25.1 C
Yerevan

Փաշինյա­նի Եզրա­փա­կիչ Ելույթը ԱԺ-ում

Նախկին ազդե­ցության շրջա­նա­կից Հայաստա­նի դուրս գալն է պատճա­ռը, որ այդ ուժե­րը փորձում են հասա­րա­կության մեջ քամահրանք ու անվստա­հություն հրահրել ներկա­յիս Հայաստա­նի հանդեպ։ 2018 թվա­կա­նի Հայաստա­նը՝ «այլ երկրի գրպա­նում գտնվող» երկիր էր, և 2025 թվա­կա­նի Հայաստա­նը՝ ինքնիշխան կամքի կենտրոն ունե­ցող պետություն։

Մեր Ուղին

Ներկա­յացնում ենք ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի եզրա­փա­կիչ ելույթը ԱԺ-ում, որտեղ Փաշինյա­նը քննա­դա­տում է նախկին իշխա­նություննե­րին՝ մասնա­վո­րա­պես Ռոբերտ Քոչարյա­նին և Սերժ Սարգսյա­նին, մեղադրե­լով նրանց այլ երկրի ազդե­ցության գործա­կալներ լինե­լու և երկի­րը թակարդում պահե­լու մեջ: Նա շեշտում է Հայաստա­նի ինքնիշխա­նությունը և կարև­ո­րում է երկրի դուրս գալը «գրպա­նից», ինչպես նա է անվա­նում: Վարչա­պե­տը պաշտպա­նում է իր կառա­վա­րության խաղա­ղության օրա­կարգը, ընդգծե­լով ձեռքբե­րումնե­րը տնտե­սա­կան զարգացման և սոցիա­լա­կան բարե­լա­վումնե­րի ոլորտում, ինչպես նաև խոսում է զենքի գնումնե­րի և պարտքի աճի մասին՝ բացատրե­լով դա անվտանգության կարիքնե­րով:

Վարչա­պե­տը նշեց, որ իր տպա­վո­րությամբ Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րը հաճախ նյարդայնա­նում են և մեղադրում հենց իշխա­նա­կան ուժին այն բանի մեջ, որ նրանք շարունա­կում են արձա­գանքել Ռոբերտ Քոչարյա­նին և Սերժ Սարգսյա­նին ու նրանց առաջնորդած ուժե­րին։ Ըստ վարչա­պետ Փաշինյա­նի, վերջին շրջա­նի արձա­գանքնե­րը ցույց են տալիս, որ որոշ քաղա­քա­ցի­ներ կարծում են՝ այդ քննարկումնե­րը իշխա­նության համար հարմար թեմա են, որի մեջ նրանք մտնում են, որպեսզի խուսա­փեն իրա­կան խնդիրնե­րի քննարկումից։

Վարչա­պե­տի դիտարկմամբ՝ իրա­կան խնդի­րը այլ տեղ է․ խորհրդա­րա­նա­կան կառա­վարման առանձնա­հատկությունն այն է, որ հիմնա­կան խոսակցությունը պետք է լինի մեծա­մասնություն –ընդդի­մություն դաշտում։ Փաշինյա­նը վստա­հեցրեց, որ այդ «թնջուկը» պետք է լուծվի, իսկ լուծումն այն է, որ առա­ջի­կա ընտրություննե­րում նախկին նախա­գահնե­րի առաջնորդած ուժե­րը պարզա­պես չհայտնվեն Ազգա­յին ժողո­վում։ Վարչա­պե­տը եզրա­կացրեց, որ մինչև նրանք քաղա­քա­կան համա­կարգում են, իրա­վի­ճա­կը չի փոխվի։

Փաշինյա­նը պատմեց վերջին օրե­րին տեղի ունե­ցած դրվա­գի մասին, երբ ընդդի­մա­դիր պատգա­մա­վորն իրեն մեղադրել էր զինված ուժե­րում «այլ երկրի ազդե­ցության գործա­կա­լի» բարձր պաշտոն նշա­նա­կե­լու մեջ, իսկ հաջորդ օրը նույն պատգա­մա­վորն արդեն նույն անձին ներկա­յացրել էր որպես «հալածյալ»։ Վարչա­պե­տը ասաց, որ սա վկա­յում է միասնա­կան հրա­հանգա­վորված վարքի մասին՝ չնա­յած ընդդի­մա­դիրնե­րի անձնա­կան հակա­սություննե­րին։

Վարչա­պետ Փաշինյա­նը ընդգծեց, որ այսպի­սի խնդիրնե­րը պետք է լուծվեն ընտրություննե­րում, քանի որ տարբեր ելույթնե­րը ցույց են տալիս՝ այդ ուժե­րի առաջնորդնե­րը նույնպես ենթադրա­բար հանդի­սա­նում են այլ երկրի ազդե­ցության գործա­կալներ։ Նրա համոզմամբ, ամբողջ քննարկումնե­րը հենց այդ մասին են։

