18 C
Yerevan

Թուրքա­կան Մեդիա­յի Սիրա­հարնե­րը

Դուք վտանգում եք Հայաստա­նը, օրի­նակ՝ Իրա­նին դրդե­լով ագրե­սի­վա­նալ մեր դեմ, երբ ստում եք, թե ԵՄ դիտորդնե­րը լրտե­սում են Իրա­նին, և տեղե­կություննե­րը տալիս Արևմուտքին։ Նույնա­տիպ են նարա­տիվնե­րը «Թրամփի ուղու» շուրջ, էլի՝ Իրա­նին գրգռե­լու Հայաստա­նի դեմ։

Ռոբերտ Անանյան

Հետաքրքիր տրանսֆորմա­ցիա է տեղի ունե­նում։ Ամբողջ օրը Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի դեմ օնլայն պատե­րազմ վարող խմբե­րը ակտի­վո­րեն տարա­ծում են թուրքա­կան և ադրբե­ջա­նա­կան լրատվա­կան աղբը։ Գիտե՞ք ինչու․ որովհետև դա քաղա­քա­կա­նա­պես ձեռնտու է։ Մի օր Փաշինյա­նը ԼԳԲՏ շքերթին հավա­նություն է տալիս, մյուս օրը՝ մզկիթներ է կառուցում, հաջորդիվ՝ Էրդո­ղա­նը նշա­նա­կում է Հայոց կաթո­ղի­կո­սին, մի քիչ անց՝ Փաշինյա­նը դղյակներ է գնում Ֆրանսիա­յում և Կանա­դա­յում, մի քիչ էլ անց՝ Պապիկյա­նը մանկա­պիղծ է դառնում, մի օր էլ գրում են, որ Ռուբինյանն իրա­կա­նում ծառա­յում է թուրքա­կան հետա­խուզությա­նը, մի օր էլ ֆրանսիա­ցիք միջուկա­յին թափոններ են բերում ՀՀ, որ մեզ թունա­վո­րեն և էլի հիմա­րություններ։ Հիմա­րություննե­րի շարքում կարե­լի է թվել նաև «Թրամփի ուղիով» մեզ թրքացնե­լու ծրա­գի­րը, ԵՄ դիտորդնե­րով՝ Իրա­նին լրտե­սե­լը, ինչպես նաև՝ ԵՄ դիտորդնե­րի կողմից Ադրբե­ջա­նին ՀՀ-ում ապրած ադրբե­ջանցի­նե­րի տնե­րի հասցե­նե­րը տալը և այլն։ Այնքան շատ են հիմա­րություննե­րը, որ այստեղ կանգ կառնեմ։

Եվ այս կեղծի­քը գերա­զանցա­պես տարածվում է թուրքա­կան և ադրբե­ջա­նա­կան մամուլից։ Ինձ զարմացնում է, ո՞ր պահից սկսած՝ թուրքա­կան և ադրբե­ջա­նա­կան մամուլը դարձավ ձեզ համար արժա­նա­հա­վատ։ Չէ՞ որ նրանք ձեր թշնա­մի­ներն են և ուզում են ձեզ ոչնչացնել։ Ո՞ր պահից սկսած՝ սկսե­ցիք տարա­ծել ձեզ ոչնչացնել ուզողնե­րի մամուլի թեզե­րը։ Նախկի­նում դրանք ռուսա­կան մամուլով և տելեգրամ ալիքնե­րով էին տարա­ծում, ՌԴ-ից կառա­վարվող ֆեյսբուքյան էջե­րով և այլն։ 

Բայց քանի որ Ռուսաստա­նը չի ցանկա­նում երևա, որ ՀՀ‑ի դեմ ահա­բեկչա­կան ակտի հեղի­նակն է, աղբյուրնե­րը տեղա­փո­խել են Թուրքիա և Ադրբե­ջան։ Բայց այնքան ապաշնորհ են կրկին, որ թուրքա­կան և ադրբե­ջա­նա­կան «մեդիա­նե­րում» աղբի արտադրմա­նը մասնակցում են պրոկրեմլյան թուրք կամ ադրբե­ջանցի լրագրողներ, որոնց միջո­ցով Կրեմլի պոչը բացա­հայտվում է։ Նույնը նաև տեսնում ենք իսպա­նա­լե­զու, ֆրանսա­լե­զու, ամե­րիկյան և արևմտյան այլ մամուլնե­րում։ Ռուսաստանն այնքան վարկա­բեկված է, որ իրենց կեղծի­քին արժա­նա­հա­վատ տեսք տալու համար՝ այն տեղա­փո­խում են այլ երկրնե­րի հարթակներ։

Բայց հիմա հարց՝ ամբողջ օրը «ահա­զանգում» եք, որ թրքա­նում ենք, որ հենց Թուրքիան բացի սահմա­նը՝ կթրքա­նանք, կամ որ եթե ադրբե­ջա­նա­կան բենզին լցնենք՝ կթրքա­նանք։ Օկ։ Իրա­վունք ունեք վախե­նա­լու սեփա­կան ինքնության կորստով։ Եթե վստահ չեք ձեր ինքնության վրա, իրոք վախե­ցեք թրքա­նա­լուց։ Ձեր իրա­վունքն է։ Բայց ո՞ր պահից սկսած՝ հավա­տա­ցիք մեր դեմ թշնա­մա­կան քաղա­քա­կա­նություն վարած Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի մեդիա­նե­րի աղբին։ Ո՞ր պահից հաղթա­հարվեց ձեր վեհ ազգա­յին ինքնա­գի­տակցությունը, և հասկա­ցաք, որ կարող եք հայաստանյան մեդիա դաշտ բերել թուրքա­կան և ադրբե­ջա­նա­կան տիրույթից նետված աղբը։ 

