30.3 C
Yerevan

ՌԴ‑ն Մեր Հաշվին Թուրքե­րի Հետ «Սեր Է Խաղում»

Չի կարե­լի ստեղծել մոդել, ըստ որի՝ իշխա­նությա­նը քննա­դա­տե­լուց հետո մարդը ստա­նում է անձեռնմխե­լիություն։ Եթե այդ տրա­մա­բա­նությամբ շարժվենք, ապա ցանկա­ցած մեկը կարող է բռնել ապօ­րի­նի քայլե­րի և դա հիմնա­վո­րել քննա­դա­տությամբ կամ «եկե­ղե­ցու պաշտպա­նությամբ»։ 

Հովսեփ Խուրշուդյան

FactorTV‑ն զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» ՀԿ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում են Հայաստա­նում տեղի ունե­ցող քաղա­քա­կան դեպքե­րը, ժողովրդա­վա­րա­կան հետընթա­ցի վերա­բերյալ ընդդի­մության մեղադրանքնե­րը, ինչպես նաև երկրի աշխարհա­քա­ղա­քա­կան կողմնո­րո­շումը։ Խուրշուդյա­նը կտրուկ հերքում է «քաղբանտարկյալնե­րի» մասին պնդումնե­րը՝ նշե­լով, որ ձերբա­կա­լություննե­րը հիմնված են ապօ­րի­նի գործո­ղություննե­րի և ռազմա­կան հեղաշրջման կոչե­րի վրա, որոնք հաճախ ծառա­յում են Ռուսաստա­նի շահե­րին։

Հովսեփ Խորշուդյա­նը ասաց, որ այն ժամա­նակ, երբ Հայաստա­նում իսկա­պես ոտնա­հարվում էին մարդկանց իրա­վունքնե­րը, երբ փողոցնե­րում սպանվում էին մարդիկ, հետաքրքիր է, որ այդ նույն ուժե­րը, այդ թվում՝ Սեյրան Օհանյա­նը, ոչ միայն լռում էին, այլ նաև մեղսակցում էին այդ գործընթացնե­րին։ Նա ընդգծեց, որ արդեն կան Մարտի 1‑ի վերա­բերյալ դատավճիռներ, որոնք հստակ մատնանշում են այդ պատասխա­նատվությունը։ Հեղա­փո­խությունից հետո գործընթացնե­րը հիմնա­կա­նում տեղա­վորվում են ժողովրդա­վա­րա­կան հունում։ Նրա դիտարկմամբ՝ ժողովրդա­վա­րությունը չի նշա­նա­կում անարխիա. յուրա­քանչյուրի իրա­վունք սահմա­նա­փակվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի իրա­վունքը։ Նահա­մոզված է, որ ներկա­յիս իրա­վա­պահ համա­կարգը­փորձում է գործել հենց այդ սահմաննե­րում։

