16.5 C
Yerevan

Նոր Ընդդի­մություն Նոր Հայաստա­նին

Այս պահի դրությամբ հասա­րա­կության մի մեծ հատված հայտնվել է գորշ անո­րո­շության մեջ։ «Ոչ նախկին, ոչ ներկա» թեզե­րը չեն աշխա­տել պարզա­պես ընտրության հնա­րա­վո­րություն չունե­նա­լու պատճա­ռով։ Մի կողմից իշխա­նությունն է՝ վարչա­կան մեծ ռեսուրսնե­րով, մյուս կողմից ընդդիմությունը(նախկին իշխա­նություննե­րը)՝ իրենց հսկա­յա­կան ֆինանսա­կան ու նյութա­կան, տնտե­սա­կան կապի­տա­լով, իսկ այն ուժե­րը, որոնք կարող էին ինստի­տուցիո­նալ ԱԺ ձևա­վո­րել, մնում են ստվե­րում, քանի որ նրանց ձայնը խեղդվում է այդ համա­տա­րած աղմուկի մեջ։ 

Մեր Ուղին

2026‑ի խորհրդա­րա­նա­կան ընտրություննե­րից առաջ Հայաստա­նի քաղա­քա­կան դաշտում տասնամյակնե­րով կուտակված խնդիրնե­րը ոչ միայն չեն լուծվել, այլև ավե­լի են ճահճացել․առհասարակ կազմա­քանդե­լով քաղա­քա­կան դաշտն ու քաղա­քա­կան գործընթացնե­րը։ Խնդիրնե­րը բազմա­թիվ են, բայց առա­վել կարև­որնե­րից մեկը, կամ՝ գուցե ամե­նա­կարև­ո­րը խորհրդա­րա­նա­կան ընդդի­մության կայա­ցումն է, մի բան, որ շարունա­կա­բար տապալվել է Հայաստա­նում։ 

Առհա­սա­րակ Հայաստա­նում ընտրություննե­րը երբեք չեն եղել քաղա­քա­կան գործի­քա­կազմի միջո­ցով իշխա­նության ձևա­վորման, իրա­կան փոփո­խություննե­րի իրա­կա­նացման միջոց։ Ընտրություննե­րը շարունա­կա­բար եղել են «հանուն» այդ պահին գոյություն ունե­ցող մեն-միակ խնդրի լուծման՝ արհա­մարհե­լով հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան սպա­սումներն ու պահանջնե­րը՝ դրա­նով իսկ աստի­ճա­նա­բար հասա­րա­կությա­նը, հասա­րա­կա­կան տարբեր խմբե­րի հեռացնե­լով մասնակցա­յին քաղա­քա­կա­նությունից։ Հետև­անքը եղել է այն, որ աստի­ճա­նա­բար հասա­րա­կությունը ներքա­ղա­քա­կան գործընթացնե­րին մասնակցել է զուտ որպես քվեարկող, ոչ ավե­լին, երբեմն՝ ցուցա­րար, բայց ոչ ավե­լին։ Ու դա հանգեցրել է այն խայտա­ռակ անպա­տասխա­նատվությա­նը, անվստա­հությանն ու քաո­սին, որ այսօր կա քաղա­քա­կան դաշտում։

Եթե կարճ հետհա­յացք նետենք անցած տասնամյակնե­րին, ապա կարող ենք նշել, որ ներքա­ղա­քա­կան առումով թերևս միակ համախմբված սպա­սումնե­րով լի ընտրություննե­րը եղել են 1991թ․նախագահական ընտրություննե­րը, երբ հասա­րա­կությունը գիտակցված մասնակցել է ընտրություննե­րին, եթե որ ռացիո­նալ պատկե­րա­ցումնե­րով, ապա գոնե ազգա­յին զարթոնքի մղումնե­րով՝ ցանկա­նա­լով իր քաղա­քա­կան քվեով իրացնել այն փոփո­խություննե­րը, որ իրեն տվել  է իր ազգա­յին զարթոնքը։ Դժբախտա­բար հետա­գա տարի­նե­րին ամեն ինչ շատ արագ այլա­կերպվեց ու կորցրեց իր հիմնա­կան էությունը։ Ընտրա­կեղծա­րա­րությունը դարձավ սովո­րա­կան մի բան, կաշառքն ու վախը՝ ուղեկցող գործիքներ։ Տեղի ունե­ցավ նաև էլ ավե­լի վատ մի բան․ հասա­րակ մարդիկ հասկա­ցան, որ իրենց ընտրությունը ոչինչ չի փոխե­լու, որ իրենց ձայնե­րը զրո են ու եթե գնում են ընտրության, ապա միայն քվեարկե­լու հրա­մայված կարգով։ 

