18 C
Yerevan

Ադրբե­ջա­նի Հետ Հաղորդակցությունը Նվա­զեցնում Է Կախվա­ծությունը Վրաստա­նից Ու Ռուսաստա­նից

Խաղա­ղության օրա­կարգն արդեն ունի շոշա­փե­լի տնտե­սա­կան բաղադրիչներ․ քննարկվում են առևտրատնտե­սա­կան համա­գործակցության ոլորտնե­րը, Հայաստա­նը Ադրբե­ջա­նին ներկա­յացրել է այն ապրանքնե­րի և ծառա­յություննե­րի ցանկը, որոնք կարող է մատա­կա­րա­րել, ինչպես նաև պատրաստա­կա­մություն է հայտնել բացել ճանա­պարհնե­րը Գորիս-Մեղրի ուղղությամբ՝ ապա­հո­վե­լով Թուրքիա-Ադրբե­ջան կապը։

Գեորգի Թումասյան

1inTV‑ն զրուցել է միջազգա­յին հարա­բե­րություննե­րի մասնա­գետ Գեորգի Թումասյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստա­նի տնտե­սա­կան ապաշրջա­փա­կումը, որով Երև­ա­նը նվա­զեցնում է կախվա­ծությունը Վրաստա­նից և հակադրվում Ռուսաստա­նի ազդե­ցությանն ու հիբրի­դա­յին սպառնա­լիքնե­րին։ Անդրա­դարձ է կատարվում հայ-ադրբե­ջա­նա­կան ուղիղ երկխո­սությա­նը և տնտե­սա­կան համա­գործակցությունը, որոնք ամրապնդում են ինքնիշխա­նությունը և դեպի միջազգա­յին շուկա­ներ դուրս գալու նոր հնա­րա­վո­րություններ են բացում։

Գեորգի Թումասյա­նը նշեց, որ ակնհայտ է՝ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը ակտիվ քայլե­րով շարժվում են խաղա­ղության պայմա­նագրի վերջնա­կան ստո­րագրման ուղղությամբ։ Նրա գնա­հատմամբ՝ կա իրա­կան հավա­նա­կա­նություն, որ փաստա­թուղթը կարող է ստո­րագրվել մինչև Հայաստա­նում սպասվող ընտրություննե­րը, թեև հնա­րա­վոր է, որ նախընտրա­կան փուլում գործընթա­ցը պարզա­պես հասնի վերջնա­կան ստո­րագրման շեմին։ Խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումը կարող է ծառա­յել գործող իշխա­նության հստակ նախընտրա­կան օրա­կարգին՝ ցույց տալով քաղա­քա­ցի­նե­րին, թե ինչ ապա­գա են առա­ջարկում։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբե­ջա­նը ևս շահագրգռված է այդ ճանա­պարհի շարունա­կա­կա­նությամբ, քանի որ այն ապա­հո­վում է երկա­րա­ժամկետ կայունություն՝ ներառյալ տարա­ծաշրջա­նի ապա­գա 50–100 տարի­նե­րի հարա­բե­րություննե­րի տրա­մա­բա­նությունը։ Փորձա­գե­տը ընդգծում է, որ Ադրբե­ջա­նի դիրքո­րո­շումն այստեղ կապված չէ կոնկրետ քաղա­քա­կան ուժե­րի հետ, այլ այն ճանա­պարհի, որն ընտրել է Հայաստա­նը։

Ադրբե­ջա­նը փորձում է ցույց տալ խաղա­ղության գործնա­կան արդյունքնե­րը՝ ճանա­պարհնե­րի բացման, մատա­կա­րա­րումնե­րի և տնտե­սա­կան կապե­րի միջո­ցով։ Թումասյա­նի խոսքով՝ Ադրբե­ջա­նը բացել է իր ճանա­պարհնե­րը դեպի Հայաստան, մինչդեռ Հայաստա­նի տարածքով ադրբե­ջա­նա­կան տարանցումը դեռևս չի իրա­կա­նացվում։ Ըստ նրա՝ սա կարև­որ ազդակ է հայ հանրության համար, որպեսզի տեսա­նե­լի դառնա խաղա­ղության օրա­կարգի իրա­կան բովանդա­կությունը։

Խոսե­լով պաշտո­նա­կան հաղորդագրության բովանդա­կության մասին՝ Գեորգի Թումասյա­նը նշեց, որ այն ամբողջությամբ հաստա­տում է իր նախկին վերլուծություննե­րը։ Նրա խոսքով՝ խաղա­ղության օրա­կարգն արդեն ունի շոշա­փե­լի տնտե­սա­կան բաղադրիչներ․քննարկվում են առևտրատնտե­սա­կան համա­գործակցության ոլորտնե­րը, Հայաստա­նը Ադրբե­ջա­նին ներկա­յացրել է այն ապրանքնե­րի և ծառա­յություննե­րի ցանկը, որոնք կարող է մատա­կա­րա­րել, ինչպես նաև պատրաստա­կա­մություն է հայտնել բացել ճանա­պարհնե­րը Գորիս-Մեղրի ուղղությամբ՝ ապա­հո­վե­լով Թուրքիա-Ադրբե­ջան կապը։

