30.3 C
Yerevan

Թույնին Ժպի­տով Պատասխա­նել Պետք Չէ

Պետությունը պարտա­վոր է պաշտպա­նել իրեն նման ներգործություննե­րից, և երբ փորձում են «զենքով խոսել», պետությունը չի կարող միայն «ժպի­տով պատասխա­նել»։ Սակայն միայն պետա­կան մեխա­նիզմնե­րը բավա­րար չեն, եթե հասա­րա­կությունը ինքնուրույն չի տարբե­րում՝ որտեղ է ճշմարտությունը և որտեղ կեղծի­քը։ 

Ռուբեն Բաբա­յան

1inTV‑ն զրուցել է  ռեժի­սոր, պրոֆե­սոր Ռուբեն Բաբա­յա­նի հետ։ Զրույցը կենտրո­նա­նում է Հայաստա­նի ժողովրդա­վա­րության դեմ ուղղված հիբրի­դա­յին պատե­րազմի և ապա­տե­ղե­կատվության վրա։ Ռուբեն Բաբա­յա­նը, ընդգծում է, որ բռնա­պե­տա­կան համա­կարգե­րը գոյատև­ում են միայն ժողովրդա­վա­րությունը մերժե­լով, և հորդո­րում է պետությա­նը դիմել քաղա­քա­կան և կտրուկ միջոցնե­րի, այլ ոչ թե միայն ժպի­տով պատասխա­նել ուժի լեզվին։ Բաբա­յա­նը կարծում է, որ հիմնա­կան դիմադրո­ղա­կա­նությունը պետք է գալիս հասա­րա­կությունից, որը պետք է զարգացնի տրա­մա­բա­նա­կան մտա­ծո­ղությունը և կրթությունը՝ քարոզչությունը լրագրությունից տարբե­րե­լու համար։

Պրոֆե­սոր Ռուբեն Բաբա­յա­նը, անդրա­դառնա­լով շրջա­նառվող ապա­տե­ղե­կատվա­կան «համա­կենտրո­նացման ճամբարնե­րի» մասին հրա­պա­րա­կումնե­րին, նշեց, որ սկզբում նույնիսկ զարմա­ցել էր, թե ինչու այդ «զեկույցում» գազի խցիկնե­րի մասին հիշա­տա­կում չկա, բայց հետո պարզեց, որ «գազը գնում ենք Ռուսաստա­նից, դրա համար այդ հորինվածքի հեղի­նակներն այդքան էլ չեն խորա­ցել»։ Ռեժի­սոր Բաբա­յա­նը ասաց, որ եթե Հայաստան գազը ներկրվեր Ֆրանսիա­յից կամ Ֆինլանդիա­յից, «հաստատ գազի խցիկնե­րի մասին էլ կգրեին»։

Ռուբեն Բաբա­յա­նը ընդգծեց, որ ավտո­րի­տար համա­կարգե­րը կարող են հաստատվել միայն ժողովրդա­վա­րությունը մերժե­լով։ Նրա կարծի­քով, եթե չմերժես ժողովրդա­վա­րությունը, անհնար է մարդկանց համո­զել նախընտրել անա­զա­տությունը։ Պրոֆե­սո­րը ասաց, որ ժողովրդա­վա­րությունը բնա­կան համե­մա­տության մեջ միշտ շահում է այն աշխարհի համե­մատ, որը մերժում է ազա­տություննե­րը։ Այդ պատճա­ռով ավտոկրա­տա­կան գաղա­փա­րա­բա­նություններն աշխա­տում են ապա­ցուցել, թե ժողովրդա­վա­րությունը «կոսմե­տիկ» երև­ույթ է և իրա­կա­նում աշխարհն առաջնորդվում է բռնա­տի­րա­կան սկզբունքնե­րով։ Նրա խոսքով՝ փորձ է արվում համո­զել, թե «կան ազնիվ բռնա­պետներ և կան ոչ ազնիվ բռնա­պետներ, որոնք ձևա­կան ընտրություններ են կազմա­կերպում»։

Պրոֆե­սոր Ռուբեն Բաբա­յա­նը կարծում է, որ պետությունը պարտա­վոր է պաշտպա­նել իրեն նման ներգործություննե­րից, և երբ փորձում են «զենքով խոսել», պետությունը չի կարող միայն «ժպի­տով պատասխա­նել»։ Սակայն նա հավե­լեց, որ միայն պետա­կան մեխա­նիզմնե­րը բավա­րար չեն, եթե հասա­րա­կությունը ինքնուրույն չի տարբե­րում՝ որտեղ է ճշմարտությունը և որտեղ կեղծի­քը։ Նրա դիտարկմամբ, դա հնա­րա­վոր է միայն կրթության, մտա­ծո­ղության և փաստե­րի համե­մատման միջո­ցով։ Քարո­զիչն ու լրագրո­ղը տարբեր են. «քարո­զիչն ասում է՝ ամեն ինչ կարե­լի է, լրագրո­ղը՝ ամեն ինչ չէ, որ կարե­լի է»։ Նրա համոզմամբ՝ նպա­տա­կը չի արդա­րացնում միջոցնե­րը, եթենպա­տա­կը «հոգու փրկությունը» չէ, հետև­ա­բար մարդ չի կարող վնա­սել սեփա­կան հոգուն՝ նպա­տա­կին հասնե­լու անվան տակ։

