21.4 C
Yerevan

Փաշինյա­նի Եվ Վենսի Հայտա­րա­րությունը

Դա նշա­նա­կում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնա­կան ամե­րիկյան արտա­հա­նում, գումա­րած լրա­ցուցիչ 4 միլիարդ դոլա­րի երկա­րա­ժամկետ աջակցություն վառե­լի­քի և սպա­սարկման պայմա­նագրե­րի միջո­ցով։

Ջեյ Դի Վենս

ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նի և ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսի հանդի­պումից հետո տեղի է ունե­ցել Հայաստա­նի Հանրա­պե­տության և Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի միջև փաստաթղթի ստո­րագրման արա­րո­ղությունը։ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը և ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսը ստո­րագրել են «Միջուկա­յին էներգիա­յի խաղաղ նպա­տակնե­րով օգտա­գործման ոլորտում Հայաստա­նի Հանրա­պե­տության Կառա­վա­րության և Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի կառա­վա­րության միջև համա­գործակցության մասին» համա­ձայնագրի բանակցություննե­րի ավարտի վերա­բերյալ համա­տեղ հայտա­րա­րությունը։

Այնուհետև Նիկոլ Փաշինյա­նը և Ջեյ Դի Վենսը հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփո­փող հայտա­րա­րություննե­րով։

Վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը, մասնա­վո­րա­պես, նշել է․

«Մեծարգո՛ պարոն փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենս,
ԱՄՆ պատվի­րա­կության հարգե­լի՛ անդամներ,
Հարգե­լի՛ գործընկերներ,

Մեծա­գույն պատիվ է այսօր հյուրընկա­լել պաշտո­նա­կան այցով Հայաստա­նում գտնվող Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսին և նրա գլխա­վո­րած պատվի­րա­կությա­նը։ Այս այցն ունի հիրա­վի պատմա­կան և խորհրդանշա­կան կարև­ո­րություն։ Սա ԱՄՆ փոխնա­խա­գա­հի առա­ջին այցն է Հայաստա­նի Հանրա­պե­տություն։ Այն տեղի է ունե­նում Հարա­վա­յին Կովկա­սում խաղա­ղության և կայունության հաստատման աննա­խա­դեպ իրո­ղություննե­րի պայմաննե­րում և արտա­ցո­լում է Հայաստա­նի Հանրա­պե­տության և Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի միջև ձևա­վորված ամուր և ռազմա­վա­րա­կան գործընկե­րության խորությունը։

Հարգե­լի պարոն փոխնա­խա­գահ, 2025 թվա­կա­նի փետրվա­րի 7–ին Սպի­տակ տանը մեր ունե­ցած առա­ջին հանդի­պումը շատ կարև­որ նշա­նա­կություն ունե­ցավ հետա­գա իրա­դարձություննե­րի համար։

Օգտվե­լով առի­թից, ցանկա­նում եմ ևս մեկ անգամ արտա­հայտել Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության երախտա­գի­տությունն Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի նախա­գահ պարոն Դոնալդ Թրամփին ու նաև Ձեզ՝ 2025 թ. օգոստո­սի 8‑ին տեղի ունե­ցած Վաշինգտո­նի խաղա­ղության գագաթնա­ժո­ղո­վի կազմա­կերպման համար, որով մենք լուրջ զարկ տվե­ցինք Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարա­բե­րություննե­րին, ինչպես նաև նախա­գահ Թրամփի անձնա­կան ներգրավվա­ծությամբ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջև հաստատվեց խաղա­ղություն։

Վաշինգտոնյան խաղա­ղության գագաթնա­ժո­ղո­վից հետո ես և նախա­գահ Ալիևը նախա­գահ Թրամփին համա­տեղ նամա­կով առա­ջադրել ենք Խաղա­ղության Նոբելյան մրցա­նա­կի, և մեծ հույս ունեմ, որ նախա­գահն արդա­րա­ցիո­րեն կարժա­նա­նա 2026թ․ Խաղա­ղության Նոբելյան մրցա­նա­կին։

Փոխնա­խա­գահ Ջեյ Դի Վենսի այցն առանցքա­յին նշա­նա­կություն ունե­ցող քայլ է խաղա­ղության ինստի­տուցիո­նա­լացման և ՀՀ-ԱՄՆ ռազմա­վա­րա­կան գործընկե­րության ընդլայնման ճանա­պարհին։ Պարոն Վենսին ներկա­յացրել եմ Հարա­վա­յին Կովկա­սում ընթա­ցող դրա­կան գործընթացնե­րը, ինչպես նաև օրեր առաջ Աբու Դաբիում իմ և Ադրբե­ջա­նի նախա­գա­հի միջև տեղի ունե­ցած քննարկումնե­րի մանրա­մասնե­րը, որոնք ուղղված էին մեր երկրնե­րի միջև խաղա­ղության ամրապնդման հնա­րա­վոր նոր քայլե­րին։

