26.4 C
Yerevan

Հայաստա­նը՝ Բազմա­շերտ Վերա­փոխվող Կովկա­սում

Բոլոր զարգա­ցումնե­րը կախված են լինե­լու Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության պայմա­նագրի կնքումից, և ԱՄՆ‑ի ճնշումն այս ամե­նը արա­գացնե­լու ուղղությամբ ակնհայտ է։

Շահան Գանտա­հարյան

1inTV‑ն զրուցել է Բեյրութի «Ազդակ» օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նի հետ։ Զրույցը վերա­բե­րում է Հարա­վա­յին Կովկա­սում և Մերձա­վոր Արև­ելքում ընթա­ցող բազմա­շերտ աշխարհա­քա­ղա­քա­կան գործընթացնե­րին։ Շահան Գանտա­հարյա­նը դիտարկում է Հայաստան–Թուրքիա հարա­բե­րություննե­րի հնա­րա­վոր զարգա­ցումնե­րը, դրանց կապը Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության բանակցություննե­րին և «TRIPP» տարա­ծաշրջա­նա­յին նախագծին։ Նա նաև գնա­հա­տում է Իրա­նի, ԱՄՆ‑ի, Ռուսաստա­նի, ինչպես նաև Իսրա­յե­լի ու Թուրքիա­յի դերա­կա­տա­րություննե­րը և ներկա­յացնում է Մերձա­վոր Արև­ելքի լարվա­ծության ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նի վրա։

Բեյրութի «Ազդակ» օրա­թերթի գլխա­վոր խմբա­գիր Շահան Գանտա­հարյա­նը նշեց, որ որո­շա­կի շփումներ, դիվա­նա­գի­տա­կան հանդի­պումներ և աշխա­տանքներ, այդ թվում՝ ոչ հրա­պա­րա­կա­յին ձևա­չա­փով, ընթա­նում են։ Գանտա­հարյա­նի համոզմամբ՝ Թուրքիա­յի արտգործնա­խա­րա­րի վերջին հայտա­րա­րություննե­րում նկա­տե­լի են մի շարք դիտարկումներ, որոնք կրկին ընդգծում են նույն մոտե­ցումներն ու նույն դիրքո­րո­շումնե­րը։ Նա շեշտեց, որ Անկա­րան հերթա­կան անգամ փոխկա­պակցում է Հայաստան-Թուրքիա գործընթա­ցը Ադրբե­ջա­նի հետ խաղաղ բանակցություննե­րի և հատկա­պես Սյունի­քի ստա­նա­լիք նոր կարգա­վի­ճա­կի ու տարա­ծաշրջա­նա­յին հաղորդուղի­նե­րի մեծ նախագծե­րի հետ։

Գանտա­հարյա­նը նկա­տեց, որ որպես օրի­նակ է ներկա­յացվել Վրաստա­նը՝ ընդգծե­լով, որ ինչպես Վրաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի որա­կա­կան փոփո­խություննե­րը, այնպես էլ Հայաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րումը դիտարկվում են նույն տրա­մա­բա­նությամբ։ Շահան Գանտա­հարյա­նը ասաց, որ սա կարող է անուղղա­կիակնարկ լինել «TRIPP» նախագծին ու դրա հանրա­գումա­րող աշխա­տանքի ընթացքին։ Նա հիշեցրեց, որ նախագծի հիմնա­կան առաջ մղո­ղը հենց Թուրքիան էր։ Գանտա­հարյա­նը շեշտեց, որ խոսքը ոչ միայն երկկողմ կամ եռա­կողմ գործընթացնե­րի մասին է, այլ ավե­լի լայն՝ գլո­բալ տրա­մա­բա­նության, որտեղ ներգրավված են նաև Վրաստանն ու ԱՄՆ‑ը։

Նա ընդգծեց, որ ներկա­յումս տեսա­նե­լի   գործնա­կան քայլեր չկան, բայց փոխկա­պակցվա­ծությունն ու համա­ժա­մա­նակյա գործընթացնե­րի վերընդգծումը շարունակվում են։ Գանտա­հարյա­նի կարծի­քով՝ բոլոր զարգա­ցումնե­րը կախված են լինե­լու Ադրբե­ջա­նի հետ խաղա­ղության պայմա­նագրի կնքումից, և ԱՄՆ‑ի ճնշումն այս ամե­նը արա­գացնե­լու ուղղությամբ ակնհայտ է։

