14.8 C
Yerevan

Նոր Հույսե­րով Ու Լավա­տե­սության Սպա­սումով․ Բարի Գալուստ 2026թ

2026‑ը, թեև չի լինե­լու «փրկության» տարին, բայց լինե­լու է ազդե­ցիկ՝ հայ-ադրբե­ջա­նա­կան, հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի առումով, ինչպես նաև հնա­րա­վո­րություն է տալու վերաի­մաստա­վո­րել հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը։ 

Մեր Ուղին

Առա­ջին անգամ, երկար տարի­նե­րի ընթացքում կարե­լի է փոքր ինչ ավե­լի լավա­տես լինել, քան սովո­րա­բար։ Ինչպես ասում էր Շառլոթ Բրոնտեն․«Գուցե մի փոքր ավե­լի լավ, բայց ոչ ավե­լի լավ»։ Եվ այս զարմա­նա­լի լավա­տե­սության համար մենք փոքր ինչ հիմքեր ունենք։ 

2025‑ը հավա­նա­բար ամե­նից հագե­ցած տարի­նե­րից մեկն էր Հայաստա­նի Երրորդ Հանրա­պե­տության կյանքում, ընդ որում ավե­լի շատ հույսով լցված, քան թե փաստա­ցի վատով։ 2025‑ը լի էր և՛ ներքա­ղա­քա­կան, և՛ արտա­քին քաղա­քա­կան բազմա­թիվ, տարբերվող իրա­դարձություննե­րով։ 

Տարվա գլխա­վոր իրա­դարձությունն իհարկե օգոստո­սի 8‑ին ԱՄՆ նախա­գա­հի աշխա­տա­սենյա­կում ստո­րագրված Փաշինյան-Թրամփ-Ալիև հռչա­կա­գիրն էր, որը, հուսանք, ի վերջո կհանգեցնի խաղա­ղության ու հնա­րա­վո­րություն կտա ոչ միայն այսուհետ խուսա­փել կործա­նա­րար պատե­րազմնե­րից, այլև տնտե­սա­կան այս սթրե­սից դուրս գալ, որը ահա քանի տասնամյակ կաշկանդել է Հայաստանն ու կապել նրա ուժե­րը։ Օգոստո­սի 8‑ը զարմա­նա­լի էր երկու առումով․ այն առա­ջին նմա­նա­տիպ հանդի­պումն ու ստո­րագրումն էր Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև և երկրորդ՝ այնտեղ չկար հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի արդեն հարյուրամյա մոդե­րա­տոր Ռուսաստա­նը։ Շատե­րը շտա­պե­ցին ասել, որ հենց ռուսնե­րի բացա­կա­յության հետև­անքով հնա­րա­վոր եղավ ինչ որ առա­ջընթաց գրանցել, ՀՀ ընդդի­մության մի մասն էլ իշխա­նություննե­րին մեղադրեց ռուսնե­րին դավա­ճա­նե­լու և «արևմուտքի գիրկը նետվե­լու համար»։ Այս համա­ձայնա­գի­րը, որը նախա­տե­սում է ճանա­պարհնե­րի ամբողջա­կան ապա­ռազմա­կա­նա­ցում ու ապաշրջա­փա­կում, տնտե­սա­կան համա­գործակցություն, դեռևս շատ խախուտ է։ Վաշինգտո­նի համա­ձայնա­գի­րը դեռևս գտնվում  է «Սևր» կարգա­վի­ճա­կում, այնտեղ ամեն ինչ շատ լավ է, բայց փաստա­կան որևէ բան չկա ու դեռ չունենք երաշխիք, որ այն առհա­սա­րակ կաշխա­տի։ Իհարկե դրա նկատմամբ կասկա­ծը ոչ թե «վատ արևմուտք» ավանդա­կան քարոզն է, այլվե­րա­փոխվող աշխարհա­քա­ղա­քա­կա­նության տատանվող եզրագծե­րը։ Հիմա հնա­րա­վոր չէ ասել, թե ինչ կլի­նի մեկ տարի կամ նույնիսկ վեց ամիս հետո։ Չափից ավե­լի անո­րոշ աշխարհում ենք ապրում ստա­հության համար։