Պրոֆե­սոր Բաբա­յա­նը անդրա­դարձավ նաև Վենե­դիկտո­վի այցին։ Նա նշեց, որ հասա­րա­կության և թատրո­նի օրենքնե­րը հաճախ համընկնում են՝ նախ պետք է վաստա­կել վստա­հություն։ Ռուբեն Բաբա­յա­նի խոսքով, Վենե­դիկտո­վը նախ կառուցեց վստա­հություն՝ ներկա­յացնե­լով թվում է թե օբյեկտիվ գնա­հա­տա­կաններ անցյա­լի վերա­բերյալ, ապա դրանք համադրեց էմո­ցիո­նալ շեշտադրումնե­րով՝ խոսե­լով Հայաստա­նի գեղեցկության մասին։ Այդուհետ, Բաբա­յա­նի նկատմամբ, լրագրողն առաջ բերեց «քարոզչա­կան» հիմնա­կան թեզը՝ թե Ռուսաստա­նը կվե­րա­դառնա Ղարա­բաղ։ Նրա մեկնա­բա­նությամբ, անցյա­լը ներկա­յացվում է որպես օբյեկտիվ, իսկ ապա­գա­յի մասին հնչում է արդեն «քարոզչա­կան թեզ»։ Հատուկ ծառա­յություննե­րը միշտ ներմուծել են իրենց գործա­կալնե­րին ամե­նա­հե­ղա­փո­խա­կան միջա­վայրեր և սա նոր երև­ույթ չէ։ Նա հիշեցրեց նաև պատմա­կան օրի­նակներ՝ Մալի­նովսկու և այլոց մասին։

Պրոֆե­սոր Բաբա­յա­նը կարծիք հայտնեց, որ հասա­րա­կությունը հաճախ սխալ է մեկնա­բա­նում որոշ պատմա­կան հասկա­ցություններ՝ օրի­նակ «37 թիվը», մինչդեռ իրա­կա­նում մեծ տեռո­րը սկսվել էր շատ ավե­լի շուտ՝ դեռ 1918-ից։ Նա ասաց, որ մենք հաճախ օգտա­գործում ենք բառեր, որոնց իրա­կան իմաստը չենք հասկա­նում։ Ինքնուրույն մտա­ծող հասա­րա­կությունն ավե­լի կարև­որ է, քան քաղա­քա­կան ուժե­րը, որովհետև կարող է ուղղություն թելադրել թե իշխա­նությա­նը, թե ընդդի­մությա­նը։ Նրա դիտարկմամբ, էմո­ցիա­նե­րով առաջնորդվող հանրությունը միշտ խաբվե­լու է, քանի որ «ինքն է ուզում խաբված լինել» գեղե­ցիկ խոստումներով։Ամենակարևոր գործի­քը մտա­ծո­ղությունն է։ Նա ասաց, որ երբ մարդուն փորձում են չթողնել մտա­ծել, նրան վախեցնում են՝ «վախը անջա­տում է ուղե­ղը»։ Պրոֆե­սո­րը հորդո­րեց, որ չպետք է վախե­նալ շանտա­ժից կամ աղետնե­րի մասին պատկե­րա­ցումնե­րից, այլ պետք է սթափ գնա­հա­տել, թե ում է դա ձեռնտու։

Ռուբեն Բաբա­յա­նը հիշեցրեց նաև Թումանյա­նի «Անխելք մարդը» հեքիա­թը՝ ասե­լով, որ հաճա­խա­կի մարդկանց խաբում են ապա­գա բախտի խոստումնե­րով, իսկ իրա­կան փոփո­խությունը պետք է արվի այսօր։ Նրա ընդգծմամբ, «ապա­գան հիմա է», և երկի­րը պետք է կառուցել այսօր ապրող մարդկանց պահանջնե­րի հիման վրա։ Եթե պետությունը չի ապա­հո­վում արժա­նա­պա­տիվ կյանք, ապա­գա սերունդնե­րը պարզա­պես կհե­ռա­նան։ Այդ պատճա­ռով, ըստ Ռուբեն Բաբա­յա­նի, ամե­նա­կարև­ո­րը ներկա­յի ճիշտ քայլերն են, ոչ թե ապա­գա­յի մասին դատարկ խոստումնե­րը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