Հայաստա­նում քաղա­քա­կա­նության տապալման պատճառնե­րը շատ են, բայց այդ տապա­լումնե­րից ամե­նա­ցա­վո­տը՝ ընդդի­մության գաղա­փա­րա­պես ոչնչա­ցումն էր։ Եթե 1996թ․ ընտրություննե­րից հետո հասա­րա­կության քիչ թե շատ մասը վստահ էր, որ իշխա­նությունը զավթել են, թքել են իր ձայնե­րի վրա, ապա 1998թ-ից հետո խորհրդա­րա­նա­կան ընդդի­մությունն ինքը դարձավ իշխա­նություննե­րի գրպա­նա­յին խաղա­լի­քը՝ կեղծիքնե­րի, վախի, կաշառքի ու ապօ­րի­նություննե­րի միջո­ցով ստեղծված իշխա­նության լեգի­տի­մության քողն ապա­հո­վող դեկո­րա­տիվ արձա­նի­կը։ Եթե 1996-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյա­նը կոպիտ, բայց ըստ էության փաստա­կան նկա­րագրություն արեց՝ նշե­լով, որ եթե ընդդի­մությունը 100 տոկոս ձայն էլ հավա­քեր, ապա նրանց իշխա­նություն տվող չէր լինե­լու՝ ցույց տալով, որ Հայաստա­նում առայժմ հնա­րա­վոր չէ իշխա­նություն-ընդդի­մություն քաղա­քա­կիրթ երկխո­սություն, ապա 1999թ․ ԱԺ ահա­բեկչությությունից հետո(որի զոհե­րից մեկն էլ հենց Վազգեն Սարգսյանն էր), ընդդի­մությունը որպես այդպի­սին այլևս չհա­մարձակվեց բաց տեքստով դեմ գնալ իշխա­նություննե­րին։ Հայաստա­նում իշխա­նությունը դարձավ(դեռ 1996-ից, իսկ 1998-ին, ըստ էության հաստատվեց) ոչ թե ընտրո­վի, այլ փոխանցո­վի մարմին։ Խորհրդա­րա­նում հայտնված ու հայտվող ընդդի­մությունը ուժ ու հնա­րա­վո­րություն չուներ որևէ կերպ հակա­դարձե­լու, իր ինտի­տուցիո­նալ գործա­ռույթներն իրա­կա­նացնե­լու։ Ավե­լին, տարբեր ընտրություննե­րի ժամա­նակ կրա­կոտ ընդդի­մա­դիրնե­րը հաճախ ընտրություննե­րի ավարտից հետո պաշտոններ էին ստա­նում, կոա­լի­ցիա կազմում և ընդդի­մությունը մնում էր անպաշտպան, առանց ռեալ հնա­րա­վո­րություննե­րի։ Այդ երկար ու ձիգ տարի­նե­րի ընթացքում հասա­րա­կությունը կորցրեց իշխա­նություննե­րի, ընտրություննե­րի ու առհա­սա­րակ քաղա­քա­կան գործընթացնե­րի մասին հավատն ու լրջության գիտակցումը։ Մարդիկ իրենք իրենց մեջ արձա­նագրե­ցին, որ «քաղա­քա­կա­նությունը պոռնկություն է» ու 1996–2018թ․՝ շուրջ 22 երկար տարի­ներ Հայաստա­նում հույս ու հնա­րա­վո­րություն չկար նորմալ ընտրություններ ունե­նա­լու։ Ավե­լին, ամեն տապալված ու կեղծված ընտրություն ավե­լի էր դեգրա­դացնում այդ ինստի­տուտներն ու դրանց նկատմամբ եղած հավա­տը, իսկ թե հանկարծ որևէ կերպ հասա­րա­կա­կան որո­շա­կի խմբեր կարո­ղա­նում էին ուժ գենե­րացնել, ապա այն դառնում էր մարտի 1՝ կրա­կոց, ծեծ և այլն, կամ էլ 2013թ․խայտառակությունը։

