26.4 C
Yerevan

Եկե­ղե­ցին Ինքնա­մաքրվում Է

Այն, ինչ հնչել էր որպես փոխա­բե­րություն, փաստա­ցի դարձավ ներքին հոգև­որ իրա­կա­նության նկա­րագրություն։ Բացա­հայտվեց ոչ միայն ֆիզի­կա­կան չուլա­նա­ցումը, այլև՝ «ներքին տաճարնե­րի» ճահճա­ցումը։

Տեր Արմեն Քահա­նա Մելքոնյան

Civic News‑ը զրուցել է Բուլղա­րիա­յի Վառնա քաղա­քի Սուրբ Սարգիս եկե­ղե­ցու հոգև­որ հովիվ Տեր Արմեն Քահա­նա Մելքոնյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստանյաց Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու ներքին ճգնա­ժա­մը։

Տեր Արմեն Քահա­նա Մելքոնյա­նը նշեց, որ իր համար նույնպես մեծ ուրա­խություն էր երեկվա իրա­դարձությունը, որովհետև, ինչպես նա ասաց, «սառույցը վերջա­պես հալվեց»։ Նա հիշեցրեց Ավե­տա­րա­նի խոսքը՝ «չկա ծածուկ բան, որ չհայտնվի», ընդգծե­լով, որ այն ամե­նը, ինչ տասնյակ տարի­ներ թվում էր ծածուկ, այսօր բացա­հայտվեց ոչ միայն հասա­րա­կությա­նը, այլև այն տասնից ավե­լի եպիսկո­պոսնե­րին, որոնք նաև իրենց ներսում ապրե­ցին այդ իրա­կա­նությունը։ Մելքոնյա­նը ասաց, որ նրանք ամեն օր ավե­լի շատ համոզվե­ցին՝ այս իրա­վի­ճա­կը այլևս շարունա­կել հնա­րա­վոր չէ, որովհետև հայ ժողո­վուրդը եզա­կի ազգ է, որի համար եկե­ղե­ցին, հավատքը և պետա­կա­նությունը անբա­ժան են։

Տեր Արմենն ընդգծեց, որ Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու հավա­տացյա­լը չի կարող սահմա­նել իր ազգա­յին ինքնությունն առանց հավատքի, ինչպես նաև՝ առանց պետա­կա­նության։ Նա օրի­նակ բերեց ասո­րի­նե­րի ճակա­տա­գի­րը՝ նշե­լով, որ մեծ կայսրությունից գրե­թե ոչինչ չի մնա­ցել, և նույնիսկ նրանց լեզուն այսօր երի­տա­սարդնե­րի շրջա­նում չի պահպանվում։ Այս համա­տեքստում նա ասաց, որ առանց պետա­կա­նության Հայ Եկե­ղե­ցին ևս կքայքայվի, քանի որ պետա­կա­նությունը մեր եկե­ղե­ցու հենասյունե­րից մեկն է։

Մելքոնյա­նը նկա­տեց, որ վերջին յոթ տարի­նե­րին ինքն անձամբ չի հասկա­ցել, թե ինչու է եկե­ղե­ցու բարձրա­գույն իշխա­նությունն իր հետև­որդնե­րին պարտադրել պետա­կա­նության դեմ արշա­վել, որպեսզի պետությունը ձախո­ղի։ Նա կարծում է, որ նման մտա­ծողներն արժա­նի չեն այս պետությա­նը, որտեղ հայը վայե­լում է ազատ խոսք և անկա­խություն։ Նա բարձր գնա­հա­տեց վարչա­պե­տի հայտա­րա­րությունը և նշեց, որ եպիսկո­պոսնե­րի քայլը, թեև ուշա­ցած, բայց կարև­որ էր։

Տեր Արմե­նը քննա­դա­տեց այն մյուս հոգև­ո­րա­կաննե­րին, որոնք, փոխա­նակ աջակցե­լու իրենց եպիսկո­պոսնե­րին, «իրենց դեմ քարկո­ծումնե­րով» էին լցրել համա­ցանցը։ Նրա դիտարկմամբ՝ եթե նրանք մինչև հիմա լռել են, նշա­նա­կում է խնդի­րը ինքնուրույն է խոսում իրենց մասին։ Մելքոնյա­նը շեշտեց, որ եկե­ղե­ցում արդա­րություն չկա, և եթե լիներ, այս վիճա­կին չէին հասնի։ Նա հիշեցրեց վարչա­պե­տի հայտնի խոսքը «չուլան դարձած եկե­ղե­ցու» մասին և նշեց, որ այն, ինչ հնչել էր որպես փոխա­բե­րություն, փաստա­ցի դարձավ ներքին հոգև­որ իրա­կա­նության նկա­րագրություն։ Նրա կարծի­քով՝ բացա­հայտվեց ոչ միայն ֆիզի­կա­կան չուլա­նա­ցումը, այլև՝ «ներքին տաճարնե­րի» ճահճա­ցումը։

