15.3 C
Yerevan

Հայ-Ամե­րիկյան Հարա­բե­րություննե­րը Աննա­խա­դեպ Բարձր Մակարդա­կի Են

Իրա­նը պատմա­կա­նո­րեն եղել է Հայաստա­նի բարե­կամ պետություն, և որևէ ժամա­նա­կաշրջա­նում չի դրսև­ո­րել բացա­հայտ թշնա­մա­կան վարքա­գիծ։  Հայաստա­նը պետք է ցուցա­բե­րի առա­վե­լա­գույն զգուշա­վո­րություն և պահպա­նի իր հեռա­վո­րությունը հնա­րա­վոր ռազմա­կան բախումնե­րից՝ չներքաշվե­լով մեծ ուժե­րի հակա­մարտության մեջ։ 

Վիգեն Հովսեփյան

1inTV‑ն զրուցել է  ամե­րի­կա­հայ ազգա­յին հասա­րա­կա­կան գործիչ, քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյա­նի հետ։  Զրույից ընթացքում քննարկվում է ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյդի Վենսի սպասվող այցը Հայաստան, որը դիտարկվում է որպես երկկողմ հարա­բե­րություննե­րի աննա­խա­դեպ խորացման խորհրդա­նիշ։ Զրույցի առանցքում Հայաստա­նի և ԱՄՆ‑ի միջև ռազմա­վա­րա­կան գործակցությունն է, որն ընդգրկում է կենսա­կան ոլորտներ, մասնա­վո­րա­պես՝ մոդուլյար ատո­մա­կա­յաննե­րի կառուցումը և կիսա­հա­ղորդիչնե­րի արտադրության ոլորտում տեխնո­լո­գիա­կան ներգրավվա­ծությունը

Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյմս Դեվիդ Վենսի սպասվող այցը տարա­ծաշրջան վերջին տասնամյակնե­րում ամե­նա­բարձր մակարդա­կի քաղա­քա­կան ազդակնե­րից մեկն է՝ վկա­յե­լով Միացյալ Նահանգնե­րի աճող հետաքրքրության մասին Հարա­վա­յին Կովկա­սի, հատկա­պես Հայաստա­նի նկատմամբ։ Նրա գնա­հատմամբ՝ այցը ոչ միայն խորհրդանշա­կան է, այլ նաև ունի հստակ օրա­կարգա­յին բովանդա­կություն, որի առանցքում կենսա­կան նշա­նա­կության ոլորտներ են։

Քաղա­քա­գի­տության դոկտո­րը դիտարկում է, որ պատա­հա­կան չէ Ադրբե­ջա­նում նկատվող անհանգստությունն ու ներքին քննարկումնե­րի ակտի­վա­ցումը։ Ըստ նրա՝ Վենսի հայաստանյան օրա­կարգը ակնհայտո­րեն ավե­լի հագե­ցած է և ռազմա­վա­րա­կան, քան Բաքվում սպասվող շփումնե­րը։ Հովսեփյա­նը կարծում է, որ հատկա­պես փոքր մոդուլա­յին ատո­մա­կա­յաննե­րի թեման Ադրբե­ջա­նում դիտվում է որպես լուրջ մտա­հո­գության աղբյուր, քանի որ այդ ծրագրե­րը կարող են էակա­նո­րեն բարձրացնել Հայաստա­նի էներգե­տիկ և ռազմա­վա­րա­կան կարողությունները։Թեև ատո­մա­յին նախագծե­րի ֆինանսա­վորման և տեխնի­կա­կան մանրա­մասնե­րը դեռ ամբողջությամբ հստակ չեն, ակնհայտ է՝ դրանց իրա­կա­նա­ցումը կփո­խի Հայաստա­նի տեղը տարա­ծաշրջա­նա­յին հաշվարկնե­րում։ Հովսեփյա­նի խոսքով՝ սա նաև ռազմա­քա­ղա­քա­կան կարև­ո­րություն ունե­ցող գործընթաց է, որը պետք է միայն ողջունել։

Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ ԱՄՆ‑ի հետաքրքրությունը Հայաստա­նի նկատմամբ այլևս ոչ միայն գաղա­փա­րա­կան է, այլ սկսել է ստա­նալ գործնա­կան և նյութա­կան ձև։ Նրա գնա­հատմամբ՝ վերջին ամիսնե­րի ընթացքում ամե­րիկյան քաղա­քա­կան օրա­կարգում Հայաստա­նը դիտարկվում է որպես կայուն գործընկեր, ինչը նոր հնա­րա­վո­րություններ է բացում։

Քաղա­քա­գի­տության դոկտո­րը անդրա­դարձավ նաև կիսա­հա­ղորդիչնե­րի ոլորտում հնա­րա­վոր հայ-ամե­րիկյան համա­ձայնություննե­րին՝ դրանք որա­կե­լով որպես պատմա­կան նշա­նա­կության քայլ։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգնե­րը չափա­զանց զգուշա­վոր է իր տեխնո­լո­գիա­կան գիտե­լի­քի տարածման հարցում, և հենց այդ պատճա­ռով Հայաստա­նի ընդգրկումը այս գլո­բալ տեխնո­լո­գիա­կան գործընթա­ցում ինքնին մեծ վստա­հության ցուցա­նիշ է։ Հովսեփյա­նը կարծում է, որ այդ համա­ձայնությունը կարող է երկա­րա­ժամկետ հեռանկա­րում էակա­նո­րեն ուժե­ղացնել Հայաստա­նի տնտե­սությունը և ռազմա­քա­ղա­քա­կան նշա­նա­կությունը։

Նա դիտարկում է, որ եթե կիսա­հա­ղորդիչնե­րի զարգա­ցումը զուգորդվի նաև մոդուլա­յին ատո­մա­կա­յաննե­րի կառուցմամբ, Հայաստա­նը կհայտնվի բոլո­րո­վին այլ մակարդա­կում, և այս հնա­րա­վո­րությունը բաց թողնե­լը ռազմա­վա­րա­կան սխալ կլի­նի։

Վիգեն Հովսեփյա­նը ներքա­ղա­քա­կան դաշտում հնչող քննա­դա­տություննե­րը գնա­հա­տեց հիմնա­կա­նում որպես ներքին քաղա­քա­կան պայքա­րի արտա­հայտություն։ Նրա համոզմամբ՝ եթե նման համա­ձայնություննե­րը իրա­կա­նացվեին այլ իշխա­նության օրոք, նույն շրջա­նակնե­րը դրանք կդի­մա­վո­րեին դրա­կան վերա­բերմունքով։ Նա ընդգծեց, որ ԱՄՆ կողմից առա­ջարկվող ծրագրե­րը ծառա­յում են Հայաստա­նի պետա­կան շահե­րին՝ անկախ քաղա­քա­կան կոնյունկտուրա­յից։

Ինչ վերա­բե­րում է Ռուսաստա­նի և Չինաստա­նի գործո­նին, Հովսեփյա­նը նշեց, որ եթե այդ երկրնե­րը հետաքրքրված լինեն ներդրումնե­րով Հայաստա­նում, դա նույնպես պետք է դիտարկել որպես հնա­րա­վո­րություն։ Նրա կարծի­քով՝ մրցակցա­յին հետաքրքրությունը կարող է միայն ուժե­ղացնել Հայաստա­նի դիրքե­րը։

Իրա­նի շուրջ զարգա­ցումնե­րի մասին խոսե­լիս Վիգեն Հովսեփյա­նը հիշեցրեց, որ Իրա­նը պատմա­կա­նո­րեն եղել է Հայաստա­նի բարե­կամ պետություն, և որևէ ժամա­նա­կաշրջա­նում չի դրսև­ո­րել բացա­հայտ թշնա­մա­կան վարքա­գիծ։ Նա կարծում է, որ Հայաստա­նը պետք է ցուցա­բե­րի առա­վե­լա­գույն զգուշա­վո­րություն և պահպա­նի իր հեռա­վո­րությունը հնա­րա­վոր ռազմա­կան բախումնե­րից՝ չներքաշվե­լով մեծ ուժե­րի հակա­մարտության մեջ։

