30.3 C
Yerevan

Լյուստրա­ցիան Դեռ 2018-ին Էր Պետք

Հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին երկար տարի­ներ եղել է հակա­ժո­ղովրդա­վա­րա­կան իշխա­նության հիմնասյունե­րից մեկը և սերտաճված է եղել պետության կառա­վարման հետ։ Այդ սերտա­ճումն ամրագրվել է 2005 թվա­կա­նի սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րով և եկե­ղե­ցու մասին օրենքով, որոնցով Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին ստա­ցել է արտոնյալ կարգա­վի­ճակ։

Արթուր Սաքունց

FactorTV‑ն զրուցել է Հելսինկյան քաղա­քա­ցիա­կան ասամբլեա­յի ներկա­յա­ցուցիչ և իրա­վա­պաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի իշխա­նություննե­րի և Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու միջև ծավալվող հակա­մարտությունը: Սաքունցը վերլուծում է հոգև­ո­րա­կաննե­րի դեմ հարուցված քրեա­կան գործե­րը և իշխա­նության կողմից ճնշում գործադրե­լու մասին ընդդի­մա­դիր պնդումնե­րը, պնդե­լով, որ, եթե եկե­ղե­ցա­կաննե­րը ներգրավվում են քաղա­քա­կան գործընթացնե­րում, նրանք պատասխա­նա­տու են իրենց արարքնե­րի համար, քանի դեռ դրանք չեն առնչվում բացա­ռա­պես հոգև­որ գործունեությա­նը:

Արթուր Սաքունցն ասաց, որ այն քրեա­կան գործե­րը, որոնց մասին հիշա­տակվում է, իրենց հիմքում ունեն հրա­պա­րակված փաստեր կամ առնվազն տվյալ պահին հայտնի հանգա­մանքներ, որոնք վերա­բե­րում են բռնության կամ զինված հեղաշրջման կոչե­րի թեմա­յին և որևէ կապ չունեն հոգև­որ գործունեության հետ։ Նա ընդգծեց, որ անկախ նրա­նից՝ հոգև­ո­րա­կան է անձը, թե սովո­րա­կան քաղա­քա­ցի, նման գործո­ղություննե­րի համար պատասխա­նատվության ենթարկվե­լու պարտա­վո­րությունը նույնն է։ Չկա որևէ փաստ, որով կարե­լի է պնդել, թե հոգև­ո­րա­կաննե­րի նկատմամբ վախի մթնո­լորտ է ստեղծվել։ Նրա խոսքե­րով՝ եթե իրա­կան ճնշում կամ վախ լինեին, ապա բոլոր 13 հոգև­ո­րա­կաններն էլ միա­ձայն կընդունեին նույն որո­շումը, մինչդեռ նրանցից չորսը չեն միա­ցել այդ պահանջին։ Իրա­վա­պաշտպա­նը դիտարկեց, որ երբ եկե­ղե­ցին զբաղվում է քաղա­քա­կա­նությամբ, ապա պետք է պատրաստ լինի նաև դրա հետև­անքնե­րին, ներառյալ՝ իրա­վա­կան գնա­հա­տա­կաննե­րին։ Նրա համոզմամբ՝ հոգև­որ գործունեության հետ կապ չունե­ցող քաղա­քա­կան, երբեմն՝ նույնիսկ քրեա­կան դաշտ տեղա­փոխվող գործո­ղություննե­րը բնա­կա­նա­բար կարող են բերել իրա­վա­կան պատասխա­նատվության։

Արթուր Սաքունցը անդրա­դարձավ նաև հրա­պա­րակված տեսանյութին և ասաց, որ այդպի­սի նյութե­րը պետք է դառնան քննության առարկա։ Նա ընդգծեց, որ կարև­որ է պարզել՝ ով է կատա­րել տեսա­ձայնագրումը, ով է տարա­ծել այն, և արդյոք այդ գործո­ղությունը եղել է օրի­նա­կան։ Սաքունցը նշեց, որ նման տեսա­ձայնագրություններ կարող է իրա­կա­նացնել միայն իրա­վա­պահ մարմի­նը՝ քրեա­կան գործի շրջա­նա­կում, և եթե նման գործ չի եղել, ապա դա անօ­րի­նա­կան գործո­ղություն է։ Նրա խոսքով՝ հենց այդ հարցը պետք է դառնա քննության իրա­կան առարկա, այլ ոչ թե քաղա­քա­կան խոսույթի մասը։ Եկե­ղե­ցա­կան հանձնախմբի եզրա­կա­ցություննե­րը կամ դրանց հիմքում ընկած փաստե­րը իրենց ներքին խնդիրներն են, և եթե կաթո­ղի­կո­սը չի ընդունում հանձնախմբի դատո­ղությունը, ապա դա արդեն եկե­ղե­ցու ներքին կարգա­վորման հարթության հարց է, ոչ իրա­վա­պաշտպա­նի գնա­հատման։