Նիկոլ Փաշինյա­նը նշեց, որ նախկին ազդե­ցության շրջա­նա­կից Հայաստա­նի դուրս գալն է պատճա­ռը, որ այդ ուժե­րը փորձում են հասա­րա­կության մեջ քամահրանք ու անվստա­հություն հրահրել ներկա­յիս Հայաստա­նի հանդեպ։ Վարչա­պե­տը համե­մա­տեց 2018 թվա­կա­նի Հայաստա­նը՝ «այլ երկրի գրպա­նում գտնվող» երկիր, և 2025 թվա­կա­նի Հայաստա­նը՝ ինքնիշխան կամքի կենտրոն ունե­ցող պետություն։

Վարչա­պե­տը շեշտեց, որ Հայաստա­նը այդ գրպա­նում է հայտնվել միայն Ղարա­բա­ղի հարցով։ Նրա խոսքով, 2018–2022 թվա­կաննե­րին բանա­կի ընդհա­նուր հոգե­բա­նա­կան մթնո­լորտը ևս եղել է արտա­քին ազդե­ցության տրա­մա­բա­նության մեջ, անկախ նրա­նից՝ կոնկրետ անհատնե­րը ինչ դիրքո­րո­շումներ են ունե­ցել։

Փաշինյա­նը հայտա­րա­րեց, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը դուրս է բերվել «թակարդից»։ Նա ընդգծեց, որ վերջին տարի­նե­րի բոլոր ճնշումնե­րի պատճա­ռը մի բան է՝ Հայաստա­նը չի կատա­րել այն զիջումնե­րը, որոնք իրե­նից ակնկալվել են։ Վարչա­պետն ասաց, որ բանակցա­յին փաթեթնե­րի հրա­պա­րակմամբ պարզ կդառնա՝ ինչ էին իրա­կա­նում պահանջում Հայաստա­նից․ նրա համոզմամբ՝ պահանջվում էր Հայաստա­նի անկա­խության ու ինքնիշխա­նության կորուստ։

Նիկոլ Փաշինյա­նը նաև անդրա­դարձավ ընդդի­մության մեղադրանքնե­րին բանա­կի, եկե­ղե­ցու և արտա­քին ազդե­ցության հարցե­րով՝ հայտա­րա­րե­լով, որ հենց ընդդի­մա­դիր որոշ կուսակցություններ պատմա­կա­նո­րեն եղել են այդ երկրի ազդե­ցության գործա­կա­լա­կան ցանցի մաս՝ ամբողջ աշխարհի մակարդա­կով։ Վարչա­պե­տը նշեց, որ Հայաստա­նը պետք է որո­շի՝ հանդուրժու՞մ է իր խորհրդա­րա­նում և իր սրբա­գույն կառույցնե­րում նման ազդե­ցության ցանցե­րի գոյությունը։ Փաշինյա­նի պատասխանն էր՝ «ոչ»։

Վարչա­պե­տը հայտա­րա­րեց, որ 2025 թվա­կա­նի Հայաստա­նը լավ երկիր է, որը կարո­ղա­նում է առե­րեսվել իր խնդիրնե­րին։ Նա նորից անդրա­դարձավ ծրագրե­րի թեմա­յին՝ ընդգծե­լով, որ աշխարհում ոչ մի կառա­վա­րություն իր ծրագրի 100 տոկո­սը չի իրա­կա­նացնում։ Նրա խոսքով՝ ծրագրում արձա­նագրվում են լուծման ենթա­կա խնդիրնե­րը, իսկ իրենց ծրագրի «մեծա­գույն» առա­քե­լությունը խաղաղ զարգացման դարաշրջան բացելն էր։ Փաշինյա­նը ասաց, որ այդ առա­քե­լությունը կատարված է։

Վարչա­պե­տի համոզմամբ՝ խաղա­ղությունը այն է, երբ մեկ տարի ութ ամիս սահմա­նին զինվոր չի զոհվում, երբ սահմա­նա­մերձ բնա­կա­վայրե­րում ամիսներ շարունակ կրա­կոց չի լսվում, երբ վերջին 30 տարում առա­ջին անգամ Ադրբե­ջա­նից գնացք է մտնում Հայաստան՝ բերե­լով ցորեն, որն օգտա­գործվում է հայաստանյան տնտե­սության ու կյանքի համար։

