18 C
Yerevan

Օլի­գարխիան Արհա­մարհանք Է Ժողովրդի Հանդեպ

ԱՄՆ‑ն ակտիվ դերա­կա­տար է, սակայն գործընթա­ցը չի պարտադրվում արտա­քին ճնշմամբ, ինչպես, օրի­նակ, ռուս-ուկրաի­նա­կան հակա­մարտության դեպքում, որտեղ Ռուսաստա­նը առա­ջադրում է Ուկրաի­նա­յի համար անընդունե­լի պայմաններ։ Ղարա­բաղյան հակա­մարտության տասնամյակնե­րի փորձը ցույց է տվել՝ եթե կողմե­րը պատրաստ չեն լուծման, միջնորդնե­րի պարտադրանքը արդյունք չի տալիս։ 

Միքա­յել Զոլյան

1inTV‑ն զրուցել է քաղա­քա­գետ, պատմա­բան Միքա­յել Զոլյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի առաջնորդնե­րի միջև Աբու Դաբիում կայա­ցած հանդի­պումը, որտեղ նրանք արժա­նա­ցան Զայեդ մրցա­նա­կին՝ խաղա­ղության և միջկրո­նա­կան երկխո­սության հաստատմանն ուղղված ջանքե­րի համար։ Անդրա­դարձ է կատարվում տարա­ծաշրջա­նա­յին դինա­մի­կա­յին՝ ընդգծե­լով Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի աճող միջնորդա­կան դերը և Ռուսաստա­նի կողմից իրա­կա­նացվող հիբրի­դա­յին ճնշումնե­րի ու սաբո­տա­ժի փորձե­րի վտանգը։

Պատմա­բան և քաղա­քա­գետ Միքա­յել Զոլյա­նը նշեց, որ հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության գործընթա­ցը պետք է շարունակվի և դրա համար անհրա­ժեշտ է պարբե­րա­բար իրա­կա­նացնել քայլեր, որոնք գործընթա­ցը կպա­հեն ակտիվ վիճա­կում և թույլ չեն տա լճա­ցում։ Նրա խոսքով՝ վերջին շրջա­նում նման քայլեր արդեն եղել են՝ բեռնա­փո­խադրումնե­րի, գերի­նե­րի ազատ արձակման և այժմ նաև առաջնորդնե­րի հանդիպման տեսքով։ Զոլյա­նը ընդգծեց, որ երկրնե­րի ղեկա­վարնե­րի պարբե­րա­կան հանդի­պումնե­րը անհրա­ժեշտ են, քանի որ մշտա­պես առա­ջա­նում են թյուրի­մա­ցություններ և խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն ու լուծվեն, մինչև դրանք չկուտակվեն և չդառնան վտանգա­վոր։

Միքա­յել Զոլյա­նը դիտարկում է, որ միջազգա­յին քաղա­քա­կա­նության տեսանկյունից աշխարհը գտնվում է խիստ անկա­յուն վիճակում․Ուկրաինայում պատե­րազմ է, Իրա­նում լուրջ ճգնա­ժամ կա, Մերձա­վոր Արև­ելքում իրա­վի­ճա­կըշ արունա­կում է մնալ պայթյունավտանգ։ Այս ֆոնին, նրա կարծի­քով, հայ-ադրբե­ջա­նա­կան խաղա­ղության գործընթա­ցը գրե­թե միակ դրա­կան դինա­մի­կա ունե­ցող գործընթացնե­րից է, որը հակա­ռակվում է գլո­բալ անկա­յունությա­նը։ Նա նշեց, որ Միացյալ Արա­բա­կան Էմի­րություննե­րը նույնպես ունե­ցել են ներդրում այս գործընթա­ցում, և հիշեցրեց Աբու Դաբիում տեղի ունե­ցած երկա­րատև ու աննա­խա­դեպ հանդի­պումը, որի ընթացքում, ըստ նրա, ընդունվել են որո­շումներ, որոնք հետա­գա­յում հիմք են դարձել Վաշինգտո­նում ստո­րագրված փաստաթղթե­րի համար։