Մյուս կողմից էլ Ադրբե­ջա­նը ոչ մի վայրկյան մի կողմ չի դնում իր ռազմա­կան հռե­տո­րա­բա­նությունը, «Էրի­վան վերա­դառնա­լու» ցնդա­բա­նություննե­րը, 300 հազար ադրբե­ջանցի­նե­րի վերա­դարձի թեման և այլն։ Կարե­լի է այս ամե­նին վերա­բերվել «հաչող շունը կծան չի լինում» սկզբունքով, բայց մենք արդեն տեսել ենք նմա­նա­տիպ մտա­ծության ողբերգա­կան հետև­անքնե­րը, երբ 2020թ, հասկա­ցանք, որ հաչող շունը նաև գազա­զած էր։ Արդյունքը եղավ ծանր պարտությունն ու 2023‑ի Արցա­խի ամբողջա­կան կորուստը, հայա­թա­փումը։ Ու մենք այժմ պարտա­վոր ենք խաղա­ղություն ունե­նալ, թեկուզ և նրա համար, որ նման ծանրա­գույն կորուստը մեզ պետք է լավ հասկացնի պատե­րազմի ու խաղա­ղության գինը։ Այն, որ Բաքուն ոչ մի վայրկյան չի լռում ու շարունա­կում է հոխորտալ, չպետք է արհա­մարհել, հակա­ռա­կը, պետք է զինվել, պետք է անվերջ զինվել, ունե­նալ այնպի­սի բանակ ու տնտե­սություն, որ եթե վաղը ադրբե­ջանցի­նե­րը որո­շեն մտնել Հայաստան, ապա վստահ լինեն, որ հարձա­կումն այնքան թանկ է նստե­լու իրենց վրա, որ չարժե դա անել։ Միայն այդ դեպքում Բաքուն հանգիստ կպա­հի իրեն, մնա­ցած ամեն ինչը պարզա­պես գեղարվեստ է։ Օգոստո­սի 8‑ի համա­ձայնա­գի­րը մենք պետք է պաշտպա­նենք ժողովրդա­վա­րությամբ, ուժեղ տնտե­սությամբ, բանա­կով, արտա­քին ճկուն դիվա­նա­գի­տությամբ, այլա­պես այն կդառնա հերթա­կա­նա «Սևրի պայմա­նա­գի­րը», հերթա­կան թղթե շերե­փը։ Հայաստա­նը կարող է դա անել։ Ոչ միանգա­մից, բայց աստի­ճա­նա­բար կարող է։ Արևմուտքի հետ տնտե­սա­կան շահե­րի զուգորդումը կարող է Բաքվին ստի­պել պատե­րազմը մի կողմ դնել ու զբաղվել տնտե­սությամբ։ Հայաստա­նը կարող է շահել և նույնիսկ շատ շահել։ Հայաստա­նը ոչ թե խեղճ ու անո­րոշ մի փոքր գաղութ է, այլ տարա­ծաշրջա­նի հաղթա­թուղթն է՝ Ջոկե­րը, ում կողմից խաղա, նա էլ հաղթե­լու է։ Հայ-ադրբե­ջա­նա­կան ու հայ-թուրքա­կան փակ սահմաննե­րից օգտվել ու դեռևս շարունա­կում են օգտվել ռուսնե­րը, վրա­ցի­ներն ու պարսիկնե­րը։ Միայն ու միայն փակ սահմաննե­րի «շնորհիվ» են վրա­ցի­նե­րը իրենց ընտրյալ ու միակ փրկության ուղի զգա­ցել։ Միայն ու միայն փակ սահմաննե­րի շնորհիվ են Թեհրանն ու Թբի­լի­սին իրենց բարե­կա­մությունը թանկ գնով վաճա­ռել Հայաստա­նի վրա։ Չկա ու չի եղել որևէ ժողո­վուրդնե­րի բարե­կա­մություն, եղել է ու լինե­լու է միայն պետա­կան չոր շահ ու հիմա Իրանն ու Վրաստանն անհանգստա­ցած են, որովհետև հայ-ադրբե­ջա­նա­կան ու հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի նորմալացումը(եթե դա առհա­սա­րակ հնա­րա­վոր է) զրկում է նրանց բացա­ռի­կությունից, ինչպես որ Մոսկվա­յին է զրկում «փրկչի» իր սիրած զբաղմունքից։ Այդ է պատճա­ռը, որ այս երե­քը պարբե­րա­բար «անհանգստություն են» արտա­հայտում, ամեն կերպ փորձում են միջամտել, նույնիսկ պատրաստա­կամ են օգնել։ Հայաստա­նը չափից ավե­լի շատ է դաղվել իր «բարե­կամնե­րից»։ Հենց հիմա, Մոսկվաի ջանքե­րով Վրաստա­նի ռուսա­մետ կառա­վա­րությունն այնպի­սի ցնցող գնե­րով է ուզում ադրբե­ջա­նա­կան ապրանքնե­րի տեղա­փո­խումը Հայաստան իրա­կա­նացնել, որ այն ոչ ոքի օգուտ չտա։ Բայց դա քիչ աշխա­տող է, որովհետև, եթե խաղա­ղություն եղավ, ապա ճանա­պարհնե­րի կառուցումով վրա­ցա­կան ճանա­պարհնե­րը ինչ որ մի պահ կարող են առհա­սա­րակ պետք չգալ։ Թբի­լի­սին պետք է լավ մտա­ծի, որովհետև Մոսկվան, զրկվե­լով ադրբե­ջա­նա­կան մահա­կից, հիմա էլ Վրաստա­նով է ուզում հարվա­ծել մեզ։ Օգոստո­սի 8‑ը կարող է շրջա­դարձա­յին կետ դառնալ։ 