2018 և 2021‑ի ընտրություննե­րը ևս չենք կարող համա­րել քաղա­քա­կան դասա­կան ընտրություններ, թեև իհարկե դրանք բացա­ռիկ էին այն առումով, որ ազատ ու թափանցիկ ընտրության նման արձա­նագրում հավա­նա­բար եղել էր մեկ էլ 1991թ։ Խնդի­րը ոչ թե ընտրությունն էր, այլ այն, որ 2018-ին այն հասա­րա­կա­կան մերժում էր Սերժ Սարգսյա­նին ու գործող ռեժի­մին, իսկ 2021-ին՝ ներկա ու նախկին իշխա­նություննե­րը քվե պահանջե­ցին ժողովրդից՝ փրկության համար՝ մարդկանց կանգնեցնե­լով «կյանքի ու մահվան» ընտրության առաջ։ 2020թ․պատերազմում պարտությունը և ցավը դարձավ շահարկման գլխա­վոր առարկա։ Արդյունքում Հայաստա­նը 2021-ից ունի ամե­նա­խայտա­ռակ ԱԺ‑ը, որ հնա­րա­վոր է պատկե­րացնել։ Դեռ երբեք Հայաստա­նում այս չափի ծաղրված ու կոնֆլիկտնե­րով, ծեծով, հայհո­յանքով լի օրա­կարգով ԱԺ չէր եղել։ Եթե 2021‑ը կրկնվի 2026-ին, ապա կարող ենք արձա­նագրել, որ քաղա­քա­կա­նությունը Հայաստա­նում շարունա­կում է տապալված մնալ։ 

Այս պահի դրությամբ հասա­րա­կության մի մեծ հատված հայտնվել է գորշ անո­րո­շության մեջ։ «Ոչ նախկին, ոչ ներկա» թեզե­րը չեն աշխա­տել պարզա­պես ընտրության հնա­րա­վո­րություն չունե­նա­լու պատճա­ռով։ Մի կողմից իշխա­նությունն է՝ վարչա­կան մեծ ռեսուրսնե­րով, մյուս կողմից ընդդիմությունը(նախկին իշխա­նություննե­րը)՝ իրենց հսկա­յա­կան ֆինանսա­կան ու նյութա­կան, տնտե­սա­կան կապի­տա­լով, իսկ այն ուժե­րը, որոնք կարող էին ինստի­տուցիո­նալ ԱԺ ձևա­վո­րել, մնում են ստվե­րում, քանի որ նրանց ձայնը խեղդվում է այդ համա­տա­րած աղմուկի մեջ։

Բազմա­թիվ հասկա­նա­լի պատճառնե­րով 2026-ին ևս ՔՊ‑ն Նիկոլ Փաշինյա­նի գլխա­վո­րությամբ, ամե­նայն հավա­նա­կա­նությամբ կհաղթի ԱԺ ընտրություննե­րում։ Դա ունի իր այն ռացիո­նալ պատճառնե­րը, որ հասա­րա­կության մեծ մասը, նույնիսկ պարտությունից հետո էլ չի ցանկա­ցել նախկիննե­րին տեսնել իշխա­նություննե­րի ղեկին․ 22 տարվա տապա­լումնե­րը չափից ավե­լի ակնհայտ ու խորա­ցած են։ Բայց մյուս կողմից էլ ներկա­յիս իրա­վի­ճա­կում այն ընդդի­մությունը, որ կա ԱԺ-ում, ըստ էության նվեր է ՔՊ‑ի համար։ Այդ ընդդի­մության ներկա­յությունը մարդկանց մեծ մասին ուղղորդում է դեպի ՔՊ, քանի որ եթե չընտրեն ՔՊ, ապա ստիպված կլի­նեն ընտրել նախիննե­րին, ում մերժել են 2018-ին ու 2021-ին։ Միա­ժա­մա­նակ ներկա­յիս ընդդի­մությունը լեգի­տիմ հիմք է տալիս ՔՊ-ին անե­լու ինչ ցանկա­նում է, քանի որ իրա առջև կանգնած է ոչ թե իստի­տուցիո­նալ ընդդի­մություն, այլ ավե­լի շատ անձնա­կան վրե­ժով ու հաշիվնե­րով, երբեմն էլ ուղղա­կի հակա­պե­տա­կան կոչե­րով առաջ շարժվող ընդդի­մություն։

