15.8 C
Yerevan

Նոր Ու  Իրա­կան Ընդդի­մություն Է Պետք


Հայաստա­նի անվտանգությունը սպառնա­լի­քի տակ է եղել այն ժամա­նա­կա­հատվա­ծում, երբ երկի­րը ամբողջությամբ ինտեգրված էր ՀԱՊԿ-ին։ Հայաստա­նը տեսել է պատե­րազմ, սուվե­րեն տարածքի ներխուժում և այդ կառույցի անգործունա­կությունը։

Էմիլ Օրդուխանյան

1inTV‑ն զրուցել է ՀՀ ԳԱԱ Փիլի­սո­փա­յության, սոցիո­լո­գիա­յի և իրա­վունքի ինստի­տուտի տնօ­րեն Էմիլ Օրդուխանյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքին ու արտա­քին քաղա­քա­կան գործընթացնե­րին առնչվող մի շարք երև­ույթներ, ինչպես նաև անդրա­դարձ է կատարվել ՀՀ երկրորդ նախա­գահ Ռ․ Քոչարյա­նի ասուլի­սին, որտեղ վերջինս TRIPP‑ը համա­րել է Հայաստա­նի համար անվտանգա­յին մեծ սպառնա­լիք։

Էմիլ Օրդուխանյա­նը նշեց, որ ներկա­յիս ընդդի­մա­դիր դաշտում իրա­կան այլընտրանքա­յին օրա­կարգ չկա։ Նրա գնա­հատմամբ՝ առկա են միայն իրո­ղություննե­րի ընկա­լումներ և դրանց քննա­դա­տություն, սակայն բացա­կա­յում է համա­կարգված, ինքնուրույն առա­ջարկը։

Օրդուխանյա­նը կարծում է, որ այդ քաղա­քա­կան թևի օրա­կարգը վաղուց հայտնի է և անփո­փոխ․ դա Հայաստա­նի միա­վեկտոր արտա­քին քաղա­քա­կա­նությունն է, շարունա­կա­կան շրջա­փա­կումը և արտա­քին սուբյեկտից կախվա­ծության պահպա­նումը։ Նրա դիտարկմամբ՝ սեփա­կան օրա­կարգի բացա­կա­յությունը պայմա­նա­վորված է նրա­նով, որ օրա­կարգը թելադրվում է դրսից, իսկ տվյալ քաղա­քա­կան ուժե­րը պարզա­պես հանդես են գալիս որպես այդ օրա­կարգի իրա­կա­նացնողներ։

Քաղա­քա­գե­տը նշեց, որ այսօր տեսնում ենք ոչ թե փաստարկված քննա­դա­տություն, այլ ընդա­մե­նը ընդդի­մա­խո­սություն այն նախագծե­րին, որոնք վերա­բե­րում են Հայաստա­նի ապաշրջա­փակմա­նը, հարև­աննե­րի հետ հարա­բե­րություննե­րի կարգա­վորմա­նը և տարա­ծաշրջա­նից դուրս նոր ռազմա­վա­րա­կան գործընկերնե­րի որոնմա­նը։ Նրա խոսքով՝ տվյալ ուժե­րի իրա­կան օրա­կարգը հենց այս գործընթացնե­րին ամբողջությամբ ընդդի­մա­նալն է։

Էմիլ Օրդուխանյա­նը ուշադրություն հրա­վի­րեց այն հանգա­մանքի վրա, որ երբ որոշ քաղա­քա­կան դերա­կա­տարներ հայտա­րա­րում են, թե տվյալ ծրա­գի­րը կամ նախա­ձեռնությունը անվտանգա­յին սպառնա­լիք է Հայաստա­նի համար, նրանք միա­ժա­մա­նակ չեն ներկա­յացնում այլընտրանքա­յին անվտանգա­յին մեխա­նիզմ։ Նրա կարծի­քով՝ սա պայմա­նա­վորված է հիմնա­վոր փաստարկնե­րի բացա­կա­յությամբ։

Քաղա­քա­գե­տը հիշեցրեց, որ Հայաստա­նի անվտանգությունը սպառնա­լի­քի տակ է եղել այն ժամա­նա­կա­հատվա­ծում, երբ երկի­րը ամբողջությամբ ինտեգրված էր ՀԱՊԿ-ին։ Նա նշեց, որ Հայաստա­նը տեսել է պատե­րազմ, սուվե­րեն տարածքի ներխուժում և այդ կառույցի անգործունա­կությունը։ Ըստ նրա՝ այդ համա­կարգում Հայաստա­նի անվտանգությունը դիտարկվում էր ոչ թե որպես առանձին արժեք, այլ հավա­քա­կան անվտանգության բաղադրիչ, ինչը փաստա­ցի չաշխա­տեց։

Օրդուխանյա­նը կարծում է, որ արտա­քին քաղա­քա­կա­նության դիվերսիֆի­կացման արդյունքում այսօր նկատվում է անվտանգության սպառնա­լիքնե­րի որո­շա­կի նվա­զում։ Նրա գնա­հատմամբ՝ հենց TRIPP գաղա­փարն էր, որ հնա­րա­վո­րություն տվեց Հայաստա­նին և Ադրբե­ջա­նին ԱՄՆ‑ի մասնակցությամբ մոտե­նալ խաղա­ղության պայմա­նագրի նախաստո­րագրմա­նը։

