Բաքու եւ բանակցություններ վարել Ադրբե­ջա­նի նախա­գահ Այազ Մութա­լի­բո­վի հետ: Այդ հանդիպման արդյունքնե­րով փաստա­թուղթ չի ստո­րագրվել, բայց «Կոլցո» ռազմա­գործո­ղության ընթացքը փաստա­ցի դադա­րեցվել է:

ԼՂ հարցում  Ադրբե­ջա­նի հետ առճա­կա­տումից երկխո­սության անցնե­լու գաղա­փարն առա­ջին անգամ քաղա­քա­կան խոսույթ ներմուծել է Լեւոն Տեր-Պետրոսյա­նը: Գերա­գույն խորհրդի 1990թ. սեպտեմբե­րի  2‑ի փակ նիստում նա առա­ջարկել է Լեռնա­յին Ղարա­բա­ղում անցկացնել մարզա­յին եւ Ադրբե­ջա­նի Գերա­գույն խորհրդի ընտրություններ, ձեւա­վո­րել նոր մարզա­յին խորհուրդ եւ գործա­դիր կոմի­տե եւ խնդրի կարգա­վո­րումը տեղա­փո­խել Բաքու-Ստե­փա­նա­կերտ քաղա­քա­կան քննարկումնե­րի հուն: 

Այդ ելույթն ամբողջո­վին հրա­պա­րակված է նրա «Ընտրա­նիում», հասա­նե­լի է նաեւ համա­ցանցում:

Գրե­թե մեկ տարի հետո Լեւոն Տեր-Պետրոսյա­նի առա­ջարկությունը Ստե­փա­նա­կերտում պաշտպա­նել է մարզկո­մի նախկին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդա­կան պատգա­մա­վոր Հենրիխ Պողոսյա­նը: Նա մշտա­կան բնա­կություն էր հաստա­տել Մոսկվա­յում եւ իր կապե­րի ու կարգա­վի­ճա­կի շնորհիվ ապա­հո­վում էր ԼՂ մարզա­յին եւ ԽՍՀՄ կենտրո­նա­կան իշխա­նություննե­րի կոմունի­կա­ցիան: Ոչ ոք չի հրա­պա­րա­կայնացրել, թե Մութա­լի­բո­վի հետ բանակցություննե­րից հետո Ստե­փա­նա­կերտում հետա­գա քայլե­րի ի՞նչ ծրա­գիր է նախանշվել կամ քննարկվել:

Կան վստա­հե­լի աղբյուրնե­րից տեղե­կություններ, որ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի եւ Հենրիխ Պողոսյա­նի գործադրած ջանքե­րի շնորհիվ Մոսկվան «սկզբունքո­րեն համա­ձայնություն է տվել, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղի ինքնա­վա­րության ամրապնդման եւ սոցիալ-տնտե­սա­կան եւ մշա­կութա­յին ինքնուրույնության ապա­հովման համար պետք է կամ միութեա­նա­կան օրենք, կամ ԼՂ սահմա­նադրություն ընդունվի»: Ըստ երեւույթին, այդ ուղղությամբ առա­ջարկություններ մշա­կե­լու համար Ստե­փա­նա­կերտում ստեղծվել է աշխա­տանքա­յին խումբ, որի գործունեությունը համա­կարգել է մարզկո­մի բաժնի վարիչ Վալե­րի Գրի­գորյա­նը: 1991թ. օգոստո­սի 10-ին, աշխա­տա­վայրից տուն վերա­դարձի ճանա­պարհին Վալե­րի Գրի­գորյա­նը դաժա­նա­բար սպանվել է Ստե­փա­նա­կերտի կենտրո­նա­կան փողո­ցի մայթին, օրը-ցերե­կով:

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