21.4 C
Yerevan

Վենսի Այցը Եվ «Կոլխո­զա­յին» Հակա­քա­րո­զը

Որքան էլ փորձեն խեղաթյուրել, նսե­մացնել կամ ծաղրել այդ այցը, մի բան անշրջե­լի է․ Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության դաշտում շարժ է սկսվել։

Մկրտիչ Իսրա­յելյան

ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսի այցի շուրջ բարձրացված աղմուկը այլևս պարզա­պես քաղա­քա­կան տարա­կարծություն չէ․ սա համա­կարգված, հրա­հանգա­վորված հակա­քա­րոզ է՝ մի կենտրո­նից սնվող, նույն բառա­պա­շա­րով, նույն նարա­տիվնե­րով, նույն ցածրո­րակ հնարքնե­րով։ Եվ որքան ավե­լի են փորձում «ստվեր գցել» այցի վրա, այնքան ավե­լի ակնհայտ է դառնում՝ ինչքան վախե­ցած ու խեղճ վիճա­կում են հայտնվել այդ շրջա­նակնե­րը։

Նրանց խնդի­րը Վենսը չէ։ Նրանց խնդի­րը այն է, որ Հայաստա­նը դուրս է գալիս իրենց վերահսկող պատկե­րա­ցումնե­րից։ Խնդի­րը այն է, որ Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կան օրա­կարգում հայտնվում են այլ անուններ, այլ կենտրոններ, այլ հնա­րա­վո­րություններ։ Եվ հենց այստեղ է սկսվում հիստե­րիան։

Ինչպես միշտ՝ գործի են դրվում հին, մաշված գործիքնե­րը․ «ոչինչ չի տա», «ձևա­կան է», «վտանգա­վոր է», «մեզ նորից օգտա­գործում են»։ Նույն նախա­դա­սություննե­րը, նույն տոնայնությունը, նույն կոլխո­զա­յին վախեցնող քարո­զը, որը տարի­նե­րով օգտա­գործվել է ցանկա­ցած այլընտրանքի դեմ։ Նույնիսկ նոր բան հորի­նե­լու ջանք չեն գործադրում․ կրկնօ­րի­նա­կում են իրենք իրենց։

Զավեշտն այն է, որ այս հակա­քա­րոզն արվում է այնպի­սի էժան ու անգրա­գետ ձևով, որ ակա­մա հարց է առա­ջա­նում՝ սա լուրջ քաղա­քա­կան պայքա՞ր է, թե՞ նեղա­ցած մարդու պահվածք։ 
Երբ չունես փաստ, չունես տրա­մա­բա­նություն, չունես տեսլա­կան, մնում է միայն կեղտո­տել, ծաղրել, նսե­մացնել։ Սա այդ շրջա­նակնե­րի իրա­կան չափա­նի­շը։

Իրա­կա­նում այս ամբողջ աղմուկը մեկ բան է ապա­ցուցում․ Վենսի այցը ցավոտ է եղել նրանց համար։ Ցավոտ, որովհետև խախտել է «մեկ կենտրոն, մեկ տեր, մեկ ուղի» պատկե­րա­ցումը։ Ցավոտ, որովհետև ցույց է տվել՝ Հայաստա­նը կարող է խոսել, ընդունել, բանակցել նաև առանց այդ կենտրո­նի թույլտվության։

Եվ որքան էլ փորձեն խեղաթյուրել, նսե­մացնել կամ ծաղրել այդ այցը, մի բան անշրջե­լի է․ Հայաստա­նի արտա­քին քաղա­քա­կա­նության դաշտում շարժ է սկսվել։ Իսկ կոլխո­զա­յին հակա­քա­րո­զը միշտ էլ վերջին ճիչն է այն համա­կարգե­րի, որոնք զգում են՝ խաղը փոխվում է, բայց իրենք խաղի մեջ այլևս տեղ չունեն։

Մկրտիչ Իսրա­յելյան

Աղբյուրը՝ https://zarkerak.am/show/146514

Առնչվող Հոդվածներ