18 C
Yerevan

TRIPP‑ը ԱՄՆ Համար Առաջնա­հերթություն Է

Եթե ռուսա­կան կողմը պատրաստ չէ կամ ցանկություն չունի իրա­կան ներդրումներ կատա­րե­լու, ապա հարց է առա­ջա­նում՝ ով կարող է դա անել։ Տարա­ծաշրջա­նում նման կարո­ղություններ ունեն երկու երկիր՝ Վրաստանն ու Ադրբե­ջա­նը։

Արսեն Խառատյան

1inTV‑ն զրուցել է արև­ե­լա­գետ, կոնֆլիկտա­բան Արսեն Խառատյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է «Խաղա­ղության խաչմե­րուկ» (TRIPP) նախագծի ռազմա­վա­րա­կան նշա­նա­կությունը, որը դիտարկվում է որպես Հարա­վա­յին Կովկա­սում ԱՄՆ‑ի թիվ մեկ առաջնա­հերթությունը, վերլուծվում է Ռուսաստա­նի դիմադրությունը տարա­ծաշրջա­նա­յին ապաշրջա­փակմա­նը և հայկա­կան երկա­թուղա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի վերա­կանգնման հարցում նրա դրսև­ո­րած պասի­վությունը:

Արսեն Խառատյա­նը նշեց, որ TRIPP ծրա­գի­րը գոնե առա­ջի­կա տեսա­նե­լի ապա­գա­յում Հարա­վա­յին Կովկա­սում Միացյալ Նահանգնե­րի թիվ մեկ ռազմա­վա­րա­կան առաջնա­հերթությունն է լինե­լու։ Նրա գնա­հատմամբ՝ սա ամե­նա­խո­շոր նախա­ձեռնությունն է, որի շուրջ կառուցվում է ԱՄՆ հետա­գա քաղա­քա­կա­նությունն ու անվտանգա­յին տրա­մա­բա­նությունը՝ Կասպից տարա­ծաշրջա­նից, Ադրբե­ջա­նով և Հայաստա­նով դեպի Արևմուտք հաղորդուղի­ներ ձևա­վո­րե­լու շրջա­նա­կում։

Արև­ե­լա­գե­տը հիշեցրեց, որ դեռևս «TRIPP»-ին վերա­բե­րող առա­ջին փաստաթղթե­րից հետո հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րում սկսվել են բարդ գործընթացներ։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյա­նը օգոստո­սի 8‑ից հետո առա­ջին հեռա­խո­սա­զանգը կատա­րել է Վլա­դի­միր Պուտի­նին, և կարե­լի է ենթադրել, որ այդ զրույցի ընթացքում Հայաստանն ակնկա­լել է, որ ռուսա­կան կողմը՝ կոնցե­սիոն կառա­վարման ներքո գտնվող երկա­թուղի­նե­րի միջո­ցով, ներդրումներ կանի և կմասնակցի գործընթա­ցին։ Խառատյա­նը նշեց, որ այս հարցը հետա­գա­յում քննարկվել է նաև սեպտեմբե­րին Մոսկվա­յում, իսկ դեկտեմբե­րին՝ ԱՊՀ ոչ ֆորմալ հանդիպման ժամա­նակ, երբ արդեն բաց տեքստով ասվել է՝ մասնակցե­լու համար անհրա­ժեշտ են ներդրումներ։

Արսեն Խառատյա­նը դիտարկում է, որ ռուսա­կան կողմը հիմա պատրաստա­կա­մություն է հայտնում քննարկել ներգրավվա­ծությունը, բայց փորձում է դա կապել «TRIPP»-ին պաշտո­նա­պես միա­նա­լու հետ։ Նրա կարծի­քով՝ խնդի­րը ոչ թե անվա­նումնե­րի, այլ ֆիզի­կա­կան ենթա­կա­ռուցվածքնե­րի վերա­կանգնման մեջ է։ Նա ընդգծեց, որ Նախիջև­ա­նի ուղղությամբ և Հայաստա­նի ներսում կան հատվածներ, որոնք այս պահին նույնիսկ տեխնի­կա­պես հնա­րա­վոր չէ արագ վերա­նո­րո­գել՝ համա­պա­տասխան ենթա­կա­ռուցվածքնե­րի բացա­կա­յության պատճա­ռով։

