21.4 C
Yerevan

Հայ-Հնդկա­կան Խորա­ցող Հարա­բե­րություններ

Ադրբե­ջա­նի և Պակիստա­նի սերտ հարա­բե­րություննե­րը նույնպես կարև­որ գործոն են Հնդկաստա­նի ռազմա­քա­ղա­քա­կան հաշվարկնե­րում։

Լեո­նիդ Ներսիսյան

Civilnet‑ը զրուցել է «APRI ARMENIA» հետա­զո­տա­կան կենտրո­նի ավագ աշխա­տող, ռազմա­քա­ղա­քա­կան հարցե­րով փորձա­գետ Լեո­նիդ Ներսիսյա­նի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվում է Հայաստա­նի ռազմա­վա­րա­կան գործընկե­րություննե­րի վերա­փո­խումը, որտեղ առանցքա­յին տեղ է զբա­ղեցնում Հնդկաստա­նի հետ խորա­ցող համա­գործակցությունը և բարձրաստի­ճան զինվո­րա­կաննե­րի փոխայցե­լություննե­րը: Փորձա­գետն ընդգծում է, որ հնդկա­կան ժամա­նա­կա­կից սպա­ռա­զի­նության ձեռքբե­րումը ոչ միայն նպաստում է բանա­կի տեխնո­լո­գիա­կան վերա­զինմա­նը, այլև խթա­նում է ներքին ռեֆորմնե­րը՝ համադրե­լով արևմտյան և նախկին խորհրդա­յին չափա­նիշնե­րը։

Լեո­նիդ Ներսիսյանն ասաց, որ Հնդկաստա­նի զինված ուժե­րի պաշտպա­նության շտա­բի պետի այցը Հայաստան լիո­վին տրա­մա­բա­նա­կան է։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը ներկա­յումս հնդկա­կան զենքի և զինամթերքի ամե­նա­խո­շոր գնորդնե­րից է, և այդ հանգա­մանքը ենթադրում է լայն աշխա­տանքա­յին օրա­կարգ։ Ներսիսյա­նը նշեց, որ խոսքը միայն գնումնե­րի մասին չէ, այլ նաև այն մասին, թե ինչպես են այդ համա­կարգե­րը ինտեգրվե­լու Հայաստա­նի բանա­կում, ինչքան սպա­յա­կազմ է անհրա­ժեշտ վերա­պատրաստել և ինչ ձևա­չա­փով պետք է շարունակվի այդ գործընթա­ցը։

Փորձա­գե­տը կարծում է, որ ապա­գա­յում հնա­րա­վոր են նաև համա­տեղ զորա­վարժություններ, ռազմա­կան կրթության ոլորտում համա­գործակցություն, ինչպես նաև ռազմա­տեխնի­կա­կան և ռազմարդյունա­բե­րա­կան կապե­րի զարգա­ցում։ Նա ընդգծեց, որ սա առա­ջին դեպքն է, երբ Հնդկաստա­նից Հայաստան է այցե­լում այդ մակարդա­կի բարձրաստի­ճան զինվո­րա­կան, միա­ժա­մա­նակ հիշեցնե­լով, որ հայկա­կան բարձրաստի­ճան պատվի­րա­կություննե­րը ևս մի քանի անգամ այցե­լել են Հնդկաստան։

Խոսե­լով Հնդկաստա­նի շահե­րի մասին Հարա­վա­յին Կովկա­սում՝ Լեո­նիդ Ներսիսյա­նը նշեց, որ քաղա­քա­կան բաղադրի­չը միշտ էլ առկա է եղել հայ-հնդկա­կան հարա­բե­րություննե­րում։ Նրա դիտարկմամբ՝ երկու երկրնե­րը փոխա­դարձ աջակցություն են ցուցա­բե­րել միմյանց անվտանգությանն առնչվող հարցե­րում։ Նա հիշեցրեց, որ Հայաստա­նը մշտա­պես Հնդկաստա­նի կողմն է եղել Քաշմի­րի հարցում, այդ թվում՝ Պակիստա­նի հետ վերջին լարվա­ծության ժամա­նակ։ Միևնույն ժամա­նակ, փորձա­գե­տը շեշտեց, որ Ադրբե­ջա­նի և Պակիստա­նի սերտ հարա­բե­րություննե­րը նույնպես կարև­որ գործոն են Հնդկաստա­նի ռազմա­քա­ղա­քա­կան հաշվարկնե­րում։

