21.4 C
Yerevan

Հաց Ասե­լով Չես Կշտա­նա. Իրա­կա­նությունն Ավե­լի Լուրջ Է

Աշխա­տա­տե­ղե­րի զանգվա­ծա­յին ստեղծման մասին խոսե­լիս անհրա­ժեշտ է հաշվի առնել մարդկա­յին ռեսուրսնե­րի առկա­յությունն ու մասնա­գի­տա­կան կարո­ղություննե­րը։ Կասկա­ծե­լի է, որ առանց խորքա­յին վերլուծության նման ծրագրե­րը կարող են իրա­գործե­լի լինել։

Վահե Հովհաննիսյան

Freenews Armenia‑ն զրուցել է ֆինանսնե­րի նախա­րար Վահե Հովհաննիսյա­նի հետ։ Զրույցում Հովհաննիսյա­նը մի շարք տեսա­կետներ է ներկա­յացնում պետա­կան բյուջեի՝ որպես արժեքնե­րի և առաջնա­հերթություննե­րի քարտե­զի վերա­բերյալ, որի վերջնանպա­տա­կը քաղա­քա­ցու կյանքի որա­կի բարե­լա­վումն է։ Նախա­րարն ընդգծում է ֆիսկալ կայունության կարև­ո­րությունը՝ որպես տնտե­սա­կան զարգացման հիմնա­րար միջա­վայր, միա­ժա­մա­նակ պարզա­բա­նե­լով հարկա­յին բեռի արդար բաշխման անհրա­ժեշտությունը խոշոր և փոքր բիզնեսնե­րի միջև։ Քննարկման առանցքում են նաև պետա­կան պարտքի կառա­վա­րե­լիությունը, թվայնացման միջո­ցով համա­կարգի թափանցի­կության բարձրա­ցումը և ընդդի­մա­դիր պոպուլիստա­կան նախագծե­րի հնա­րա­վոր բացա­սա­կան ազդե­ցությունը երկրի ֆինանսա­կան դիմա­կա­յունության վրա։

Վահե Հովհաննիսյա­նը նշեց, որ վարչա­պե­տի մասնակցությամբ 2025 թվա­կա­նի գործունեության արդյունքնե­րի քննարկումը եղել է կառուցո­ղա­կան և արդյունա­վետ։ Նրա խոսքով՝ ներկա­յացվել է նախորդ տարի սահմանված առաջնա­հերթություննե­րի ուղղությամբ արձա­նագրված առա­ջընթա­ցը։ Նախա­րա­րը ասաց, որ թվայնացման հետ կապված որոշ խնդիրներ որոշ չափով ձգձգվել են, սակայն հիմնա­կան ցուցա­նիշնե­րի մասով արձա­նագրվել են խոստումնա­լից և դրա­կան արդյունքներ։

Ֆինանսնե­րի նախա­րա­րը կարծում է, որ իր ղեկա­վա­րած կառույցը միա­ժա­մա­նակ և՛ տեխնոկրա­տա­կան, և՛ քաղա­քա­կան պատասխա­նատվություն կրող մարմին է։ Նա ընդգծեց, որ նախա­րա­րությունը պարտա­վոր է ունե­նալ բարձր մասնա­գի­տա­կան ներուժ՝ ֆիսկալ քաղա­քա­կա­նությունը արդյունա­վետ իրա­կա­նացնե­լու համար, բայց միևնույն ժամա­նակ՝ որպես կառա­վա­րության անդամ, պատասխա­նա­տու է նաև քաղա­քա­կան առաջնա­հերթություննե­րի կյանքի կոչման համար։ Նրա դիտարկմամբ՝ նախա­րա­րության հիմնա­կան առա­քե­լությունն է նորա­րա­րա­կան ֆինանսա­կան համա­կարգե­րի ձևա­վո­րումը՝ սպա­սարկե­լու Հայաստա­նի բեկումնա­յին զարգացման օրա­կարգը։

Անդրա­դառնա­լով ֆիսկալ կայունությա­նը՝ Վահե Հովհաննիսյա­նը նշեց, որ այն ինքնանպա­տակ չէ, այլ միջա­վայր է ստեղծում սոցիա­լա­կան և տնտե­սա­կան խնդիրնե­րի լուծման համար։ Նրա համոզմամբ՝ առանց ֆիսկալ կայունության պետությունը կարող է բախվել ավե­լի խոր ճգնա­ժա­մե­րի և ավել ծախսե­րի՝ առանց իրա­կան արդյունքնե­րի։ Նախա­րա­րը կարև­ո­րեց, որ նույնիսկ տուրբուլենտ միջա­վայրում Հայաստա­նը կարո­ղա­ցել է պահպա­նել կայունությունը և ապա­հո­վել տնտե­սա­կան աճի համար նպաստա­վոր պայմաններ։