Ի՞նչ անել այս վիճա­կում։

Հայաստա­նում հիմա կան մի շարք ուժեր, որոնք սևա­ցած չեն «նախկին թալանչի» ու «ներկա­յիս հող հանձնող» մեղադրանքնե­րով։ Մենք ուժե­րի անուններ չենք նշում քարո­զից զերծ մնա­լու համար, բայց հիմա նրանց համար վճռա­կան պահ է լուրջ գործե­լու։ Մարդիկ ձանձրա­ցել են ներկա­նե­րից էլ, նախկիննե­րից էլ։ Ու եթե Հայաստա­նի ներկա­յիս ռազմա­վա­րա­կան հարցե­րը ավե­լի շատ նպաստում են նրան, որ իշխա­նություններն այս անգամ էլ հաղթեն ընտրություննե­րում, ապա որևէ պատճառ չկա նորից նույն ընդդի­մությունն ունե­նա­լու։ Այդ իսկ պատճա­ռով էլ այն ուժե­րը որոնք որևէ կերպ աղտոտված չեն պիտի շտա­պեն լուրջ աշխա­տանք ցույց տալու։ Մարդիկ ուզում են լուրջ խոսք լսեն։ Այդ ուժե­րի գլխա­վոր թերություննե­րից մեկը հասա­րա­կությունից կտրված լինե­լու հանգա­մանքն է։ Միայն հարցազրույցնե­րով վերլուծություն անե­լը բավա­կան չէ։ Հարկա­վոր է հենց այսօրվա­նից տարա­ծել լուրջ ծրա­գիր, հարկա­վոր է մի կողմ թողնել այն մանր-մունր ինտրիգնե­րը, որ ունեն իրար հետ, եթե պետք է՝ միա­վորվեն՝ հանուն Հայաստա­նի։ Նրանք պետք է դուրս գալ «վերլուծա­կան խմբի» ձևա­չա­փից, իրենց «կոմֆորտի դաշտից», հարմար ու կիրթ գրա­սենյա­կի­նե­րից ու իրոք դառնան հանրա­պե­տա­կան մասշտա­բի ուժեր՝ իրենց շարքեր հրա­վի­րե­լով բազմա­թիվ երի­տա­սարդնե­րի ու մտա­վո­րա­կաննե­րի, ինտե­լի­գենտցիա­յի ներկա­յա­ցուցիչնե­րի։ Նրանք պետք է ունե­նան մարդիկ, որոնց կճա­նա­չեն մարզե­րում՝ նաև անհա­տա­պես, մարդիկ, որոնց տեսել են ուրիշնե­րը, ծանոթ են նրանց ծրագրե­րին, երի­տա­սարդներ, ովքեր ունեն իրենց ամբի­ցիա­ներն ու պոտենցիա­լը, երի­տա­սարդներ, որոնց ճանա­չում են այլ երի­տա­սարդներ, որոնք կհետև­են մյուսնե­րին։ Այդ ուժե­րը հիմա պետք է «ապրեն մարզե­րում», նրանց ներկա­յությունն ու աշխա­տանքը պետք է տեսա­նե­լի լինի ամեն գյուղում, ամեն քաղա­քում։ Նրանք պետք է չվա­խե­նան սովո­րա­կան քաղա­քա­ցուց ու նրա պահանջնե­րից, նրանք պետք է գործեն այնպես, որ սովո­րա­կան մարդը այդ ուժե­րին հավա­տա ու զգա, ոչ թե լսի ու ձեռքը թափ տա։ Այդ ուժե­րը պետք է հասկա­նան, որ սա սովո­րա­կան ընտրություն չէ, այլ Հայաստա­նի քաղա­քա­կան առողջացման ռեալ հնա­րա­վո­րություն ու չի կարե­լի այն նորից թողնել ներկա­նե­րին ու նախկիննե­րին։ Չի կարե­լի թույլ տալ, որ ներկա­նե­րը իրենց առաջ տեսնեն միայն այնպի­սի վարկա­բեկված ուժե­րի, որոնց հետ նույնիսկ քննարկում չեն ցանկա­նում անցկացնել։ Չի կարե­լի իշխա­նություննե­րին տալ մեծամտա­նա­լու ու իրա­կա­նության զգա­ցումը կորցնե­լու հնա­րա­վո­րություն։ Մաքուր և ազնիվ ընդդի­մությունը իսկա­կան հետաքննիչ է իշխա­նություննե­րի համար, նրանց մշտա­կան ստուգո­ղը, անհանգստացնողն ու հաշիվ պահանջո­ղը։ Այդ ընդդի­մությունը Հայաստա­նում ատե­լության մթնո­լորտի վերացնողն է լինե­լու։ Այդ ընդդի­մությունը Հայաստա­նը քաղա­քա­կա­նա­պես քաղա­քա­կիրթ դարձնողն է լինե­լու՝ կատա­րե­լով ոչ պակաս լուրջ աշխա­տանք, քան հենց իշխա­նությունը։

Եթե մեր քաղա­քա­կան դաշտում գոյություն ունե­ցող այդ ուժե­րը հասկա­նում են այս ամե­նի լրջությունը, ապա նրանք կանեն անհնա­րի­նը, իսկ եթե ոչ, եթե չեն հասկա­նում, եթե չկա­րո­ղա­նան դուրս գալ իրենց ստուդիա­նե­րից ու տաղա­վարնե­րից, եթե բավա­րարվեն հարցազրույցնե­րով ու վերլուծություննե­րով, ապա 2026-ին «Ներկա-նախկին 2»-ի պատասխա­նա­տունե­րը նաև իրենք են լինե­լու։

Մեր Ուղին

Առնչվող Հոդվածներ