Իհարկե պետք չէ երե­խա­յի միամտությամբ հավա­տալ, որ վերջ․ արդեն խաղա­ղություն է։ Դեռևս ոչ, դեռևս ոչ։ Բաքվում դեռևս պատրաստ են հայե­րին ջնջել ու զավթել Հայաստա­նը ու մենք հիմա պետք է ցույց տանք, թե արժա­նի՞ ենք պետություն ունե­նա­լու, թե՞ ոչ։ Հիմա Արևմուտքը(իհարկե էլի իր շահե­րի համար) օգնում է Հայաստա­նին, զենք է վաճա­ռում, օգնում է քաղա­քա­կա­նա­պես։ Երախտա­մոռ չլի­նենք, միայն Արևմուտքը կանգնեցրեց Բաքվին 2021-ին, 2022-ին։  Արտա­քին քաղա­քա­կան դաշտում ունենք զգա­լի ձեռքբե­րումներ, բայց դա պահել է պետք, պահել ատամնե­րով։ Սա մեր միակ շանսն է այս շղթան քանդել-դուրս գալու ուստի դա պետք է անել այնպես, որ եթե անգամ վաղը համաշխարհա­յին լիդերնե­րի մոտ ինչ որ բան փոխվի, ապա Հայաստա­նի խաղաղ զարգա­ցումը համա­պա­տասխա­նի նրանց ծրագրե­րին։ Սա է կարև­ո­րը։

Եվ հասկա­նա­լի է, որ այս արտա­քին ձեռքբե­րումնե­րը պետք է ու կարե­լի է պահել միայն այն դեպքում, եթե ունե­նանք ներքին կայունություն, վարժ կառա­վա­րում, առնվազն թշնա­մա­կան մթնո­լորտի էական նվա­զում։ 2026‑ի ընտրություններն այդ հարցը չեն լուծի, բայց կարող են ճանա­պարհ դառնալ դեպի այդ կողմ։ Իսկ դրա համար ներքին քաղա­քա­կան իրադրությունը հնա­րա­վո­րինս հարթ է պատկեր է պահանջում։ Պետք է արմա­տա­խիլ անել այն բոլոր ուժե­րին, որոնք իրենց մտքով անցկացնում են Հայաստա­նը նորից ենթարկել Մոսկվա­յին։ Եթե պետք եղավ, ապա արևմտա­սերնե­րի ախորժա­կը ևս պետք է չափա­վո­րել։ Մենք չպետք է «մեծ եղբայր» ընտրե­լով Մոսկվա­յից գնանք Վաշինգտոն, այլ պետք է «մեծ եղբայր» Մոսկվա­յից պոկվե­լով ձեռք բերել գործընկեր, եթե հնա­րա­վոր է՝ դաշնա­կից, բայց ոչ եղբայր։ Դա վտանգա­վոր մանկամտություն է։