Կոնֆլիկտա­բա­նը նշեց, որ եթե ռուսա­կան կողմը պատրաստ չէ կամ ցանկություն չունի իրա­կան ներդրումներ կատա­րե­լու, ապա հարց է առա­ջա­նում՝ ով կարող է դա անել։ Նրա խոսքով՝ տարա­ծաշրջա­նում նման կարո­ղություններ ունեն երկու երկիր՝ Վրաստանն ու Ադրբե­ջա­նը։ Խառատյա­նը առանձնա­հա­տուկ կարև­ո­րեց Վրաստա­նի գործո­նը՝ նշե­լով, որ վրա­ցա­կան երկա­թուղի­նե­րը ունեն թե՛ տեխնի­կա­կան կարո­ղություններ, թե՛ կառա­վարման փորձ և հանդի­սա­նում են այդ երկրի խոշոր հարկա­տունե­րից մեկը։

Արսեն Խառատյա­նը հիշեցրեց, որ պատմա­կա­նո­րեն Հարա­վա­յին Կովկա­սում երկա­թուղա­յին համա­կարգի առանցքը ձևա­վորվել է դեռևս 19-րդ դարի կեսե­րից, և Վրաստա­նը ստա­ցել է խիտ ու զարգա­ցած ցանց։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը, ցավոք, այդ կարո­ղություննե­րի պակաս ունի, և պետք է իրա­տե­սո­րեն ընդունել դա՝ գործընկերներ ներգրա­վե­լով։

Խառատյա­նը կարծում է, որ եթե ռուսա­կան կողմը ցանկա­նում է մասնակցել ավե­լի լայն երթուղի­նե­րին՝ օրի­նակ՝ Նախիջև­ան-Երասխ-Ախուրյան-Գյումրի-

Կարս ուղղությամբ, ապա պետք է կատա­րի իր կոնցե­սիոն պարտա­վո­րություննե­րը և վերա­նո­րո­գի համա­պա­տասխան հատվածնե­րը։ Նա ընդգծեց, որ թե ով է օգտա­գործում այդ ճանա­պարհնե­րը, չի որոշվում ռուսա­կան կառա­վարմամբ, այլ քաղա­քա­կան և միջազգա­յին համա­ձայնություննե­րով։

Արև­ե­լա­գե­տը շեշտեց, որ Հայաստա­նի համար ամե­նա­կարև­որ հարցը ենթա­կա­ռուցվածքնե­րի հնա­րա­վո­րինս արագ գործարկումն է։ Նրա խոսքով՝ նույնիսկ մասնա­կի վերա­կանգնումնե­րը կարող են էապես արա­գացնել բեռնա­փո­խադրումնե­րը՝ օրի­նակ Ղազախ-Իջև­ան ուղղությամբ, որտեղ այսօր կան ավերված և սողանքնե­րից վնասված հատվածներ։

Արսեն Խառատյա­նը նշեց, որ Հայաստա­նը և ամե­րիկյան կողմը նույն տրա­մա­բա­նության մեջ են գործում՝ արագ վերա­կանգնել ճանա­պարհնե­րը, որպեսզի վաղը բեռնա­փո­խադրումնե­րի մեկնարկի դեպքում ֆիզի­կա­կան հնա­րա­վո­րություններն արդեն պատրաստ լինեն։ Նրա կարծի­քով՝ երկրորդա­կան է, թե գործընթա­ցը պաշտո­նա­պես ինչ անվա­նում կունե­նա։

Խառատյա­նը վստա­հեցրեց, որ եթե ռուսա­կան կողմը վերջնա­կա­նա­պես հետաքրքրված չէ, Հայաստա­նը պետք է նախա­պես ունե­նա հաշվարկներ՝ ծախսե­րի, ժամկետնե­րի և աշխա­տանքնե­րի ծավա­լի վերա­բերյալ և այդ հարցը քննարկի այլ գործընկերնե­րի հետ։ Նա ամե­նաարդյունա­վետ տարբե­րակ համա­րեց Վրաստա­նի ներգրա­վումը։

Անդրա­դառնա­լով Վրաստա­նի ներքին արձա­գանքնե­րին՝ Արսեն Խառատյա­նը նշեց, որ այնտեղ որո­շա­կի դիսկոմֆորտ կա այն մտա­վա­խության պատճա­ռով, թե Հայաստան-Ադրբե­ջան ուղիղ կապը կարող է նվա­զեցնել Վրաստա­նի դերա­կա­տա­րությունը։ Սակայն նա ընդգծեց, որ դա չի նշա­նա­կում Վրաստա­նի մեկուսա­ցում, և Հայաստա­նը նման նպա­տակ չունի։ Ընդհա­կա­ռա­կը, նա նշեց, որ Վրաստա­նի մեկուսացված վիճա­կը չի բխում ո՛չ Հայաստա­նի, ո՛չ Ադրբե­ջա­նի շահե­րից։