Հովսեփյա­նը նաև շեշտեց, որ Միացյալ Նահանգնե­րը, թեև միշտ զգուշա­վոր է Հայաստա­նի և Իրա­նի հարա­բե­րություննե­րի հարցում, միա­ժա­մա­նակ գիտակցում է Հայաստա­նի շրջա­փակված վիճա­կը և դրա կենսա­կան անհրա­ժեշտություննե­րը։

Անդրա­դառնա­լով Հայաստան-Թուրքիա հարա­բե­րություննե­րի հնա­րա­վոր նորմա­լացմա­նը՝ Վիգեն Հովսեփյա­նը նշեց, որ չի բացառվում որոշ հայտա­րա­րություննե­րի կամ գործնա­կան քայլե­րի իրա­կա­նա­ցում Վենսի այցի շրջա­նա­կում կամ դրա­նից հետո։ Նա ուշադրություն հրա­վի­րեց Վենսի անձնա­կան կենսագրության և կրո­նա­կան հայացքնե­րի վրա՝ նշե­լով, որ դրանք կարող են որո­շա­կի ազդե­ցություն ունե­նալ նրա քաղա­քա­կան ընկա­լումնե­րի վրա։

Քաղա­քա­գի­տության դոկտո­րը չբա­ցա­ռեց, որ հայ-ամե­րիկյան հարա­բե­րություննե­րի խորա­ցումը կարող է զուգա­հե­ռա­բար ազդել նաև հայ-թուրքա­կան գործընթացնե­րի վրա՝ թեկուզ փուլա­յին և սահմա­նա­փակ ձևով։

Խոսե­լով Հայաստան–Ադրբեջան հարա­բե­րություննե­րի մասին՝ Հովսեփյա­նը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում ադրբե­ջա­նա­կան հռե­տո­րա­բա­նության մեջ նկատվում է որո­շա­կի մեղմա­ցում։ Նրա գնա­հատմամբ՝ դա չի նշա­նա­կում վերջնա­կան վստա­հություն, սակայն ցույց է տալիս իրա­վի­ճա­կի փոփո­խության հնա­րա­վոր ուղղությունը։ Նա ընդգծեց, որ խաղա­ղության գործընթա­ցը երկա­րատև և փխրուն է, սակայն այլընտրանքը՝ պատե­րազմը, Հայաստա­նի համար անընդունե­լի է։

Վիգեն Հովսեփյա­նը համոզված է, որ ԱՄՆ ներգրավվա­ծությունը տարա­ծաշրջա­նում երկա­րա­ժամկետ բնույթ է կրե­լու՝ անկախ այն հանգա­մանքից, թե ով կլի­նի Սպի­տակ տանը առա­ջի­կա տարի­նե­րին։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում արդեն բացված է մի նոր էջ՝ ուղղված տարա­ծաշրջա­նի նկատմամբ ակտիվ քաղա­քա­կա­նությա­նը, որը կարող է տևել տասնամյակներ։

Ամփո­փե­լով՝ նա նշեց, որ Վաշինգտո­նում վերջին այցի ընթացքում ակնհայտ է դարձել մի կարև­որ փոփո­խություն․ եթե նախկի­նում հայկա­կան հարցե­րը հիմնա­կա­նում Կոնգրե­սի ուշադրության կենտրո­նում էին, ապա այժմ դրանք տեղա­փոխվել են նաև գործա­դիր իշխա­նության օրա­կարգ։ Հովսեփյա­նի գնա­հատմամբ՝ սա չափա­զանց դրա­կան զարգա­ցում է Հայաստա­նի համար։Լոբբիստական աշխա­տանքը պետք է լինի շարունա­կա­կան և համա­կարգված՝ միա­ժա­մա­նակ ուղղված թե՛ գործա­դիր, թե՛ օրենսդիր իշխա­նություննե­րին։ Նրա համոզմամբ՝ եթե այդ աշխա­տանքը հաջողվի, Հայաստա­նը կարող է մտնել առա­վել բարենպաստ և կայուն զարգացման փուլ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