30.3 C
Yerevan

Օղա­կը Սեղմվում Է Գարե­գին 2‑րդի Շուրջ

Պետություն-եկե­ղե­ցի առճա­կա­տումը խորա­նում է, և գործընթա­ցը հստակ է՝ այն չի բխում գործող կաթո­ղի­կո­սի շահե­րից։  Որքան էլ դժվար լինի կանխա­տե­սել, ակնհայտ է, որ կատարվում է կաթո­ղի­կո­սի հեռացման ուղղությամբ գործո­ղություննե­րի շարք։

Արսեն Խառատյան

FactorTV‑ն զրուցել է Ալիք Մեդիա­յի հիմնա­դիր, արև­ե­լա­գետ կոնֆլիկտա­բան Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու ներսում ստեղծված ճգնա­ժա­մը և Ամե­նայն Հայոց Կաթո­ղի­կոս Գարե­գին Բ‑ի դեմ աճող ճնշումնե­րը։ Տասնե­րեք բարձրաստի­ճան հոգև­ո­րա­կաննե­րի կողմից ներկա­յացված հայտա­րա­րությունը պահանջում է կաթո­ղի­կո­սի հեռա­ցումը՝ նրան մեղադրե­լով Արշակ արքե­պիսկո­պո­սի սկանդա­լա­յին գործո­ղություննե­րը կոծկե­լու մեջ։

Արսեն Խառատյա­նը նշեց, որ բարձրաստի­ճան հոգև­ո­րա­կաննե­րի շրջա­նում ակնհայտո­րեն գոյություն ունի լուրջ անհա­մա­ձայնություն գործող կաթո­ղի­կո­սի որո­շումնե­րի և վարքագծի հանդեպ։ Նա ասաց, որ եթե նախկի­նում առանձին քահա­նա­ներ էին հանդես գալիս քննա­դա­տությամբ, այժմ արդեն խոսում են թեմե­րի առաջնորդներ ու բարձրաստի­ճան հոգև­ո­րա­կաններ, ինչը ցույց է տալիս, որ «նժա­րը թեքվում է» այլ ուղղությամբ և եկե­ղե­ցու ներսում որո­շա­կի գործընթացներ են ընթացքի մեջ։ Խառատյա­նի դիտարկմամբ՝ նա առա­վել մտա­հոգ է հնա­րա­վոր վատ զարգա­ցումնե­րով։ Նա ասաց, որ ամե­նա­կարև­որ հարցե­րից մեկը այն է, թե ինչ է անե­լու Գարե­գին Երկրորդը․հրաժարականի կգնա, թե այլ քայլեր կձեռնարկի։ Արսեն Խառատյա­նը կարծիք հայտնեց, որ տեսա­նե­լի է ճնշումնե­րի աճ, և հարց է, թե արդյոք այս ամե­նը չի հանգեցնի նոր պատրիարքա­րա­նի ձևա­վորման՝ օրի­նակ ռուսա­կան թեմի մակարդա­կով, ինչպես գոյություն ունեն Պոլսո, Երուսա­ղե­մի և Անթի­լիա­սի պատրիարքա­րաննե­րը։ Նրա կարծի­քով՝ դրա նախադրյալնե­րը կան, և նշում է մի շարք մտա­հո­գիչ զարգա­ցումներ՝ Պուտի­նի կողմից կաթո­ղի­կո­սի եղբո­րը մեդալ շնորհե­լը, Ռոստո­վում նախկին ճեմա­րա­նի շենքի վերա­դարձը եկե­ղե­ցուն և այլն։

Նա ասաց, որ այս գործընթա­ցը առա­վել վտանգա­վոր է հենց այն պատճա­ռով, որ այն գալիս է ոչ թե իշխա­նա­մետ շրջա­նակնե­րից, այլ բարձրաստի­ճան հոգև­ո­րա­կաննե­րից։ Արսեն Խառատյա­նը արձա­նագրեց, որ նույնիսկ թեմե­րի առաջնորդներ են պահանջում կաթո­ղի­կո­սի հեռա­ցում՝ նրան մեղադրե­լով Արշակ սրբա­զա­նի գործով տեսանյութը կոծկե­լու մեջ։ Խառատյա­նի խոսքով՝ եթե քննչա­կան կոմի­տեն հաստա­տում է տեսանյութի իսկությունը, պետք է հասկա­նալ՝ ինչպես է այն հայտնվել և արդյոք անվտանգության մարմիննե­րը ներգրավված են եղել գործընթացում։Խառատյանը շեշտեց, որ այս ամե­նը կրո­նա­կան կամ իրա­վա­կան գործընթաց չէ, այլ բացա­ռա­պես քաղա­քա­կան, որտեղ իրա­վա­կան բաղադրի­չը երկրորդա­կան է։ Նա սա բնութագրեց որպես «խորտակվող նավից փախչողնե­րի» վարքա­գիծ, երբ նույն հոգև­ո­րա­կաննե­րը, որոնք տարի­ներ շարունակ աջակցել էին գործող կաթո­ղի­կո­սին, այժմ փոխում են դիրքո­րո­շումը՝ հասկա­նա­լով, որ «քաղա­քա­կան քամին փոխվում է»։ Պետություն-եկե­ղե­ցի առճա­կա­տումը խորա­նում է, և գործընթա­ցը հստակ է՝ այն չի բխում գործող կաթո­ղի­կո­սի շահե­րից։ Նա ասաց, որ որքան էլ դժվար լինի կանխա­տե­սել, ակնհայտ է, որ կատարվում է կաթո­ղի­կո­սի հեռացման ուղղությամբ գործո­ղություննե­րի շարք։