Խոսե­լով «քաղբանտարկյալնե­րի» մասին՝ Հովսեփ Խորշուդյանն ընդգծեց, որ այժմ տարբեր մարդիկ փորձում են այդ տերմի­նը կիրա­ռել ամեն ինչի մասին խոսե­լիս։ Նա հարց բարձրացրեց՝ իսկ ովքեր են այդպես կոչված քաղբանտարկյալները։Խուրշուդյանը դիտարկեց Սամվել Կարա­պետյա­նի, ինչպես նաև Միքա­յել և Բագրատ արքե­պիսկո­պոսնե­րի դեպքե­րը։ Նա ասաց, որ եթե մարդը պարզա­պես ասեր «մեր ձևով ենք անե­լու»՝ առանց իշխա­նության զավթման ակնարկնե­րի, դա այլ բան կլի­ներ, բայց երբ հնչում են հստակ արտա­հայտություններ այն մասին, որ «եթե քաղա­քա­կան ճանա­պարհով չլուծվի, մենք մեր ձևով կլուծենք», դա արդեն հակա­սահմա­նադրա­կան է։Խուրշուդյանը համոզված է, որ սահմա­նադրությունը հստակ արգե­լում է քաղա­քա­կան հարցե­րը լուծել ոչ քաղա­քա­կան ճանա­պարհով։ Նրա խոսքով՝ խոսքը վերա­բե­րում է նաև այն անձանց, ովքեր մեծ կարո­ղություններ ունեն, քաղա­քա­կան ոչ ժողովրդա­վա­րա­կան անցյալ, կամ բացա­հայտո­րեն սպա­սարկել են Ռուսաստա­նի շահե­րը։ Նա հիշեցրեց Մոսկվա­յի հայտնի համա­ժո­ղո­վը, որտեղ հնչել էին հայտա­րա­րություններ Հայաստա­նի եվրո­պա­կան ինտեգրա­ցիա­յի դեմ։ Խորշոդյա­նը նշեց, որ նման հայտա­րա­րություննե­րը պետք է դիտարկել համա­տեքստում, երբ դրանք ուղեկցվում են նաև իշխա­նության զավթման մասին ակնարկներով։Խուրշուդյանը ասաց, որ եթե այսօր 40, 50 կամ 70 հոգու անվա­նում են քաղբանտարկյալ, ապա ինչո՞ւ ոչ 140։ Նրա խոսքով՝ այդ մարդկանց մեծ մասը քննա­դա­տել է վարչա­պե­տին Արցա­խի կամ սահմա­նա­զատման թեմա­նե­րի շուրջ, բայց քննա­դա­տությունը անձեռնմխե­լիություն չի տալիս։

Նա ընդգծեց, որ չի կարե­լի ստեղծել մոդել, ըստ որի՝ իշխա­նությա­նը քննա­դա­տե­լուց հետո մարդը ստա­նում է անձեռնմխե­լիություն։ Խորշուդյա­նը նշեց, որ եթե այդ տրա­մա­բա­նությամբ շարժվենք, ապա ցանկա­ցած մեկը կարող է բռնել ապօ­րի­նի քայլե­րի և դա հիմնա­վո­րել քննա­դա­տությամբ կամ «եկե­ղե­ցու պաշտպա­նությամբ»։ Խուրշուդյա­նը ասաց, որ եկե­ղե­ցու իրա­կան պաշտպա­նությունը նրանցից է, ովքեր ցանկա­նում են այն ազա­տել կոռումպացված շրջա­նակնե­րից, այլ ոչ թե նրանցից, ովքեր քաղա­քա­կա­նա­ցել են այդ թեման։

Խոսե­լով ռազմա­կան հեղաշրջման կոչե­րի մասին՝ նա նշեց, որ հանրա­յին կոչը ռազմա­կան հեղաշրջման մասին ապօ­րի­նի է, և չի կարե­լի սպա­սել, մինչև մարդը իրա­կա­նում իրա­կա­նացնի այդ ծրա­գի­րը։ Նա համե­մա­տեց Նաի­րի Հունանյա­նի օրի­նա­կը՝ ընդգծե­լով, որ պետությունը պարտա­վոր է կանխարգե­լել վտանգը։ Խուրշուդյա­նը նկա­տեց, որ ընդդի­մա­դիր որոշ խմբեր երբևէ չեն պահանջել նոր ընտրություններ, այլ ուղղա­կի ասել են՝ «տվեք իշխա­նությունը մեզ, որովհետև փողո­ցում հարյուրա­վոր մարդիկ են հավաքվել»։ Խոսե­լով ռուսա­կան բիզնե­սի ազդե­ցության մասին՝ նա նշեց, որ Հայաստա­նում եղել են դեպքեր, երբ ռուսա­կան ընկե­րություննե­րը ստա­ցել են մենաշնորհա­յին և արտոնյալ պայմաններ, այդ թվում՝ ՀԷՑ‑ի և երկա­թուղու հետ կապված գործարքնե­րում։ Երբ այդ խախտումնե­րը բացա­հայտվում են, ռուսա­կան կողմը հաճախ մատ է թափ տալիս, և դա է պատճա­ռը, որ Հայաստա­նում երբեմն չեն համարձակվում իրա­վա­կան քայլեր ձեռնարկել։ Նա նշեց, որ շատե­րը փորձում են ասել՝ «բիզնե­սին չպետք է կպնել», բայց եթե այդ բիզնե­սը գործում է հանրա­յին շահե­րի հաշվին, պետությունը պարտա­վոր է արձա­գանքել։