Դուք չեք պատասխա­նե­լու։ Ես ասե՞մ։ Այն պահին սկսե­ցիք վստա­հել թուրքա­կան և ադրբե­ջա­նա­կան «մամուլին», երբ հասկա­ցաք, որ տարածվող սուտը ձեռնտու է ձեզ՝ հարվա­ծե­լու Փաշինյա­նին։ Եվ այն պահին սկսե­ցիք վստա­հել, երբ հասկա­ցաք, որ Ռուսաստանն է կանգնած այդ կեղծի­քի արտադրման, թուրքա­կան մամուլում հրա­պա­րակման հետև­ում։

Եվ դուք՝ որպես Ռուսաստա­նի նկատմամբ թուլություն ունե­ցողներ՝ պահի տակ հաղթա­հա­րում եք թուրքաֆո­բիան, ադրբե­ջա­նաֆո­բիան և սկսում եք տարա­ծել թուրքա­կան և ադրբե­ջա­նա­կան մամուլ նետված կեղծի­քը, որը ստեղծված է ռուսա­կան ֆաբրի­կա­նե­րում։ Սա ուզում եմ գրել, որ հաջորդ անգամ չխո­սեք թրքա­նա­լուց և հայի ինքնության դեմ պատե­րազմից։ Քանի որ դուք եք ձեր երկրի դեմ ահա­բեկչա­կան ակտին մասնակցում՝ դառնա­լով Ռուսաստա­նի, Թուրքիա­յի, Ադրբե­ջա­նի համա­տեղ գրո­հի մարտի­կը ձեր երկրի դեմ։ 

Փաշինյանն ու այս կառա­վա­րությունն ունեն լիքը սխալներ, թերություններ, միգուցե նաև՝ հանցա­գործություններ։ Ես քննիչ ու դատա­խազ չեմ։ Թույլ տվեք տարբերվել և դատավճիռ չկարդալ։

Բայց կենտրո­նա­ցեք իրա­կան սխալնե­րը թիրա­խա­վո­րե­լու և քաղա­քա­կան դիվի­դենտներ շահե­լու վրա։ Այդպես ավե­լի ամուր քաղա­քա­կան ռեսուրս կկուտա­կեք, քան՝ սուտ տարա­ծե­լով, և պարզունակ հակա­քա­րոզչությամբ զբաղվե­լով։ Ինչքան էլ գայթակղիչ լինի Փաշինյա­նին հարվա­ծե­լու նպա­տա­կով կեղծիք տարա­ծե­լը, միևնույնն է՝ դուք մասնակցում եք ձեր երկրի դեմ տեռո­րին՝ ստեղծված Ռուսաստա­նի, Թուրքիա­յի, Ադրբե­ջա­նի պետա­կան կառույցնե­րի կողմից։ Եվ սա չունի որևէ ներքա­ղա­քա­կան արդա­րա­ցում։ Դուք չեք պայքա­րում Փաշինյա­նի դեմ։ Դուք պայքա­րում եք ձեր երկրի դեմ։ Շատերդ՝ անգի­տակցա­բար։ Շատե­րը՝ գիտակցա­բար։ 

Դուք վտանգում եք Հայաստա­նը, օրի­նակ՝ Իրա­նին դրդե­լով ագրե­սի­վա­նալ մեր դեմ, երբ ստում եք, թե ԵՄ դիտորդնե­րը լրտե­սում են Իրա­նին, և տեղե­կություննե­րը տալիս Արևմուտքին։ Նույնա­տիպ են նարա­տիվնե­րը «Թրամփի ուղու» շուրջ, էլի՝ Իրա­նին գրգռե­լու Հայաստա­նի դեմ։

Գիտեմ, որ այս գրա­ռումը ձեզ հետ չի պահե­լու այս գործից։ Քանի որ դա ձեր գործն է, և ձեզնից ոմանք՝ քեշով վճարվում են սեփա­կան երկրի դեմ տեռո­րին մասնակցե­լու համար։ Բայց պարտքս համա­րե­ցի խոսել այն կեղծա­վո­րության մասին, որ առկա է ձեզ մոտ։ Ամբողջ օրը «թրքա­նա­լով»՝ ցիտում եք թուրքա­կան և ադրբե­ջա­նա­կան մամուլ։ Կարո՞ղ է իրոք մեզ թրքացնե­լու ծրա­գիր կա, և դուք մասն եք դրա։ Կամ՝ եթե ավե­լի անկեղծ․ կարո՞ղ է մեզ ռուսացնե­լու ծրա­գիր կա, և դուք դեմ չեք դրան։ Այո՞։

Ռոբերտ Անանյան

Աղբյուրը՝ https://www.facebook.com/share/18BGgi7pmY/

Առնչվող Հոդվածներ