Խառատյա­նը դիտարկեց, որ եթե տեղի ունե­նա կաթո­ղի­կո­սի փոփո­խություն, դժվար է ասել, թե ինչպես կփոխվի եկե­ղե­ցու քաղա­քա­կան դերը։ Նա հիշեցրեց, որ վերջին տարի­նե­րին որոշ հոգև­ո­րա­կաններ հանդես էին գալիս ընդդի­մա­դիր դիրքե­րից, իսկ Բագրատ Գալստանյա­նի շարժումը բացա­հայտ քաղա­քա­կան էր։ Արսեն Խառատյա­նը հավաստիացրեց, որ չի կարող կանխա­տե­սել, թե ում կընտրեն և ինչպի­սին կլի­նի նոր կաթո­ղի­կո­սի դիրքա­վո­րումը՝ խաղա­ղության օրա­կարգի, Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րի և ներքին քաղա­քա­կա­նության հարցե­րում։ Նրա խոսքով՝ շատ բան կախված է նրա­նից, թե ով է ընտրվե­լու, ինչ լծակներ ունի իշխա­նությունը, և ինչ կոմպրո­մատներ կարող են շրջա­նառվել։ Իշխա­նությունը, ըստ իր դիտարկման, սովո­րա­բար գործում է կոմպրո­մատնե­րով, և հնա­րա­վոր է, որ շատ հոգև­ո­րա­կաններ այս պահին խոսում են հենց այդ ճնշումնե­րի տակ։ Խառատյա­նը զգուշացրեց, որ եկե­ղե­ցու «ՔՊ-ացումը» կարող է իրա­կան դարձնել այնպի­սի ռիսկեր, որոնք չեն բխում եկե­ղե­ցու կամ պետության շահե­րից։ Նա հիշեցրեց, որ նախկի­նում եղել են դեպքեր, երբ հոգև­ո­րա­կաննե­րը բացա­հայտ կուսակցա­կան էին՝ օրի­նակ Նավա­սարդ Կճո­յա­նը, որը ՀՀԿ անդամ էր։

Խառատյա­նը ասաց, որ եկե­ղե­ցու բարե­նո­րոգման մասին խոսակցություններն ուժե­ղա­նա­լու են, սակայն դժվար է կանխա­տե­սել, թե ինչ խորություն կունե­նան դրանք։ Նա կարծում է, որ դեռ վաղ է ենթադրել որևէ վերջնա­կան սցե­նար, քանի որ հակա­մարտությունը շարունա­կում է իր ակտիվ փուլը։ Եկե­ղե­ցու բարո­յա­կան իմի­ջի հարցը դարձել է առաջնա­յին, և եթե պետք է տեղի ունե­նան փոփո­խություններ, դրանք պետք է հիմնվեն բովանդա­կա­յին քննարկումնե­րի վրա, ոչ թե անհա­տա­կան վրի­ժա­ռություննե­րի կամ իշխա­նա­կան հաշվարկնե­րի։ Նա կասկած է հայտնում, որ հնա­րա­վոր կլի­նի գտնել այնպի­սի կաթո­ղի­կոս, որն ընդունե­լի կլի­նի բոլոր կողմե­րի համար և որը չի դառնա նոր մեղադրանքնե­րի թիրախ։ Այս ամե­նի արդյունքում ճիշտ կլի­նի մտա­ծել ոչ միայն անհատնե­րի, այլ ամբողջ համա­կարգի, եկե­ղե­ցա­կան վերնա­խա­վի, ներքին կոնյունկտուրա­յի և արտա­քին ազդե­ցություննե­րի մասին։ Նա նկա­տեց, որ եկե­ղե­ցին 1700-ամյա կառույց է, փակ համա­կարգ, և այնտեղ ցանկա­ցած փոփո­խություն ուղեկցվում է լուրջ ներքին դիմադրությամբ։

Խառատյա­նը նշեց, որ այս ճգնա­ժա­մը անպայման անդրա­դառնա­լու է ընտրություննե­րին, քանի որ իշխա­նությունը փորձում է դաշտը «մաքրել» ընդդի­մա­դիր հարթակնե­րից և իր քայլե­րը ներկա­յացնել Արևմուտքին որպես հակա­ռուսա­կան պայքար։ Նա հավե­լեց, որ Փաշինյա­նի քայլե­րը Վրաստա­նում ընդունվում են որպես օրի­նակ, թե ինչպես կարե­լի է սանձել եկե­ղե­ցու քաղա­քա­կան ազդե­ցությունը։ Խառատյա­նը կրկին հիշեցրեց իր մտա­հո­գությունը, որ այս ընթացքն ավարտվի Ռուսաստա­նի կողմից խրա­խուսվող նոր՝ ռուսա­կան պատրիարքա­րա­նի ստեղծմամբ, որը կունե­նա ամե­նա­մեծ հավա­տացյալնե­րի բազան Հայաստա­նից հետո։ Նա ասաց, որ եթե դա տեղի ունե­նա, դա կլի­նի Հայաստա­նի և ամբողջ Հայ Առա­քե­լա­կան Եկե­ղե­ցու համար վատա­գույն սցե­նարնե­րից մեկը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