18 C
Yerevan

Փոլ Գոբլը ԱՄՆ Փոխնա­խա­գա­հի՝ Սպասվող Այցի Մասին


Հայաստա­նը բախվում է բազմա­թիվ խնդիրնե­րի՝ եկե­ղե­ցու հետ լարված հարա­բե­րություններ, արցախյան փախստա­կաննե­րի ինտեգրում, տնտե­սա­կան դժվա­րություններ, և ԱՄՆ‑ը կարող է աջակցել այդ գործընթացնե­րին։

Փոլ Գոբլ

Ներկա­յացնում ենք ամե­րի­կա­ցի քաղա­քա­կան վերլուծա­բան, ԱՄՆ Պետդե­պարտա­մենտի նախկին պաշտոնյա Փոլ Գոբլի վերլուծությունը ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյ Վենսի՝ Հայաստան և Ադրբե­ջան սպասվող այցի վերա­բերյալ՝ ընդգծե­լով դրա աշխարհա­քա­ղա­քա­կան նշա­նա­կությունը որպես Հարա­վա­յին Կովկա­սում Ռուսաստա­նի ազդե­ցության նվազման և Վաշինգտո­նի դերի ուժե­ղացման հստակ ազդանշան։ Հիմնա­կան շեշտադրումը կատարվում է Իրա­նի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կի և տարա­ծաշրջա­նա­յին անվտանգության վրա, որտեղ Բաքուն և Երև­ա­նը դիտարկվում են որպես կարև­որ գործընկերներ, որոնք կարող են միջնորդ հանդի­սա­նալ կամ տրա­մադրել արժե­քա­վոր տեղե­կատվություն։ Քննարկվում է նաև տրանսպորտա­յին միջանցքնե­րի բացումը, որը նպա­տակ ունի տնտե­սա­պես ամրապնդել տարա­ծաշրջա­նը և նվա­զեցնել կախվա­ծությունը Մոսկվա­յից ու Չինաստա­նից։

Մեր Ուղին

Փոլ Գոբլը նշեց, որ ԱՄՆ նախա­գա­հի կամ փոխնա­խա­գա­հի ցանկա­ցած արտա­սահմանյան այց ինքնին խոշոր քաղա­քա­կան ազդակ է։ Նրա խոսքով՝ այն փաստը, որ ԱՄՆ փոխնա­խա­գա­հը այցե­լում է Հարա­վա­յին Կովկաս և կանգառ է կատա­րում Ադրբե­ջա­նում և Հայաստա­նում, բայց ոչ Վրաստա­նում և ոչ Ռուսաստա­նում, արդեն իսկ կարև­որ քաղա­քա­կան ուղերձ է պարունա­կում։

Գոբլը կարծում է, որ Միացյալ Նահանգնե­րը տարա­ծաշրջա­նում ունի շահե­րի բավա­կա­նին լայն օրա­կարգ։ Նրա գնա­հատմամբ՝ առա­ջին և ամե­նա­կարև­որ հարցը կապված է Իրա­նի հետ։ Նա նշեց, որ նախա­գահ Թրամփը հստակ հասկացնել է տվել՝ Միացյալ Նահանգնե­րը պատրաստ է քայլե­րի Իրա­նի նկատմամբ, եթե Թեհրա­նը չփո­խի իր վարքա­գի­ծը։ Այդ պատճա­ռով, ըստ նրա, Վաշինգտո­նի համար բնա­կան է խորհրդակցել Իրա­նի հարև­ան երկրնե­րի հետ՝ հասկա­նա­լու նրանց դիրքո­րո­շումնե­րը, հնա­րա­վո­րություննե­րը և համա­գործակցության սահմաննե­րը։

Փոլ Գոբլը ընդգծեց, որ երկրորդ կարև­որ հարցը «տրանզի­տա­յին միջանցքի» ծրա­գիրն է՝ Ադրբե­ջա­նից Հայաստա­նի տարածքով դեպի Նախիջև­ան և ապա Թուրքիա։ Նա նշեց, որ սա առա­ջին բարձր մակարդա­կի այցն է Բաքու և Երև­ան ՝ խաղա­ղության համա­ձայնությունից հետո, և ԱՄՆ‑ը շահագրգռված է, որպեսզի գործընթացնե­րը շարունակվեն առանց խափա­նումնե­րի։