Այս առի­թով, վերա­հաստա­տել եմ նաև Հայաստա­նի հանձնա­ռությունն՝ աջակցե­լու ԱՄՆ կառա­վա­րության խաղա­ղության և խաղա­ղա­րար առա­քե­լությա­նը, այդ թվում՝ «Խաղա­ղության խորհրդի» գործունեությա­նը, որի կանո­նադրությունը պատիվ եմ ունե­ցել ստո­րագրել ս.թ. հունվա­րի 22-ին՝ Դավո­սում կայա­ցած հանդի­սա­վոր արա­րո­ղության շրջա­նակնե­րում։

Ուզում եմ նաև նշել, որ ստա­ցել և սիրով ընդունել եմ նախա­գահ Թրամփի հրա­վե­րը՝ փետրվա­րի 19-ին մասնակցե­լու Խաղա­ղության խորհրդի առա­ջին նիստին։

Փոխնա­խա­գա­հի հետ երկուստեք ընդգծել ենք Վաշինգտո­նի խաղա­ղության գագաթնա­ժո­ղո­վի ամե­նա­կարև­որ ձեռքբե­րումնե­րից մեկի՝ «Թրամփի ուղի հանուն միջազգա­յին խաղա­ղության և բարե­կե­ցության» նախագծի հետև­ո­ղա­կան իրա­գործման կարև­ո­րությունը՝ համա­ձայն ս.թ. հունվա­րի 13-ին ՀՀ արտա­քին գործե­րի նախա­րա­րի և ԱՄՆ պետքարտուղա­րի միջև ստո­րագրված «TRIPP» ծրագրի իրա­գործման շրջա­նա­կի։ Վերա­հաստա­տել ենք, որ այս ծրա­գի­րը, բացի խաղա­ղության լրջա­գույն դիվի­դենտնե­րից, ունե­նա­լու է նաև տարա­ծաշրջա­նա­յին և գլո­բալ նշա­նա­կություն՝ զարգացնե­լով Արևմուտքից Արև­ելք անխո­չընդոտ հաղորդակցությունը։

Մեր գոհունա­կությունն ենք արտա­հայտել ծրագրի իրա­կա­նացման նախա­պատրաստա­կան աշխա­տանքնե­րի, ինչպես նաև օրերս մեկնարկած տեխնի­կատնտե­սա­կան ուսումնա­սի­րություննե­րի ընթացքի կապակցությամբ։

Պարոն Վենսի հետ քննարկել ենք նաև տարա­ծաշրջա­նի ամբողջա­կան ապաշրջա­փակման հեռանկարնե­րը՝ որպես Հարա­վա­յին Կովկա­սում կայունության և խաղա­ղության կարև­ո­րա­գույն գրա­վա­կաններ։ Կարծում եմ, այս համա­տեքստում մեծ կարև­ո­րություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգա­վորման գործընթա­ցում ընթա­ցող երկխո­սության՝ իր տրա­մա­բա­նա­կան հանգրվա­նին հասնե­լը, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկա­թուղու բացումը։

Համա­տեղ արձա­նագրել ենք նաև երկկողմ հարա­բե­րություննե­րում ունե­ցած նշա­նա­կա­լի ձեռքբե­րումնե­րը, այդ թվում՝ արհեստա­կան բանա­կա­նության և նորա­րա­րա­կան տեխնո­լո­գիա­նե­րի ոլորտնե­րում։ Գոհունա­կությամբ եմ նշում, որ օգոստո­սի 8‑ին Հայաստա­նի և ԱՄՆ‑ի միջև կիսա­հա­ղորդիչնե­րի և արհեստա­կան բանա­կա­նության ոլորտում կնքված հուշագրի շնորհիվ կյանքի կկոչվի «Firebird» ընկե­րության կողմից Հայաստա­նում արհեստա­կան բանա­կա­նության գործա­րան և տվյալնե­րի կենտրոն կառուցե­լու մեգա­նա­խա­գի­ծը։

