14.8 C
Yerevan

ՀՅԴ‑ն Քիուեսթյան «Նախագծի» Պատասխա­նա­տունե­րից Է

ՀՅԴ Բյուրոն նման սկզբունքա­յին ընդհանրա­ցում անե­լու ի՞նչ հիմքեր ուներ: Քիուեսթյան բանակցություննե­րի փուլում Ստե­փա­նա­կերտը կարգա­վորման այդ տարբե­րա­կի օգտին հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րություն չի տարա­ծել: 

Վահրամ Աթա­նեսյան

Մաս 18

Զարգացնե­լով ԼՂ կարգա­վորման քիուեսթյան «փաթե­թի» վերա­բերյալ  դիրքո­րոշման շուրջ դատո­ղություննե­րը, ՀՅԴ Բյուրոն մտա­հո­գություն է հայտնել, որ մերժե­լու դեպքում Հայաստա­նը կարող է զրկվել «կազմա­կերպվե­լու, ամրա­նա­լու եւ հզո­րա­նա­լու հնա­րա­վո­րությունից»՝ մինչ այդ արձա­նագրած լինե­լով, որ խաղաղ կարգա­վորման ձախո­ղումը հանգեցնե­լու է անխուսա­փե­լի առճա­կատման, այսինքն՝ Ադրբե­ջա­նի հետ նոր պատե­րազմի: 

Բյուրոն, այդպի­սով, 2001թ. ապրի­լի դրությամբ այն համոզմանն էր, որ քիուեսթյան «փաթե­թը» Հայաստա­նի «կազմա­կերպվե­լու, ամրա­նա­լու եւ հզո­րա­նա­լու» հնա­րա­վո­րությունն է, եւ Դաշնակցությունը չպետք է դիմա­դիր կանգնե­լով՝ նպաստի այն կորցնե­լուն:

Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նի» ձեւա­կերպումից պարզ չէ, թե Հայաստա­նի «կազմա­կերպվել» ասե­լիս ի՞նչ է նկա­տի առնվում: Խոսքը ներքի՞ն կազմա­կերպվա­ծության, թե՞՝ աշխարհա­քա­ղա­քա­կան վերա­դա­սա­վո­րումնե­րին մաս կազմե­լու մասին է: Ներքին կյանքում, կարծես, այդ փուլում էական նշա­նա­կության որեւէ խնդիր չկար: Շուրջ մեկ տարի առաջ վարչա­պե­տի պաշտո­նից հեռացվել էր Արամ Սարգսյա­նը, իսկ նրա փոխա­րեն նշա­նակված Անդրա­նիկ Մարգարյա­նը նախա­գահ Ռոբերտ Քոչարյա­նի հետ հակա­սություններ չէր դրսեւո­րում: 

«Միասնություն» դաշինքի մյուս՝ Կարեն Դեմիրճյա­նի ձեւա­վո­րած թեւը պահպա­նում էր Ազգա­յին ժողո­վի նախա­գա­հի եւ խորհրդա­րա­նա­կան հանձնա­ժո­ղովնե­րի նախա­գա­հի պաշտոննե­րը եւ գործա­դիր իշխա­նության ու նախա­գա­հի հետ դարձյալ միանգա­մայն լոյալ հարա­բե­րություններ էր պահպա­նում: Այս իրա­վի­ճա­կում Դաշնակցությունը Հայաստա­նի ներքա­ղա­քա­կան կազմա­կերպվա­ծության սուր մտա­հո­գություն, որ կհասներ Բյուրո­յի «Շրջա­բե­րա­կա­նում» տեղ գտնե­լուն, չպետք է ունե­նար:

Կարե­լի է ենթադրել, որ նկա­տի է առնվել արտա­քին քաղա­քա­կան կազմա­կերպվա­ծությունը, այն, թե նման կարգա­վորման գնա­լու դեպքում Հայաստա­նին անվտանգա­յին ի՞նչ միջա­վայր է սպասվում: 

«Շրջա­բե­րա­կա­նում» առհա­սա­րակ քիուեսթյան «փաթե­թի» վերա­բերյալ արտա­քին դերա­կա­տարնե­րի արձա­գանքը դիտարկված չէ, խոսք, անգամ ակնարկ չկա, թե ԱՄՆ հովա­նա­վո­րած այդ ծրագրին ինչպե՞ս են վերա­բերվում կամ կարող են վերա­բերվել Ռուսաստա­նը եւ Իրա­նը, ի՞նչ առա­վե­լություններ է այն տալիս Թուրքիա­յին: 

Այդ մտա­հո­գություննե­րը, կարծես, Դաշնակցությունը ձեւա­կերպել է Հայաստա­նի «կազմա­կերպվա­ծության հնա­րա­վո­րության» մասին դիտարկումով եւ իր կեցվածքը պայմա­նա­վո­րել նրա­նով, որ «Արցա­խի իշխա­նություննե­րը ամբողջությամբ ՀՀ‑ի հետեւորդի դերում են»: ՀՅԴ Բյուրոն նման սկզբունքա­յին ընդհանրա­ցում անե­լու ի՞նչ հիմքեր ուներ: Քիուեսթյան բանակցություննե­րի փուլում Ստե­փա­նա­կերտը կարգա­վորման այդ տարբե­րա­կի օգտին հրա­պա­րա­կա­յին հայտա­րա­րություն չի տարա­ծել: 

Ենթադրվում է, որ Դաշնակցության ղեկա­վար մարմի­նը փակ քննարկումներ է ունե­ցել ԼՂՀ իշխա­նություննե­րի հետ: Այս խիստ կարեւոր հարցին կանդրա­դառնանք հաջորդիվ: 

Վահրամ Աթա­նեսյան

(Շարունա­կե­լի)

Առնչվող Հոդվածներ