18.3 C
Yerevan

Ստով Սնվող Ընդդի­մությունը


Նա երբեք չի թաքցրել Նիկոլ Փաշինյա­նի նկատմամբ հակակրանքը, իսկ վերջին ամիսնե­րին դրսեւո­րում էր բացարձակ անհանդուրժո­ղա­կա­նություն: Ելնե­լով դրա­նից, նույնիսկ վատ երա­զում հնա­րա­վոր չէ երեւա­կա­յել, թե հանձնվե­լով ադրբե­ջանցի­նե­րին, նա կատա­րել է Փաշինյա­նի խնդրանքը կամ հանձնա­րա­կա­նը:

Վահրամ Աթա­նեսյան

Քանի դեռ հավելյալ տեղե­կություններ չկա, Արցա­խի ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րության գերե­վարման հարցում պետք է հիմք ընդունել Թաթուլ Հակոբյա­նի հրա­պա­րա­կումնե­րը.

Հայաստա­նի երրորդ նախա­գահ Սերժ Սարգսյա­նի յոթժա­մա­նոց ասուլի­սից որոշ շրջա­նակներ տպա­վո­րություն են տարա­ծել, թե նա ասել է, որ Արցա­խի ռազմա­քա­ղա­քա­կան նախկին ղեկա­վա­րությա­նը «Բաքվին է հանձնել Նիկոլ Փաշինյա­նը»:  

Տասնյակ լրատվա­մի­ջոցներ ամե­նա­տարբեր ենթադրություննե­րով եւ «վկա­յություննե­րով» փորձում են ամրապնդել այդ տեսա­կե­տը: Մոտ կես տարի առաջ լրագրող Թաթուլ Հակոբյա­նը, չբա­ցա­հայտե­լով տեղե­կատվության աղբյուրը, բավա­կան հանգա­մա­նա­լի ներկա­յացրել է Ստե­փա­նա­կերտում 2023թ. սեպտեմբե­րի վերջին-հոկտեմբե­րի առա­ջին օրե­րի իրա­դարձություննե­րը: 

Ոչ ոք այդ «փաստագրությունը» չի հերքել:

Ըստ Թաթուլ Հակոբյա­նի աղբյուրի, ադրբե­ջա­նա­կան կողմը նախա­պես ներկա­յացրել է հինգ անձանց անուններ, որ «պետք է հանձնվեն» կամ ձերբա­կալվեն: Նրանք են՝ Արկա­դի Ղուկասյան, Բակո Սահակյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Բաբա­յան եւ Կամո Վարդանյան: Նշված անձանցից Դավիթ Բաբա­յա­նը ֆեյսբուքյան գրա­ռում է կատա­րել եւ հանրայնացրել, որ ենթարկվում է Ադրբե­ջա­նի դատա­խա­զության պահանջին: Նա երբեք չի թաքցրել Նիկոլ Փաշինյա­նի նկատմամբ հակակրանքը, իսկ վերջին ամիսնե­րին դրսեւո­րում էր բացարձակ անհանդուրժո­ղա­կա­նություն: Ելնե­լով դրա­նից, նույնիսկ վատ երա­զում հնա­րա­վոր չէ երեւա­կա­յել, թե հանձնվե­լով ադրբե­ջանցի­նե­րին, նա կատա­րել է Փաշինյա­նի խնդրանքը կամ հանձնա­րա­կա­նը:

Ռուբեն Վարդանյա­նը, Դավիթ Մանուկյա­նը եւ Լեւոն Մնա­ցա­կանյա­նը Բաքվի հատուկ ծառա­յություննե­րի կողմից առեւանգվել են Հակա­րիի անցա­կե­տում, ոչ թե գերե­վարվել Ստե­փա­նա­կերտում: Ընդ որում, Ռուբեն Վարդանյա­նը գտնվել է Դավիթ Մանուկյա­նի ավտո­մե­քե­նա­յում, իսկ Լեւոն Մնա­ցա­կանյա­նը՝ ոչ: Նրան առանձին են առեւանգել: Երեք գործիչներն էլ Նիկոլ Փաշինյա­նի ընդդի­մա­խոսներն ու քննա­դատներն են: Նրանց տեղա­շարժի մասին, բնա­կա­նա­բար, Հայաստա­նի իշխա­նություննե­րը տեղե­կացված լինել պարզա­պես չէին կարող:

Արկա­դի Ղուկասյա­նը, Բակո Սահակյա­նը եւ Դավիթ Իշխանյա­նը սեպտեմբե­րի 28 –ին կամ 29-ին Ստե­փա­նա­կերտից տեղա­փոխվել են ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության նստա­վայր: Ըստ որոշ տեղե­կություննե­րի, նրանց ապաստան է տրա­մադրվել զինվո­րա­կան հոսպի­տա­լում, որտեղ մնա­ցել են մինչեւ հոկտեմբե­րի 3‑ը: Այդ օրը նրանք ռուսա­կան զորախմբի հրա­մա­նա­տա­րության նստա­վայրից տեղա­փոխվել են Արցա­խի ՆԳՆ նախա­րար Կարեն Սարգսյա­նի Ստե­փա­նա­կերտի առանձնա­տուն, որտեղ էլ նրանց Ադրբե­ջա­նի հատուկ ծառա­յություննե­րը ձերբա­կա­լել են: 

Արա­յիկ Հարությունյա­նը ձերբա­կալվել է կոնյա­կի գործա­րա­նի տարածքում կամ իրեն պատկա­նող «Երեւան» հյուրա­նո­ցում:

Առայսօր Արցա­խի ռազմա-քաղա­քա­կան ղեկա­վա­րության առեւնագման, գերե­վարման կամ ձերբա­կա­լության մասին առկա հրա­պա­րա­կա­յին տեղե­կատվությունը սա է, որ, ինչպես ասվեց, հետա­զո­տող լրագրող Թաթուլ Հակոբյա­նին փոխանցել են Ստե­փա­նա­կերտի աղբյուրնե­րը կամ միակ եւ ամե­նավստա­հե­լի աղբյուրը, մարդ, որ Արցա­խի վերջին օրե­րի ակա­նա­տեսն ու իրա­դարձություննե­րի ազդե­ցիկ դերա­կա­տար է: Եթե որեւէ մեկը հավելյալ եւ ավե­լի ստույգ տեղե­կություններ ունի, ապա կարող է խորհրդա­պա­հա­կան ձեւով տրա­մադրել մամուլին: 

Քանի դեռ նման տեղե­կություն չկա, իսկ Թաթուլ Հակոբյա­նի հրա­պա­րա­կումնե­րը չեն հերքվել, նույնիսկ կասկա­ծի տակ չեն առնվել, թեմա­յի շուրջ ցանկա­ցած դիտարկում պետք է կառուցվի փաստա­կան այս տվյալնե­րի վրա: Դրանք, ի դեպ, որոշ դեպքե­րում ակնհայտ հակա­սա­կան են, հարցե­րի եւ կասկա­ծանքի տեղիք են տալիս, բայց դա արդեն բոլո­րո­վին այլ թեմա եւ, մանա­վանդ, խնդիր է:

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