Այս կապակցությամբ պետք է նշել, որ հաստատվել է դեպի Հայաստան՝ «NVIDIA» ընկե­րության արտադրած գերհզոր չիպե­րի հերթա­կան խմբա­քա­նա­կի արտա­հանման թույլտվություննե­րի տրա­մադրումը։

Հուսով եմ, որ բարձր տեխնո­լո­գիա­կան ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև ձևա­վորված սերտ և թափանցիկ համա­գործակցությունը թույլ կտա է՛լ ավե­լի զարգացնել և ամրապնդել ՀՀ և ԱՄՆ ընկե­րություննե­րի միջև երկուստեք շահա­վետ փոխգործակցությունը:

Բացի այդ, փոխնա­խա­գահ Վենսի հետ այսօր քիչ առաջ ստո­րագրե­ցինք Հայաստա­նի Հանրա­պե­տության և Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի կառա­վա­րություննե­րի միջև խաղաղ նպա­տակնե­րով միջուկա­յին էներգիա­յի ոլորտում համա­գործակցության մասին «1,2,3 կոչվող համա­ձայնագրի» բանակցություննե­րի ավարտի մասին համա­տեղ հայտա­րա­րությունը։

Այս համա­ձայնա­գի­րը նոր էջ կբա­ցի Հայաստա­նի և ԱՄՆ‑ի միջև խորա­ցող էներգե­տիկ գործընկե­րության ասպա­րե­զում, կնպաստի Հայաստա­նի էներգե­տիկ ռեսուրսնե­րի բազմա­զա­նեցմա­նը՝ անվտանգ ու նորա­րա­րա­կան տեխնո­լո­գիա­նե­րի ներգրավմամբ։

Իմ երախտա­գի­տությունն եմ հայտնել նաև միջուկա­յին անվտանգության ոլորտում ԱՄՆ կողմից Հայաստա­նին ցուցա­բերված երկա­րամյա աջակցության համար և պատրաստա­կա­մություն եմ հայտնել է՛լ ավե­լի զարգացնե­լու ոլորտա­յին համա­գործակցությունը՝ երկու երկրնե­րի համար կարև­ո­րա­գույն ուղղություննե­րով։

Նշա­նա­կա­լի առա­ջընթաց ենք արձա­նագրել նաև ՀՀ-ԱՄՆ ռազմա­կան և պաշտպա­նա­կան գործընկե­րության ասպա­րե­զում։ Ի շարունա­կություն երկկողմ բազմամյա անվտանգա­յին համա­գործակցությա­նը և արդեն 3 տարի անընդմեջ շարունակվող «Արծիվ գործընկեր» զորա­վարժություննե­րին՝ Հայաստա­նը ԱՄՆ-ից ձեռք է բերել «V‑BAT» տեսա­կի անօ­դա­չու թռչող սարքեր, որոնց արդյունա­վե­տությունն ապա­ցուցվել է կիրառման հարուստ փորձով, և որոնք էակա­նո­րեն նպաստե­լու են մեր պաշտպա­նա­կան կարո­ղություննե­րի ամրապնդմա­նը։ Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ‑ի «Արտա­քին ռազմա­կան վաճառք» ծրագրի ներքո իրա­կա­նացված այս գործարքը հիմք կծա­ռա­յի հետա­գա համա­գործակցությունն ընդլայնե­լու համար։

Արձա­նագրել ենք, որ Հայաստանն ու ԱՄՆ‑ն նպա­տա­կադրված են զարգացնել փոխշա­հա­վետ գործընկե­րությունը կարև­ո­րա­գույն հանա­ծո­նե­րի և հազվագյուտ հանքանյութե­րի արդյունա­հանման և մատա­կա­րարման շղթա­նե­րի ապա­հովման ուղղությամբ։

Բնա­կա­նա­բար անդրա­դարձել ենք նաև Հայաստա­նում ինստի­տուցիո­նալ բարե­փո­խումնե­րին և այդ ուղղությամբ ԱՄՆ կողմից ցուցա­բերված երկա­րամյա աջակցության շարունա­կությա­նը, մասնա­վո­րա­պես, Հայաստա­նի պետա­կան կառույցնե­րի հզո­րացման և նրանց կարո­ղություննե­րի զարգացման հարցե­րին։

Վերջի­նիս առնչությամբ կարև­ո­րել եմ նաև «Խաղա­ղության խաչմե­րուկ» ծրագրի կարո­ղություննե­րի զարգացման նպա­տա­կով Հայաստա­նին ցուցա­բերվող աջակցությունը։

