14.8 C
Yerevan

Ծանուցում

Իրա­դարձություննե­րը զարգա­նում են շատ արագ, մեր աչքի առաջ փլուզվում են հին դաշինքնե­րը, ձեւա­վորվում են նորե­րը: Այս իրա­վի­ճա­կում Հայաստա­նի ապա­գա­յի ավանդա­կան, այսպես կոչված՝ «ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան» պատկե­րա­ցումնե­րը պարզա­պես քննություն չեն բռնում, եթե չասենք, որ խիստ վտանգա­վոր են:

Մեր Ուղին

Հայաստա­նում, ըստ էության, խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րի մրցա­պայքարն սկսված է: Առա­ջի­կա ամռանն ի՞նչ իշխա­նություն եւ պետա­կան-ազգա­յին հեռանկար է ընտրե­լու քաղա­քա­ցին, դրա­նով պայմա­նա­վորված է լինե­լու մեր երկրի ապա­գան: 

Տարե­մուտի միջազգա­յին իրա­դարձություննե­րը չափա­զանց բուռն են: Հայաստա­նի համար հատկա­պես կարեւոր է լինե­լու, ինչպես պատկերվում է, երեք հանգա­մանք. ուկրաի­նա­կան կարգա­վո­րում, Թուրքիա-Իսրա­յել լարվա­ծության եւ Իրա­նի շուրջ ճգնա­ժա­մա­յին իրա­վի­ճա­կի հանգուցա­լուծում: 

Տարեսկզբին Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիեւը ընդարձակ հարցազրույց է տվել տեղա­կան հեռուստաընկե­րություննե­րին եւ վերա­հաստա­տել, որ Հայաստա­նի հետ արդեն մի քանի ամիս է խաղա­ղություն է: Մինչ այդ նա ընդունել է ԱՄՆ Սենա­տի եւ Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի անդամնե­րին: 

Կարե­լի է անվա­րան ասել, որ Ալիեւի ելույթի հիմնա­կան թեզե­րը բխում են այդ բանակցություններից:Այսպիսով, Ադրբե­ջա­նը հավաստել է, որ գործե­լու է անցյալ տարվա օգոստո­սին Վաշինգտո­նում ձեռք բերված համա­ձայնություննե­րի շրջա­նակնե­րում: Բայց որպեսզի ամեն ինչ ընթա­նա ըստ այդմ, Ադրբե­ջա­նը եւ Հայաստա­նը պետք է ունե­նան ներքին համա­ձայնություն եւ զերծ լինեն արտա­քին ազդե­ցություննե­րից: Ադրբե­ջա­նի դեպքում հանրա­յին-քաղա­քա­կան տարընթերցումներ կամ չկան, կամ դրսեւո­րո­վում են նվազ ուժգնությամբ: Հայաստա­նում Թրամփ-Փաշինյան-Ալիեւ համա­ձայնություննե­րի դեմ համախմբվել է ողջ ընդդի­մա­դիր դաշտը: 

Մենք չենք կարող վստահ լինել, որ ընթա­ցիկ տարում ԱՄՆ նախա­գա­հին հաջողվե­լու է կանխել թուրք-իսրա­յե­լա­կան բախումը կամ լարվա­ծությունը պահել կառա­վա­րե­լիության տակ: Չենք կարող բացա­ռել, որ Իրա­նում ծայր առած բողո­քի զանգվա­ծա­յին ցույցե­րը չեն հասցնի կրո­նա­պե­տության տապալմա­նը, որով տարա­ծաշրջա­նում կարող է բոլո­րո­վին նոր ռազմա-աշխարհա­քա­ղա­քա­կան իրա­վի­ճակ ստեղծվել: 

Իրա­դարձություննե­րը զարգա­նում են շատ արագ, մեր աչքի առաջ փլուզվում են հին դաշինքնե­րը, ձեւա­վորվում են նորե­րը: Այս իրա­վի­ճա­կում Հայաստա­նի ապա­գա­յի ավանդա­կան, այսպես կոչված՝ «ազգա­յին-հայրե­նա­սի­րա­կան» պատկե­րա­ցումնե­րը պարզա­պես քննություն չեն բռնում, եթե չասենք, որ խիստ վտանգա­վոր են: 

Որտեղի՞ց է գալիս այդ «քաղա­քա­գի­տա­կան մատրի­ցան», ե՞րբ եւ ի՞նչ ազդե­ցություննե­րի տակ է այն ձեւա­վորվել եւ ի՞նչ անդառնա­լի կորուստներ է պատճա­ռել Հայաստա­նին՝ կփորձենք ի ցույց դնել ազգա­յին-հեղա­փո­խա­կան կուսակցության՝ Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցության «անկման» նախա­պատմությամբ: Շարքի առա­ջին հրա­պա­րա­կումը կլի­նի վաղը՝ հունվար 8‑ին: Հետեւեք «Մեր Ուղին»-ին՝

Մեր Ուղին

Առնչվող Հոդվածներ