Քաղա­քա­գե­տը անհիմն համա­րեց այն պնդումնե­րը, թե այս նախա­գի­ծը ԱՄՆ‑ի կողմից ուղղված է Իրա­նի դեմ։ Նրա խոսքով՝ Սյունի­քով երկա­թուղի բացե­լով՝ Իրա­նի վերահսկո­ղություն իրա­կա­նացնելն անի­րա­տե­սա­կան է։ Նա կարծում է, որ նման հայտա­րա­րություննե­րի նպա­տա­կը հայ-իրա­նա­կան հարա­բե­րություննե­րը վատթա­րացնելն է, ինչը Հայաստա­նի անվտանգության դեմ ուղղված քայլ է։

Օրդուխանյա­նը դիտարկում է, որ Հայաստա­նի կայունության աճը և Ռուսաստա­նի կախվա­ծության նվա­զե­ցումը որոշ շրջա­նակնե­րի համար անընդունե­լի է, և հենց այդ պատճա­ռով փորձ է արվում ստեղծել նոր կոնֆլիկտա­յին գոտի­ներ։ Նրա խոսքով՝ նպա­տա­կը Հայաստա­նը նախկին կախվա­ծություննե­րի դաշտ վերա­դարձնելն է։

Նա ընդգծեց, որ իշխա­նություն դառնա­լը տվյալ քաղա­քա­կան ուժե­րի համար ոչ թե վերջնա­կան նպա­տակ է, այլ միջոց՝ Հայաստա­նը նախկին վիճա­կին վերա­դարձնե­լու համար։ Ըստ նրա՝ ընտրություննե­րը ցույց կտան՝ որքա­նով է ընտրո­ղըհ ասկա­նում այդ ծպտյալ օրա­կարգե­րը։

Քաղա­քա­գե­տը անդրա­դարձավ նաև երկա­թուղու ապա­մոնտաժման պատմությա­նը՝ նշե­լով, որ դա կարող էր նպա­տակ ունե­նալ Հայաստա­նը երկա­րա­ժամկետ շրջա­փակման մեջ պահել։ Նրա գնա­հատմամբ՝ այդ ենթա­կա­ռուցվածքնե­րի փոխանցումը կոնցե­սիոն կառա­վարման լուրջազդե­ցության լծակ է ստեղծել արտա­քին սուբյեկտնե­րի համար։

Էմիլ Օրդուխանյա­նը շեշտեց, որ TRIPP‑ի շրջա­նա­կում Հայաստա­նը պետք է ունե­նա լիարժեք վերահսկո­ղություն բոլոր կոմունի­կա­ցիոն հանգույցնե­րի նկատմամբ։ Նրա կարծի­քով՝ ծրագրի«թանկ» լինե­լը հարա­բե­րա­կան հասկա­ցություն է և ավե­լի շատ վերա­բե­րում է այն սուբյեկտնե­րին, որոնք կարող են կորցնել իրենց ազդե­ցությունը։ Որոշ քաղա­քա­կան ուժեր հրա­պա­րա­կա­յին չեն մերժում TRIPP ‑ը, բայց իշխա­նության գալու դեպքում կարող են փաստա­ցի խափա­նել գործընթա­ցը՝ վրա­ցա­կան սցե­նա­րի օրի­նա­կով։ Նրա խոսքով՝ դա կարող է հանգեցնել արևմտյան գործընկերնե­րի կողմից Հայաստա­նի հետ համա­գործակցության սառեցման։

Օրդուխանյա­նը կարև­ո­րեց նաև երրորդ՝ իրա­կան ժողովրդա­վար ուժե­րի կենսունա­կության բարձրա­ցումը՝ նշե­լով, որ ֆինանսա­կան ռեսուրսնե­րի խիստ անհա­վա­սա­րությունը լուրջ խնդիր է ընտրա­կան գործընթա­ցում։ Նա նպա­տա­կա­հարմար համա­րեց Մոլդո­վա­յի փորձի ուսումնա­սի­րությունը՝ արտա­քին ֆինանսա­վորման ազդե­ցությունը սահմա­նա­փա­կե­լու տեսանկյունից։ Քաղա­քա­գե­տը զգուշացրեց, որ Ռուսաստա­նը, չունե­նա­լով կոշտ ուժ կիրա­ռե­լու հնա­րա­վո­րություն, փորձում է ժողովրդա­վա­րա­կան մեթոդնե­րով ազդե­ցություն գործադրել Հայաստա­նի ներքին քաղա­քա­կա­նության վրա։ Նրա կարծի­քով՝ սա լուրջվտանգ է պետա­կա­նության համար։

Էմիլ Օրդուխանյա­նը նաև առա­ջարկեց ընտրա­կան օրենսգրքի փոփո­խություն, ըստ որի՝ կոա­լի­ցիա կարող է կազմել միայն հարա­բե­րա­կան մեծա­մասնություն ստա­ցած ուժի հետ։ Նրա գնա­հատմամբ՝ սա կարող է կանխել ընտրություննե­րի արդյունքնե­րի մանի­պուլյա­ցիան։

Անդրա­դառնա­լով «ուժեղ առաջնորդի» գաղա­փա­րին՝ Օրդուխանյա­նը նշեց, որ արտա­քին երկրում կուտակված մեծ կապի­տա­լը տվյալ անձի ուժը չէ, այլ թուլությունը։ Նրա խոսքով՝ խորհրդա­րա­նա­կան համա­կարգում ուժեղ պետք է լինի ոչ թե անձը, այլ պետա­կան ինստի­տուտնե­րը։

Քաղա­քա­գե­տը եզրա­փա­կեց, որ կայա­ցած պետության դեպքում անձե­րի փոփո­խությունը չի հանգեցնում համա­կարգա­յին ցնցումնե­րի, մինչդեռ արտա­քին կախվա­ծությամբ պայմա­նա­վորված «ուժեղ առաջնորդը» մշտա­պես ենթա­կա է այլ պետության կամքին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