Ներքին քաղա­քա­կան հանդարտությա­նը զուգա­հեռ հարկա­վոր է շարունա­կել այն ամե­նը, ինչ սկսվել է վերջին ժամա­նակնե­րում։ Խոսքը վերա­բե­րում է շինա­րա­րությանն ու ապօ­րի­նի գույքի վերա­դարձին 2025 թվա­կա­նին Հայաստա­նում պաշտո­նա­կան տվյալնե­րով կառուցվել և վերա­նո­րոգվել է 501 կմ ճանա­պարհ, «300 դպրոց, 500 մանկա­պարտեզ» ծրագրի շրջա­նակնե­րում ավարտվել են տասնյակ դպրոցնե­րի կառուցման ու վերա­նո­րոգման, ինչպես նաև հարյուրա­վոր մանկա­պարտեզնե­րի աշխա­տանքներ (ծրա­գի­րը շարունա­կա­կան է և նախա­տեսված է ավարտել մինչև 2026‑ը), ապօ­րի­նի ծագում ունե­ցող գույքի բռնա­գանձման գործընթա­ցով պետությա­նը վերա­դարձվել է 174,545,000 ԱՄՆ դոլա­րի համարժեք գույք, իսկ ՀՀ գլխա­վոր դատա­խա­զության կողմից դատա­րաննե­րում քննվող 152 հայցա­դի­մումնե­րի ընդհա­նուր գումա­րը գերա­զանցում է 600 միլիարդ ՀՀ դրա­մը (մոտ 1.5 մլրդ ԱՄՆ դոլար), որոնք ներա­ռում են հազա­րա­վոր անշարժ և շարժա­կան գույքեր, մասնակցություններ և դրա­մա­կան միջոցներ: Սա բավա­կան լավ է հնչում, հաշվի առնե­լով, թե ինչ անվե­րահսկե­լի ու  անզուսպ թալան է ընթա­ցել Հայաստա­նում 1990-ականնե­րից սկսած։ Այս ամե­նի կարև­ո­րությունը ոչ միայն փողի ու գույքի քանակն է, այլ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՆԱՏՔԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆԸ։ Տարի­ներ առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստա­նում առհա­սա­րակ նման բան կարող է լինել։ Ինչ վերցնեիր՝ քոնն էր։ Իհարկը ընթա­ցող շինա­րա­րություննե­րը ևս, հավա­նա­բար, զերծ չեն մնա­ցել կոռուպցիա­յից ու անո­րա­կությություն, գողություննե­րից ու հափշտա­կություննե­րից, բայց դրանք հաստատ այն թվե­րը չեն, որը եղել է նախորդ տարի­նե­րին։ Սա իհարկե չի արդա­րացնում, պետք է առհա­սա­րակ հասցվի նվա­զա­գույնի, բայց չի կարե­լի նաև չընդունել այն առա­ջընթա­ցը, որ կա։

