18.3 C
Yerevan

Ընդդի­մությունը «Վաղարշա­պա­տի չպա­րեց», Բայց Իշխա­նության Պարտա­վո­րությունը Դրա­նից Միայն Կրկնա­պատկվում Է

Ընդդի­մությունն, այո, «Վաղարշա­պա­տի չպա­րեց»: Բայց դրա­նից ամե­նեւին էլ չի հետեում, թե ՔՊ թեկնա­ծուի, կուսակցության եւ Նիկոլ Փաշինյա­նի համա­հա­յաստանյան դիրքերն արդեն իսկ ամրագրված են:

Վահրամ Աթա­նեսյան

Ֆեյսբուքում գրել էի, որ Վաղարշա­պա­տի ընտրություննե­րի սկզբունքա­յին նշա­նա­կությունը ոչ այնքան ՔՊ թեկնա­ծուի կամ հենց կուսակցության հաղթա­նակն է, այլ «կոնսենսուս-» քաղտեխնո­լո­գիա­կան մանտրա­յի փլուզումը, արժեզրկումը: Շատե­րը կհի­շեն, որ 2021‑ի խորհրդա­րա­նա­կան արտա­հերթ ընտրություննե­րին ընդա­ռաջ առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը հանդես էր եկել «եռյակ դաշինք» կազմե­լու նախա­ձեռնությամբ:

Նա առա­ջարկում էր, որ ընդդի­մությունն ընտրություննե­րի գնա նախկին երեք նախա­գահնե­րի «միասնա­կան ցուցա­կով, որտեղ իր, Ռոբերտ Քոչարյա­նի եւ Սերժ Սարգսյա­նի անունը չի լինի, վարչա­պե­տի միասնա­կան թեկնա­ծու կառա­ջադրվի մի տեխնոկրատ»: 

Այդ գաղա­փա­րը երկրորդ նախա­գա­հի կողմից մերժվել է այն պատճա­ռա­բա­նությամբ, որ «փակվում է իշխա­նության վերա­դառնա­լու իր ճանա­պարհը»: Հետեւում է, որ այդ փուլում նա համոզված էր, որ ՔՊ-ին եւ Նիկոլ Փաշինյա­նին հաղթում է, եւ առա­ջին ու երրորդ նախա­գահներն իրենց թիմե­րով «միայն բալաստ են»: Վաղարշա­պա­տի համայնքա­յին ընտրություննե­րից մեկ շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյա­նը փաստա­ցի խոստո­վա­նեց, որ քաղա­քա­կան հաշվարկնե­րում սխալվել է: Այսօր ընդդի­մության «ուղե­ղա­յին կենտրո­նից» վերլուծություն է կատարվել, որ Վաղարշա­պատ խոշո­րոացված համայնքում իշխա­նության եւ հավա­քա­կան ընդդի­մության քվե­նե­րի տարբե­րությունը մեծ չէ, ՔՊ‑ն մոտ երկու հազար ձայնի առա­վե­լություն է արձա­նագրել: Այս վերլուծությունից հետեւում է, որ ընդդի­մությունը խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի է գնա­լու ոչ թե Հայաստա­նի ապա­գա­յի այլընտրանքա­յին ծրագրով, այլ դարձյալ «կոնսենսուս-» քաղտեխնո­լո­գիա­յով: Իսկ դա նշա­նա­կում է, որ ընտրա­պայքա­րի մասնա­կից կուսակցություննե­րը հետապնդե­լու են մի նպա­տակ. ամեն ինչ անել, որպեսզի «Քաղա­քա­ցիա­կան պայմա­նա­գի­րը» խորհրդա­րա­նում «չոր մեծա­մասնություն» չունե­նա: 

Ընդդի­մության սոցցանցանցա­յին աջա­կիցնե­րը բոողքում են Դոնթի բանա­ձեւից, որ բացարձակ հաղթա­նակ չարձա­նագրած ուժին մեծա­մասնություն կազմե­լու հնա­րա­վո­րություն է տալիս: Վաղարշա­պա­տի ընտրություննե­րը մի շատ կարեւոր բացա­հայտում էլ արե­ցին: Հանրության համար, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, պարզ դարձավ, որ երկրորդ եւ երրորդ նախա­գահնե­րը ոչ թե «ապա­հո­վում են Նիկոլ Փաշինյա­նի վերարտադրությունը», այլ նույնիսկ համայնքա­յին իշխա­նության մակարդա­կում նրա հիմնա­կան եւ շատ անհաշտ մրցա­կիցներն են: Ընդ որում, մրցակցությունը ոչ թե Վաղարշա­պատ համայնքն ավե­լի արդյունա­վետ կառա­վա­րե­լու եւ տեղա­կան խնդիրնե­րի լուծման այլընտրանքի, այլ Հայաստա­նի քաղա­քակրթա­կան-անվտանգա­յին ընտրության շուրջ է:

Ընդդի­մությունն, այո, «Վաղարշա­պա­տի չպա­րեց»: Բայց դրա­նից ամե­նեւին էլ չի հետեում, թե ՔՊ թեկնա­ծուի, կուսակցության եւ Նիկոլ Փաշինյա­նի համա­հա­յաստանյան դիրքերն արդեն իսկ ամրագրված են: Վարչա­պետն ԱԺ ամբիո­նից հայտա­րա­րել է, որ Ռոբերտ Քոչարյա­նը եւ Սերժ Սարգսյա­նը նոր խորհրդա­րա­նում ներկա­յացվա­ծություն չպետք է ունե­նան: Ինչպե՞ս: Ընտրություննե­րին մնա­ցել է կես տարուց մի փոքր ավե­լի ժամա­նակ: Իշխա­նությունն այդ ժամա­նա­կա­հատվա­ծում կարո՞ղ է այնպի­սի ձեռքբե­րում ունե­նալ, որ կտրուկ բարձրացնի նրա վարկա­նի­շը:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