Տեր Արմեն Քահա­նա Մելքոնյա­նը պատմեց, որ մեծ հարգանքով է վերա­բերվում Վահան Արքե­պիսկո­պոս Տերտերյա­նի՝ Հյուսի­սա­յին Ամե­րի­կա­յի առաջնորդի խոստո­վա­նությա­նը, որ նա «մեղա է գալիս» ժողովրդին՝ հոգև­որ դաստիա­րա­կության մեջ թերա­նա­լու համար։ Մելքոնյա­նը նշեց, որ մարդու ազնվությունն այն է, երբ բարձրաստի­ճան հոգև­ո­րա­կա­նը կարո­ղա­նում է խոստո­վա­նել իր մեղքե­րը։ Նա հիշեց նաև Շնորհք Պատրիարքի(Շնորհք Գալուստյան) խոսքե­րը՝ «ինչքան որ խոստո­վա­նեք ձեր մեղքե­րը, Աստված պիտի դրանք ջնջի, իսկ ինչքան որ ծածկեք, Աստված պիտի բացա­հայտի»։

Տեր Արմե­նը նշեց, որ վերջին օրե­րի ընթացքում տեսնում է որոշ հոգև­ո­րա­կաննե­րի մոտ հոգև­որ շարժում. նրանք սկսել են խոսել Ավե­տա­րա­նից, սիրուց, միասնա­կա­նությունից։ Նա հարցրեց՝ «ուր էին այդ հոգև­ո­րա­կաննե­րը մինչև հիմա»։

Նա նաև դիտարկեց, որ եկեղեցի–իշխանություն հակա­մարտությունը կարծես մոտե­նում է հանգուցա­լուծման, բայց դեռ սպասվում են սուր իրա­դարձություններ, քանի որ Մայր Աթո­ռը հայտա­րա­րել է կարգա­պա­հա­կան վարույթնե­րի մասին։ Նա ընդգծեց, որ վերջին 26 տարում Գարե­գին Երկրորդ‑ի գործունեությունն ավե­լի շատ վնաս է տվել հայ եկե­ղե­ցուն, քան դարե­րի ընթացքում որևէ թշնա­մի։

Տեր Արմեն Քահա­նա Մելքոնյա­նը պատմեց նաև իր անձնա­կան փորձա­ռությունը. երբ իրեն ստի­պել էին դադա­րեցնել Ավե­տա­րա­նի քարո­զը՝ ուղիղ եթե­րում։ Նա նշեց, որ այն ժամա­նակ համոզվեց՝ «եկե­ղե­ցում նեռի հոգին է գործում», որովհետև միայն չարը կարող է արգե­լել Աստծո խոսքը։ Նա նշեց, որ այդ գործընթա­ցում ներգրավված են եղել Գարե­գին Երկրորդը, Արշակ Սրբա­զա­նը, Խաժակ Սրբա­զա­նը և այլք։

Խոսե­լով եպիսկո­պոսնե­րի քայլի մասին՝ Մելքոնյա­նը ասաց, որ նրանց որո­շումը գնա­հա­տե­լի է, և չնա­յած տարբեր դրդա­պատճառներ կարող են լինել՝ ինքն Աստծուն է թողնում դատել նրանց սրտե­րը։ Նա նշեց, որ հիմա շատ քահա­նա­ներ դեռ վախե­նում են, և նա կոչ արեց հատկա­պես Արա­րատյան թեմի և Երև­ա­նի քահա­նա­նե­րին լինել իրենց առաջնորդնե­րի կողքին, որովհետև նվա­զա­գույնը դա է այսօր պահանջվում։

Տեր Արմեն Քահա­նա Մելքոնյա­նը անդրա­դարձավ նաև վարչա­պե­տի որոշմա­նը՝ այս կիրա­կի մասնակցել Սուրբ Սարգիս եկե­ղե­ցու պատա­րա­գին։ Նա ասաց, որ հույս ուներ՝ մինչև առա­վոտ լսել բարի ավե­տիս, որ Գարե­գին Երկրորդը լքել է մայր աթո­ռը, բայց դա տեղի չունե­ցավ։ Տեր Արմե­նը կարծիք հայտնեց, որ մինչև կիրա­կի գուցե նրանք կփախչեն՝ «վերջին նշույլ պատի­վը պահպա­նե­լու համար»։ Նա նշեց, որ եթե վարչա­պետն արդեն գնում է Սուրբ Սարգիս, ապա հաջորդը կլի­նի Մայր Աթո­ռը։

Տեր Արմե­նը համոզված է, որ Գարե­գին Երկրորդը այլևս հնա­րա­վո­րություն չունի արժա­նա­պատվո­րեն մնա­լու։ Նրա դիտարկմամբ՝ «վերջն է», և եթե անգամ ամիսներ առաջ նա հույս ուներ գալիք ընտրություննե­րի վրա, այսօր արդեն «ժամեր են մնա­ցել»։ Նա նշեց, որ եթե Գարե­գին Երկրորդը հիմա չի հեռա­նում, ապա  միակ ճանա­պարհը կալա­նա­վո­րումն ու երկրից վտա­րումն է՝ անցանկա­լի անձի կարգա­վի­ճա­կով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