24.5 C
Yerevan

Մայր Աթո­ռը Եվ Ընդդի­մությունը Ձգտում Են «Գցել» Հայաստա­նի Քաղա­քա­ցուն

Այսինքն, ամբողջ պայքա­րը Հայաստա­նում քրեա-օլի­գարխիկ իշխա­նությունը վերա­կանգնե­լու համա՞ր է: Այդպես է հասկացվում: Եւ ստացվում է, որ Մայր աթո­ռը եւ քաղա­քա­կան ընդդի­մությունը միասնա­բար փորձում են եւս մեկ անգամ «գցել» Հայաստա­նի քաղա­քա­ցուն:

Վահրամ Աթա­նեսյան

Հայ քաղա­քա­գե­տը «տխուր լուր ունի հայտնի թուղթը ստո­րագրած հերթա­կա­նությամբ 2–10-րդ անձանց համար»: Ըստ նրա,  ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդա­նիստ Սրբոց Ղևոնդյանց եկե­ղե­ցում «կայա­ցած Սուրբ և Անմահ Պատա­րա­գի ժամա­նակ, ըստ կարգի, հիշա­տակվել է Վեհա­փառ Հայրա­պե­տի անունը», իսկ թեմա­կալ առաջնորդն այն նույն մարդն է, ում անվան ներքո մյուսնե­րը դրել են իրենց ստո­րագրություննե­րը։

Դիմե­լով «հայտնի թուղթը ստո­րագրած» եպիսկո­պոսնե­րին, նա ասում է, որ «ստացվում է՝ նրանց «գցում են»», որովհե­տեւ առա­ջին տողով ստո­րագրած մարդը «հանգիստ ԱՄՆ-ում նստած, սպա­սում է Սուրբ Թադեի գահին բազմե­լուն, բայց և չի շտա­պում կտրուկ քայլե­րի գնալ և «ստռա­խովկե­քով» է խաղում»։ Մինչեւ այս կետը, կարծես թե, արտա­ռոց ոչինչ չի ասվում. Քաղա­քա­գե­տը «կարգա­զանց եպիսկո­պոսնե­րին» ինչ-որ ուղերձ է փոխանցում: 

Բայց հաջորդիվ նա եպիսկո­պոսնե­րին հորդո­րում է վերա­դառնալ Եկե­ղե­ցու եւ Վեհա­փա­ռի գիրկը, քանի որ միայն նա կարող է թե հոգեւոր, թե աշխարհիկ առումով «պարտա­կել նրանց»: Հոգեւոր «պարտա­կումը» դեռ կարե­լի է հասկա­նալ. կաթո­ղի­կո­սը կարող է «դարձի եկող» եպիսկո­պոսնե­րի «մեղքե­րը ներել», նրանց համար սահմա­նել «ապաշխա­րության շրջան» եւ եկե­ղե­ցա­կան կարգա­պա­հության այլ «պատժա­չափ սահմա­նել»:

Անհասկա­նա­լի է, թե կաթո­ղի­կոսն ինչպե՞ս կարող է եպիսկո­պոսնե­րին «աշխարհիկ առումով պարտա­կել»: Իսկ ավե­լի արտա­ռոցն այն է, որ այդ ձեւա­կերպումը հուշում է, որ «եպիսկո­պոսնե­րը մեղա­վոր են ոչ միայն Եկե­ղե­ցու եւ Վեհա­փա­ռի, այլեւ՝ պետության, իրա­վա­պահ համա­կարգի առջեւ», եւ նրանց պատասխա­նատվությունից կարող է ապա­հո­վագրել միայն կաթո­ղի­կո­սը: Ստացվում է, որ Մայր աթո­ռի միա­բաննե­րի շարքում կան նաեւ քրեա­կան հանցա­գործներ, իսկ կաթո­ղի­կո­սը կարող է նրանց «պարտակե՞լ»: Ինչպե՞ս: Հայաստա­նում իշխա­նա­փո­խության միջոցո՞վ: Այսինքն, ամբողջ պայքա­րը Հայաստա­նում քրեա-օլի­գարխիկ իշխա­նությունը վերա­կանգնե­լու համա՞ր է: Այդպես է հասկացվում: Եւ ստացվում է, որ Մայր աթո­ռը եւ քաղա­քա­կան ընդդի­մությունը միասնա­բար փորձում են եւս մեկ անգամ «գցել» Հայաստա­նի քաղա­քա­ցուն:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