Գոբլը դիտարկում է, որ ԱՄՆ‑ը սկսել է Ադրբե­ջա­նին դիտել որպես ինքնուրույն և ազդե­ցիկ դերա­կա­տար Հարա­վա­յին Կովկա­սում, այլ ոչ թե նախկին խորհրդա­յին տարածքի ենթա­կա մաս։ Նրա խոսքով՝ Վաշինգտո­նը լրջո­րեն է վերա­բերվում նախա­գահ Ալիևի այն հայտա­րա­րություննե­րին, որ Ադրբե­ջա­նը գնում է իր սեփա­կան ճանա­պարհով և այլևս չի նայում Մոսկվա­յի կողմը։ Նա հավե­լեց, որ Բաքվի և Մոսկվա­յի հարա­բե­րություննե­րի սառը փուլը ձեռնտու է Միացյալ Նահանգնե­րին, քանի որ ԱՄՆ‑ը ցանկա­նում է տարա­ծաշրջա­նում ունե­նալ առա­ջա­տար դիրք։

Ամե­րի­կա­ցի վերլուծա­բա­նը նշեց նաև Չինաստա­նի գործո­նը՝ ընդգծե­լով, որ Վաշինգտո­նը մտա­հոգված է Պեկի­նի ակտի­վությամբ, մասնա­վո­րա­պես Տրանսկասպյան նախագծե­րի և ենթա­կա­ռուցվածքնե­րի ուղղությամբ։ Նրա կարծի­քով՝ ԱՄՆ‑ը կփորձի ապա­հո­վել, որ Ադրբե­ջա­նը չտե­ղա­փոխվի մի մեծ ուժից դեպի մյուսը և մնա այնպի­սի միջազգա­յին համա­կարգի մաս, որտեղ ԱՄՆ‑ը կունե­նա առաջնա­յին դեր։

Խոսե­լով Իրա­նի շուրջ հնա­րա­վոր զարգա­ցումնե­րի մասին՝ Գոբլը նշեց, որ Ադրբե­ջա­նը պաշտո­նա­պես հայտա­րա­րել է՝ թույլ չի տա իր տարածքն օգտա­գործել Իրա­նի դեմ հարձա­կումնե­րի համար։ Նրա գնա­հատմամբ՝ սա իրա­տե­սա­կան դիրքո­րո­շում է, քանի որ հակա­ռակ դեպքում Բաքուն կարող է բախվել լուրջ վտանգնե­րի՝ ներառյալ փախստա­կաննե­րի հոսքը և Իրա­նի ադրբե­ջանցի­նե­րի հնա­րա­վոր ակտի­վա­ցումը։

Գոբլը կարծում է, որ Իրա­նում ԱՄՆ հնա­րա­վոր հարվա­ծը կարող է արա­գո­րեն ապա­կա­յունացնել իրա­վի­ճա­կը՝ առա­ջացնե­լով անջա­տո­ղա­կան շարժումներ և զանգվա­ծա­յին միգրա­ցիա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ‑ը ցանկա­նում է հասկա­նալ, թե Բաքուն ինչպես է գնա­հա­տում այդ ռիսկե­րը և ինչ դիրքո­րո­շում ունի։

Խոսե­լով Հայաստա­նի մասին՝ Փոլ Գոբլը նշեց, որ Երև­ա­նի հատվա­ծը ԱՄՆ այցի շրջա­նա­կում ավե­լի շուտ ածանցյալ նշա­նա­կություն ունի՝ կապված նույն տրանզի­տա­յին միջանցքի հարցի հետ։ Նա ընդգծեց, որ ԱՄՆ‑ը ցանկա­նում է ցույց տալ՝ Հարա­վա­յին Կովկա­սում կա ոչ թե մեկ, այլ երկու կարև­որ գործընկեր, և այդ պատճա­ռով փոխնա­խա­գա­հը այցե­լում է և՛ Բաքու, և՛ Երև­ան։

Գոբլը նշեց, որ Նախիջև­ա­նում նոր սահմա­նադրության ընդունումը, որտեղ բացա­կա­յում են Կարսի և Մոսկվա­յի 1921թ. պայմա­նագրե­րի հիշա­տա­կումնե­րը, հզոր քաղա­քա­կան քայլ է։ Նրա խոսքով՝ սա ուղերձ է, որ Ադրբե­ջա­նը փաստա­ցիո­րեն հրա­ժարվում է ռուսա­կան ազդե­ցության պատմա­կան իրա­վա­կան հիմքե­րից։ Նա ընդգծեց, որ Թուրքիան այս հարցում խնդիր չունի, իսկ Ռուսաստա­նը լինե­լու է խիստ դժգոհ։