Երկուստեք ընդգծել ենք, որ Հայաստա­նի և Միացյալ Նահանգնե­րի հարա­բե­րություններն այսօր առա­վել ամուր են, քան երբևէ, և պատրաստա­կա­մություն ենք հայտնել է՛լ ավե­լի զարգացնել դրանք՝ ի շահ մեր ժողո­վուրդնե­րի։

Մեծարգո՛ պարոն փոխնա­խա­գահ,

Ցանկա­նում եմ վերստին ողջունել Ձեզ, Ձեր տիկնո­ջը, հարգե­լի Ուշա Վենսին և Ձեր գեղե­ցիկ ընտա­նի­քին, Ձեզ ասում եմ «Բարի գալուստ Հայաստան» և մեր շնորհա­կա­լությունն եմ հայտնում Հայաստա­նի և Միացյալ Նահանգնե­րի միջև կուռ կապերն էլ ավե­լի զարգացնե­լու Ձեր պատրաստա­կա­մության համար և անձնա­կան ներդրման համար։

Շնորհա­կա­լություն»:

Իր հերթին ԱՄՆ փոխնա­խա­գահ Ջեյմս Դի Վենսը նշել է․ «Շնորհա­կա­լություն պարոն վարչա­պետ։ Հիա­նա­լի է գտնվել այստեղ՝ Հայաստա­նում, և ես հատկա­պես շնորհա­կալ եմ, որ Դուք երկրորդ տիկնո­ջը անվա­նե­ցիք հարգարժան Ուշա Վենս։ Կարծում եմ՝ նա ապա­գա­յում կսպա­սի, որ ես նրան անվա­նեմ հարգարժան Ուշա Վենս։ Դուք ստեղծե­ցիք այս սպա­սումնե­րը։

Սա գեղե­ցիկ երկիր է։ Երկիր, որի հետ Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հը շատ հպարտ է գործընկեր լինե­լու համար, Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հը շատ հպարտ է հիա­նա­լի հարա­բե­րություններ ունե­նա­լու համար, և ես գիտեմ, որ նախա­գահ Թրամփն իր լավա­գույն ողջույններն է հղում անձամբ Ձեզ, բայց նաև Հայաստա­նի ժողովրդին։

Եվ այն, ինչ նախա­գահ Թրամփը և վարչա­պե­տը միա­սին իրա­կա­նացրել են, իսկա­պես տեսա­նե­լի է, խաղա­ղությունն այժմ ստեղծվում է զգուշա­վոր մարդկանց կողմից, այն մարդկանց կողմից, ովքեր այժմ չափա­զանց կենտրո­նա­ցած չեն անցյա­լի վրա, խաղա­ղությունը ստեղծվում է այն մարդկանց կողմից, ովքեր կենտրո­նա­ցած են ապա­գա­յի վրա։ Եվ քանի որ վարչա­պետն այդքան մեծ առա­ջընթաց է գրանցել, այդքան հիա­նա­լի հարա­բե­րություններ է ունե­ցել և՛ ինձ, և՛ Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հի հետ, մենք ոչ միայն խաղա­ղություն ենք հաստա­տում Հայաստա­նի համար, այլև միա­սին ստեղծում ենք իրա­կան բարգա­վա­ճում Հայաստա­նի և Միացյալ Նահանգնե­րի համար։

Այն մեծ տնտե­սա­կան համա­գործակցությունը, որի մասին մենք այսօր հայտա­րա­րե­լու ենք, անհնար կլի­ներ առանց Ձեր առաջնորդության, առանց այն խաղա­ղության, որին Դուք հանձնա­ռել եք Ձեր երկի­րը, և, իհարկե, առանց Միացյալ Նահանգնե­րի նախա­գա­հի առաջնորդության։ Ես շնորհա­կալ եմ այս ամե­նի համար, քանի որ իսկա­պես հավա­տում եմ, որ այսօր երե­կո­յան նոր սկիզբ է նշա­նա­վորվում Հայաստա­նի և Միացյալ Նահանգնե­րի համար և այն գործընկե­րության համար, որը մեր երկրնե­րը կարող են ունե­նալ։

