16.3 C
Yerevan

Եռաբլուրը՝ Երկնա­յին Բանա­կա­վայր


Հանուն հայրե­նի­քի պաշտպա­նության զոհվածնե­րի հիշա­տա­կի եւ խոնարհման օրն է այսօր։ Հայաստա­նի Հանրա­պե­տության Ազգա­յին ժողո­վի կողմից այն սահմանվել է մեր երկրի բանա­կի տոնի նախօրյա­կին եւ քաղա­քա­ցի­ներն արդեն սկսել են հունվա­րի 27–ն անվա­նել երկնա­յին բանա­կի օր։

Նիկոլ Փաշինյան

Սիրե­լի՛ ժողո­վուրդ, Հայաստա­նի Հանրա­պե­տության սիրե­լի՛ քաղա­քա­ցի­ներ,

Հանուն հայրե­նի­քի պաշտպա­նության զոհվածնե­րի հիշա­տա­կի եւ խոնարհման օրն է այսօր։ Հայաստա­նի Հանրա­պե­տության Ազգա­յին ժողո­վի կողմից այն սահմանվել է մեր երկրի բանա­կի տոնի նախօրյա­կին եւ քաղա­քա­ցի­ներն արդեն սկսել են հունվա­րի 27–ն անվա­նել երկնա­յին բանա­կի օր։

Ժողովրդա­կան այս ձեւա­կերպման մեջ մեծ սեր կա, մեր իրա­կա­նության մեջ մեծ սեր կա հանուն հայրե­նի­քի իրենց կյանքը տված նահա­տակնե­րի նկատմամբ եւ մեծ պատասխա­նատվություն։ Յուրա­քանչյուր ընկած զինվոր մեզնից յուրա­քանչյուրի ընտա­նի­քի անդամ է դառնում, եւ սա այն ակնհայտ գիտակցության բերումով, որ նա զոհվել է հանուն մեզ, հանուն մեզնից յուրա­քանչյուրի։

Հանուն հայրե­նի­քի զոհվածնե­րի հիշա­տա­կը եւ նրանց առաջ խոնարհվե­լը մեր պարտքն է, սա է պատճա­ռը, որ հիշա­տա­կի պետա­կան օր է սահմանվել։ Բայց այս օրից այնկողմ մեր պատասխա­նատվությունը չի նվա­զում, այլ ընդհա­կա­ռա­կը՝ ավե­լա­նում է պատասխա­նատվությունն այն բանի համար, որ մեր նահա­տակնե­րի զոհո­ղություններն իզուր չլի­նեն։

Մեզ պատա­հած աղետնե­րից հետո ամեն օր, ամեն Աստծո օր Կառա­վա­րությունն ու խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնությունը ջանք են դրել՝ գտնե­լու մի շատ կարեւոր հարցի պատասխան․ իսկ ի՞նչ պետք է անել, ինչպե՞ս անել, որ մեր նահա­տակնե­րի զոհո­ղություններն ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող։

Այս հարցին տրվել է հստակ եւ աներկբա պատասխան․ մեր նահա­տակներն ընկել են, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը բարձրա­նա։ Եվ, հետեւա­բար պետությունը՝ զարգա­ցած, ուժեղ, անվտանգ, բարե­կե­ցիկ ու երջա­նիկ Հայաստա­նի Հանրա­պե­տությունն է մեր նահա­տակնե­րի հիշա­տակն ամե­նա­ծանրակշիռ կերպով հավերժացնող եւ նրանց հետնորդնե­րին ապրեցնող ամե­նա­տե­սա­նե­լի հուշարձա­նը։

Եվ մենք այսօր կենտրո­նա­ցած ենք հենց այս խնդրի վրա․ Հայաստա­նի Հանրա­պե­տության հարա­տեւությունը, մեր պետա­կա­նության ու նրա ինստի­տուտնե­րի ուժե­ղա­ցումը, պետությունը քաղա­քա­ցի­նե­րի անվտանգության ու բարե­կե­ցության աշխա­տող գործիք դարձնե­լը, մեր երկրի անկա­խությունը, ինքնիշխա­նությունը, տարածքա­յին ամբողջա­կա­նությունն ու սահմաննե­րի անձեռնմխե­լիությունն ամրացնե­լը, երկրա­յին բանա­կի շարունա­կա­կան զարգա­ցումն է այն անե­լի­քը, որը մեզ հնա­րա­վո­րություն կտա նայել դեպի երկինք՝ մեր երկնա­յին բանա­կին եւ ժպիտ ստա­նալ ի պատասխան։

Սիրե­լի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհո­ղությունը նոր գիտակցություն է ստեղծել, Ձեր զոհո­ղությունը բացել է մեր աչքե­րը, պարզեցրել մեր միտքը, ամրացրել մեր կամքը՝ ուժե­ղացնե­լու մեր պետությունը, կերտե­լու պետա­կա­նա­կենտրոն մի ճանա­պարհ, որը բարե­կե­ցության, անվտանգության, երջանկության, խաղա­ղության ճանա­պարհ է Հայաստա­նի Հանրա­պե­տության ու նրա քաղա­քա­ցի­նե­րի համար։

Արցունքնե­րի միջով մենք ժպտում ենք Ձեզ եւ խոնարհվում Ձեր հարա­զատնե­րի առաջ։ Եվ ծնկի ենք գալիս Ձեր առաջ։

Եվ կեցցե՛ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/p/17hwsxLx8f/?mibextid=wwXIfr

Առնչվող Հոդվածներ