30.3 C
Yerevan

Նոր Կաթո­ղի­կոս Ու Նոր Օրա­կարգ

Խնդի­րը Գարե­գին Երկրորդի մնալ–չմնալ‑ը չէ, այլ այն՝ արդյո՞ք հետո հնա­րա­վոր կլի­նի վերա­կանգնել եկե­ղե­ցու հեղի­նա­կությունն ու վստա­հությունը, թե՞ կունե­նանք «նոր կաթո­ղի­կոս, բայց հին պրակտի­կա­նե­րով»։ 

Էդվարդ Անտինյան

Freenews Armenia‑ն զրուցել է քաղա­քա­գետ Էդվարդ Անտինյա­նի հետ։ Զրույցի ընթա­ցում խոսել են Հայաստա­նի ներքին իրա­դարձություննե­րի և գլո­բալ աշխարհա­քա­ղա­քա­կա­նության միջև կապե­րի մասին, ընդգծե­լով, որ Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցին դարձել է ոչ միայն աղո­թա­տուն, այլև քաղա­քա­կան պայքա­րի կենտրոն։

Քաղա­քա­գետ Էդվարդ Անտինյանն ասաց, որ վաղուց էր զգուշացրել․ ճիշտ կլի­նի, որ Գարե­գին Երկրորդը մինչ տարվա ավարտը հրա­ժա­րա­կան ներկա­յացնի՝ առողջա­կան պատճա­ռա­բա­նությամբ, քանի որ դա կարող էր լինել ամե­նա­փակ ու ամե­նա­լավ լուծումը։ Նա նշեց, որ իրա­վի­ճա­կը գնա­լով սրվում է, քանի որ արդեն տասը եպիսկո­պոս պահանջում են կաթո­ղի­կո­սի հեռա­ցումը, հայտա­րա­րել են ինքնա­կամ հանգստի կոչվե­լու անհրա­ժեշտության մասին, իսկ անա­զա­տության մեջ գտնվող երկու սրբա­զաննե­րը պահանջում են ազգա­յին եկե­ղե­ցա­կան ժողո­վի օրա­կարգի ձևա­վո­րում։

Անտինյա­նը նշեց, որ եթե անգամ կանո­նա­կարգը միանշա­նակ չի սահմա­նում հրա­ժա­րա­կա­նի ընթա­ցա­կարգ, դա չի կարող լինել պատճառ՝ մթնո­լորտի կործա­նա­րար լարվա­ծությունը անտե­սե­լու համար։ Նա օրի­նակ բերեց Հռո­մի Պապ Բենե­դիկտոս 16-րդի հրա­ժա­րա­կա­նը, որը, ինչպես ասաց քաղա­քա­գե­տը, «զուտ ավանդա­կան անհնա­րության պայմաննե­րում նույնպես հնա­րա­վոր դարձավ, որովհետև ինքն իրեն չէր ընկա­լում այլևս ծառա­յե­լու ի վիճա­կի»։

Նա ընդգծեց, որ Խորհրդա­յին Միության փլուզումից հետո Հայաստա­նը չի կարո­ղա­ցել որա­կա­պես փոխել կաթո­ղի­կո­սի ինստի­տուտը, քանի որ այն երկար ժամա­նակ մնաց խորհրդա­յին ազդե­ցության տակ, իսկ հետա­գա­յում էլ իշխա­նություննե­րը շարունա­կե­ցին միջամտել այդ նշա­նակմա­նը։ Անտինյա­նը հիշեցրեց, որ Վազգեն Առա­ջի­նի դեմ ժամա­նա­կին հարձա­կում էր կազմա­կերպում ՀՀՇ իշխա­նությունը, հետո Լևոն Տեր-Պետրոսյա­նը նշա­նա­կեց Գարե­գին Առա­ջի­նին, իսկ Գարե­գին Երկրորդը ընտրվեց արդեն Ռոբերտ Քոչարյա­նի օրոք՝ Վազգեն Սարգսյա­նի ուղիղ ազդե­ցությամբ։ Նրա դիտարկմամբ՝ այս շարունա­կա­կան միջամտություննե­րը ժառանգե­ցին և խորացրին համա­կարգա­յին խնդիրնե­րը։

