24.5 C
Yerevan

Կիրո Մանո­յա­նը Չափա­զանցնում Է

Մոնտե­վի­դեոն առա­վե­լա­գույնը պաշտպա­նել է հակա­մարտության խաղաղ-բանակցա­յին կարգա­վո­րումը՝ հաշվի առնե­լով Արցա­խի ժողովրդի ինքնո­րոշման իրա­վունքը: 

Վահրամ Աթա­նեսյան

ՀՅԴ Հայ դատի եւ քաղա­քա­կան հարցե­րի գրա­սենյա­կի ղեկա­վար Կիրո Մանո­յա­նը դեկտեմբե­րի 10 –ին լրագրողնե­րին ասել է, որ 2012թ.-ին Ուրուգվա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րը Երեւա­նից պետք է մեկներ Ստե­փա­նա­կերտ եւ հայտա­րա­րեր, որ ճանա­չում է ԼՂՀ անկա­խությունը, բայց Ռուսաստա­նի պահանջով Ուրուգվա­յի նախա­գա­հը թույլ չի տվել: Մանո­յա­նը կոնկրետ ամիս-ամսա­թիվ չի նշել: Բայց նույն տարվա նոյեմբե­րի 12-ին Ուրուգվա­յի Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի նախա­գահ Խորխե Օրի­կոն այցե­լել է Ստե­փա­նա­կերտ: Նա հանդի­պումներ է ունե­ցել ԼՂՀ նախա­գահ Բակո Սահակյա­նի, Ազգա­յին ժողո­վի քաղա­քա­կան ուժե­րի եւ հասա­րա­կա­կան կառույցնե­րի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, այցե­լել Շուշի եւ Գանձա­սար, լսել Ադրբե­ջա­նից բռնա­տե­ղա­հանված մարդկանց:

Ուրուգվա­յի Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի նախա­գա­հը Ստե­փա­նա­կերտում քաղա­քա­կան հանդի­պումնե­րի ընթացքում այն գլխա­վոր միտքն է արտա­հայտել, որ իր երկի­րը «Լեռնա­յին Ղարա­բա­ղի հարցում պաշտո­նա­կան դիրքո­րո­շում չունի, բայց չի հակադրվում առկա իրա­վի­ճա­կին»: Կարե­լի է, իհարկե, ասել, որ Ուրուգվա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րի չկա­յա­ցած այցի տպա­վո­րությունը մեղմե­լու համար Ստե­փա­նա­կերտ է այցե­լել երկրի խորհրդա­րա­նի նախա­գա­հը: Բայց ժամա­նա­կի մամուլը նաեւ այլ փաստ է արձա­նագրել. 2015թ. հունվա­րի  26-ին ԼՂՀ արտա­քին գործե­րի նախա­րար Կարեն Միրզո­յա­նը նամակ է հղել ուրուգվայցի պաշտո­նա­կից Լուիս Լեո­նարդո Ալմագրո Լեմե­սին եւ շնորհա­կա­լություն հայտնել «Արցա­խի ժողովրդի ապա­գա­յի վերա­բերյալ արտա­հայտած վճռա­կան դիրքո­րոշման համար»: «Ձեր ջանքե­րը, որոնք նպա­տա­կաուղղված են՝ խաղա­ղություն և կայունություն բերե­լու մեր տարա­ծաշրջան՝ հիմնված Արցա­խի ժողովրդի ինքնո­րոշման իրա­վունքի ճանաչման վրա, մեծա­պես ողջունե­լի են և խրա­խուսում են մեզ առաջ շարժվել մեր ընտրած ուղիով՝ ապրե­լու խաղա­ղության և անվտանգության մեջ, ազատ և ժողովրդա­վա­րա­կան պետությունում», – նշված է նամա­կում, որտեղ Կարեն Միրզո­յա­նը հիշեցնում է ԼՂՀ նախա­գահ Բակո Սահակյա­նի այցը Մոնտե­վի­դեո եւ Ուրուգվա­յի Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի այցը Ստե­փա­նա­կերտ: 

Ուրուգվա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րին Կարեն Միրզո­յա­նի նամա­կի առիթ է հանդի­սա­ցել, ինչպես ժամա­նա­կի մամուլն է հիշեցնում, նույն տարվա հունվա­րի 4‑ին ՀՅԴ Հայ դատի գրա­սենյա­կի տեղե­կությունը, ըստ որի Լուիս Լեո­նարդո Ալմագրո Լեմե­սը «հանձնախմբի անդամնե­րի հետ հանդիպմա­նը ընդգծել է ադրբե­ջա­նա-ղարա­բաղյան հակա­մարտության խաղաղ կարգա­վորման անհրա­ժեշտությունը՝ հաշվի առնե­լով Արցա­խի ժողովրդի ինքնո­րոշման իրա­վունքը»: Նամա­կում Կարեն Միրզո­յա­նը Ուրուգվա­յի արտա­քին գործե­րի նախա­րա­րին հրա­վի­րել է Ստե­փա­նա­կերտ: Նման այց չի կայա­ցել: Ուրուգվա­յի կողմից ԼՂՀ ճանաչման ուղղությամբ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ, դիվա­նա­գի­տա­կան ջանքեր գործադրվել են: Այդ առումով, երեւի, դեր է խաղա­ցել իրո­ղությունը, որ Ուրուգվայն առա­ջինն է ճանա­չել Հայոց ցեղասպա­նությունը: Բայց, ինչպես պարզ դիտարկվում է վերո­հիշյալ փաստե­րից, Մոնտե­վի­դեոն առա­վե­լա­գույնը պաշտպա­նել է հակա­մարտության խաղաղ-բանակցա­յին կարգա­վո­րումը՝ հաշվի առնե­լով Արցա­խի ժողովրդի ինքնո­րոշման իրա­վունքը: Կիրո Մանո­յա­նը չափա­զանցնում է: 

Վահրամ  Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