Խոսե­լով ՀԿ-ների մասին՝ Խուրշուդյա­նը նշեց, որ իր ղեկա­վա­րած կազմա­կերպությունը չի ներգրավվում այն հայտա­րա­րություննե­րի տակ, որոնք քաղա­քա­կա­նացված կամ ռուսա­մետ ուղղվա­ծություն ունեն։ Նա ասաց, որ կան կազմա­կերպություններ, որոնց անցյա­լը կամ կուսակցա­կան կապվա­ծություննե­րը հստակ ցույց են տալիս՝ ում շահերն են նրանք սպա­սարկում։ Խուրշուդյա­նը ընդգծեց, որ Ռուսաստա­նը հիբրի­դա­յին պատե­րազմ է վարում ոչ միայն Մոլդո­վա­յում, Վրաստա­նում, այլ նաև Հայաստա­նում, և դրա հիմնա­կան մեխա­նիզմը ժողովրդա­վա­րա­կան գործի­քա­կազմի մանի­պուլյա­ցիան է՝ խոսքի ազա­տություն, ՀԿ-ներ, սոցիա­լա­կան ցանցեր։ Մարիա Զախա­րո­վան չի կարող ժողովրդա­վա­րության չափա­նիշ սահմա­նել Հայաստա­նի համար, երբ Ռուսաստա­նում նման բան գոյություն չունի։

Խուրշուդյա­նը պատմեց նաև մոլդո­վա­ցի և հայ երի­տա­սարդնե­րին Մոսկվա ուղարկե­լու մեխա­նիզմնե­րի մասին, որոնք ավե­լի շատ հիշեցնում են ընտրա­կա­շառք, քան կրթա­կան ծրա­գիր։ Խոսե­լով հիբրի­դա­յին պատե­րազմի մեթոդնե­րի մասին՝ նա նշեց, որ Հայաստա­նում կան ֆեյքե­րի և տրոլնե­րի ֆաբրի­կա­ներ, որոնք ծառա­յում են ռուսա­կան ազդե­ցությա­նը, իսկ որոշ լրատվա­մի­ջոցներ դա կանխե­լու հետաքրքրություն չունեն։ Նա ասաց, որ իրենց կազմա­կերպությունը մշտա­պես մոդե­րացնում է ատե­լության խոսքը և չի համա­գործակցում այն լրատվա­մի­ջոցնե­րի հետ, որոնք դա չեն անում։

Ուկրաի­նա­յի թեմա­յով խոսե­լիս՝ Խուրշուդյա­նը ընդգծեց, որ Հայաստա­նի տարածքա­յին կորուստնե­րը չեն սրված եվրո­պա­կան ճանա­պարհով գնա­լու պատճա­ռով, այլ հակա­ռա­կը՝ Ռուսաստա­նին չափից շատ կցված լինե­լու հետև­անքով։ Դեռ Սերժ Սարգսյա­նի օրոք էր պարզ, որ Ադրբե­ջա­նը պատրաստվում է պատե­րազմին։ Ռուսաստա­նը լավ գիտեր Հայաստա­նի կախվա­ծությունը և օգտա­գործեց դա՝ սեփա­կան շահե­րը սպա­սարկե­լու համար։ Խուրշուդյա­նը ասաց, որ Արցա­խը սկսել էր կորցնել ինքնո­րոշվե­լու հնա­րա­վո­րությունը հենց այն պահին, երբ Հայաստա­նը տարվեց դեպի ԵԱՏՄ, խախտվեց ուժե­րի բալանսը, իսկ բանա­կը մնաց հին զինտեխնի­կա­յի վրա։

Նա եզրա­փա­կեց, որ Հայաստա­նի համար աղետնե­րը չեն եկել Եվրո­պա­յից, այլ հենց Ռուսաստա­նից կախվա­ծության պատճա­ռով, և այդ կախվա­ծությունն էր, որ դարձավ թե՛ Արցախյան պատե­րազմի, թե՛ հետա­գա կորուստնե­րի հիմնա­կան պատճա­ռը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