Քաղա­քա­գետն ասաց, որ չի ցանկա­նում, որպեսզի այժմ էլ կաթո­ղի­կո­սը դառնա Նիկոլ Փաշինյա­նի «նշա­նա­կած» գործի­չը, և մատնանշեց՝ ճիշտ կլի­նի, որ եկե­ղե­ցին որո­շումնե­րը կայացնի իր ներսում և հնա­րա­վո­րինս հեռու պահի աշխարհիկ իշխա­նության ուղղա­կի ներգործությունը։

Էդվարդ Անտինյա­նի համոզմամբ՝ եկե­ղե­ցա­կան դաշտի ներսում այսօր կա երկու բևեռ․ նրանք՝ , ովքեր պնդում են, թե կաթո­ղի­կո­սի հեռա­ցումը անհնար է ազգա­յին ժողո­վի որո­շումից դուրս, և նրանք՝, ով քերկարծում են, որ իրա­վի­ճա­կը հասել է այնպի­սի հարթության, երբ կաթո­ղի­կո­սը պետք է ինքը հասկա­նա իր հեռա­նա­լու անհրա­ժեշտությունը։ Նա ընդգծեց, որ առողջա­կան կամ ծառա­յունա­կության անկման փաստը բավա­րար հիմք կարող է լինել հրա­ժա­րա­կա­նի համար։

Անդրա­դառնա­լով բարե­վարքության թեմա­յին՝ Անտինյանն ասաց, որ բարե­վարքության ինստի­տուտը եկե­ղե­ցա­կան համա­կարգում չի կարողս տուգվել աշխարհիկ իշխա­նության մեթոդներով․«Մենք խոսում ենք համաշխարհա­յին կառույցի մասին, ոչ թե միայն Էջմիածնում նստած մի քանի հոգու»,- նշեց քաղա­քա­գե­տը։ Նա հիշեցրեց, որ Վազգեն Առա­ջի­նի բարե­վարքությունն էլ չէր կարող աշխարհիկ կառույց ստուգել, և որ եկե­ղե­ցին ինքը պետք է ունե­նա իր ներհա­մա­կարգա­յին չափո­րո­շիչնե­րը։

Անտինյա­նը քննա­դա­տեց Գարե­գին Երկրորդի գործունեության մի շարք դրվագներ՝ հիշեցնե­լով Պուտի­նից ստա­ցած մեդալնե­րը, Եզրաս արքե­պիսկո­պո­սի կողմից ռուսա­կան ռազմա­կան գործո­ղություննե­րին օրհնություն տալը։ Նա ընդգծեց, որ խնդի­րը «Գարե­գին Երկրորդի մնալ–չմնալ»-ը չէ, այլ այն՝ արդյո՞ք հետո հնա­րա­վոր կլի­նի վերա­կանգնել եկե­ղե­ցու հեղի­նա­կությունն ու վստա­հությունը, թե՞ կունե­նանք «նոր կաթո­ղի­կոս, բայց հին պրակտի­կա­նե­րով»։

Անդրա­դառնա­լով կաթո­ղի­կո­սի լռությա­նը՝ Անտինյա­նը ասաց, որ դա խոսում է իրա­վի­ճա­կի ձգձգման և ժամա­նակ շահե­լու փորձի մասին՝ սպա­սե­լով ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րին, ընտրություննե­րին, արտա­քին ազդակնե­րին։ Սակայն նա նշեց, որ նման պահվածքն «անկա­յուն է և լրջության պակաս ունի»։

