14.6 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

Դաշնակցության Բյուրո­յի  այս «ինքնա­զո­հությունը» քաղա­քա­կան հստակ կողմնորոշու՞մ էր, թե՞՝ իրա­վի­ճա­կա­յին, որի հիմքում կուսակցության ղեկա­վար անդամնե­րի եւ իշխա­նություննե­րի ու հատկա­պես Ռոբերտ Քոչարյա­նի հանդեպ նրանց երախտա­գի­տությունն էր: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 15

Բավա­կան համարժեք գնա­հա­տե­լով քիուեսթյան «փաթե­թին» աջակցություն հայտնե­լու դեպքում ունե­նա­լիք վարկա­նի­շա­յին կորուստնե­րի մեծ հավա­նա­կա­նությունը, ՀՅԴ Բյուրոն 2001թ. ապրի­լի 16-ին կուսակցության մարմիննե­րին ուղերձ է հղել. «Ի սկզբա­նե պետք է իմա­նալ, որ այս անգամ մենք չենք կարող ցուցա­բե­րել «արի, սկզբունքա­յին» կեցվածք վասն պատմության»: 

Ի՞նչ է ի նկա­տի առնված «արի, սկզբունքա­յին կեցվածք» ձեւա­կերպմամբ: Դաշնակցության ղեկա­վար մարմի­նը բնո­րո­շում է կուսակցության ամբողջակա՞ն, թե՞ Հայաստա­նի վերաանկա­խացման շրջա­նի իր դիրքո­րո­շումը:

Տպա­վո­րություն է, որ ՀՅԴ Բյուրոն ակնարկում է ԼՂ կարգա­վորման «փուլա­յին» առա­ջարկության մերժումը: Բայց Դաշնակցությունը 1997‑ի վերջ, 98‑ի սկիզբ վճռա­կան փուլում Հայաստա­նի ոչ միայն իշխա­նա­կան, այլեւ քաղա­քա­կան համա­կարգի նկատմամբ շոշա­փե­լի ազդե­ցություն չուներ: Կուսակցության մի քանի առանցքա­յին դեմքեր «Դրո» գործով դատա­պարտված էին, տեղա­կան կառույցնե­րը՝ զգա­լիո­րեն թուլա­ցած:

Այստեղ կարեւոր է նկա­տի ունե­նալ, որ ՀՅԴ գործունեությունը ժամա­նա­կա­վո­րա­պես կասեցնե­լու, կուսակցա­կան գրա­սենյակնե­րը եւ լրատվա­մի­ջոցնե­րը փակե­լու մասին հայտնի հրա­մա­նա­գի­րը գործել է միայն Հայաստա­նի տարածքում: Արցա­խում Դաշնակցության նկատմամբ որեւէ արգե­լանք չի կիրառվել: Համե­նայն դեպս, ԼՂՀ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նը Հայաստա­նի նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նի հրա­մա­նագրից բխող հրա­պա­րա­կա­յին ակտ չի ընդունել, ՀՅԴ Արցա­խի ԿԿ անդամնե­րի դեմ հետապնդումներ չեն իրա­կա­նացվել:

Հնա­րա­վոր է, որ դա տեղի է ունե­ցել Հայաստա­նի նախա­գա­հի համա­ձայնությամբ կամ նույնիսկ առա­ջարկությամբ: Արցա­խում Դաշնակցության եւ նրա գրա­սենյակնե­րի գործունեության կասե­ցումը Սփյուռքում, անկասկած, չէր ընկալվի: Միա­ժա­մա­նակ դա կարող էր արտա­քին քաղա­քա­կան հետեւանքներ ունե­նալ: Բայց այդպի­սի նրբություննե­րին ՀՅԴ շարքե­րը, բնա­կա­նա­բար, չէին կարող տիրա­պե­տել: Եւ Ստե­փա­նա­կերտում ՀՅԴ ազատ գործունեությունը պետք է ընկալվեր որպես ԼՂՀ նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի կողմից ազգա­յին կուսակցության եւ նրա գաղա­փա­րա­խո­սության հանդեպ հարգանքի դրսեւո­րում:

ՀՅԴ Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նը» խոսում է նաեւ «վասն պատմության» քիուեսթյան «փաթե­թը» մերժե­լու վնա­սա­կա­րության մասին: Կարե­լի է այնպես հասկա­նալ, որ Դաշնակցությունը «փուլա­յին» առա­ջարկությունը մերժել է, «որպեսզի պատմության մատյաննե­րում արձա­նագրվի պարտվո­ղա­կա­նությա­նը դիմա­դիր կանգնե­լու իր հերո­սա­կան կեցվածքը», բայց ընդա­մե­նը երեք տարի հետո իր մարմիննե­րին հետեւյալն է իրա­զե­կել. «Մեր կեցվածքնե­րի համար գին վճա­րե­լով, պետք է գնանք իրա­կա­նացնե­լու այն (Արցա­խի հարցի կարգա­վորման քիուեսթյան «փաթե­թը»)»:

Դաշնակցության Բյուրո­յի  այս «ինքնա­զո­հությունը» քաղա­քա­կան հստակ կողմնորոշու՞մ էր, թե՞՝ իրա­վի­ճա­կա­յին, որի հիմքում կուսակցության ղեկա­վար անդամնե­րի եւ իշխա­նություննե­րի ու հատկա­պես Ռոբերտ Քոչարյա­նի հանդեպ նրանց երախտա­գի­տությունն էր: Չպետք է հաշվեկշռից դուրս թողնել իրո­ղությունը, որ Հայաստա­նի նախա­գա­հի պաշտո­նում Ռոբերտ Քոչարյա­նի կայացրած առա­ջին սկզբունքա­յին որո­շումնե­րից մեկը «իրա­վի­ճա­կի փոփո­խության» հիմքով Դաշնակցության դատա­պարտված անդամնե­րին ազա­տության շնորհումն էր:

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