Ներսիսյա­նը դիտարկում է, որ ռազմա­տեխնի­կա­կան համա­գործակցության խորա­ցումը Հնդկաստա­նի համար ունի նաև տնտե­սա­կան և իմի­ջա­յին նշա­նա­կություն։ Նրա խոսքով՝ Հայաստա­նը որպես մի շարք զինա­տե­սակնե­րի առա­ջին պատվի­րա­տու՝ օգնում է Հնդկաստա­նին ամրապնդվել միջազգա­յին շուկա­յում՝ այդ թվում նաև PR‑ի տեսանկյունից։ Նա նշեց, որ 2022 թվա­կա­նից հետո, երբ Հայաստա­նը սահմա­նա­փակ ընտրություն ուներ զենքի մատա­կա­րարնե­րի հարցում, այս համա­գործակցությունը դարձել է փոխշա­հա­վետ։

Խոսե­լով հնդկա­կան զինա­տե­սակնե­րի տեխնո­լո­գիա­կան բնույթի մասին՝ ռազմա­քա­ղա­քա­կան փորձա­գե­տը ասաց, որ վերջին տարի­նե­րին Հնդկաստա­նի ռազմարդյունա­բե­րությունում ակնհայտ է շարժը դեպի արևմտյան ստանդարտներ։ Նրա խոսքով՝ որոշ համա­կարգե­րում տեսա­նե­լի է սովե­տա­կան և արևմտյան տեխնո­լո­գիա­նե­րի յուրօ­րի­նակ համադրություն։ Օրի­նակ, «Ակաշ» զենի­թահրթի­ռա­յին համա­լի­րը գաղա­փա­րա­պես կապված է սովե­տա­կան «Կվադրատ» համա­կարգի հետ, սակայն զգա­լիո­րեն զարգա­ցած է էլեկտրո­նի­կա­յի առումով։ Իսկ հրե­տա­նա­յին համա­կարգե­րը՝ 155 մմ «ԱԹԱԳՍ»-ը կամ «ՄԱՐԳ»-ը, ամբողջությամբ համա­պա­տասխա­նում են արևմտյան չափա­նիշնե­րին։

Ներսիսյա­նը նշեց, որ տարբեր ծագման զինա­տե­սակնե­րի համադրումը այլևս լուրջ խնդիր չէ, քանի որ ժամա­նա­կա­կից համա­կարգե­րը թվայնացված են։ Նրա կարծի­քով՝ այն համա­կարգե­րը, որոնք ունեն համա­կարգչա­յին կառա­վարման տարրեր, հնա­րա­վոր է ինտեգրել միասնա­կան կառա­վարման հարթակնե­րի մեջ՝ անկախ դրանց ծագումից։ Նա ընդգծեց, որ Հայաստա­նը այդ ոլորտում ունի մեծ ներուժ և կարող է առաջ շարժվել նույնիսկ առանց նոր գնումնե­րի՝ ճիշտ ինժե­նե­րա­կան լուծումնե­րի միջո­ցով։