Զոլյա­նը կարև­որ է համա­րում ընդգծել, որ այս գործընթա­ցի հիմնա­կան սուբյեկտնե­րը Հայաստանն ու Ադրբե­ջանն են։ Նրա խոսքով՝ ԱՄՆ‑ն ակտիվ դերա­կա­տար է, սակայն գործընթա­ցը չի պարտադրվում արտա­քին ճնշմամբ, ինչպես, օրի­նակ, ռուս-ուկրաի­նա­կան հակա­մարտության դեպքում, որտեղ Ռուսաստա­նը առա­ջադրում է Ուկրաի­նա­յի համար անընդունե­լի պայմաններ։ Նա հիշեցնում է, որ Ղարա­բաղյան հակա­մարտության տասնամյակնե­րի փորձը ցույց է տվել՝ եթե կողմե­րը պատրաստ չեն լուծման, միջնորդնե­րի պարտադրանքը արդյունք չի տալիս։

Պատմա­բանն ընդգծեց, որ այս իմաստով հայ-ադրբե­ջա­նա­կան գործընթա­ցը կարող է դառնալ «հաջո­ղության պատմություն» թե՛ տարա­ծաշրջա­նի, թե՛ միջնորդնե­րի համար, սակայն միա­ժա­մա­նակ զգուշացրեց, որ պետք չէ գերագնա­հա­տել ձեռքբե­րումնե­րը․ դեռ բազմա­թիվ քայլեր են անհրա­ժեշտ։ Նրա գնա­հատմամբ՝ Աբու Դաբիում տեղի ունե­ցա­ծը կարև­որ ազդակ էր, որ գործընթա­ցը շարունակվում է և ունի դրա­կան դինա­մի­կա։

Խոսե­լով ռուսա­կան ճնշումնե­րի մասին՝ Միքա­յել Զոլյա­նը նշեց, որ դրանք հիբրի­դա­յին բնույթ ունեն և ուղղված են Հայաստա­նի ներքին քաղա­քա­կան գործընթացնե­րի վրա ազդե­լուն։ Նա նշեց, որ նման սպառնա­լիքնե­րին դիմագրա­վե­լու համար կա երկու ուղղություն․մի կողմից՝ անհրա­ժեշտ է պաշտպանվելև դիմադրել այդ ազդե­ցություննե­րին, մյուս կողմից՝շարունակել դիվա­նա­գի­տա­կան շփումնե­րը, քանի որ դիվա­նա­գի­տությունը նույնիսկ ագրե­սիվ տրա­մադրված կողմե­րի հետ կոնֆլիկտը կառա­վա­րե­լի պահե­լու գործիք է։

Զոլյա­նը նշեց, որ Ռուսաստա­նը ներկա­յումս գործում է մի քանի ճակատնե­րով՝ Ուկրաի­նա, Կենտրո­նա­կան Ասիա, Հարա­վա­յին Կովկաս, և նույնիսկ իր դաշնա­կիցնե­րի հետ ունի խնդիրներ։ Նա օրի­նակ բերեց Բելա­ռուսը՝ ընդգծե­լով, որ անգամ այնտեղ Լուկա­շենկոն փորձում է որո­շա­կի ինքնուրույնություն ցուցա­բե­րել։ Նրա խոսքով՝ այս ֆոնին Հայաստա­նը պարզա­պես հերթա­կան ուղղություննե­րից մեկն է, հատկա­պես ընտրություննե­րին մոտե­նա­լու պատճա­ռով, և առա­ջի­կա ամիսնե­րը լինե­լու են լարված։

Պատմա­բան և քաղա­քա­գե­տը շեշտեց, որ Հայաստա­նում անհրա­ժեշտ է բարձր զգո­նություն ինչպես պետա­կան համա­կարգի, այնպես էլ հասա­րա­կության կողմից։ Նա ընդգծեց, որ ժողովրդա­վա­րությունը պետք է պաշտպա­նել, և հիշեցրեց Կարլ Պոպե­րի «հանդուրժո­ղա­կա­նության պարա­դոքսը»՝ նշե­լով, որ ժողովրդա­վա­րությունը պարտա­վոր է սահմա­նա­փա­կել այն ուժե­րին, որոնք փորձում են ժողովրդա­վա­րա­կան մեխա­նիզմնե­րով ոչնչացնել հենց ժողովրդա­վա­րությունը։