Խառատյա­նը հատուկ ընդգծեց, որ վրա­ցա­կան քաղա­քա­կան գործիչնե­րը պետք է զգույշ լինեն ձևա­կերպումնե­րի մեջ՝ օրի­նակ «Զանգե­զուր» բառի օգտա­գործումը փոխա­րի­նե­լով «Սյունիք» վարչա­կան անվանմամբ, քանի որ դա զգա­յուն թեմա է Հայաստա­նի հասա­րա­կության համար։

Արև­ե­լա­գե­տը նշեց, որ արդեն իսկ աշխա­տանքա­յին և մասնա­գի­տա­կան շփումներ ունի վրա­ցա­կան երկա­թուղի­նե­րի հետ՝ հասկա­նա­լու հնա­րա­վոր համա­գործակցության չափե­րը։ Նրա համոզմամբ՝ վրա­ցա­կան կողմը շահագրգռված կլի­նի որևէ ձևով ներգրավվել գործընթա­ցին, և դա կարող է լինել լավա­գույն մուտքը «TRIPP»-ի ավե­լի լայն տրա­մա­բա­նության մեջ։

Խառատյա­նը անդրա­դարձավ նաև Ադրբե­ջա­նի ներսում նկատվող անհանգստություննե­րին՝ կապված հայ-ամե­րիկյան համա­գործակցության խորացման հետ։ Նրա խոսքով՝ այդ անհանգստություննե­րը ժամա­նա­կի ընթացքում կմեղմա­նան, քանի որ «TRIPP»-ը դարձել է ամե­րիկյան քաղա­քա­կա­նության առանցքա­յին ուղղություննե­րից մեկը տարա­ծաշրջա­նում, և խոչընդո­տողնե­րը ընկալվե­լու են որպես Վաշինգտո­նի օրա­կարգին հակադրվող ուժեր։

Արսեն Խառատյա­նը նշեց, որ առա­ջի­կա­յում հնա­րա­վոր են ԱՄՆ-Ադրբե­ջան ռազմա­վա­րա­կան որոշ փաստաթղթե­րի նախաստո­րագրումներ և ընդգծեց, որ ԱՄՆ‑ն ուղիղ կապել է «TRIPP»-ի իրա­կա­նա­ցումը Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղության և Հայաստան–Թուրքիա կարգա­վորման գործընթացնե­րի հետ։

Ամփո­փե­լով՝ Խառատյա­նը ընդգծեց, որ Հայաստա­նը ներգրավվել է մի օրա­կարգի մեջ, որը չի կարող կախված լինել ներքա­ղա­քա­կան փոփո­խություննե­րից կամ մեկ քաղա­քա­կան ուժից։ Նրա խոսքով՝ այս ծրագրի դեմ բացա­հայտ հանդես գալը քաղա­քա­կան ինքնասպա­նության է հավա­սար, սակայն կասկածներ սերմա­նե­լու փորձե­րը շարունակվե­լու են այլ ուղի­նե­րով։

Նա կարև­ո­րեց հասա­րա­կության, հատկա­պես մարզա­յին բնակչության հետ բաց ու ուղիղ աշխա­տանքը՝ ապա­տե­ղե­կատվությունը և միֆե­րը փարա­տե­լու համար։ Խառատյա­նի կարծի­քով՝ եթե առա­ջի­կա­յում լինեն շոշա­փե­լի արդյունքներ՝ խաղա­ղության պայմա­նա­գիր, սահմաննե­րի բացում, գործընթացնե­րի գործնա­կան մեկնարկ, ապա դիմադրությունը զգա­լիո­րեն կնվա­զի։

Վերջում Արսեն Խառատյա­նը շեշտեց, որ խաղա­ղությունը տարա­ծաշրջա­նում կարող է կառուցվել միայն փոխա­դարձ կախվա­ծություննե­րի և համա­գործակցության միջո­ցով, իսկ որևէ կողմի դուրս մղումը երկար ժամկե­տում նոր ճգնա­ժա­մե­րի հիմք կդառնա։

Հարցազրույցն ամբողջա­պես՝

Առնչվող Հոդվածներ