Հաջորդ կարև­որ ասե­լիքն այն է, որ մենք ունենք ոչ միայն ժողովրդա­վա­րություն, այլև այդ ժողովրդա­վա­րության ցուցիչ՝ կանանց դերի մեծա­ցում կառա­վարման ոլորտում։ 2025 թվա­կա­նի դեկտեմբե­րի 31‑ի դրությամբ Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությունում կին նախա­րարնե­րը չորսն են՝ Անա­հիտ Ավա­նեսյա­նը (Առողջա­պա­հություն), Արփի­նե Սարգսյա­նը (Ներքին գործեր), Սրբուհի Գալյա­նը (Արդա­րա­դա­տություն) և Ժաննա Անդրեասյա­նը (ԿԳՄՍ), իսկ բարձրա­գույն պաշտոններ զբա­ղեցնող այլ նշա­նա­վոր կանայք են գլխա­վոր դատա­խազ Աննա Վարդա­պետյա­նը, Մարդու իրա­վունքնե­րի պաշտպան Անա­հիտ Մանասյա­նը, Արդա­րա­դա­տության նախա­րա­րության քրեա­կա­տա­րո­ղա­կան ծառա­յության պետ Ծովի­նար Թադև­ոսյա­նը (Հայաստա­նի պատմության մեջ առա­ջին կինը այդ պաշտո­նում),  Լիլիթ Մակունցը ՀՀ վարչա­պե­տի գլխա­վոր խորհրդա­կան և մոտ 38% կին պատգա­մա­վորնե­րը Ազգա­յին ժողո­վում: Սա պատմա­կան ցուցա­նիշ է Հայաստա­նի համար, սա հանդուրժո­ղա­կա­նության և համա­չա­փության լավա­գույնս դրսև­ո­րումնե­րից է, որ Հայաստա­նը հետամնաց ու կիսա­վայրի բարքե­րի երկիր չէ, ինչպես ցանկա­նում են ներկա­յացնել ոմանք։ Ընդ որում պետք է նշել, որ թվարկված պաշտոնյա­նե­րը ձախողված չեն, աշխա­տում են բավա­կան արդյունա­վետ, հատկանշա­կան է գլխա­վոր դատա­խա­զը, քանի որ այդ խնդրա­հա­րույց ոլորտում երի­տա­սարդ կնոջ նման աշխա­տանքը գնա­հա­տանքի է արժա­նի։

Այս ամե­նով հանդերձ՝ Հայաստա­նում դեռևս սոսկա­լի շատ խնդիրներ կան, որոնք լուծե­լու ենթա­կա են ու անհա­պաղ։ Ինչպես վերը նշե­ցինք, Հայաստա­նում շատ կարև­որ է ներքին քաղա­քա­կան կայունությունը։ Այդ իսկ պատճա­ռով 2026‑ը, թեև չի լինե­լու «փրկության» տարին, բայց լինե­լու է ազդե­ցիկ՝ հայ-ադրբե­ջա­նա­կան, հայ-թուրքա­կան հարա­բե­րություննե­րի առումով, ինչպես նաև հնա­րա­վո­րություն է տալու վերաի­մաստա­վո­րել հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը։ ԱԺ ընտրություննե­րից հետո անհա­պաղ պետք է մաքրել Հայաստա­նի կուսակցա­կան կեղտոտ դաշտը, ընդունել նրանց ֆինանսա­վորման թափանցի­կության մասին օրենք, կարգա­վո­րել օրենսդրությունը։ Ինչպես նաև հարկա­վոր է էապես առողջացնել եկե­ղե­ցի-իշխա­նություն հարա­բե­րություննե­րը։ 

Այս բոլոր հարցե­րի համար իշխա­նություննե­րը պետք է չափից ավե­լի լուրջ լինեն։ Դեռևս տեսա­նե­լի են հմտության մեծ պակասնե­րը, երբեմն՝ էական սխալնե­րը, մեծամտությունը, թուլա­կա­մությունը, ոչ շրջա­հա­յաց ու անզգույշ պահվածքը։ Իշխա­նություննե­րը, չունե­նա­լով նորմալ ընդդի­մություն, հաճախ իրենց անհաղթ ու անբե­կա­լի ճշմարտություն են պատկե­րացնում, ինչը նվա­զեցնում է օգտա­կա­րությունն ու սթա­փությունը։ Հուսանք, որ 2026‑ի ընտրություննե­րում մենք վերջա­պես կունե­նանք այն կառուցո­ղա­կան ընդդի­մությունը, որ իրոք ասե­ղի պես կխայթի իշխա­նություննե­րին՝ հանուն ավե­լի արդար ու բարվոք կառա­վարման, ոչ թե հակա­պե­տա­կան ու գաղութա­յին տրա­բա­մա­նությամբ ներկա­յիս կարգա­վի­ճա­կը։