Վերլուծա­բա­նը կարծում է, որ այս քայլը չի արվել ԱՄՆ-ին հաճո­յա­նա­լու համար, այլ հանդի­սա­նում է նախա­գահ Ալիևի հետև­ո­ղա­կան քաղա­քա­կա­նության մաս՝ Ադրբե­ջա­նը ռուսա­կան ազդե­ցության գոտուց հեռացնե­լու ուղղությամբ։ Նա նշեց, որ ադրբե­ջա­նա­կան մեդիա­յում արդեն իսկ քննարկվում է ԱՊՀ-ից դուրս գալու անհրա­ժեշտությունը, ինչը Մոսկվա­յի համար չափա­զանց ցավոտ թեմա է։

Խոսե­լով վերջին մարդա­սի­րա­կան քայլե­րի մասին՝ գազի մատա­կա­րա­րում Հայաստան, ցորե­նի տրա­մադրում և հայ գերի­նե­րի ազատ արձա­կում, Գոբլը նշեց, որ դրանք բխում են Ադրբե­ջա­նի սեփա­կան շահե­րից։ Նրա խոսքով՝ խաղա­ղության գործընթա­ցի հաջո­ղությունն է միայն, որ Ադրբե­ջա­նին թույլ կտա խաղալ այն դերա­կա­տա­րումը, որը նա այժմ փորձում է ստանձնել։ Նա ընդգծեց, որ պատե­րազմի շարունա­կությունից շահում էր միայն Ռուսաստա­նը։

Փոլ Գոբլը կարծում է, որ սխալ կլի­նի Ադրբե­ջա­նին ներկա­յացնել որպես մի պետություն, որ ըպարզա­պես փոխում է հովա­նա­վո­րին՝ Ռուսաստա­նից դեպի ԱՄՆ։ Նրա խոսքով՝ Ադրբե­ջա­նը ձգտում է ոչ մեկին չհպա­տակվել և վարել ինքնուրույն քաղա­քա­կա­նություն, ինչը բխում է դեռևս Առա­ջին Ադրբե­ջա­նի Հանրա­պե­տության գաղա­փա­րա­կան ժառանգությունից։

Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան իրա­վի­ճա­կի մասին խոսե­լիս՝ Գոբլը նշեց, որ ԱՄՆ փոխնա­խա­գա­հի այցը կարող է որո­շա­կիո­րեն նպաստել վարչա­պետ Փաշինյա­նի դիրքե­րի ամրապնդմա­նը առա­ջի­կա ընտրություննե­րի ֆոնին։ Նա նշեց, որ Հայաստա­նը բախվում է բազմա­թիվ խնդիրնե­րի՝ եկե­ղե­ցու հետ լարված հարա­բե­րություններ, արցախյան փախստա­կաննե­րի ինտեգրում, տնտե­սա­կան դժվա­րություններ, և ԱՄՆ‑ը կարող է աջակցել այդ գործընթացնե­րին։

Գոբլը ընդգծեց, որ Հայաստա­նի հիմնա­կան վախը կապված է Իրա­նի շուրջ հնա­րա­վոր պատե­րազմից բխող փախստա­կաննե­րի հոսքի հետ։ Նրա խոսքով՝ Երև­ա­նը շահագրգռված է կայունությամբ, առևտրա­յին ուղի­նե­րի պահպանմամբ և Հյուսիս-հարավ տրանսպորտա­յին միջանցքի անխա­փան գործարկմամբ։

Նա ընդգծեց, որ ոչ Հայաստա­նը, ոչ Ադրբե­ջա­նը թեոկրա­տա­կան պետություններ չեն․ կրո­նը նրանց քաղա­քա­կան համա­կարգե­րում առաջնա­յին դեր չունի, և այդ պատճա­ռով նրանք ընդհա­նուր առմամբ հակված են աջակցել ԱՄՆ մոտե­ցումնե­րին Իրա­նի փոփո­խություննե­րի հարցում՝ միա­ժա­մա­նակ խուսա­փե­լով ծայրա­հեղ ապա­կա­յունա­ցումից։

Ամփո­փե­լով՝ Փոլ Գոբլը նշեց, որ Ռուսաստա­նը բացա­սա­բար կարձա­գանքի ԱՄՆ ակտի­վացմա­նը տարա­ծաշրջա­նում, սակայն նրա հնա­րա­վո­րություննե­րը զգա­լիո­րեն սահմա­նա­փակված են Ուկրաի­նա­յի պատե­րազմի պատճա­ռով։ Նրա խոսքով՝ մենք ակա­նա­տես ենք Հարա­վա­յին Կովկա­սում ուժա­յին հավա­սա­րակշռության իրա­կան փոփո­խության, և ԱՄՆ փոխնա­խա­գա­հի այցը դրա հստակ ազդակն է։

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