15.8 C
Yerevan

Քոչարյա­նի Հերթա­կան «Դանո­սը» Հայաստա­նի Դեմ

Երբ նա «վտանգա­վոր» է որա­կում «TRIPP» նախա­գի­ծը, առանց հանրությա­նը հստակ բացատրե­լու, թե ինչո՞ւ և ո՞ւմ համար է այն վտանգա­վոր, ակնհայտ է դառնում, որ վտանգը ոչ թե Հայաստա­նին է սպառնում, այլ այն համա­կարգին, որի գոյությունը հնա­րա­վոր է միայն մեկ կենտրո­նից թելադրվող քաղա­քա­կա­նությամբ։ Այդ համա­կարգի համար՝ Հայաստա­նի բազմա­վեկտոր, ինքնուրույն արտա­քին քաղա­քա­կա­նությունը միշտ «վտանգա­վոր» է եղել։

Մկրտիչ Իսրա­յելյան

Ռոբերտ Քոչարյա­նի հերթա­կան ասուլի­սը հերթա­կան անգամ ապա­ցուցեց, որ նրա քաղա­քա­կան օրա­կարգը վաղուց դադա­րել է կապ ունե­նալ Հայաստա­նի պետա­կան շահի հետ։ Հանրությա­նը ներկա­յացվա­ծը ոչ թե Հայաստա­նի ապա­գա­յի մասին մտա­ծող գործչի խոսք էր, այլ Ռուսաստա­նի շահե­րը սպա­սարկող հերթա­կան քարո­զի­չի գանգա­տը՝ ուղղված սեփա­կան պետության դեմ։

Քոչարյա­նը կրկին փորձեց ներկա­յացնել Հայաստա­նը որպես մեղա­վոր կողմ՝ Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րում առա­ջա­ցած խնդիրնե­րի համար։ Այս մոտե­ցումը ոչ միայն վտանգա­վոր է, այլև նվաստա­ցուցիչ։ Այն ենթադրում է, որ Հայաստա­նը չունի ինքնուրույն քաղա­քա­կան կամք և պարտա­վոր է մշտա­պես հաշվե­տու լինել Մոսկվա­յին՝ անկախ սեփա­կան անվտանգությունից, արժա­նա­պատվությունից ու ազգա­յին շահե­րից։ 

Երբ նախկին նախա­գա­հը փաստա­ցի արդա­րացնում է արտա­քին ճնշումնե­րը և մեղադրում է սեփա­կան իշխա­նություննե­րին «չհնա­զանդվե­լու» համար, դա արդեն քաղա­քա­կան դիրքո­րո­շում չէ, այլ գաղա­փա­րա­կան ստրկություն։

Քոչարյա­նի խոսքում ամեն ինչ ծանոթ էր։ Նույն հին թեզե­րը, նույն վախե­րի վրա խաղա­լը, նույն սպառնա­լիքնե­րի լեզուն։ 

Երբ նա «վտանգա­վոր» է որա­կում «TRIPP» նախա­գի­ծը, առանց հանրությա­նը հստակ բացատրե­լու, թե ինչո՞ւ և ո՞ւմ համար է այն վտանգա­վոր, ակնհայտ է դառնում, որ վտանգը ոչ թե Հայաստա­նին է սպառնում, այլ այն համա­կարգին, որի գոյությունը հնա­րա­վոր է միայն մեկ կենտրո­նից թելադրվող քաղա­քա­կա­նությամբ։ Այդ համա­կարգի համար՝ Հայաստա­նի բազմա­վեկտոր, ինքնուրույն արտա­քին քաղա­քա­կա­նությունը միշտ «վտանգա­վոր» է եղել։

Ասուլի­սի ընթացքում Քոչարյա­նը գրե­թե ամբողջությամբ շրջանցեց Հայաստա­նի իրա­կան խնդիրներն ու հարցե­րը, որոնց պատասխա­նատվության մի մեծ մասը հենց ինքն է կրում։ Փոխա­րե­նը նա զբաղված էր իշխա­նություննե­րին մեղադրե­լով, հասա­րա­կությա­նը վախեցնե­լով և Ռուսաստա­նին արդա­րացնող նարա­տիվներ տարա­ծե­լով։

Ամե­նա­ցա­վա­լին այն է, որ նախկին նախա­գա­հը շարունա­կում է խոսել «պետա­կան մտա­ծո­ղության» անունից, մինչդեռ իր ասուլի­սում պետությունը գրե­թե բացա­կա­յում էր։ Այնտեղ կար միայն մեկ գերա­կա շահ՝ Ռուսաստա­նի շահը, որը ներկա­յացվում էր որպես Հայաստա­նի անվտանգության միակ գրա­վա­կան։

Հայաստանն այսօր ունի բազմա­թիվ խնդիրներ, բայց դրանց լուծումը հաստատ չի անցնում նախկիննե­րի աշխարհա­քա­ղա­քա­կան նոստալգիա­յի և արտա­քին կախվա­ծության վերարտադրության ճանա­պարհով։ Քոչարյա­նի ասուլի­սը ոչ թե առա­ջարկեց լուծումներ, այլ հերթա­կան անգամ հիշեցրեց, թե ինչից է Հայաստա­նը փորձում դուրս գալ։

Մկրտիչ Իսրա­յելյան 

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/145832

Առնչվող Հոդվածներ