    Իրա­նին վերա­բե­րող հարցում, Շահան Գանտա­հարյա­նը ասաց, որ «TRIPP» նախա­գի­ծը, իր հիմնա­վորմամբ, առնչվում է նաև Իրա­նի շահե­րին։ Նա հիշեցրեց Իրա­նի ԱԳՆ Արաղչիի և Կապա­նի հյուպա­տո­սի հայտա­րա­րություննե­րը, որոնք ուշագրավ էին՝ հատկա­պես այն ենթա­տեքստով, որ նախա­գի­ծը չեն համա­րում սպառնա­լիք Իրա­նի շահե­րին։ Գանտա­հարյա­նը հավե­լեց, որ Սյունի­քը Իրա­նի համար մնում է կարև­ո­րա­գույն կենսա­կա­յուն ճանա­պարհ՝ ապաշրջա­փակման և ապա­մե­կուսացման տեսանկյունից, դեպի Վրաստան և Սև ծով, ինչպես նաև հակա­դարձ ուղղությամբ՝

Արևմուտք–Վրաստան–Հայաստան–Իրան

 Շահան Գանտա­հարյա­նը դիտարկեց, որ Սաուդյան Արա­բիա­յի և Իրա­նի հարա­բե­րություննե­րի վերա­կանգնումը, ինչպես նաև Սաուդյան Արա­բիա­յի բարձրաստի­ճան պաշտո­նա­տարնե­րի վերջին այցը Երև­ան, կարե­լի է դիտել որպես նախա­պատրաստություն տարա­ծաշրջա­նա­յին նոր նախագծե­րի համար։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն տնտե­սա­կան, այլ նաև էներգե­տիկ նոր ուղի­նե­րի մասին է, որոնք ձևա­վորվում են շատ ավե­լի լայն՝ գլո­բալ մասշտաբնե­րով։

Ռուսաստա­նի դերա­կա­տա­րության վերա­բերյալ, Գանտա­հարյա­նը շեշտեց, որ այս նախագծե­րի հիմնա­կան շարժա­ռի­թը տարա­ծաշրջա­նից ռուսա­կան ազդե­ցության չեզո­քա­ցումն է։ Նրա կարծի­քով՝ գործընթացնե­րը ղեկա­վարվում և նախագծվում են Վաշինգտո­նի ընդհա­նուր արտա­քին քաղա­քա­կա­նության շրջա­նա­կում։ Նա ընդգծեց, որ Իրա­նի մոտե­ցումնե­րը այս հարցում բոլո­րո­վին այլ են, և որ տեղի ունե­ցո­ղը պետք է դիտարկել աշխարհա­կարգա­յին փոփո­խություննե­րի համա­տեքստում։

Մերձա­վոր Արև­ելքի իրա­դարձություննե­րի մասին խոսե­լիս, Շահան Գանտա­հարյա­նը նշեց, որ թեև հայտա­րարված էր Հեզբոլլա­յի դեմ պատե­րազմ, Իսրա­յե­լի գործո­ղություննե­րը ձգվում են ինչպես պաղեստինցի­նե­րի, այնպես էլ Հեզբոլլա­յի, և ընդհանրա­պես՝ Լիբա­նա­նի հարա­վի ու Իսրա­յե­լի հյուսի­սի ուղղությամբ։ Գանտա­հարյա­նը շեշտեց, որ Իսրա­յե­լը փորձում է չեզո­քացնել իր անվտանգության սպառնա­լիքնե­րը՝ այդ տարածքնե­րը մարդկանցից դատարկե­լով, քանի որ նույնիսկ բնակչության առկա­յությունը դիտարկում է որպես վտանգ։

Նա հավե­լեց, որ Սիրիա­յի տարածքում պետք է նկա­տել նաև Թուրքիա­յի և Իսրա­յե­լի շահե­րի բախման կետե­րը։ Գանտա­հարյա­նը կարև­որ համա­րեց Գազա­յում բազմազգ ուժե­րի տեղա­կայման հարցը՝ ընդգծե­լով, որ Թուրքիան ցանկա­նում է դրանց մաս կազմել, մինչդեռ Իսրա­յե­լը արգե­լա­կում է այդ մասնակցությունը։ Նրա խոսքով՝ այս ամե­նը խաչաձև կապե­րով առնչվում է նաև Հարա­վա­յին Կովկա­սին և, հետև­ա­բար, Հայաստա­նին։

Վերջում Շահան Գանտա­հարյա­նը ընդգծեց, որ Իսրայել–Ադրբեջան համա­գործակցության խորա­ցումը ևս կարև­որ ազդակ է տարա­ծաշրջա­նի ընդհա­նուր դինա­մի­կան հասկա­նա­լու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

(Շահան Գանտա­հարյա­նի հարցազրույցը՝  31:30-ից)

Առնչվող Հոդվածներ