Հարկա­վոր է նաև ուշադրություն դարձնել լրագրո­ղա­կան դաշտի կարգա­վորման վրա։ Խոսքը ոչ թե ազատ խոսքն արգե­լե­լու մասին է, այլ հակա­պե­տա­կան քարո­զը ջնջե­լու, այն զրո­յացնե­լու։ Այսօր Հայաստա­նում քիչ չեն այն լրատվա­կաննե­րը, որ ռուսա­կան ու ադրբե­ջա­նա­կան քարո­զի ուղիղ խոսա­փո­ղի դեր են կատա­րում՝ մի կողմից մոսկովյան ճնշումով, մյուս կողմից՝ թուրքա­կան ահա­բե­կումով։ Հասա­րա­կությունը չի կարող ապրել նման երկատված իրա­կա­նության ու իրա­րա­մերժ մթնո­լորտում։ 

Հայաստա­նում նաև տեղի է ունե­լու եվրո­պա­կան քաղա­քա­կան համայնքի 8‑րդ գագաթնա­ժո­ղո­վը, որը քաղա­քա­կան կարև­որ նշա­նա­կություն ունի Հայաստա­նի համար։ Բացի դիվա­նա­գի­տա­կան, ռազմա-տնտե­սա­կան ու տեխնո­լո­գիա­կան ներդրումնե­րից, կարև­որ են նաև նմա­նա­տիպ քաղա­քա­կան միջո­ցա­ռումնե­րը, որոնք կարող են նպաստել հայաստա­նի  քաղա­քա­կան կշռի ևս մեկ աստի­ճան բարձրացմա­նը, Հայաստա­նի կարև­որմա­նը։

2026‑ը նաև պիտի լինի հայ-հայկա­կան հարա­բե­րություննե­րի ամրացման տարի։ Այս սարկաստիկ արտա­հա­յությունը իհարկե վերա­բե­րում է Հայաստան-Սփյուռք կապե­րի աշխուժացմանն ու ամրացմա­նը, ինչպես մարդկա­յին ռեսուրսնե­րի, այնպես էլ ֆինանսա­կան ու ադմի­նիստա­տիվ, գաղա­փա­րա­կան առումով։ Հայաստանն այլևս այն երկի­րը չէ, որը միայն փող է պահանջում ու յուրացնում մի քանի հոգու համար։ Հայաստա­նը փորձում է դառնալ այն երկի­րը, ուր հայը կարող է ապրել ու աշխա­տել, ոչ միայն այնպատճա­ռով, որ հայ է, այլև, որ շահա­վետ է, լավ է։ Սփյուռքի հետ կապե­րի վերաի­մաստա­վո­րումն ու աշխուժա­ցումը համա­հայկա­կան պոտենցիա­լի իրացման ամե­նա­լավ միջոցն է։

Հայաստա­նը դուրս է գալիս գաղութից, Հայաստա­նը ցանկա­նում է ապրել ու իր քաղա­քա­ցի­նե­րի պարտքն է ամեն գնով պահել ու աջակցել Հայաստա­նի ինքնշխա­նությա­նը, զարգացմանն ու հզո­րացմա­նը՝ ռազմա­կա­նից մինչև տնտե­սա­կան, կրթությունից մինչև դիվա­նա­գի­տա­կան։

«Մեր Ուղի­նը» շնորհա­վո­րում է համայն հայության Ամա­նորն ու Սուրբ Ծնունդը։ Մաղթում ենք խաղա­ղություն, հանգստություն, սթա­փություն և արգա­սա­բեր տարի։ Թող այս տարում Հայաստա­նը դառնա ավե­լի հայկա­կան, ավե­լի հզոր և ավե­լի կայուն ու մեր կանխա­տե­սումներն ու մաղթանքնե­րը ոչ թե մնան դատարկ բառեր, այլ մեր իսկ ջանքե­րով դառնան ամուր  իրա­կա­նություն։

Շնորհա­վո­րում ենք բոլո­րին։

Աստված օրհնի Հայաստա­նը։

Առնչվող Հոդվածներ