Վարչա­պե­տը հայտա­րա­րեց դրանցից մի քանի­սի մասին, բայց ես ուզում եմ կրկնել, թե ինչ ենք մենք արել այստեղ և ինչի վրա ենք շարունա­կե­լու համա­տեղ աշխա­տել։ Այսպի­սով, նախև­ա­ռաջ, նա նշեց այս անհա­վա­նա­կան տեխնո­լո­գիա­կան գործարքի մասին. Միացյալ Նահանգնե­րը հպարտությամբ տրա­մադրեց մի շարք արտա­հանման լիցենզիա­ներ բարձր հզո­րությամբ Nvidia չիպե­րի վաճառքի համար։ Ի՞նչ է դա նշա­նա­կում։ Դա նշա­նա­կում է նոր շուկա­ներ ամե­րի­կա­ցի աշխա­տողնե­րի և ամե­րիկյան բիզնե­սի համար, բայց նաև նշա­նա­կում է առա­վել բարգա­վա­ճում Հայաստա­նի ժողովրդի համար։ Սրանք չիպեր են, որոնք պարզա­պես գոյություն չունեն աշխարհի մեծ մասում, դրանք այժմ մշակվե­լու են տվյալնե­րի սկա­ներնե­րում, որոնք օգտա­գործում են այդ չիպե­րը, և իրա­կա­նում արդեն մշակվում են վարչա­պե­տի առաջնորդության շնորհիվ, և մենք շատ ուրախ ենք համա­գործակցել դրա շուրջ։ Սա շատ կարև­որ է ամե­րի­կա­ցի աշխա­տողնե­րի համար և կարծում եմ՝ կարև­որ է նաև Հայաստա­նի ժողովրդի համար։

Մենք նաև շատ հպարտ ենք հայտա­րա­րել, որ մեր երկրներն ավարտել են քաղա­քա­ցիա­կան միջուկա­յին համա­գործակցության 1–2‑3 համա­ձայնագրի շուրջ բանակցություննե­րը։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանա­պարհն ամե­րիկյան և հայկա­կան ընկե­րություննե­րի համար՝ կնքե­լու քաղա­քա­ցիա­կան միջուկա­յին նախագծե­րի վերա­բերյալ համա­ձայնագրեր։ Դա նշա­նա­կում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնա­կան ամե­րիկյան արտա­հա­նում, գումա­րած լրա­ցուցիչ 4 միլիարդ դոլա­րի երկա­րա­ժամկետ աջակցություն վառե­լի­քի և սպա­սարկման պայմա­նագրե­րի միջո­ցով։

Սա դասա­կան փոխշա­հա­վետ գործարք է թե՛ Հայաստա­նի, թե՛ Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րի համար։ Սա նշա­նա­կում է ավե­լի ուժեղ էներգե­տիկ անվտանգություն իմ երկրի համար, և ես նաև կարծում եմ, որ դա նշա­նա­կում է ավե­լի ուժեղ էներգե­տիկ անվտանգություն Հայաստա­նի համար, և դա նաև կստեղծի բազմա­թիվ նոր աշխա­տա­տե­ղեր ԱՄՆ-ում։ Սա նշա­նա­կում է փոքր մոդուլա­յին ռեակտորներ, ամե­րիկյան տեխնո­լո­գիա­նե­րը կգան այս երկիր։ Կրկին, սա այն քիչ երկրնե­րից մեկն է, որտեղ մենք բավա­կա­նա­չափ վստա­հություն ունենք այս մակարդա­կում ներդրումներ կատա­րե­լու, այս տեսա­կի տեխնո­լո­գիա­ներ ուղարկե­լու հարցում, և սա տեղի է ունե­նում վարչա­պե­տի ղեկա­վա­րության շնորհիվ։

Ես նաև շատ հպարտ եմ խոսել TRIPP‑ի մասին։ Կարծում եմ՝ լսել եք կամ ծանոթ եք TRIPP-ին՝ այն պատմա­կան վերա­փոխման մասին, որն այն բերե­լու է տարա­ծաշրջան։ Բայց թույլ տվեք ասել մի քանի լրա­ցուցիչ բան։ Այն բացե­լու է առևտրի, տարանցման և էներգե­տիկ հոսքե­րի մի ամբողջ նոր աշխարհ այս տարա­ծաշրջա­նում, և այն աննա­խա­դեպ կապեր կստեղծի Հայաստա­նի և նրա հարև­աննե­րի միջև։ Դա հիա­նա­լի է Հայաստա­նի ժողովրդի բարգա­վաճման համար, բայց նաև կարև­որ է երկա­րատև խաղա­ղության համար, քանի որ երբ դուք ստեղծում եք այս փոխկա­պակցված տնտե­սություննե­րը, էներգե­տիկ ոլորտնե­րը և այլն, դա նշա­նա­կում է, որ այս տարա­ծաշրջա­նը կարող է ունե­նալ երկա­րատև խաղա­ղություն։ Մենք ոչ միայն ուզում ենք հաշտություն կնքել վարչա­պե­տի և նախա­գա­հի առաջնորդության ներքո, այլև նաև ուզում ենք համոզվել, որ այդ խաղա­ղությունը երկա­րատև է, և դա այն է, ինչին մենք այսօր այստեղ հասնում ենք։

