16.3 C
Yerevan

ԱՄՆ-ին Դեմ, Ռուսաստա­նին՝ Կողմ

Հայկա­կան շահը չի կարող համընկնել այն մոդե­լի հետ, որտեղ Ռուսաստա­նը վերահսկող դեր ունի Հայաստա­նի տարածքում։

Գեորգի Թումասյան

Լրագրող Նարեկ Կիրա­կոսյա­նը զրուցել է միջազգայնա­գետ Գեորգի Թումասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում Թումասյա­նը քննա­դա­տում է նախկին նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի մոտե­ցումնե­րը Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության վերա­բերյալ։ Միջազգայնա­գե­տը պնդում է, որ Քոչարյա­նը սպա­սարկում է Ռուսաստա­նի շահե­րը, քանի որ իր հարստությունը կուտա­կել է հենց ռուսա­կան պետա­կան համա­կարգին առնչվող կառույցնե­րում։ Քննարկվում է ԱՄՆ‑ի հետ համա­գործակցության կարև­ո­րությունը և «Խաղա­ղության խաչմե­րուկ» (TRIPP) ծրա­գի­րը, որը, ի հեճուկս ընդդի­մության պնդումնե­րի, չի սպառնում Իրա­նի հետ հարա­բե­րություննե­րին։

Միջազգայնա­գետ Գեորգի Թումասյա­նը ասաց, որ «TRIPP» ծրա­գի­րը իր ներկա­յիս կարգա­վի­ճա­կով որևէ վտանգ չի ստեղծում Իրա­նի համար, քանի որ ծրագրի ամբողջ ընթացքում Հայաստա­նի Հանրա­պե­տության ինքնիշխա­նությունն ամբողջությամբ պահպանված է։ Նա նշեց, որ դա հստակ ամրագրված է հունվա­րի 14-ին ստո­րագրված փաստաթղթում՝ Արա­րատ Միրզո­յա­նի և Մարկո Ռուբիո­յի միջև, որտեղ բազմիցս ընդգծվում է Հայաստա­նի լիա­կա­տար վերահսկո­ղությունը տարածքնե­րի, անվտանգության կառույցնե­րի և գործընթացնե­րի նկատմամբ։

Թումասյա­նը դիտարկում է, որ ծրագրում որևէ«միջանցք» գոյություն չունի, քանի որ միջանցք կարե­լի է համա­րել միայն այն կարգա­վի­ճա­կը, երբ տարածքը դուրս է ազգա­յին վերահսկո­ղությունից։ Նրա խոսքով՝ տվյալ դեպքում չկա ո՛չ Միացյալ Նահանգնե­րի էքստրա­տե­րի­տո­րիալ վերահսկո­ղություն, ո՛չ էլ Ռուսաստա­նի համար նախա­տեսված հատուկ կարգա­վի­ճակ, ինչպես դա նախա­տեսված էր նոյեմբե­րի 9‑ի փաստաթղթի 9‑րդ կետում։

Միջազգայնա­գե­տը նշեց, որ Միացյալ Նահանգնե­րը չեն փոխա­րի­նե­լու Հայաստա­նի անվտանգության ծառա­յություննե­րին, և ծրագրով որևէ օտար ուժի ֆիզի­կա­կան ներկա­յություն չի նախա­տեսվում։ Նրա խոսքով՝ փաստա­թուղթը հստակ արձա­նագրում է, որ անվտանգությունն ապա­հո­վե­լու են բացա­ռա­պես Հայաստա­նի Հանրա­պե­տության համա­պա­տասխան մարմիննե­րը։

Գեորգի Թումասյա­նը կարծում է, որ Իրա­նի համար վտանգ կարող էր լինել միայն այն դեպքում, եթե Թուրքիան և Ադրբե­ջա­նը կապ ստա­նա­յին Հայաստա­նի տարածքով՝ առանց հայկա­կան վերահսկո­ղության։ Սակայն նա հիշեցնում է, որ Թուրքիան և Ադրբե­ջա­նը արդեն տասնամյակներ շարունակ առևտուր են անում թե՛ Վրաստա­նի, թե՛ Իրա­նի տարածքով, ինչը երբեք Իրա­նի համար սպառնա­լիք չի համարվել։