Անդրա­դառնա­լով բանա­կի ռեֆորմնե­րին՝ Լեո­նիդ Ներսիսյա­նը նշեց, որ նոր զինա­տե­սակնե­րը կարող են խթա­նել փոփո­խություննե­րը, սակայն դրանք ինքնանպա­տակ չեն։ Նրա խոսքով՝ նույն զինա­տե­սակն արդյունա­վետ է միայն այն դեպքում, երբ փոխվում են կիրառման մոտե­ցումնե­րը։ Նա օրի­նակ բերեց, որ ժամա­նա­կա­կից հրե­տա­նա­յին համա­կարգե­րը չեն կարող օգտա­գործվել նույն կերպ, ինչ խորհրդա­յին D‑20 կամ D‑30 թնդա­նոթնե­րը, սակայն նույնիսկ հին համա­կարգե­րը հնա­րա­վոր է կիրա­ռել ավե­լի ապա­կենտրո­նացված և արդյունա­վետ ձևով։

Խոսե­լով 2020 թվա­կա­նից հետո տարա­ծաշրջա­նա­յին զարգա­ցումնե­րի մասին՝ փորձա­գե­տը նշեց, որ Ադրբե­ջա­նը շարունա­կում է մեծա­ծա­վալ զինման գործընթա­ցը՝ հատկա­պես շեշտադրե­լով անօ­դա­չու թռչող սարքե­րը, հետա­խուզա­կան կարո­ղություննե­րը և հրթի­ռա­յին համա­կարգե­րը։ Նա նշեց, որ Ադրբե­ջա­նը ակտի­վո­րեն հետև­ում է ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմին և փորձում է քաղել համա­պա­տասխան դասեր։ Ներսիսյա­նի խոսքով՝ Ադրբե­ջա­նի հակաօ­դա­յին պաշտպա­նության համա­կարգե­րի զարգա­ցումը և ռազմա­կան ավիա­ցիա­յի ընդլայնումը կարող են մտա­հո­գիչ լինել բալանսի տեսանկյունից։

Փորձա­գե­տը նաև նշեց, որ Ադրբե­ջա­նի զենքի գնումնե­րի աշխարհագրությունը փոխվել է․ եթե նախկի­նում հիմնա­կան ուղղությունը Ռուսաստանն էր, ապա այժմ առաջնա­յին դեր ունեն Թուրքիան, Իսրա­յե­լը և Պակիստա­նը։

Անդրա­դառնա­լով Միացյալ Նահանգնե­րի հնա­րա­վոր դերա­կա­տա­րությա­նը՝ Լեո­նիդ Ներսիսյա­նը նշեց, որ 907-րդ բանաձևի շուրջ քննարկումնե­րը հաճախ չափա­զանցված են։ Նրա խոսքով՝ այն հիմնա­կա­նում վերա­բե­րում է ռազմա­կան օգնությա­նը, ոչ թե առևտրա­յին գնումնե­րին, և պատմության ընթացքում մի քանի անգամ սառեցվել է նախա­գա­հի որոշմամբ։ Նա կարծում է, որ ապա­գա­յում հնա­րա­վոր է ԱՄՆ‑ի հետ պաշտպա­նա­կան և տեխնո­լո­գիա­կան համա­գործակցության ընդլայնում՝ հատկա­պես Հայաստա­նի պարա­գա­յում։

Խոսե­լով կիսա­հա­ղորդիչնե­րի և բարձր տեխնո­լո­գիա­նե­րի մասին՝ Ներսիսյա­նը նշեց, որ ԱՄՆ‑ի հետ համա­գործակցությունը կարող է բացել նոր հնա­րա­վո­րություններ նաև ռազմարդյունա­բե­րա­կան ոլորտում։ Նա ընդգծեց, որ եթե քննարկվում է անգամ ամե­րիկյան ատո­մա­կա­յա­նի տեխնո­լո­գիա­նե­րի մատա­կա­րա­րումը, ապա որոշ ռազմա­կան տեխնո­լո­գիա­ներ կարող են համարվել ավե­լի քիչ զգա­յուն։ Նրա դիտարկմամբ՝ նախկի­նում հիմնա­կան խոչընդո­տը Ռուսաստա­նի գործոնն էր, սակայն ներկա­յիս պայմաննե­րում այդ սահմա­նա­փա­կումնե­րը կարող են աստի­ճա­նա­բար թուլա­նալ։

Առնչվող Հոդվածներ