Փաշինյա­նը քննա­դա­տեց ընդդի­մության կողմից պարտքերն աճեցնե­լու մեղադրանքնե­րը՝ հայտա­րա­րե­լով, որ պարտքով ձեռք են բերել զենք, որն այսօր կարե­լի է տեղում ցույց տալ՝ համե­մա­տե­լով այն նախկին բանա­կի տեխնի­կա­յի հետ։ Նա հիշեցրեց նաև, որ COVID‑ի և պատե­րազմի ժամա­նակ նույնպես վարկեր են վերցվել՝ պետությունը կանգուն պահե­լու համար։

Վարչա­պետն ասաց, որ 44-օրյա պատե­րազմի՝ զեկույցի գաղտնի կարգա­վի­ճա­կը երբեք չի փոխվե­լու, որովհետև այդպես էր նախա­տեսված ի սկզբա­նե, և որ ինքը այդ պատե­րազմից հետո արդեն կիսել է այնքան տեղե­կություններ, որքան ցանկա­ցած հանձնա­ժո­ղով չէր կարող հավա­քել։

Փաշինյա­նը նշեց, որ սահմա­նա­զատման արդյունքում պետք է լուծվի Արծվա­շե­նի հարցը և մյուս օկուպացված տարածքնե­րի վերա­դարձի խնդի­րը։ Նա քննա­դա­տեց ընդդի­մա­դիրնե­րի մի մասի՝ «ամեն ինչ տվել եք» կամ «ամեն ինչ կորցրել եք» արտա­հայտություննե­րը՝ նշե­լով, որ այդ գնա­հա­տա­կաննե­րը գալիս են անտեղյա­կությունից։

Ֆինանսնե­րի, սոցիա­լա­կան ծրագրե­րի և բյուջե­տա­յին քաղա­քա­կա­նության մասին խոսե­լիս վարչա­պե­տը նշեց, որ ընդդի­մությունն անտե­սում է այն, որ դպրոցնե­րը, մանկա­պարտեզնե­րը, ջրա­մա­տա­կա­րարման համա­կարգե­րը կառուցվում են հենց «մարդու համար»։ Փաշինյա­նը մեղադրեց նախկին իշխա­նություննե­րին, որ նրանք իրենց երե­խա­նե­րին սովո­րեցրել են արտերկրում, մինչդեռ Հայաստա­նի երե­խա­նե­րը դպրոց չունեին՝ դառնա­լով սոցիա­լա­կան աղքա­տության վերարտադրության աղբյուր։

Վարչա­պե­տը անդրա­դարձավ նաև Արցա­խի մասին ծրագրա­յին դրույթնե­րին՝ նշե­լով, որ դրանց հետև­ե­լը բուլդո­զե­րի պես կնշա­նա­կեր պետության կորուստ։ Նրա խոսքով, բանակցա­յին փաստաթղթե­րը շուտով կհրա­պա­րակվեն, և կտեսնվի, որ Ղարա­բա­ղի անկա­խության մասին պատկե­րա­ցումնե­րը «ֆեյք» են եղել։ Փաշինյա­նը հայտա­րա­րեց, որ միայն իր ղեկա­վա­րած ուժը կարող էր անցնել այս ճանա­պարհով, և որ եթե իշխա­նություն լիներ որևէ այլ քաղա­քա­կան ուժ, այսօր Հայաստան պետություն հնա­րա­վոր է գոյություն չունե­նար։

Վարչա­պետ Փաշինյա­նը խոստո­վա­նեց, որ որոշ փուլե­րում որո­շումնե­րը եղել են ինտուի­տիվ, որովհետև պետության կառա­վարման մասին գիտե­լի­քը նոր էր ձևա­վորվում։ Սակայն այսօր նա վստահ է՝ ընտրված ուղին ճիշտ էր։ Նա շեշտեց, որ իրենց գլխա­վոր ծրա­գի­րը եղել է Հայաստա­նի Հանրա­պե­տության հարատև­ության ապա­հո­վումը որպես ինքնիշխան պետություն, և այդ նպա­տա­կին իրենք հետև­ո­ղա­կա­նո­րեն հասնում են։

Անդրա­դառնա­լով զինա­տե­սակնե­րի գնման թեմա­յին՝ Փաշինյա­նը ասաց, որ մինչև 2022 թվա­կա­նի հոկտեմբե­րի 6‑ը ոչ մի երկիր պատրաստ չէր Հայաստա­նին զենք վաճա­ռել՝ վստահ չլի­նե­լով, որ այն չի օգտա­գործվի միջազգայնո­րեն ճանաչված տարածքից դուրս։ Այս ճանա­պարհը, ըստ նրա, բացվել է միայն այն ժամա­նակ, երբ Հայաստա­նը հստակ ճանա­չել է իր տարածքա­յին ամբողջա­կա­նությունը։

Ելույթի տեսագրությունն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