Սաքունցը ընդգծեց, որ որևէ պետա­կան մարմին, այդ թվում՝ կառա­վա­րությունը կամ գործա­դիր իշխա­նությունը, չպետք է խառնվի կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի ներքին գործե­րին, եթե դրանք իրա­վա­կան ոլորտի հետ անմի­ջա­կան կապ չունեն։ Նրա համոզմամբ՝ պետությունը պետք է պահպա­նի աշխարհիկ բնույթը և հավա­սար հարա­բե­րություն ունե­նա բոլոր կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի հետ՝ առանց արտոնյալ կարգա­վի­ճա­կի։ Նա նշեց, որ հայ առա­քե­լա­կան եկե­ղե­ցին երկար տարի­ներ եղել է հակա­ժո­ղովրդա­վա­րա­կան իշխա­նության հիմնասյունե­րից մեկը և սերտաճված է եղել պետության կառա­վարման հետ։ Սաքունցը հիշեցրեց, որ այդ սերտա­ճումն ամրագրվել է 2005 թվա­կա­նի սահմա­նադրա­կան փոփո­խություննե­րով և եկե­ղե­ցու մասին օրենքով, որոնցով Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին ստա­ցել է արտոնյալ կարգա­վի­ճակ՝ ի տարբե­րություն այլ կրո­նա­կան կազմա­կերպություննե­րի։ Կառա­վա­րությունը պետք է չվա­խե­նա բարձրա­ձայնել եկե­ղե­ցու և պետության անա­ռողջ կապե­րի իրա­կան խորությունը և քայլեր ձեռնարկի արտո­նություննե­րի վերացման ուղղությամբ, ներառյալ՝ հարկա­յին պարտա­վո­րություննե­րի միա­տե­սակ կիրա­ռումը բոլոր կրո­նա­կան կառույցնե­րի համար։

Արթուր Սաքունցը անդրա­դարձավ նաև կոմպրո­մատնե­րի թեմա­յին և նշեց, որ նման մեթոդներն ինքնին անընդունե­լի են։ Նա ասաց, որ տեսանյութի աղբյուրը, դրա ստեղծման օրի­նա­կա­նությունն ու տարա­ծո­ղը պետք է պարզվեն քննությամբ, և եթե այդ ամե­նը արված է առանց իրա­վա­կան հիմքի, ապա դա պետք է բերեն պատասխա­նատվության։ Չի կարե­լի ընդունե­լի համա­րել ԿԳԲ-ական մեթոդնե­րը՝ անկախ նրա­նից՝ դրանք ում կողմից են կիրառվել։ Նա հավե­լեց, որ կարև­որ է բացա­ռել գաղտնի տեսա­ձայնագրություննե­րի միջո­ցով շանտա­ժի կամ հսկո­ղության գործադրումը, և հենց այդ պատճա­ռով ինքը պահանջում է, որ քննչա­կան մարմի­նը բացա­հայտի այդ տեսանյութը պատրաստող և տարա­ծող անձանց։ Եթե որևէ բան իսկա­պես հիմնա­վոր է՝ օրի­նակ՝ գործա­կա­լա­կան գործունեության մասին հայտա­րա­րությունը, ապա պետք է լինի իրա­վա­կան գործընթաց՝ ոչ թե միայն հրա­պա­րա­կա­յին մեղադրանք։ Նա ընդգծեց, որ գործա­կա­լա­կան ցանցի բացա­հայտումն ու լյուստրա­ցիան պետք է վերա­բերվեն ոչ միայն եկե­ղե­ցուն, այլ ամբողջ պետա­կան համա­կարգին։ Նրա համոզմամբ՝ լյուստրա­ցիա­յի պահանջը օրի­նա­կան և ժամա­նա­կին հրա­տապ պահանջ է եղել դեռևս մինչև 2018 թվա­կա­նը և շարունա­կում է մնալ այդպի­սին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