Սոցիա­լա­կան արդա­րության հարցում ֆինանսնե­րի նախա­րա­րը նշեց, որ նախա­րա­րությունն ունի հստակ դերա­կա­տա­րություն՝ որպես հարկա­յին քաղա­քա­կա­նություն իրա­կա­նացնող մարմին։ Նա ասաց, որ նպա­տակն է ստեղծել այնպի­սի հարկա­յին համա­կարգ, որը մի կողմից արդա­րության զգա­ցում կձև­ա­վո­րի քաղա­քա­ցի­նե­րի և տնտեսվա­րողնե­րի մոտ, մյուս կողմից՝ կնպաստի զարգացմա­նը։ Հովհաննիսյա­նը ընդգծեց, որ արդա­րության հասնե­լը շարունա­կա­կան գործընթաց է և վերջին հարկա­յին փոփո­խություննե­րը միտված են հենց այդ նպա­տա­կին։

Նրա խոսքով՝ խնդիր կար, որ խոշոր ընկե­րություննե­րը հաճախ համե­մա­տա­բար ավե­լի քիչ հարկ էին վճա­րում՝ օգտվե­լով փոքրե­րի համար նախա­տեսված արտո­նություննե­րից։ Նախա­րա­րը նշեց, որ իրա­կա­նացված փոփո­խություննե­րի արդյունքում փաստա­ցի փոքր և միջին բիզնե­սը չի կրել ավե­լացված հարկա­յին բեռ, իսկ որոշ ոլորտնե­րում նույնիսկ վճա­րել է ավե­լի քիչ։ Միա­ժա­մա­նակ, այդ փոփո­խություննե­րը նպաստել են խոշոր բիզնե­սի կողմից ավե­լի մեծ հարկա­յին վճա­րումնե­րի։

Վահե Հովհաննիսյա­նը ասաց, որ իրա­կա­նացված քաղա­քա­կա­նության արդյունա­վե­տությունը չափվում է նոր ընկե­րություննե­րի ստեղծման, փակման, ինչպես նաև հարկա­յին համա­կարգե­րից անցումնե­րի միջո­ցով։ Նրա խոսքով՝ վերջին տարի­նե­րին այս ցուցա­նիշնե­րը դրա­կան դինա­մի­կա են ցույց տալիս, թեև նա ընդունեց, որ ցանկա­ցած համընդհա­նուր քաղա­քա­կա­նություն տարբեր ազդե­ցություն կարող է ունե­նալ տարբեր խմբե­րի վրա։

Խոսե­լով հանրա­յին դժգո­հություննե­րի մասին՝ նախա­րա­րը նշեց, որ հարկա­յին վարչա­րա­րության հիմնա­կան թիրա­խը խոշոր բիզնեսն է, քանի որ հենց այնտեղ են արձա­նագրվում խոշոր խախտումնե­րը։ Նրա դիտարկմամբ՝ դժգո­հություննե­րը հաճախ պայմա­նա­վորված են ոչ թե հարկա­յին ճնշմամբ, այլհաշվետվո­ղա­կա­նության պահանջնե­րի խստացմամբ, ինչը կարող է անհարմա­րություն առա­ջացնել։

Բյուջեի ձևա­վորման մասին Վահե Հովհաննիսյա­նը բացատրեց, որ նախ հաստատվում է հինգ տարվա ֆիսկալ շրջա­նա­կը, ապա այդ սահմաննե­րում պետա­կան մարմիննե­րը ներկա­յացնում են իրենց ծրագրերն ու ծախսա­յին հայտե­րը։ Նրա խոսքով՝ սկզբում սահմանվում են հնա­րա­վո­րություննե­րը, և միայն դրա­նից հետո՝ պահանջնե­րը։

Անդրա­դառնա­լով այն ընկալմա­նը, թե բյուջեն աճում է, բայց կյանքի որա­կը չի բարե­լավվում, ֆինանսնե­րի նախա­րա­րը նշեց, որ բարե­լա­վումնե­րը հաճախ անմի­ջա­պես չեն գիտակցվում։ Նա ընդգծեց, որ կան օբյեկտիվ ինդի­կա­տորներ, որոնք ցույց են տալիս ոչ միայն ընդհա­նուր բարե­կե­ցության աճը, այլև եկա­մուտնե­րի բաշխման ավե­լի արդար դարձնե­լը հասա­րա­կության տարբեր շերտե­րի միջև։