Զոլյա­նը նշեց, որ տեղե­կատվա­կան պատե­րազմում կարև­որ է ոչ միայն արձա­գանքել, այլ նաև կանխա­տե­սել վտանգնե­րը։ Նա օրի­նակ բերեց Մոլդո­վան, որտեղ, ըստ նրա, հաջողվել է հանրությա­նը նախա­պես զգուշացնել ռուսա­կան քարոզչության հիմնա­կան նարա­տիվնե­րի մասին, ինչի արդյունքում այդ քարոզչությունը կորցրել է իր ազդե­ցությունը։ Նրա կարծի­քով՝ Հայաստա­նը նույնպես աստի­ճա­նա­բար մտնում է այդ փուլ։

Անդրա­դառնա­լով ներքին քաղա­քա­կան դաշտին՝ Միքա­յել Զոլյա­նը նշեց, որ Հայաստա­նում կան քաղա­քա­կան ուժեր ու գործիչներ, որոնք գործում են որպես արտա­քին ազդե­ցության գործա­կալներ և փորձում են ժողովրդա­վա­րա­կան մեխա­նիզմնե­րով վերա­կանգնել ֆեո­դա­լա­կան, օլի­գարխիկ կառա­վարման մոդելներ։ Նա ընդգծեց, որ խնդի­րը միայն քաղա­քա­կան ընտրությունը չէ, այլ այն, որ հասա­րա­կությունը կարո­ղա­նա տարբե­րել ինքնուրույն մտա­ծող քաղա­քա­կան ուժե­րին արտա­քի­նից կառա­վարվող դերա­կա­տարնե­րից։

Զոլյա­նը կտրուկ քննա­դա­տեց օլի­գարխիկ մտա­ծե­լա­կերպը՝ նշե­լով, որ այն հիմնված է ժողովրդի նկատմամբ արհա­մարհանքի վրա և հակա­սում է ժամա­նա­կա­կից ժողովրդա­վա­րա­կան արժեքնե­րին։ Նրա խոսքով՝ նման ուժե­րը փորձում են իշխա­նությունը ներկա­յացնել որպես «բարե­գործություն», ոչ թե հանրա­յին ծառա­յություն, ինչը միջնա­դարյան ֆեո­դա­լա­կան հոգե­բա­նության արտա­հայտություն է։

Խոսե­լով գլո­բալ մակարդա­կի մասին՝ պատմա­բանն ընդգծեց, որ աշխարհը գտնվում է խորը համա­կարգա­յին ճգնա­ժա­մի մեջ, որտեղ լիբե­րալ դեմոկրա­տիան և կապի­տա­լիզմը այլևս չեն բավա­րա­րում հասա­րա­կություննե­րի բոլոր պահանջնե­րը։ Սակայն, նրա համոզմամբ, այդ ճգնա­ժա­մի լուծումը չեն կարող լինել ավտո­րի­տար կամ նեոֆա­շիստա­կան ռեժիմնե­րը։ Նա ընդգծեց, որ արևմտյան համա­կարգի առա­վե­լությունն այն է, որ այնտեղ խնդիրնե­րը կարող են բացա­հայտվել և դառնալ հանրա­յին քննարկման առարկա, ինչը հնա­րա­վոր չէ Ռուսաստա­նում կամ Չինաստա­նում։

Ամփո­փե­լով՝ Միքա­յել Զոլյա­նը նշեց, որ ներկա­յիս գլո­բալ «հիբրի­դա­յին պատե­րազմի» պայմաննե­րում փոքր պետություննե­րը կարող են շահել միայն այն դեպքում, եթե կարո­ղա­նան խուսա­փել մեծ տերություննե­րի բախման ուղիղ հարվածնե­րից։ Նրա խոսքով՝ Հայաստա­նի համար կենսա­կան է խաղաղ գոյակցությունը անմի­ջա­կան հարև­աննե­րի հետ և միա­ժա­մա­նակ մեծ ուժե­րի միջև հավա­սա­րակշռված քաղա­քա­կա­նություն վարե­լը։ Նա ընդգծեց, որ քաղա­քակրթա­կան և ապա­գա­յի տեսանկյունից Հայաստա­նին առա­վել հոգե­հա­րա­զատ է Եվրո­պան, սակայն ներկա փուլում անհրա­ժեշտ է ճկունություն, բազմա­վեկտոր դիվա­նա­գի­տություն և ներքին ժողովրդա­վա­րության պաշտպա­նություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