Փորձա­գե­տը կարծում է, որ զուգա­հեռ քննարկվում են նաև այլ ենթա­կա­ռուցվածքա­յին նախագծեր, այդ թվում՝ Հայաստան-Ադրբե­ջան երկա­թուղու վերա­գործարկումը Իջև­ան-Ղազախ հատվա­ծով, ինչպես նաև Գյումրի-Կարս ուղղությամբ Թուրքիա­յի հետ կապը։ Նրա համոզմամբ՝ մինչև խոշոր ծրագրե­րի իրա­կա­նա­ցումը Հայաստա­նը կարող է և պետք է քայլեր անի երկա­թուղա­յին հաղորդակցություննե­րի բացման ուղղությամբ՝ նվա­զեցնե­լով Վրաստա­նից ունե­ցած բարձր տարանցիկ կախվա­ծությունը։

Թումասյա­նը ընդգծում է, որ ներկա­յումս Հայաստա­նի տնտե­սա­կան կախվա­ծությունը Վրաստա­նից հիմնա­կա­նում տարանցիկ բնույթի է՝ հասնե­լով մինչև 50–70 տոկո­սի։ Նրա գնա­հատմամբ՝ Ադրբե­ջա­նի և Թուրքիա­յի միջո­ցով դեպի Սև ծով, Եվրո­պա­կան միություն, Միջերկրա­կան ծով, Կենտրո­նա­կան Ասիա և Չինաստան ելքե­րի բացումը կարող է էապես փոխել Հայաստա­նի տնտե­սա­կան աշխարհագրությունը։

Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության շփումնե­րի վերա­բերյալ Գեորգի Թումասյա­նը նշեց, որ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը այս ոլորտում ունեն համա­կարգա­յին տարբե­րություններ, սակայն դա չպետք է խոչընդոտ դառնա շփումնե­րի համար։ Նրա խոսքով՝ Ադրբե­ջա­նում քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կությունը հաճախ կապված է իշխա­նա­կան համա­կարգի հետ, մինչդեռ Հայաստա­նում այն առա­վել անկախ է, սակայն այդ հանգա­մանքը չի բացա­ռում փոխա­դարձ շփումնե­րը։ Նա նշեց, որ ինքը անձամբ մի քանի անգամ հարցազրույց է տվել Ադրբե­ջա­նի հանրա­յին հեռուստաընկե­րությա­նը, և դրանք ներկա­յացվել են դրա­կան ու հավա­սա­րակշռված համա­տեքստում։ Մեդիա դաշտում փոխա­դարձ ներկա­յությունն ու կարծիքնե­րի փոխա­նա­կումը կարև­որ են հանրա­յին ընկա­լումնե­րի փոփոխման համար, քանի որ երկու հասա­րա­կություննե­րում էլ տարի­ներ շարունակ ձևա­վորվել է թշնա­մու կերպար։ Նրա դիտարկմամբ՝ վստա­հությունը պետք է կառուցվի քայլ առ քայլ, սակայն դա որևէ կերպ չի հակա­սում Հայաստա­նի պաշտպա­նա­կան կարո­ղություննե­րի զարգացմա­նը։

Խոսե­լով «տրանսպորտա­յին միջանցքի» և ենթա­կա­ռուցվածքա­յին ծրագրե­րի շուրջ քննա­դա­տություննե­րին՝ Թումասյա­նը նշեց, որ այդ նախագծե­րը այլևս չեն հանդի­սա­նում աշխարհա­քա­ղա­քա­կան բախման կետ, այլ վերածվում են համա­ձայնության հարթա­կի՝ կախված միջազգա­յին դերա­կա­տարնե­րի մոտե­ցումնե­րից։ Նա ընդգծեց, որ Եվրա­միության «Global Gateway» նախա­ձեռնության շրջա­նա­կում Հայաստա­նը դիտարկվում է որպես նախընտրե­լի ուղի դեպի Կենտրո­նա­կան Ասիա՝ ի տարբե­րություն Վրաստա­նի, որը, նրա գնա­հատմամբ, հայտնվել է Ռուսաստա­նի ազդե­ցության գոտում։

Թումասյա­նը նշեց, որ ԱՄՆ‑ի և արա­բա­կան երկրնե­րի շահագրգռվա­ծությունը նույնպես կենտրո­նա­ցած է Հայաստա­նի միջո­ցով անցնող ճանա­պարհնե­րի վրա, մինչդեռ նախկի­նում տարա­ծաշրջա­նա­յին բոլոր նախագծե­րը շրջանցում էին Հայաստա­նը։ Նրա խոսքով՝ այսօր Հայաստա­նը այլևս բախման կենտրոն չէ, քանի որ Ռուսաստա­նի ազդե­ցությունը թուլա­ցել է։

Անդրա­դառնա­լով ռուսաստանյան գործո­նին՝ Գեորգի Թումասյա­նը հայտա­րա­րեց, որ «տրանսպորտա­յին ծրագրե­րում» Ռուսաստա­նի ներկա­յությունը չի դիտարկվում։ Նա կարծում է, որ մինչև Ռուսաստա­նը չդա­դա­րեցնի Հայաստա­նի դեմ հիբրի­դա­յին գործո­ղություննե­րը, հավա­սար գործընկե­րության մասին խոսք չի կարող լինել։ Միևնույն ժամա­նակ նա նշեց, որ Հայաստա­նը չունի Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րը վատթա­րացնե­լու օրա­կարգ, սակայն չի ընդունի որևէ փորձ՝ կասկա­ծի տակ դնե­լու իր ինքնիշխա­նությունը։

Վերջում փորձա­գե­տը ընդգծեց, որ առա­ջի­կա ընտրություննե­րը լինե­լու են վճռո­րոշ, քանի որ հայ ժողո­վուրդը պետք է ընտրի՝ շարունա­կել խաղա­ղության և ինտեգրման ճանա­պարհը, թե վերա­դառնալ հակա­մարտա­յին տրա­մա­բա­նությա­նը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