Էդվարդ Անտինյա­նը ընդգծեց, որ այսօր եկե­ղե­ցին ունի լուրջ հեղի­նա­կա­յին ճգնա­ժամ, որը խորա­ցել է սպա­սա­վո­րա­կան անձնա­կազմի վարքագծով։ Նա նկա­տեց, որ հասա­րա­կության մեջ պահպանվում է մեծ հարգանք հենց եկե­ղե­ցու նկատմամբ, բայց ոչ՝ սպա­սա­վորնե­րի, որոնք, ինչպես ասաց, «սպա­ռո­ղի, նյութա­պաշտ վարքագծով անդա­դար վնա­սում են ինստի­տուտին»։

Անտինյա­նը դիտարկեց, որ հավա­տացյա­լը սպա­սում է հոգև­որ ուղղորդման , բարո­յա­կան խոսքի, ոչ թե նյութա­կան շքե­ղության ցուցադրման, և քանի դեռ հոգև­ո­րա­կաննե­րը չեն վերա­դառնում իրենց առա­քե­լությա­նը, հանրությունն ավե­լի ու ավե­լի է հեռա­նա­լու նրանցից։

Նա անդրա­դարձավ նաև այն հայտա­րա­րություննե­րին, որոնք քաղա­քա­կան ուժե­րը անում են եկե­ղե­ցու և հավատքի թեմաներով․ըստ քաղա­քա­գե­տի՝ եկե­ղե­ցին փորձել օգտա­գործել ներքա­ղա­քա­կան նպա­տակնե­րով՝ դա սխալ է և վտանգա­վոր։ «Որքան շատ են հավատքից խոսում, այնքան մեծ վնաս են տալիս»,- ասաց նա և հավե­լեց, որ հավատքը չի կարող դառնալ նախընտրա­կան քարոզչա­կան գործիք։

Անտինյա­նը խոսեց նաև ԲՀԿ առաջնորդի առա­ջարկի մասին՝ Քրիստո­սի արձա­նը տեղադրե­լու վերա­բերյալ․ ըստ նրա՝ այս փուլում նմանննա­խա­ձեռնություննե­րը ավե­լի շատ քաղա­քա­կան, քան հոգև­որ ենթա­տեքստ ունեն։

Այնուհետև նա անցավ արտա­քին քաղա­քա­կան օրա­կարգին․ Էդվարդ Անտինյա­նը նշեց, որ Ուկրաի­նա­յի պատե­րազմում վերջին զարգա­ցումնե­րը հուշում են, որ Ռուսաստա­նը զգա­լիո­րեն թուլա­ցած է էներգե­տիկ ճնշումնե­րի պատճա­ռով․ «Ռուսաստա­նը հիմա ունի հոսանքի և ջեռուցման լուրջ պակասներ՝ մոտե­ցող  ձմռան պայմաննե­րում, իսկ Ուկրաի­նան՝ չորս տարի դիմա­նա­լով այդպի­սի պայմաննե­րում, շարունա­կում է հարվածներ հասցնել ռուսա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րին»։

Քաղա­քա­գե­տը ասաց, որ Թրամփը այսօր փորձում է ճնշում գործադրել Ուկրաի­նա­յին՝ խաղա­ղության ծրագրի շրջա­նա­կում, սակայն դա, ըստ նրա համոզման, հանգեցնե­լու է պատե­րազմի սառեցման, ոչ թե լուծման․ «Այդ տարբե­րա­կը կխրա­խուսի ագրե­սո­րին, ու պատե­րազմը շարունա­կություն է ունե­նա­լու Թրամփից հետո էլ»։

Նա ընդգծեց, որ Ուկրաի­նան արդեն ցույց է տվել՝ կարող է ինքնուրույն արտադրել և հարվածներ հասցնել, իսկ Ռուսաստա­նը չի կարո­ղա­նում պաշտպա­նել սեփա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րը դիվերսիոն գործո­ղություննե­րից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