14.8 C
Yerevan

Փաշինյա­նի Ուրա­ցումը Բարձրացնում Է  Նրա Վարկա­նի­շը

Աղե­տա­լի պատե­րազմից, ահռե­լի կորուստնե­րից հետո ի՞նչ իմաստ ունի Նիկոլ Փաշինյա­նից հրա­ժա­րումը: Դա ընդա­մե­նը պատասխա­նատվությունից փախուստ է, որ գիտա­կից մարդու աչքին Փաշինյա­նին բարձրացնում է:

Վահրամ Աթա­նեսյան

2018 թվա­կա­նին եւ հետա­գա երկու տարի­նե­րին Երեւա­նում կամ Ստե­փա­նա­կերտում որեւէ քաղա­քա­կան գործիչ, նախկին կամ Արցա­խի գործող նախա­գահ Նիկոլ Փաշինյա­նին հրա­պա­րա­կա­յին քննադատե՞լ է ԼՂ կարգա­վորման բանակցություննե­րը «ձախո­ղե­լու, արկա­ծախնդիր արտա­քին քաղա­քա­կա­նություն վարե­լու, Ադրբե­ջա­նին պատե­րազմ սկսե­լու համար լեգի­տիմ իրա­վունք տալու» մեջ: Ես գոնե նման բան չեմ հիշում: 

Հայաստա­նում եւ ԼՂ-ում կա՞ր գեթ մեկ հայ, ով բաց հակադրված լիներ «Արցա­խը Հայաստան է եւ վերջ» խոսույթին: Առա­ջին նախա­գահ Լեւոն Տեր-Պետրոսյա­նը բացա­ռություն է, բայց սա այն դեպքն է, երբ բացա­ռությունը միայն հաստա­տում է օրի­նա­չա­փությունը: 

2018թ. տողե­րիս հեղի­նա­կը Ստե­փա­նա­կերտում «բանադրանքի ենթարկվեց» միայն նրա համար, որ Արցա­խի Հանրա­յին հեռուստա­տե­սությա­նը հարցազրույցում «հանդգնել էր» Նիկոլ Փաշինյա­նին անվա­նել «անցումա­յին-ժամա­նա­կա­վոր կառա­վա­րության ղեկա­վար» եւ նրան հորդո­րել էր ԼՂ կարգա­վորման վերա­բերյալ որեւէ դիրքո­րո­շում չհնչեցնել, քանի դեռ արտա­հերթ խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րում ՔՊ‑ն չի հաղթել, եւ ինքը կայուն մեծա­մասնության կողմից ընտրված վարչա­պետ չէ: 

Ասել էի նաեւ, որ արտա­քին քաղա­քա­կան ուղե­գիծ մշա­կե­լիս նա «պետք է պահպա­նի հաջորդայնությունը»: Աղե­տա­լի պատե­րազմից, ահռե­լի կորուստնե­րից հետո ի՞նչ իմաստ ունի Նիկոլ Փաշինյա­նից հրա­ժա­րումը: Դա ընդա­մե­նը պատասխա­նատվությունից փախուստ է, որ գիտա­կից մարդու աչքին Փաշինյա­նին բարձրացնում է: Նա գոնե պատասխա­նատվությունը խոստո­վա­նե­լու եւ Հայաստա­նի քաղա­քա­ցուց կրկին քվե հայցե­լու քաջություն ունի: 

Վահրամ Աթա­նեսյան

Առնչվող Հոդվածներ