Աղետալի պատերազմից, ահռելի կորուստներից հետո ի՞նչ իմաստ ունի Նիկոլ Փաշինյանից հրաժարումը: Դա ընդամենը պատասխանատվությունից փախուստ է, որ գիտակից մարդու աչքին Փաշինյանին բարձրացնում է:
Վահրամ Աթանեսյան
2018 թվականին եւ հետագա երկու տարիներին Երեւանում կամ Ստեփանակերտում որեւէ քաղաքական գործիչ, նախկին կամ Արցախի գործող նախագահ Նիկոլ Փաշինյանին հրապարակային քննադատե՞լ է ԼՂ կարգավորման բանակցությունները «ձախողելու, արկածախնդիր արտաքին քաղաքականություն վարելու, Ադրբեջանին պատերազմ սկսելու համար լեգիտիմ իրավունք տալու» մեջ: Ես գոնե նման բան չեմ հիշում:
Հայաստանում եւ ԼՂ-ում կա՞ր գեթ մեկ հայ, ով բաց հակադրված լիներ «Արցախը Հայաստան է եւ վերջ» խոսույթին: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բացառություն է, բայց սա այն դեպքն է, երբ բացառությունը միայն հաստատում է օրինաչափությունը:
2018թ. տողերիս հեղինակը Ստեփանակերտում «բանադրանքի ենթարկվեց» միայն նրա համար, որ Արցախի Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում «հանդգնել էր» Նիկոլ Փաշինյանին անվանել «անցումային-ժամանակավոր կառավարության ղեկավար» եւ նրան հորդորել էր ԼՂ կարգավորման վերաբերյալ որեւէ դիրքորոշում չհնչեցնել, քանի դեռ արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ‑ն չի հաղթել, եւ ինքը կայուն մեծամասնության կողմից ընտրված վարչապետ չէ:

Ասել էի նաեւ, որ արտաքին քաղաքական ուղեգիծ մշակելիս նա «պետք է պահպանի հաջորդայնությունը»: Աղետալի պատերազմից, ահռելի կորուստներից հետո ի՞նչ իմաստ ունի Նիկոլ Փաշինյանից հրաժարումը: Դա ընդամենը պատասխանատվությունից փախուստ է, որ գիտակից մարդու աչքին Փաշինյանին բարձրացնում է: Նա գոնե պատասխանատվությունը խոստովանելու եւ Հայաստանի քաղաքացուց կրկին քվե հայցելու քաջություն ունի:
Վահրամ Աթանեսյան
