26.4 C
Yerevan

Ուկրաի­նա­յի Դեմ Ռուսաստա­նի Պատե­րազմի «Մահվան Թվա­բա­նությունը»

Բազմա­թիվ աղբյուրներ վկա­յում են, որ պատե­րազմի դաշտում վիրա­վո­րում ստա­ցած եւ իրենց բնա­կա­վայրեր վերա­դարձած «հայրե­նա­սերնե­րը» շատ հաճախ վերածվում են հանցա­գործնե­րի եւ կասկա­ծում հետպա­տե­րազմա­կան Ռուսաստա­նի ներքին կայունությա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Բրի­տա­նա­կան հեղի­նա­կա­վոր BBC‑ն պաշտո­նա­կան բաց աղբյուրնե­րի տեղե­կություննե­րի հիման վրա պարզել է, որ Ուկրաի­նա­յի դեմ պատե­րազմում Ռուսաստա­նի մարդկա­յին անվե­րա­դարձ կորուստնե­րը  152 142‑ի: Այսինքն, այդքան մարդու մահ արդեն ճշտված է: Լրատվա­մի­ջո­ցը պարզել է նաեւ, որ ամե­նա­շատ կորուստներ տվել է Բակորտոստա­նը՝  7643, երկրորդ տեղում Թաթարստանն է՝6599, երրորդում՝ Սվերդլովսկի մարզը՝  5386 մարդ: Համե­մա­տության համար ընդգծված է,որ 13 միլիոն բնակչություն ունե­ցող Մոսկվա­յից զոհվել է  4520 զինծա­ռա­յող, իսկ Չեչնիա­յից՝ 372 –ը:

Բրի­տա­նա­կան լրատվա­մի­ջո­ցը պարզա­բա­նել է, որ Ռուսաստա­նի հսկո­ղության տակ գտնվող Դոնբա­սից պատե­րազմում զոհվածնե­րի թվա­քա­նա­կը ներկա­յացված տեղե­կություննե­րում հաշվարկված չէ:

Ժողովրդագրության հարցե­րով ռուսաստանցի փորձա­գետ Ալեքսեյ Ռակշան ասել է, որ պատե­րազմում զոհվածնե­րը հիմնա­կա­նում գյուղա­կան ծագում ունեն կամ բնակվել են փոքր քաղաքնե­րում: Նա Ռուսաստա­նի այդ տարա­ծաշրջաններն անվա­նել է «հետամնաց» եւ պարզա­բա­նել, որ առկա սոցիալ-տնտե­սա­կան իրա­վի­ճա­կում պատե­րազմին «մասնակցությունը շատե­րի համար կայուն եկամտի միակ աղբյուրն է»:

BBC‑ն հավելյալ ներկա­յացրել է  Ռուսաստա­նի մարդկա­յին կորուստնե­րի մասին Մեծ Բրի­տա­նիա­յի ռազմա­կան հետա­խուզության ունե­ցած տեղե­կություննե­րը: Ըստ այդմ, Ռուսաստանն ունի «մեկ միլիոն կորուստ, որից 250 հազա­րը՝ սպանված»: Բրի­տա­նա­ցի հետա­խույզնե­րը պարզել են, որ եւս 400 հազար մարդ «առողջա­կան անվե­րա­կանգնե­լի վնասներ է ստա­ցել»: Եթե ամփո­փենք, ապա կարե­լի է ասել, որ Ռուսաստա­նը մեկ միլիոն մարդկա­յին կորուստներ է ունե­ցել, բայց զրկանքներ կրել են «հետամնաց» տարա­ծաշրջաննե­րը:

Ռուսաստանցի փորձա­գետնե­րը փաստա­ցի հրա­պա­րա­կայնացնում են, որ գործ ունենք ոչ թե «հայրե­նա­սի­րա­կան», այլ վարձկա­նա­կան պատե­րազմի հետ, որին ՌԴ քաղա­քա­ցի­նե­րը ներգրավվում են, որպեսզի եկամտի աղբյուր ունե­նան: Ընդ որում, այս հաշվարկնե­րում օտա­րերկրյա զինվո­րա­կաննե­րը, ինչպես Հյուսի­սա­յին Կորեա­յի դեպքում, այնպես էլ վարձկաննե­րը ներառված չեն: 

Բազմա­թիվ աղբյուրներ վկա­յում են, որ պատե­րազմի դաշտում վիրա­վո­րում ստա­ցած եւ իրենց բնա­կա­վայրեր վերա­դարձած «հայրե­նա­սերնե­րը» շատ հաճախ վերածվում են հանցա­գործնե­րի եւ կասկա­ծում հետպա­տե­րազմա­կան Ռուսաստա­նի ներքին կայունությա­նը: Որոշ դեպքե­րում անդրա­դարձ է կատարվում Երկրորդ համաշխարհա­յին պատե­րազմից հետո ԽՍՀՄ-ում տիրող իրա­վի­ճա­կին, երբ կազմա­վորվել են հանցա­գործ խմբեր եւ խմբա­վո­րումներ, որոնց դեմ պայքա­րը շարունակվել է մինչեւ 1960-ականնե­րի վերջը:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