Վահե Հովհաննիսյա­նը նշեց, որ այդ բաշխումը չափվում է, մասնա­վո­րա­պես, Ջինի գործակցով, և Հայաստա­նը վերջին տարի­նե­րին արձա­նագրում է դրա­կան առա­ջընթաց թե՛ տարա­ծաշրջա­նա­յին, թե՛ ներքին համե­մա­տությամբ։

Պարգև­ավճարնե­րի թեմա­յով նախա­րա­րը ասաց, որ պետա­կան համա­կարգը պետք է կարո­ղա­նա մրցունակ վարձատրություն ապա­հո­վել՝ որակյալ մասնա­գետներ ներգրա­վե­լու և պահե­լու համար։ Նա ընդգծեց, որ առա­ջի­կա­յում շրջա­նա­ռության մեջ կդրվի օրենքի նախա­գիծ, որը այս հարցե­րը կկարգա­վո­րի օրենսդրա­կան մակարդա­կով։

Պետա­կան պարտքի վերա­բերյալ Վահե Հովհաննիսյա­նը վստա­հեցրեց, որ այն լիո­վին վերահսկե­լի և սպա­սարկե­լի է։ Նրա խոսքով՝ 2025 թվա­կա­նի արդյունքնե­րով պարտքի հարա­բե­րակցությունը ՀՆԱ‑ի նկատմամբ կմնա նախորդ տարվա մակարդա­կին մոտ և չի գերա­զանցի 48 տոկո­սը։ Նախա­րա­րը նշեց, որ առա­ջի­կա տարի­նե­րին նպա­տակ կա աստի­ճա­նա­բար կրճա­տել բյուջեի դեֆի­ցի­տը և բարձրացնել ծախսե­րի արդյունա­վե­տությունը։

Նա նաև ասաց, որ հասա­րա­կության հետաքրքրվա­ծությունը պետա­կան պարտքի արդյունա­վետ օգտա­գործման հարցում միշտ չէ, որ բարձր է, սակայն նախա­րա­րությունը պարբե­րա­բար ներկա­յացնում է հաշվետվություններ և կարև­ո­րում է հանրա­յին քննարկումներն ու քննա­դա­տությունը։

Ընդդի­մա­դիր ծրագրե­րին անդրա­դառնա­լով՝ ֆինանսնե­րի նախա­րա­րը նշեց, որ նման առա­ջարկնե­րի դեպքում կարև­որ է ոչ միայն «ինչը», այլ «ինչպե­սը»։ Նրա խոսքով՝ աշխա­տա­տե­ղե­րի զանգվա­ծա­յին ստեղծման մասին խոսե­լիս անհրա­ժեշտ է հաշվի առնել մարդկա­յին ռեսուրսնե­րի առկա­յությունն ու մասնա­գի­տա­կան կարո­ղություննե­րը։ Նա կասկած հայտնեց, որ առանց խորքա­յին վերլուծության նման ծրագրե­րը կարող են իրա­գործե­լի լինել։

Փոքր բիզնե­սին հարկե­րից ամբողջությամ բազա­տե­լու գաղա­փա­րի վերա­բերյալ Վահե Հովհաննիսյա­նը նշեց, որ թեև տեսա­կա­նո­րեն դա հնա­րա­վոր է, գործնա­կա­նում այն կբե­րի լուրջռիսկեր, քանի որ խոշոր բիզնե­սը կարող է ձևա­կա­նո­րեն դառնալ «փոքր» և խուսա­փել հարկե­րից։ Նույն տրա­մա­բա­նությամբ նա քննա­դա­տեց նաև որոշ ապրանքնե­րի ԱԱՀ-ից ազատման գաղա­փարնե­րը՝ նշե­լով, որ դրանք կարող են շղթա­յա­կան խնդիրներ ստեղծել ֆիսկալ կայունության համար։

Ամփո­փե­լով՝ ֆինանսնե­րի նախա­րա­րը նշեց, որ 2026 թվա­կա­նի առաջնա­հերթություններն են բյուջեի դեֆի­ցի­տի կրճա­տումը, ծախսե­րի արդյունա­վե­տության բարձրա­ցումը, միջազգա­յին գործընկերնե­րի հետ հարա­բե­րություննե­րի զարգա­ցումը, վարկա­նի­շա­յին ցուցա­նիշնե­րի բարե­լա­վումը և ֆինանսա­կան համա­կարգի լայնա­ծա­վալ թվայնա­ցումը։ Նրա խոսքով՝ այս ամե­նի վերջնա­կան նպա­տա­կը քաղա­քա­ցի­նե­րին մատուցվող ծառա­յություննե­րի որա­կի և հասա­նե­լիության բարձրա­ցումն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