Մի քանի այլ բաներ, որոնք ես կցանկա­նա­յի հայտա­րա­րել։ Կան շատ բաներ, շատ զբաղված օրա­կարգ է, և մենք շատ հպարտ ենք դրա­նով։ TRIPP հիմնադրա­մը մեծ մասնա­վոր կապի­տալ կներդնի երկա­թուղի­նե­րի, խողո­վա­կա­շա­րե­րի կառուցման գործում, և կրկնեմ, այնպի­սի փոխկա­պակցվա­ծության կառուցման համար, որն իրա­կան բարգա­վա­ճում կապա­հո­վի տարա­ծաշրջա­նի համար և թույլ կտա կառչած մնալ խաղա­ղության համա­ձայնագրից։

Ես նաև շատ ուրախ էի վարչա­պե­տի հետ ընդա­մե­նը մի քանի րոպե առաջ տեսնե­լու նոր անօ­դա­չու թռչող սարքե­րի տեխնո­լո­գիա­նե­րը, որոնք մենք կվա­ճա­ռենք Հայաստա­նին։ Այո, նախա­գահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղա­ղությունն ապա­հո­վե­լու լավա­գույն միջոցն իրա­կան զսպման գործիքներ ունե­նա­լու մեջ է, իսկ իրա­կան զսպման գործիքներ ունե­նա­լու լավա­գույն միջոցն աշխարհի լավա­գույն ռազմա­կան տեխնո­լո­գիա­նե­րի օգտա­գործումն է, և Միացյալ Նահանգներն ունի դա։ Եվ առա­ջին անգամ մենք հայտա­րա­րում ենք ռազմա­կան տեխնո­լո­գիա­նե­րի խոշոր վաճառքի մասին՝ 11 միլիոն դոլար արժո­ղությամբ հետա­խուզա­կան և անօ­դա­չու թռչող սարքե­րի տեխնո­լո­գիա­նե­րը հայե­րին և մեր լավ ընկեր պարոն վարչա­պե­տին։ Նա դա օգտա­գործե­լու է իր երկի­րը պաշտպա­նե­լու և մեր կողմից ստեղծվող խաղա­ղության տևա­կա­նությունն ապա­հո­վե­լու համար։ Դա Միացյալ Նահանգնե­րի համար նշա­նա­կում է ավե­լի շատ աշխա­տա­տե­ղեր և ավե­լի շատ ներդրումներ մեր սեփա­կան պաշտպա­նա­կան տեխնո­լո­գիա­նե­րի ոլորտում։

Այսպի­սով, թույլ տվեք եզրա­փա­կել՝ ասե­լով, որ այսօր տեղի ունե­ցողն իսկա­պես պատմա­կան է։ Ես հպարտ եմ լինել Միացյալ Նահանգնե­րի առա­ջին փոխնա­խա­գա­հը, ով այցե­լում է այս գեղե­ցիկ երկի­րը, շատ ոգև­որված եմ, վաղը մի փոքր ավե­լին կտեսնեմ, ես ոգև­որված եմ այն ընթրի­քով, որը մենք ունե­նա­լու ենք։ Այստեղ ես կփորձեմ շատ արագ խոսել։ Սա ամբողջ աշխարհի ամե­նա­հին քրիստո­նեա­կան երկիրն է, քրիստո­նեա­կան քաղա­քակրթության և մշա­կույթի իսկա­կան հիմքը։ Եվ որպես քրիստոնյա, ես գիտեմ այս երկրի նշա­նա­կությունն ամբողջ աշխարհի և այն կրո­նի համար, որը մենք՝ վարչա­պե­տը և ես, կիսում ենք։ Այսպի­սով, Հայաստա­նի ժողո­վուրդ և մեծ վարչա­պետ, ես ուզում եմ շնորհա­կա­լություն հայտնել ձեր գործընկե­րության համար, նախա­գահ Թրամփը նվիրված է այս գործընկե­րությա­նը, և ես նույնպես։ Անհամբեր սպա­սում ենք հաջորդ քայլը կատա­րե­լուն։ Աստված օրհնի ձեզ»։

Աղբյուրը՝ https://medialab.am/312004/

Առնչվող Հոդվածներ