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյա­նը «TRIPP» ծրա­գի­րը դիտարկում է բացա­ռա­պես աշխարհա­քա­ղա­քա­կան և առճա­կատման տրա­մա­բա­նության մեջ՝ անտե­սե­լով տնտե­սա­կան և ինստի­տուցիո­նալ բաղադրիչնե­րը։ Թումասյա­նը ընդգծեց, որ նույն մոտե­ցումը նախկի­նում կիրա­ռել է նաև Նարեկ Կարա­պետյա­նը՝ առա­ջարկե­լով ծրագրում ներգրա­վել Ռուսաստա­նին և Չինաստա­նին, ինչը, նրա գնա­հատմամբ, ծրագրի իրա­կա­նա­ցումը դարձնում է անհնար։

Թումասյա­նը ասաց, որ Հայաստա­նի կողմից Ռուսաստա­նի դերա­կա­տա­րումից հրա­ժարվե­լու պատճառնե­րը բազմիցս քննարկվել են հանրա­յին դաշտում, և դրանք ակնհայտ են՝ Ջերմուկի, Խծա­բերդի, Լաչի­նի միջանցքի և Ստե­փա­նա­կերտի իրա­դարձություննե­րի օրի­նակնե­րով։ Նրա համոզմամբ՝ հայկա­կան շահը չի կարող համընկնել այն մոդե­լի հետ, որտեղ Ռուսաստա­նը վերահսկող դեր ունի Հայաստա­նի տարածքում։

Նա հայտա­րա­րեց, որ Ռոբերտ Քոչարյա­նը փաստա­ցի սպա­սարկում է օտար պետության շահեր՝ նշե­լով, որ վերջինս ինքն է հրա­պա­րա­կայնո­րեն ընդունել, որ հարստա­ցել է Ռուսաստա­նում՝ ԱՖԿ համա­կարգում աշխա­տե­լու ընթացքում։ Թումասյա­նը կարծում է, որ այդ կապի­տալն այսօր օգտա­գործվում է Ռուսաստա­նի շահե­րը առաջ մղե­լու համար, ոչ թե հայկա­կան պետության ամրապնդման։

Միջազգայնա­գե­տը ընդգծեց, որ Իրա­նի հետ Հայաստա­նի հարա­բե­րություննե­րը բավա­կա­նա­չափ զարգա­ցած են, որպեսզի Երև­ա­նը ինքնուրույն խոսի Թեհրա­նի հետ՝ առանց Մոսկվա­յի, Պեկի­նի կամ Վաշինգտո­նի միջնոր դության։ Նրա խոսքով՝ Իրա­նի իշխա­նություննե­րը Հայաստա­նին ավե­լի շատ են վստա­հում, քան Ռուսաստա­նին կամ Չինաստանին։Ռուսաստանը բազմիցս դավա­ճա­նել է Իրա­նին՝ ներառյալ վճարված զենքի մատա­կա­րարման հարցե­րում, ինչի պատճա­ռով Թեհրա­նը լիա­կա­տար վստա­հություն չունի Մոսկվա­յի նկատմամբ։ Նա հավե­լեց, որ Հայաստա­նի ինքնիշխա­նությունը այսօր այն աստի­ճա­նի է հասել, որ երկի­րը կարող է ինքնուրույն վարել արտա­քին քաղա­քա­կա­նություն։

Անդրա­դառնա­լով հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րին՝ Գեորգի Թումասյա­նը ասաց, որ Հայաստա­նի ինքնիշխա­նա­ցումը անխուսա­փե­լիո­րեն բերում է Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րի լարման։ Նրա գնա­հատմամբ՝ ընտրությունը պարզ է՝ կամ լինել ինքնիշխան պետություն և ունե­նալ բարդ հարա­բե­րություններ, կամ լինել ֆորպոստ և պահպա­նել «լավ հարա­բե­րություններ»։ Այն տարի­նե­րին, երբ Հայաստա­նը ինքնիշխան չէր, երկի­րը դատարկվում էր, իսկ հասա­րա­կության մեջ նույնիսկ կատակներ էին անում, որ Հայաստա­նը շուտով կմնա միայն ռազմա­կա­յա­նի սպա­սարկող անձնակազմով։Ռուսական մեդիա­յում հնչող հայտա­րա­րություննե­րը, ըստ որոնց հայե­րը «իրենց տեղը պետք է ճանա­չեն», բացա­հայտ անհարգա­լից են և ցույց են տալիս, որ խնդի­րը համա­կարգա­յին է։ Նա հիշեցրեց նաև Ալեքսանդր Դուգի­նի հայտա­րա­րություննե­րը՝ Հայաստա­նի, Վրաստա­նի և այլ հետխորհրդա­յին պետություննե­րի ինքնիշխա­նության անընդունե­լի լինե­լու մասին՝ դրանք գնա­հա­տե­լով որպես ուղղա­կի մարտահրա­վեր հայկա­կան պետա­կա­նությա­նը։

Նա կարև­ո­րեց, որ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի անկա­խություննե­րը փոխկա­պակցված են, և տարա­ծաշրջա­նա­յին ապաշրջա­փա­կումը Հայաստա­նի համար բացում է տնտե­սա­կան և քաղա­քա­կան նոր հնա­րա­վո­րություններ։ Նրա խոսքով՝ «TRIPP» ծրա­գի­րը կարող է ապա­հո­վել տարե­կան մինչև 15–25 միլիոն տոննա բեռնա­փո­խադրում, գազա­տարնե­րի և էլեկտրաէ­ներգիա­յի փոխա­նակման հնա­րա­վո­րություններ, ինչպես նաև ինտերնե­տա­յին և նավթա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի զարգա­ցում։

Թումասյա­նը ընդգծեց, որ այս ամե­նը ոչ թե կախվա­ծություն է ստեղծում Ադրբե­ջա­նից, այլ հակա­ռա­կը՝ նվա­զեցնում է Հայաստա­նի կախվա­ծությունը Ռուսաստա­նից՝ ստեղծե­լով բալանս։

Նրա գնա­հատմամբ՝ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը այսօր, անկա­խությունից ի վեր, գտնվում է իր ամե­նա­բա­րենպաստ վիճա­կում՝ տնտե­սա­կան աճի, ներդրումնե­րի, անվտանգա­յին կարո­ղություննե­րի և միջազգա­յին դիրքի տեսանկյունից։

Անդրա­դառնա­լով Իրա­նի շուրջ հնա­րա­վոր ռազմա­կան զարգա­ցումնե­րին՝ Գեորգի Թումասյա­նը նշեց, որ ԱՄՆ‑ի հիմնա­կան նպա­տա­կը Իրա­նում ժողովրդա­վա­րություն հաստա­տե­լը չէ, այլ միջուկա­յին զենքի ստեղծումը կանխե­լը։ Նա կարծում է, որ եթե Վաշինգտո­նը չստա­նա հստակ և գործնա­կան երաշխիքներ, ռազմա­կան հարվածնե­րի հավա­նա­կա­նությունը բարձր է։ Նման սցե­նա­րի դեպքում Հայաստա­նը կարող է բախվել փախստա­կաննե­րի մեծ հոսքի խնդրին և ընդգծեց, որ պետությունը պարտա­վոր է ընդունել բացա­ռա­պես Իրա­նի հայ փախստա­կաննե­րին՝ ազգա­յին անվտանգության նկա­տա­ռումնե­րից ելնե­լով։

Վերջում միջազգայնա­գե­տը ասաց, որ Վենե­սուե­լա­կան սցե­նա­րի կրկնությունը Իրա­նում քիչ հավա­նա­կան է, սակայն վտանգը կայա­նում է հնա­րա­վոր անկա­յունության և Իրա­նի պետա­կա­նության փլուզման մեջ, ինչը Հայաստա­նի համար չափա­զանց վտանգա­վոր զարգա­ցում կլի­նի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